User Tag List

Էջ 34 42-ից ԱռաջինԱռաջին ... 24303132333435363738 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 618 հատից

Թեմա: Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

  1. #496
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ ինձ ռետինե խողովակի տեղ չդնել, մի՞թե պարզ չէ, որ Մանուկյանի միանալ չմիանալը որևէ դեր խաղալ չէր կարող, և նա այնքան հեռատես գտնվեց, որ չբռնացավ իր կուսակիցների կամքի վրա, լավ հասկանալով, թե ինչ է կատարվում: Այսօր նրան մեղադրում են ոչ թե չմիանալու համար, այլ չմիանալով Դեմիրճյանի նախագահ դառնալը խափանելու համար, ահա թե ինչն է ամենից նողկալին այս պատմության մեջ: Կարծես, եթե միանար իր խղճուկ 13 տոկոսը գումարվելու էր Դեմիրճյանի 80 տոկոսին ու նա Նախագահ կդառնար, այն պարագայում, երբ կուսակցության անդամների մեծամասնությունը դեմ էր Դեմիրճյանին և հասկանում էր նրա քաղաքականություն վերադառնալու նպատակները....

    էլ պատասխանի չսպասեք

    Ես գնում եմ անձամբ լսելու այն ստերը, որոնք ասվելու են այսօրվա հանրահավաքին...
    Հարգելիս, նախ քեզ ոչ ոք ռետինե խողովակի տեղ չի դնում, քեզ էլ, ինձ էլ բավականաչափ հարգում եմ՝ ինձ նման բան թույլ չտալու համար։ Իսկ 13 տոկոսը հեչ էլ խղճուկ չի, կարգին թիվ է իմ կարծիքով։ Այն որ մի կուսակցություն չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ, դա վատ նշան է, հիմա էլ մեկ պառակտվում են, մեկ միավորվում, ու շտաբեր ու տարածքներ չեն կարողանում իրար հետ կիսել… ինչևէ, անփորձանք միտինգ։

  2. #497
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս, Տեր–Պետրոսյանը հենց այն նկատի ուներ, որ Մանուկյանը չի պաշտպանել Դեմիրճյանին։ Իսկ այն որ Դեմիրճյանը չի ուղեցել դառնալ նախագահ, քո փաստարկները համոզիչ չեն, կամ էլ թեկուզ և ճիշտ էլ լինեն, Տեր–Պետրսյանը խոսում է չմիավորվելու փաստի մասին, ոնց որ հիմա չեն միավորվում։ Փորձիր օբյեկտիվորեն մտածել նախքան մարդուն ստախոս ու խաբեբա անվանելը։ Այդ նույն Մանուկյանը այսօր էլ է հայտարարել որ ոչ ոքի չի սատարելու երկրորդ փուլում։ Իսկ դա բառացիորեն նշանակում է «եթե ես չլինեմ, թքած բոլորի վրա»։
    Չեմ հասկանում, մի՞թե միավորվելն է խնդիրը: Իսկ ինչու չենք խոսում ԼՏՊ-ի Վ.Մանուկյանին միանալու համար: Ես Էլի եմ ասում ԼՏՊ-ն պետք է դուրս գար ու իր ժողովրդին ասեր, որ իրական նախագահը Մանուկյանն է և ամբյոնից բղավելու փոխարեն Մանուկյանին ասեր.
    -Արա այն ինչին խանգարել եմ, ես ու ժողովուրդն էլ քեզ դատավոր:
    Այդքանից հետո ԼՏՊ-ն կդառնար իմ ամենահամակրելի կիրթ ու լուրջ գործիչը, որը հասկացած կլիներ, որ սխալ է գործել և ուղղում է իր սխալը:
    Իսկ այսօր նա ուզում է ընտրվի, որ Վանոն կամ Վանոյի նման ինչ-որ մեկին էլի բերի ու նա սկսի իր ոճիրը՞: Կարծում եմ մեր ժողովուրդը արժանի չէ երկրորդ անգամ նույն բաների միջով անցնելու:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    -Այս մարդը չի ուզում նախագահ դառնա,-բարձրաձայն մտածեցի ես ու արժանացա կողքիս կանգնած տարեց մարդու ապտակին, պիտի ասեմ, որեթե մի երկուսն ինձ չպաշտպանեին չգիտեմ թե ինչ ավարտ կունենար այդ միջադեպը...
    Տեսնես այսքան ստելով , խաբեությամբ ու հիասթափեցնելուվ ո՞ւր են տանում մոլորված մարդկանց բազմությանը::
    Կ.Դ-ին ի սկզբանե գործիչ չեմ համարել չեմ էլ համարում, դեռ այն ժամանակ 15-16 տարեկան էի, բայց ասում էի սա Վ.Սարգսյանի կամակատարն է ինչպես ժամանակին կատարել է ՌԴ-ի պարտադրանքները: Հայրս սաստում էր ինձ ու ասում, որ իրավունք չունեմ նման բան ասելու, սակայն հիմա ավելի ու ավելի եմ համոզվում դրանում: Ինչևէ չեմ կարծում որ մենք՝ ես և դուք կկարողանանք մինչև վերջ հասկանալ այս խաղերի ու անամոթաբար կատարվող խաբեությունների իրական բովանդակությունն ու իմաստը, իսկ որ ցանկացածին այսօր կարող են Ձեր պես լռեցնել հենց հիմա աչքովս տեսնում եմ: Ու մինչև մեր պետության մեջ չշատանան Հունանյանները այս հարցերը երբեք լուծում չեն ստանա:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 16.02.2008, 14:25: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #498
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Այդ նույն Մանուկյանը այսօր էլ է հայտարարել որ ոչ ոքի չի սատարելու երկրորդ փուլում։ Իսկ դա բառացիորեն նշանակում է «եթե ես չլինեմ, թքած բոլորի վրա»։
    Մանուկյանը ասել է, որ չի սատարելու ՄԻԱՅՆ Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին: Եթե Լևոնին սատարի` ուրեմն անթասիբա, հասկանալիա ինչու (1996թվական), եթե Սերժին սատարի` ուրեմն ծախվածա, էլի հասկանալիա, քանի որ Սերժը իշխանությունա, իսկ ինքը` ընդդիմություն:

    Ավելացվել է 3 րոպե անց
    P.S. Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է դառնալ ՀՀ նախագահ ՄԻԱՅՆ հեղաշրջում կատարելու միջոցով ! ! !
    Վերջին խմբագրող՝ Guetta: 16.02.2008, 14:29: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #499
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանուկյանը ասել է, որ չի սատարելու ՄԻԱՅՆ Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին: Եթե Լևոնին սատարի` ուրեմն անթասիբա, հասկանալիա ինչու (1996թվական), եթե Սերժին սատարի` ուրեմն ծախվածա, էլի հասկանալիա, քանի որ Սերժը իշխանությունա, իսկ ինքը` ընդդիմություն:

    Ավելացվել է 3 րոպե անց
    P.S. Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է դառնալ ՀՀ նախագահ ՄԻԱՅՆ հեղաշրջում կատարելու միջոցով ! ! !
    Էլ ուրիշ ով մնա՞ց... Տիգրան Կարապետիչը ու Գեղամյա՞նը ...

  5. #500
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում, մի՞թե միավորվելն է խնդիրը: Իսկ ինչու չենք խոսում ԼՏՊ-ի Վ.Մանուկյանին միանալու համար: Ես Էլի եմ ասում ԼՏՊ-ն պետք է դուրս գար ու իր ժողովրդին ասեր, որ իրական նախագահը Մանուկյանն է և ամբյոնից բղավելու փոխարեն Մանուկյանին ասեր.
    -Արա այն ինչին խանգարել եմ, ես ու ժողովուրդն էլ քեզ դատավոր:
    Այդքանից հետո ԼՏՊ-ն կդառնար իմ ամենահամակրելի կիրթ ու լուրջ գործիչը, որը հասկացած կլիներ, որ սխալ է գործել և ուղղում է իր սխալը:
    Իսկ այսօր նա ուզում է ընտրվի, որ Վանոն կամ Վանոյի նման ինչ-որ մեկին էլի բերի ու նա սկսի իր ոճիրը՞: Կարծում եմ մեր ժողովուրդը արժանի չէ երկրորդ անգամ նույն բաների միջով անցնելու:

    Ավելացվել է 6 րոպե անց

    Կ.Դ-ին ի սկզբանե գործիչ չեմ համարել չեմ էլ համարում, դեռ այն ժամանակ 15-16 տարեկան էի, բայց ասում էի սա Վ.Սարգսյանի կամակատարն է ինչպես ժամանակին կատարել է ՌԴ-ի պարտադրանքները: Հայրս սաստում էր ինձ ու ասում, որ իրավունք չունեմ նման բան ասելու, սակայն հիմա ավելի ու ավելի եմ համոզվում դրանում: Ինչևէ չեմ կարծում որ մենք՝ ես և դուք կկարողանանք մինչև վերջ հասկանալ այս խաղերի ու անամոթաբար կատարվող խաբեությունների իրական բովանդակությունն ու իմաստը, իսկ որ ցանկացածին այսօր կարող են Ձեր պես լռեցնել հենց հիմա աչքովս տեսնում եմ: Ու մինչև մեր պետության մեջ չշատանան Հունանյանները այս հարցերը երբեք լուծում չեն ստանա:
    Եթե հիմա չես հասկանում որ միավորվելն է խնդիրը, կհասկանաս չորս օրից։ Իսկ քո սցենարը առնվազն երազային է, Տեր–Պետրոսյանին արդեն 20–ից ավել կուսակցություն միավորվել են. իսկ Մանուկյանին հենց իրենից անջատված մի քանի կուսակցություններ իբր միավորվելու սեթևեթանքներ են անում։ Էհ, ուշ է արդեն, շատ ուշ… մի խոսքով ինպես ասել է մեր Սրբազան Կաթողիկոսը՝ վախեցե՛ք Աստծուց

  6. #501
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հիմա չես հասկանում որ միավորվելն է խնդիրը, կհասկանաս չորս օրից։ Իսկ քո սցենարը առնվազն երազային է, Տեր–Պետրոսյանին արդեն 20–ից ավել կուսակցություն միավորվել են. իսկ Մանուկյանին հենց իրենից անջատված մի քանի կուսակցություններ իբր միավորվելու սեթևեթանքներ են անում։ Էհ, ուշ է արդեն, շատ ուշ… մի խոսքով ինպես ասել է մեր Սրբազան Կաթողիկոսը՝ վախեցե՛ք Աստծուց
    Երազային ոչինչ չկա, դա միանգամայն իրականանալի վարկած է, եթե իհարկե, բացի Մանուկյանից էլի ինչ-որ մեկը մտածում է ժողովրդի, նոր հետո իր շահերի համար:Լավ է ուշ, քան երբեք: Մեկ է 4օր էլ անցնի 5 տարի էլ անցնի չեմ հասկանա, ավելի ճիշտ հասկանալու ոչինչ էլ չկա, որ Մանուկյանը միավորվի ԼՏՊ-ին, կամ ասենք 2-րդ փուլում սատարի ՍՍ-ին կամ ԼՏպ-ին, որոնց ստղծած հանցագործ տարրերն է ուզում մաքրել մեր պետությունից:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 16.02.2008, 14:46:

  7. #502
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանուկյանը ասել է, որ չի սատարելու ՄԻԱՅՆ Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին: Եթե Լևոնին սատարի` ուրեմն անթասիբա, հասկանալիա ինչու (1996թվական), եթե Սերժին սատարի` ուրեմն ծախվածա, էլի հասկանալիա, քանի որ Սերժը իշխանությունա, իսկ ինքը` ընդդիմություն:

    Ավելացվել է 3 րոպե անց
    P.S. Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է դառնալ ՀՀ նախագահ ՄԻԱՅՆ հեղաշրջում կատարելու միջոցով ! ! !
    Թասիբը էն կողմ դնենք, ԼՏՊ-ն այն մարդն է, որի պատճառով մենք ունենք հիմիկվա Հայաստանը: Ու հիմա էլ, ոչ թե վեհ գաղափարների համար է գալիս, այլ գալիս է ժողովրդից ու մի քանիսից իր վրեժը լուծելու: Ինչու պիտի Վազգենը միանա ԼՏՊ-ին, ես ուղղակի չեմ գտնում սրա պատասխանը:

  8. #503
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Թասիբը էն կողմ դնենք, ԼՏՊ-ն այն մարդն է, որի պատճառով մենք ունենք հիմիկվա Հայաստանը: Ու հիմա էլ, ոչ թե վեհ գաղափարների համար է գալիս, այլ գալիս է ժողովրդից ու մի քանիսից իր վրեժը լուծելու: Ինչու պիտի Վազգենը միանա ԼՏՊ-ին, ես ուղղակի չեմ գտնում սրա պատասխանը:
    Որտև դրան պատասխան չկա: Եվ հարցն էլ անիմաստ եմ համարում: Ես բազմիցս ասել եմ այսօրվա անօրինականությոն ու ավազակությոն միակ հիմնադիր ստեղծոն ինքը ԼՏՊ-ն է, դե այսքանից հետո ինչու ախր ինչու պիտի Մանուկյանը միանա նրան, որ էլի մի բան սարքեն գլխին ու էլի նա չկարողանա իրագործել իր ծրագրերը, չեմ կարծում, որ դրանից հետո ինքը իրեն կհարգի, միայն Մանուկյանը չէ նաև յուրաքանչյուր դատող անհատ:

  9. #504
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Տեր–Պետրոսյանին արդեն 20–ից ավել կուսակցություն միավորվել են. իսկ Մանուկյանին հենց իրենից անջատված մի քանի կուսակցություններ իբր միավորվելու սեթևեթանքներ են անում։... վախեցե՛ք Աստծուց
    Իմիջայլոց երբ Լևոնին հարցրել էին, թե որ կուսակցություններն են ձեզ միացել, ընդհամենը տվել էր 3-4 կուսակցությունների անուններ, մնացյալ միավորված կուսակցություններից ոչինչ չէր ասել` չէր կարողացել ասել, ինչն էլ խոսում է այն մասին, որ այդ կուսակցությունները այնքան "անիմաստ" են իրենց էությամբ, այսինքն այնպիսի կուսակցություններ են, որոնք ոչինչ չեն ներկայացնում իրենցից, ոչ մեկ չի ճանանչում րենց, ավելին` էլ չեմ ասում, թե էտ կուսակցություններում քանի հոգի կա` միգուցե կուսակցության լիդերի ընտանիքնա ու պլյուս մի տաս հոգի...

  10. #505
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Guetta-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջայլոց երբ Լևոնին հարցրել էին, թե որ կուսակցություններն են ձեզ միացել, ընդհամենը տվել էր 3-4 կուսակցությունների անուններ, մնացյալ միավորված կուսակցություններից ոչինչ չէր ասել` չէր կարողացել ասել, ինչն էլ խոսում է այն մասին, որ այդ կուսակցությունները այնքան "անիմաստ" են իրենց էությամբ, այսինքն այնպիսի կուսակցություններ են, որոնք ոչինչ չեն ներկայացնում իրենցից, ոչ մեկ չի ճանանչում րենց, ավելին` էլ չեմ ասում, թե էտ կուսակցություններում քանի հոգի կա` միգուցե կուսակցության լիդերի ընտանիքնա ու պլյուս մի տաս հոգի...
    Արի ես ու դու էլ կուսակցություն ստեղծենք Բյուրակնն էլ մեկ ուրիշը, հետո ասենք Մանուկյանի համախոհներից էլի ու անուն հանենք ակումբում գրենք միտինգների ժամանակ գոչենք մեզ միավորվել է ևս 5 կուսակցություն, բայց 5 հոգանոց Այդ ժամանակ արդեն կսսկվեն գրառւմները Վ.Մանուկյանը քայլեր է անում և լուրջ մրցակցության մեջ է մտել

  11. #506
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Che_Guevara-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմնավորում եմ հետևյալ կերպ: Շատ պարզ: Լևոն Տեր-Պետրոսյանը, ուղակի դրությունը պահում է վերահսկողության տակ: Եթե 2003-ին նույն ձևով էլ Դեմիրճյանը իրավիճակը կարողանար կառավարել, Գեղամյանի դավաճանության ազդեցությունը այդքան մեծ չեր լինի: Հիմա` նույն վտանը նորից առկա է: Նույնիսկ եթե Արթուրը դեռ չի կաշառվել, երբ իշխանությունները զգան, որ իրենց միակ հույսը նրա միջոցով մարդկանց մոլորության մեջ գցելն է, նրանք Արթուրին այնպիսի փողեր կառաջարկեն, որ նա առնվազն պետք է Հիսուս Քրիստոսը լինի, որ կարողանա դիմակայել այդպիսի գայթակղությանը: Այսպիսով, այս երևույթը կանխելու համար պետք էր մարդկանց նախորոք զգուշացնել:
    Չդիմացա հանրահավաքին, կյանքումս առաջին անգամ ինձ զգում էի այնպիսի վիճակում, կարծես շուրջս բոլորը թշնամիներ են, ո'չ, իմ չէ, Հայաստանի թշնամիներ,որն ավելի զարհուրելի էր ... Մեղա քեզ Տեր, մեղա...

    Հիմա ուզում եմ 2003 թվին Գեղամյանի "մատուցած ծառայությունների" մասին ասել: Այն ժամանակ Իշխանություններին կարծես թե հաջողվել էր Մանուկյանին չեզոքացնել ու Բադալյանի բացակայության պայմաններում ամենավտանգավոր թեկնածուն նա էր:
    Իշխանություններին նորից օգնության եկավ Դեմիրճյանի "ֆենոմենը": Սերժի գլխավորած շտաբը ավելի շատ փող էր ծախսում Ստեփան Դմիրճյանի հավաքույթների կազմակերպման ու ոչխարամորթի վրա, քան սեփական թեկնածուի քարոզարշավի: Պարզից էլ պարզ էր, այժմ էլ Ստեփանին "սարքել" ընդիմության առաջնորդ, ու հոր օրինակով "պարտության մատնել" երկրորդ փուլում:
    Քաղաքական պայքարին անփորձ` որդի Դեմիրճյանը խայծը կուլ տվեց, հավատալով այն բանին, թե իբր ինքն իսկապես առաջնորդ է, ու հենց այդ պատճառով էլ դրժեց Գեղամյանի ու մյուսների առաջարկը` ընտրություններն համարել կեղծված և հրաժարվել երկրորդ փուլից: Իր այդ քայլով փաստորեն Դեմիրճյանը դրժեց իր նախընտրական խոստումներն ու չեմ ուզում ասել "դավաճանեց" /Դա ԼՏՊ-ի բառն է, որը նա պատրաստ է օգտագործել նույնիսկ ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, եթե պահն իրենից այդպես պահանջի/ , այլ չհամաձայնվեց նրա հետ ու հեռացավ խոստումները դրժողից:
    Ինչպես 1998-ին, այնպես էլ 2003-ին իշխանությունները հմտորեն օգտադործեցին պարոնայք Դեմիրճյաններին` իրենց ծրագրերն իրականացնելու համար ու այստեղ, բացի Դեմիրճյանից ոչ մեկը մեղավոր չէ, իսկ եթե Մանուկյանը կամ Գեղամյանը մեղք ունեին, ապա ո՞ւր էր "Խոշորագույն" ներեցեք "Հանճարեղ" բայց ավելի ճիշտ կլինի ասել "Տիեզերական մասշտաբի" քաղաքական գործիչը, որը լռում ու թույլ էր տալիս, որ իր ժառանգած երկիրն այս օրին հասնի: Սպասում էր, որ մենք ազգովի խնդրե՞նք ,որ վերադառնա՞, սակայն մենք ազգովի չենք խնդրել նրան, ու եթե նա վերադարձել է, ապա միայն իր դիվային պլանները կյանքի կոչելու համար միայն, նա վերադարձել է ամեն ինչ ու ամենքին ոտնատակ տալու, պղծելու և ապականելու, այդ է պատճառը, որ ոչ մի բանից չի խորշում, անգամ զրպարտելուց, ստելուց ու զազրախոսելուց:
    Ես համոզված եմ, որ մեր իմաստուն ժողովուրդն այս անգամ էլ իր մեջ ուժ կգտնի ՈՉ ասելու լևոնիզմին ու լևոնականությանը...
    Վերջին խմբագրող՝ Smergh: 16.02.2008, 17:10:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  12. #507

    Հզոր էր: Ես կյանքումս ոչ մի անգամ այսպիսի ատելությամբ ոչ մեկի հանդեպ լցված չեմ եղել ինչքան որ ԼՏՊ-ի: Հիմա էլի կասեն էմոցիաներով քաղաքականություն չեն սարքում: Այո չեն սարքում: Բայց համենայնդեպս չեմ կարող էմոցիա չցուցադրել ինձ խաբողին: Ճիշտն ասած չեմ կարծում, որ ժողովուրդը ՈՉ ասի, մեր ժողովուրդը սիրում է, երբ իրեն խաբում են: Չեմ ուզում հավատալ, որ ԼՏՊ-ն ընտրվելու է, սարսափում եմ միայն այդ մտքից...

  13. #508
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Չդիմացա հանրահավաքին, կյանքումս առաջին անգամ ինձ զգում էի այնպիսի վիճակում, կարծես շուրջս բոլորը թշնամիներ են, ո'չ, իմ չէ, Հայաստանի թշնամիներ,որն ավելի զարհուրելի էր ... Մեղա քեզ Տեր, մեղա...

    Հիմա ուզում եմ 2003 թվին Գեղամյանի "մատուցած ծառայությունների" մասին ասել: Այն ժամանակ Իշխանություններին կարծես թե հաջողվել էր Մանուկյանին չեզոքացնել ու Բադալյանի բացակայության պայմաններում ամենավտանգավոր թեկնածուն նա էր:
    Իշխանություններին նորից օգնության եկավ Դեմիրճյանի "ֆենոմենը": Սերժի գլխավորած շտաբը ավելի շատ փող էր ծախսում Ստեփան Դմիրճյանի հավաքույթների կազմակերպման ու ոչխարամորթի վրա, քան սեփական թեկնածուի քարոզարշավի: Պարզից էլ պարզ էր, այժմ էլ Ստեփանին "սարքել" ընդիմության առաջնորդ, ու հոր օրինակով "պարտության մատնել" երկրորդ փուլում:
    Քաղաքական պայքարին անփորձ` որդի Դեմիրճյանը խայծը կուլ տվեց, հավատալով այն բանին, թե իբր ինքն իսկապես առաջնորդ է, ու հենց այդ պատճառով էլ դրժեց Գեղամյանի ու մյուսների առաջարկը` ընտրություններն համարել կեղծված և հրաժարվել երկրորդ փուլից: Իր այդ քայլով փաստորեն Դեմիրճյանը դրժեց իր նախընտրական խոստումներն ու չեմ ուզում ասել "դավաճանեց" /Դա ԼՏՊ-ի բառն է, որը նա պատրաստ է օգտագործել նույնիսկ ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, եթե պահն իրենից այդպես պահանջի/ , այլ չհամաձայնվեց նրա հետ ու հեռացավ խոստումները դրժողից:
    Ինչպես 1998-ին, այնպես էլ 2003-ին իշխանությունները հմտորեն օգտադործեցին պարոնայք Դեմիրճյաններին` իրենց ծրագրերն իրականացնելու համար ու այստեղ, բացի Դեմիրճյանից ոչ մեկը մեղավոր չէ, իսկ եթե Մանուկյանը կամ Գեղամյանը մեղք ունեին, ապա ո՞ւր էր "Խոշորագույն" ներեցեք "Հանճարեղ" բայց ավելի ճիշտ կլինի ասել "Տիեզերական մասշտաբի" քաղաքական գործիչը, որը լռում ու թույլ էր տալիս, որ իր ժառանգած երկիրն այս օրին հասնի: Սպասում էր, որ մենք ազգովի խնդրե՞նք ,որ վերադառնա՞, սակայն մենք ազգովի չենք խնդրել նրան, ու եթե նա վերադարձել է, ապա միայն իր դիվային պլանները կյանքի կոչելու համար միայն, նա վերադարձել է ամեն ինչ ու ամենքին ոտնատակ տալու, պղծելու և ապականելու, այդ է պատճառը, որ ոչ մի բանից չի խորշում, անգամ զրպարտելուց, ստելուց ու զազրախոսելուց:
    Ես համոզված եմ, որ մեր իմաստուն ժողովուրդն այս անգամ էլ իր մեջ ուժ կգտնի ՈՉ ասելու լևոնիզմին ու լևոնականությանը...
    Օհո, դեռ Տեր–Պետրոսյանը նախագահ չի, բայց փաստորեն արդեն ձևավորված ընդիմություն ունի Ինչևէ, ընդիմություն միշտ էլ պետք է, բայց ժամանակին ու ճիշտ վայրում։

  14. #509
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օհո, դեռ Տեր–Պետրոսյանը նախագահ չի, բայց փաստորեն արդեն ձևավորված ընդիմություն ունի Ինչևէ, ընդիմություն միշտ էլ պետք է, բայց ժամանակին ու ճիշտ վայրում։
    Չի էլ ընտրվի, համենայն դեպս այդպես եմ կարծում, իսկ եթե ընտրվի էլ այո վրաստանի շարժերի պես բաներ կազմակերպողներից մեկն էլ ես կլինեմ: Եթե ինձ էլ Պատր...շվիլիի օրը չգցեն «Հագցնեն փայտե մակինթոշ» և հորիզոնական դիրքով մի 6 հոգով տեղափոխեն:

  15. #510
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի էլ ընտրվի, համենայն դեպս այդպես եմ կարծում, իսկ եթե ընտրվի էլ այո վրաստանի շարժերի պես բաներ կազմակերպողներից մեկն էլ ես կլինեմ: Եթե ինձ էլ Պատր...շվիլիի օրը չգցեն «Հագցնեն փայտե մակինթոշ» և հորիզոնական դիրքով մի 6 հոգով տեղափոխեն:
    Հարգելիս, դուք այդպես էլ չկարողացաք հասկանալ մի պարզ, մաթեմաթիկական ճշմարտություն՝ այս պահին չսատարելով Տեր–Պետրոսյանին դուք ավտոմատ կերպով աշխատում եք Սերժի օգտին։ Իսկ Տեր–Պետրսյանը վստահաբար ուզում է նախագահ դառնալ և կդառնա։

Էջ 34 42-ից ԱռաջինԱռաջին ... 24303132333435363738 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Ռուս քաղաքական գործիչը Հայաստանին վերջնագիր ներկայացրեց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.04.2009, 08:55
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •