Չարաչար սխալվում ես… Եթե չանհանգստանայի ընտանիքիս համար (ինձ համար դեռ շուտ է), կերազեի, որ լևոնը գար, տեսնեիք:Անձամբ ես վստահ եմ, որ ինչ էլ լինի, սրանից վատ չի լինի, չի կարող լինել:
Վերջին խմբագրող՝ Armenoid: 24.02.2008, 20:50: Պատճառ: Գրառման ավելացում
Ռուսերեն գրառման համար խնդրում եմ չ'ջնջել:
Как-то Наполеон сказал: "Каждый народ достоен своему правителю!"
З.Ы. Правитель когда-то был в рядах народа, он вышел из этого же народа.
Vahe, խորհուրդ կտամ եթե ԳԱԼԱ չես նայում, ընդհանրապես հեռուստացույց մի միացրա: Հատկապես Երևանից դուրս հեռուստատեսությունից որևէ վստահելի տեղեկություն չես լսի: Եթե վարդանիկը և իր "աշխույժ" տղա-երեխեքը դեռ թույլ են տալիս, Ազատություն ռադիոկայանի լուրերը լսի: Շատ լավ գիտեմ տե ինչ տեղեկատվական շրջափակման մեջ եք Գյումրիում, ծնողներս էլ էին սկզբում հավատում, մինչև իրական պատկերը չտեսան:
Ուզում եմ հիշեցնել, որ ընտրությունների ընթացքում ոչ միայն ընտրակաշառք էին բաժանում, այլ նաև ստիպում էին վերցնել, վախեցնում էին ընտրողներին, ծեծերի ու ահաբեկությունների մասին էլ չեմ խոսում: Բաց քվեարկություն էին պարտադրում: Ու այդքան բանից հետո, երբ պարզվեց որ Սերժը միևնույնն է, չի հաղթում, սկսեցին քվեաթերթիկների հետ կապված աճպարարությունները, տեղամասային քվեարկության արդյունքների կեղծումը մինչև տարածքային ընտրատարածքային հանձնաժողով ներկայացնելը, և այլն: Այս ընտրությունները խորհրդարանական ընտրությունների կատարելագործված տարբերակն էին, ու կազմակերպիչները արդեն չափը անցել են: Կատակերգությունը վերջացավ:
Ու հիմա հարցը այն չէ թե Լեւոնի ձայներն են պակասել: Բոլոր թեքնածուների ձայներն էլ արհեստականորեն պակասեցված են: ամենաշատը, իմիջայլօց "տուժել" է Վ. Հովհաննիսյանը: Ազատության հրապարակում հավաքվածները միայն Լեւոնի կողմնակիցները չեն: Ազատության հրապարակում նրանք են, ովքեր գոնե մի քիչ արժանապատվություն ունեն, և ի վիճակի են փողոց դուրս գալու ու պայքարելու իրենց իրավունքների համար:
Նորից եմ ասում, հետ վերադարձրեք ձեր հեռուստացույցները որտեղից որ առել եք: Այդ հեռուստացույցի գումարը ուրիշ, ավելի լավ նպատակներով կարելի է ծախսել:
մի՞թե դու ասում ես, թե ես արժանապատվություն չունեմԱզատության հրապարակում նրանք են, ովքեր գոնե մի քիչ արժանապատվություն ունեն, և ի վիճակի են փողոց դուրս գալու ու պայքարելու իրենց իրավունքների համար:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
այս ընտրուտյունները շատ մեծ վնաս տվեցին մարդկանց հոգեբանական վիճակի ես անձամբ լիքը ընկերներիս հետ թարսվեցի իմ տեսակետը պաստպանելով,,,,,մեկ մեկ մտածում եմ որ մենակ ես ու մի քանի հոգի են պայքարում Լ.Տ.Պ ի դեմ,,,անցյալի դեմ :(:(:(
Լևոն Տեր-Պետրոսյանին "ՀԱԼԱԼԱ", ինքը բառիս բուն իմաստով պառակտումա ազգը, թշնամացնումա հայերին, ես դա բազմիցս ասել եմ, լավ խի պտի հիմա ժողովուրդը բաժանվի երկու ճամբարի` լևոնական /կամ հակաղարաբաղցիական/ և սերժական: Նայում ես, նույնիսկ բակում, ուսանողության մեջ, աշխատանքի վայրում և այլն, մարդիկ կան իրար հետ թշնամացել են բառիս բուն իմաստով, ֆորումում անվերջ, անզիջուն բազառներա գնում, թշնմանքա առաջնում, վեճեր լիքը, ու եթե սթափ մտածենք պատճառի հիմքը` "բարոյական" ԼԵՎՈՆՆԱ: (Ով գիտի հիմա ինքը մտքում ծիծաղումա
ԹԱՐՄ ԼՈՒՐ:
Վերջ, հանգստացեք, ՀՀ ՆԱԽԱԳԱՀ է ԸՆՏՐՎԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ, դրա մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը:
ես եկել եմ մեծ ու խելոք ձյաձյաներին ու ծյոծյաներին հարց տամ… ես պուճուր եմ, դե բնականաբար ոչինչ չեմ հասկանում… իսկ ցույցին մի ժամից ավել մնալ չկարողացա. մանկական նյարդերս ու ջղերս չդիմացան…
տեսնում եմ, ակնհայտ ա՝ մեծ քանակ են հավաքել… բայց որակը ու՞ր ա… եթե վաղը մյուս օրը իրական գործողությունների դիմելու ժամանակ գա, էդտեղի «Լևո՜ն» բղավողներից քանի՞սն են մնալու նրանց հետ… մեծամասնությունը գյուղերից ու շրջաններից հավաքված բնակչություն ա. գյուղում գործ չկա, Սարգսյան Սերժին էլ դե դեմ են, գան մի քիչ ակտիվիստություն անեն… բա որ պրն Փաշինյանը, էդ......երկրապահների՝ նրանց միացած մասը վճռական գործեղությունների կոչ անեն, քանի՞ մարդ կհետևեն նրանց… մի ձեռքի մատերը կհերիքե՞ն՝ նրանց հաշվելու համար…
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
կարդում եմ թե ստեղ ինչի մասին են ժողովուրդը խոսում ու չեն ջոգում որ ընդհանարեպս ետ ամենը կապ չունի հիմա Ազատության հրապարակում հավաքվածենրի գաղափարի հետ
պայքարում են որ նախագահ դառնա նա ով իսկապես ընտրվելա , թե ընտրվելա Լևոնը թե Ջորդանո Բռունոն ետի էական չի, արդեն ժողովուրդը ընտրել պրծելա ու հաստատ Սերժին չի ընտրել , ենել առաջին փուլով
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Մի ժամ առաջ նայում էի ՆՏՎ, ցույց էին տալիս ԱՊՀ նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը, որտեղ Պուտինը իրա դրածոյին էր բերել առաջին հանդեսի: Հետո էլ ցույց տվեցին Մեդվեդվին, ու գիտեք իրա լողունգը որն էր?? Առաջ Ռուսաստան
Ոչ մի բան չի հիշեցնում? Առաջ Հայաստան, Առաջ Ռուսաստան ու եթե պետք լինի ամբողջ օպերայի հրապարակը սերժիկը կայրի, որովհետև հիմնական խաղացողները արդեն բոլոր խաղաթղթերը իրան են տվել: Դրա համար մի կռվեք իրար հետ, ժողովրդին ոչ մեկ խաղալուց չի հարցնում, մաքսիմում որպես խաղաքարտ է օգտագործում:
Հ.Գ. Եթե չեմ սխալվում Բյուրակնը ուզում էր Հայաստանից գնար, դե ընկերների դիմակներն էլ պատռեց, միգուցե տոմս առնենք, գնա??
Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"
Մենակ հոգեբանակա՞ն… Չասեմ, թե մարդիկ ինչ ֆիզիկական վնասներ ստացան, որոնք հոգեբանականի հետևանք էին: Ու դեռ ստանում են…այս ընտրուտյունները շատ մեծ վնաս տվեցին մարդկանց հոգեբանական վիճակի ես անձամբ լիքը ընկերներիս հետ թարսվեցի իմ տեսակետը պաստպանելով,,,,,մեկ մեկ մտածում եմ որ մենակ ես ու մի քանի հոգի են պայքարում Լ.Տ.Պ ի դեմ,,,անցյալի դեմ![]()
Ու մի շատ փոքր զանգված, որը կքարկոծվի մյուսների կողմից, կկոչվի ո՛չ լևոնական, ո՛չ սերժական:Լևոն Տեր-Պետրոսյանին "ՀԱԼԱԼԱ", ինքը բառիս բուն իմաստով պառակտումա ազգը, թշնամացնումա հայերին, ես դա բազմիցս ասել եմ, լավ խի պտի հիմա ժողովուրդը բաժանվի երկու ճամբարի` լևոնական /կամ հակաղարաբաղցիական/ և սերժական:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ