Վաղը անպայման գնալու եմ: «Պայքար, պայքար մինչև վերջ...»
Համել էսօր մի հատ կասկածելի մարդու էինք նկատել, որը հագնված էր շատ տարօրինակ, և երթի հենց սկզբից էլ քայլում էր ամբոխի հետ: Որից հետո ազատության հրապարակում սկսեց իրեն շատ տարօրինակ պահել:
Շարֆը քաշած էր երեսին, ինքը հագնված շատ տարօրինակ և շարունակ ականջն էր բռնում և քայլում: Երևի ինչ-որ բան էր հաղորդում: Շարֆն էլ քաշած էր երեսին, որ չերևա թե ինչպես ա ինչ-որ մեկին բան հայտնում: Ես ու ընկերս հետևեցինք, հետևեցինք, վերջը կորցրեցինք...Բայց հեռախոսովս նկարել եմ... շատ տարօրինակ տիպ էր... ու շատ կասկածելի: Ամեն ինչ կսպասես
Նո՛ր ափսոս քեզ չեմ տեսել, բայց Շիրազին ու Երոյին պատահական եմ տեսել
լավ էր...
Հեչ էլ մի՛ վախեցեք...
նույնիսկ ոստիկանների մեջ քեռուս եմ տեսել, աչքով տվեց ու դեմքով հասկացրեց, որ չմոտենանք...
Էն լկտի մասան, որ ընտրատեղամասերում դաժանություններ ա արել ուրիշ ա, բայց զանգվածային բնույթ չի կրի, եթե վտանգավոր հրաման ստանան...
Մերոնք են, մենք էլ քիչ, ոնց շրջվենք, ծանոթ ենք...
Հիանալի հասկանում եմ, որ գրառումս անպատասխան թողնել չէր կարելի, չէ որ այն վերաբերվում էր քեզ համար այնքան սիրելի ԼՏՊ-ին: Բայց, քանի որ գրածս ճշմարտություն էր, հարվածի տակ ընկավ խեղճ ու կրակ «ս» տառը: Ուրեմն, լինելով հայ, ոչ մեկից թույլտվություն չեմ ակնկալում հայ ժողովրդին իմը համարելու: Դրա իրավունքն ունի սեփական ազգը սիրող ու ներկայացնող յուրաքանչյուր ոք:
Ինչ վերաբերում ա խաբված չլինելուն. շատ ուրախ եմ, որ լինելով ԼՏՊ-ի կողմնակից, իրազեկ լինելով անթիվ-անհամար ընտրակեղծիքներին, չունես խաբված լինելու անգամ թեթևակի զգացողություն: Գուցե ինքդ էլ սրտիդ խորքում հասկանում ես, թե ինչը ինչոց ա:
Հ.Գ. Խիստ մի դատի մեզ՝ երիտասարդներիս...
© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
Իրոք, վաղը էսօրվանից հզորա լինելու
Ժողովուրդ ով կարող է ինձ իրական ինֆորմացիա տալ? արդեն էս ապատեղեկատվածությունից գլուխս ցավում ա: Ինչ ա եղել իրականում, ասում են 600 հոգի հազիվ ա եղել: Ինչի համար եք պայքարում? վաղը ինչ ա սպասվում? դժվաչ մենակ ցույցերով մի բանի հասնեք
Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"
ճիշտ ա, հեչի պես մի 20 հոգու էլ ես եմ տեսե կամ ձեռնափայտով կամ մի ոտքով, մի ձեռքով, և այլն...
ձև չի չհաղթենք, Աստված մեր հետ, սրանք պտի ջոգեն որ ժողովուրդը տարբերվում ա ոչխարների հոտից...
Ավելացվել է 1 րոպե անց
600 հոգի՞՞՞
600ից որ հաստատ շատ էին
ու ով էլ կար էնքան սրտանց էր միացել, որ հաստատ բանի կհասնենք![]()
Վերջին խմբագրող՝ Modigliani: 20.02.2008, 23:26: Պատճառ: Գրառման ավելացում
ի՞նչ ասեմ...
ՀԱՅԵՐ ՋԱՆ, էդ տանկ-մանկ սաղ ՄԻՖ ա, դրանք մենակ վախեցնելու համար են, ոչ մեկին չեն կրակի, չեմ հավատում, թե Հայաստանում կա մեկը, որը կհամարձակվի մի հատ կարկոց անել այս քանի օրը:
ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵՔ !!! Ամբողջ քաղաքը զորք ու տեխնիկա են լցրել, որ մարդիկ վախենան, տնից դուրս չգան, միտինգ չգնան.... ուրիշ ոչինչ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ