Այսօր մետրոպոլիտենի գնացքները չեն կանգնում ՚Երիտասարդականՙ եւ ՚Բաղրամյանՙ կանգառներում: Սա հավելում նաեւ այն բանի, որ այսօր երթուղային տաքսիները գրեթե անհետացել են:
Նիկոլ Փաշինյանը, դիմելով Մատենադարանի մոտ հավաքվածներին, հայտարարեց, որ այսօր մեր ապագան կախված չէ Գալուստ Սահակյանի ու Տարոն Մարգարյանի երթուղիներից: Հիշեցենք, , որ այսօր գրեթե բոլոր երթուղիներն չեն աշխատում եւ մարդկանց թույլ չեն տալիս այստեղ գալ, իսկ այդ երթուղիների գծերի տերերը իշխանությունների ներկայացուցիչներն են:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Դավիթաշենում Տեր-Պետրոսյանի վստահված անձը՝ Սլավիկ Մալխասյանը: Նա տարեց մարդ է եւ հավաքվածներին պատմեց, թե համայնքի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանի վարորդի՝ Խաչիկը երեկ ընտրությունների ժամանակ ինչպիսի ընտրակեղծիքներ է արել, ինչ բռնություններ է իրականացրել: ՚Ո՞ւմ կարելի է դիմել այսօր նման այլանդակությունների համար՝ ոչ ոքի: Իշխանությունները դա ապացուցեցինՙ,- հայտարարեց Մալխասյանն՝ հավաքվածներին խնդրելով միավորվել հիմա ու արադարություն հաստատել, քանի որ այլ կերպ հնարավոր չէ:

Նա նաեւ նշեց, որ ուրիշ տեղ չի գնալու, քանի դեռ այս հարցը չի լուծվել:
Նիկոլ Փաշինյանն հիշեցրեց, թե ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ինչպես է ծեծել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց: Ելույթ ունեցավ նաեւ նրա կողմից ծեծվածներից մեկի եղբայրը՝ Արթուր Խանամիրյանը, խնդրելով մարդկանց միավորվել, քանի որ գտնում է, որ այս երկրում միայն ժողովուրդը կարող է օրինականություն հաստատել եւ այս իշխանությունների դեմ միասին պետք է պայքարել:

Ելույթ ունեցավ Մուշեղ Սաղաթելյանը՝ կոչ անելով ինչպես ժամանակին մահապարտներին, համախմբե: ՚Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զինվոր եմ, բայց միայն փողոց դուրս գալով է հնարավոր: Ոչինչ, թող մի քանիսի գլուխն էլ ուտեն, թող առաջինը ես զոհվեմ, բայց մինչեւ վերջ ենք գնալու ու ես անզեն եմ լինելուՙ,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր հավաքվածների հոգիները միացել են այդ երկու հոգու` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարելու համար, որոնց ձեռքին ժողովուրդը խաղալիք է դարձել:
A1+