ժողովուրդ բայց որ մի քանի օր ժողովուրդը լռվի մատենադարանում, դրանով Սերժը հրաժարական կտա՞
ժողովուրդ բայց որ մի քանի օր ժողովուրդը լռվի մատենադարանում, դրանով Սերժը հրաժարական կտա՞
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Իսկ հիմա ժողովուրդը տեղափոխվել ա Հանրապետության Հրապարակ……………:
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Եթե էսօր ժողովուրդի զգալի զանգվածը գնումա Լևոնի հետևից ընտրելով վատթարագույնը, էլի Սերժն ու Քոչարյանն են մեղավոր`ժողովրդին թշվառ վիճակում պահելու համար, ոչ թե մի քանի կրիմինալ օլիգարխների շնորհիվ ծեծ ու ջարդով ընտրությունները կաըացած համարեցին.սա էլա ամոթալի դեպք մեր պատմութըան
Մի բանը ակնհայտա,որ 5 տարի հաստատ ժողովուրդը ճնշված.ստրկացված ու թշվառ կապրի......
http://www.lragir.am/src/index.php#top
Ինչ որ չես հասկանում,այն քեզ չի պատկանում
Արյան գնով կպահեր, եթե կարողանար: Նա 96 թվականին քաղաքական սպառված կադր էր, նրան ով կաջակցեր, որպեսզի նա էլ իշխանույունը պահեր: Հիշեք ով նրան իշխանությունից հեռացրեց, հենց ինքը Վազգեն Սարգսյանը, որի դեմը արյուն թափելը անօգուտ էր, նա Լևոնի արյունը կթափեր, բայց Լևոնը այսպես, թե այնպես միևնույն է կհեռանար: Նրան վերջնագիր էր այդ ժամանակ ներկայացրել, գրեթե ողջ վերին վերադասը:
Ամբիժնիկ բառի ենթատեկստում, ես հենց տեսնում եմ նույն Լևոնի կերպարը, որովհետև հանրապետականները քաղաքական հաղթաց ուժ են և ոչ ոքից նեղանալու առիդ չունեն: Այդ Լևոնն է ետ գալիս 10 տարի առաջ ստացած վերքերը բուժելու և իր անձնական վիրավորանքը փորձում է սրփագրել ժողովրդի հաշվին, այսօր դառնալով իփր թե ազգի «առաջնորդ» իր շուրջը հավաքելով բոլոր հաջողության չհասած քաղաքական ուժերը:
Ես վստահ չեմ, որ այսօր 50% տոկոսից ավելին Լևոնին է ընտրել, ուղղակի փողոց են դուրս գալիս այն 20% տոկոս ժողովուրդի հատվածը, որոնք իրոք ընտրել են նրան և Լևոնը տեսնելով մի քանի հազար մարդ, իրեն իրավունք է վերապահում խոսել ազգի անունից, փնովել իրեն չաջակցող ուժերին, մեղադրել այնպիսի հանցաքների մեջ, որի հիմքը դրվել է իր օրոք:
Ուրախ գրառում:
միտինգը շարունակվել է երթով, ավելի մարդաշատ, քան շաբաթ օրվանն էր.... չնայած ամեն տեղ ոստիկաններ են և այլն, բայց չեն վախենում, ինչը ինձ համար շատ ուրախալի է:
Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . իմաստը՞
Միշտ էլ սենցա եղել ու սենց էլ լինելուա ... Միակ ելքը քաղաքական սպանդնա![]()
Ցույցեր, դժգոհություններ ,ծեծկռտուկներ ,խառը իրավիճակներ ,հա հետո ... բավականա մի կույտ զինվորական հագուստներով մարդիկ ու բոլորը կցրվեն տներով ,չեմ էլ զարմանա որ վաղը մյուս օրը քաղաքում տանկեր հայտնվեն :
Чеширский КотЭ
18:07:12 - 20/02/2008
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԹԸ ՊԱՐՈՒՐԵԼ ԷՐ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆԸ
www.lragir.amՆախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքից հետո Երեւանի փողոցներում տեղի է ունեցել աննախադեպ երթ, որը մեկնարկել է Մատենադարանի մոտից, անցել Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան փողոցով, Կորյունի փողոցով եւ հասել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Երթին մասնակցել է մոտ 200 հազար մարդ: Երբ երթի առաջին շարքերը Նալբանդյան եւ Կորյունի փողոցներով անցել ու արդեն հասել էին ԿԸՀ շենքին, վերջին շարքերը դեռեւս գտնվում էին Թումանյան- Նալբանդյան խաչմերուկում: Հետաքրքրական է, որ երբ ցուցարարները Լեւոն նախագահ եւ Սերժիկ հեռացիր վանկարկումներով անցնում էին Նալբանդյան փողոցի վրա գտնվող ոստիկանության շենքի մոտից, թերեւս շենքում էին գտնվում ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Բանն այն է, որ ոստիկանության շենքի դիմաց կայանել էին ԱՊՀ դիտորդներին սպասարկող Մերսեդես մակնիշի երկու մեքենա, որոնցից մեկը մասնավորապես սպասարկում էր ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ Վլադիմիր Ռուշայլոյին:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Լևոն Տեր-Պետրոսյանը խայտառակ է անվանել Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները
17:57 | 20/ 02/ 2008
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի ընդդիմության հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը խայտառակ անվանեց Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը։
«Առանձնահատուկ որևէ բան տեղի չի ունեցել, դրանք հերթական խայտառակ ընտրություններ էին»,-Երևանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որը մասնակցում էր երեկվա նախագահական ընտրություններին։
Նրա խոսքերով, ժողովրդի նկատմամբ կիրառվել է կոպիտ ուժ, բայց չնայած իշխանությունների և քրեական տարրերի ջանքերին, ընտրակակաշառքի դեպքերին, քվեաթերթիկների լցոնմանը՝ ժողովուրդն, այնումանեյանիվ, հաղթել է, իսկ բոլոր կեղծումները տեղի են ունեցել ժամը 20։00-ից հետո (ընտրատեղամասերի փակման ժամանակ - «Նովոստի-Արմենիա»), «երբ հորինվեցին և հրապարկվեցին քվեարկության արդեն հայտնի տվյալները»։
«Մեր դիտորդները և վստահված անձինք իրականացրել են իրենց առաքելությունը բոլոր ընտրատեղամասերում, երբ իշխանությունների, մասնավորապես, ոստիկանության, տեղական իշխանության, քրեական հեղինակությունների և այլոց կողմից շրջափակում ստեղծվեց։ Կեղծումները շարունակվել են մինչև առավոտյան ժամը 8-ը»,- հայտարարեց նախկին նախագահը։
Նրա գնահատականով, ընտրություններին մասնակցել է ոչ ավել, քան 1 միլիոն 100 հազար մարդ, մնացած 500 հազար ձայները կեղծվել են, ինչի մասին նրա ներկայացուցիչները նախազգուշացրել էին դիտորդներին, որոնք այդ փաստի վրա ուշադրություն չեն դարձրել։
«Միջազգային կազմակերպությունները նույնպես պատասխանատվություն են կրում այն բանի համար, ինչ տեղի ունեցավ, նրանք ոչ բավարար լրջությամբ վերաբերվեցին կեղծումների մասին մեր նախազգուշացումներին»,- ասաց նախկին նախագահը:
newsarmenia.am
ՀՀ ԿԸՀ-ն ապահովել է նախագահական ընտրությունների թափանցիկության բարձր մակարդակ՝ բացառությամբ բողոքների քննարկման. դիտորդներ
18:22 | 20/ 02/ 2008
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԿԸՀ-ն ապահովել է նախագահական ընտրությունների թափանցիկության բարձր մակարդակ՝ բացառությամբ այն հարցերի, որոնք վերաբերել են բողոքների քննարկմանը։![]()
![]()
Այս մասին չորեքշաբթի Երևանում, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Անն-Մարի Լիզինը՝ ներկայացնելով եվրոպական դիտորդների հաշվետվությունը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ։
«Ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ն ապահովել է ընտրությունների թափանցիկության բարձր մակարդակ՝ բացառությամբ բողոքների քննարկման հետ կապված հարցերի, որոնք մեծամասամբ լուծում էին ստանում ոչ պաշտոնական նիստերի և հանդիպումների ընթացքում»,- ասաց Լիզինը։
Նրա խոսքերով, չնայած այն հանգամանքին, որ դա չի հակասում Ընտրական օրենսգրքին, սակայն այս գործընթացը թույլ չտվեց թեկնածուների վստահված անձանց, դիտորդներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկա գտնվել բողոքների քննարկմանը և կասկածի տակ դրեց ընտրությունների նկատմամբ վստահության ապահովում։
newsarmenia.am
Արդեն ամեն ինչ պարզա...
ՖՈՐՈՒՄՈՒՄ ՏԻՐՈՒՄԱ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ... ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԴԱ ՈՒՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԱ, ԲԱՅՑ ՈՐ ՓԱՍՏԱ, ԻՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ ՈՐՈՇՆԵՐԸ ՋՆՋՎԵԼ ԵՆ, ԵԹԵ ԻՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՏԵՍԵԼ ԵՔ ԱՅՆՊԻՍԻՆՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՄԵՋ ԿԱ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐ, ԱՊԱ ԲԱՐԻ ԵՂԵՔ ՋՆՋԵԼ ՆԱԵՎ ԱՅՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ՎԵՃԻ ! ! !
P.S. հետո էլ արդարությունից են խոսում...
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐ
www.lragir.am"Սերժ Սարգսյանի առաջ, Հայաստանը նշանակում է մականունավորների առաջ, Հայաստան: Ես 100 տոկոսով վստահ եմ, ոչ մի կասկած չունեմ, որ Հայաստանը առաջ է տանելու ժողովուրդը: Մենք ունենք գործողությունների հստակ ծրագիր", հայտարարել է Տեր-Պետրոսյանը: Դիմելով հանրահավաքի մասնակիցներին, նա ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հաստատ հետեւում են հանրահավաքին եւ "թող չկասկածեն, որ մենք մեր հստակ ծրագրով առաջ ենք գնալու, հասնելու ենք մեր հաղթանակին, եւ թող չկարծեն, որ մեզ կարող են հանել հավասարակշռությունից: Մենք գնալու ենք շատ զուսպ, հանդարտ, վստահ, չենք ընկրկելու եւ հասնելու ենք այն բանին, որ այսօր, վաղը, մյուս օրը տոնենք 3 ընտրությունների հաղթանակը: Հավատացնում եմ, երաշխավորում եմ իմ թիմակիցների անունից, որ ոչ մի բիրտ ուժ չի կարողանալու խանգարել մեզ հասնել երկրում օրենքի իշխանության հաստատմանը", ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այսօր մետրոպոլիտենի գնացքները չեն կանգնում ՚Երիտասարդականՙ եւ ՚Բաղրամյանՙ կանգառներում: Սա հավելում նաեւ այն բանի, որ այսօր երթուղային տաքսիները գրեթե անհետացել են:Նիկոլ Փաշինյանը, դիմելով Մատենադարանի մոտ հավաքվածներին, հայտարարեց, որ այսօր մեր ապագան կախված չէ Գալուստ Սահակյանի ու Տարոն Մարգարյանի երթուղիներից: Հիշեցենք, , որ այսօր գրեթե բոլոր երթուղիներն չեն աշխատում եւ մարդկանց թույլ չեն տալիս այստեղ գալ, իսկ այդ երթուղիների գծերի տերերը իշխանությունների ներկայացուցիչներն են:
Այնուհետեւ ելույթ ունեցավ Դավիթաշենում Տեր-Պետրոսյանի վստահված անձը՝ Սլավիկ Մալխասյանը: Նա տարեց մարդ է եւ հավաքվածներին պատմեց, թե համայնքի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանի վարորդի՝ Խաչիկը երեկ ընտրությունների ժամանակ ինչպիսի ընտրակեղծիքներ է արել, ինչ բռնություններ է իրականացրել: ՚Ո՞ւմ կարելի է դիմել այսօր նման այլանդակությունների համար՝ ոչ ոքի: Իշխանությունները դա ապացուցեցինՙ,- հայտարարեց Մալխասյանն՝ հավաքվածներին խնդրելով միավորվել հիմա ու արադարություն հաստատել, քանի որ այլ կերպ հնարավոր չէ:
Նա նաեւ նշեց, որ ուրիշ տեղ չի գնալու, քանի դեռ այս հարցը չի լուծվել:A1+Նիկոլ Փաշինյանն հիշեցրեց, թե ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ինչպես է ծեծել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց: Ելույթ ունեցավ նաեւ նրա կողմից ծեծվածներից մեկի եղբայրը՝ Արթուր Խանամիրյանը, խնդրելով մարդկանց միավորվել, քանի որ գտնում է, որ այս երկրում միայն ժողովուրդը կարող է օրինականություն հաստատել եւ այս իշխանությունների դեմ միասին պետք է պայքարել:
Ելույթ ունեցավ Մուշեղ Սաղաթելյանը՝ կոչ անելով ինչպես ժամանակին մահապարտներին, համախմբե: ՚Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զինվոր եմ, բայց միայն փողոց դուրս գալով է հնարավոր: Ոչինչ, թող մի քանիսի գլուխն էլ ուտեն, թող առաջինը ես զոհվեմ, բայց մինչեւ վերջ ենք գնալու ու ես անզեն եմ լինելուՙ,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր հավաքվածների հոգիները միացել են այդ երկու հոգու` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարելու համար, որոնց ձեռքին ժողովուրդը խաղալիք է դարձել:
Կարդացեք սա
http://www.osce.org/item/29779.html
Ա1+ օրական մի 10 սուտ բան է բլթցնում... Այնպես որ դա արդեն լրատվական աղբյուր չի այլ հայլուրական, ես կասեի նույնիսկ ավելի վատ տեսակի բան է դառել
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ