Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Հետաքրքիր է, Քոչարյանի երեկվա կիսատ-պռատ բացահայտումներից հետո ի՞նչ են մտածում իրենց առաջնորդի մասին լևոնականները:
Ասում եմ կիսատ-պռատ, որովհետև Նախագահը չցանկանալով վնասել նախագահության իր թեկնածուին` բացահայտումների մեջ միտումնավոր կերպով դրական դերը վերապահեց միայն Վ.Սարգսյանին, մինչդեռ ՀՀՇ-լևոնական վարչակարգի հակաղարաբաղյան քաղաքականությունը զսպողը և Արցախի շահերի իրական պաշտպանը և մեր բանակի հաղթարշավի գլխավոր կազմակերպիչը Վազգեն Մանուկյանն է եղել:
Խոստովանել այս ճշմարտությունը, նշանակում է պատերազմի Լեգենդար Հերոսին` Վազգեն Մանուկյանին վերջապես ընդունել այնպիսին, որպիսին նա արժանի էր շատ վաղուց: Կնշանակեր ընդունել, որ իր իշխանության 8 տարիների ընթացքում անիրավի է հալածել նրան, ինչը խոստովանելը մահացու կլիներ թե' Լևոնի` թե' իր թեկնածուի համար:
Հիմա էլ Ձեզ համար պարզ չէ՞, որ Արցախն ազատագրվել է Տեր-Պետրոսյանի ու նրա վարչախմբի կամքին հակառակ: Որ Տեր-Պետրոսյանը ամեն ինչ արել է Արցախի ազատագրումը խափանելու համար,դա ինձ համար երբեք գաղտնիք չի եղել: Ես մեր ֆորումում այդ մասին բազմիցս ակնարկել ու ասել եմ:
Վազգեն Մանուկյանին պաշտպանության Նախարար նշանակելն արվեց մի նպատակով` արդեն պարտված պատերազմի ողջ մեղքը նրա վրա բարդելու համար: Վազգեն Մանուկյանը լինելով փորձված և իմաստուն քաղաքական գործիչ` դրեց մի պայման` կստանձնի ՊՆ պաշտոնը, եթե նրան չխանգարեն: Վազգեն Սարգսյանը լինելով մեծ հայրենասեր` դարձավ վերը նշված պայմանի գարանտը: Ու թե ինչ էր կատարվում այն ժամանակ վարչախմբում` մեր բանակի ամեն մի հաղթանկից հետո` արդեն բացահայտեց երեկ Նախագահը: Կյանքումս առաջին անգամ հավատացի Քոչարյանին:
Չե՞ք մտածում, հարգարժան լևոնականներ, որ ձեր ֆավորիտը կորցրել է չափի զգացողությունն ու իր պահվածքով վարկաբեկում է նաև Ձեզ: Մի՞թե նրան և ձեզ պարզ չէ, որ այս ընտրությունները մեկ փուլով ավարտելու հնարավորություն չկա, իսկ եթե այդպիսի հնարավորություն լիներ, ապա հաղթողը Սերժն էր լինելու:
Ձեր "Տիեզերական մաշտաբի"քաղաքական գործիչն ինչո՞ւ է քարկոծում ու վարկաբեկում այն ուժերին, առանց որոնց աջակցության երկրորդ փուլում Սարգսյանին հաղթելն անհնար կարող է լինել, թե՞ ի սկզբանե գիտի, որ ինքը հաղթելու շանս շունի ու հետագայում նրանց մեղադրի՞:
Երեկվա հանրահավաքում Մանուկյանի հասցեին նրա շպրտած լպիրշ ու անպատասխանատու մեղադրանքների համար նա վաղ թե ուշ պատասխան է տալու գոնե իր խղճի առաջ, եթե նրա մոտ դա դեռևս պահպանվել է, չի կարելի իր արտասահմանյան տերերին հաճոյանալու համար այդ աստիճանի ստորանալ ու մոլորեցնել մեր ժողովրդին:
Հարգելի ֆորումականներ, ես բոլորիցդ ներողություն եմ խնդրում ու համոզված, որ այս ֆորումում շատերն են ամաչում նրա այդպիսի պահվածքի համար:
Եղբայր, եթե դու ուժեղ ես, ապա ինչո՞ւ ես սուր ճոճում այն մարդկանց վրա, որոնք կարող էին քո ուժը մեծացնել: Սա մի պատասխան ունի, ինչպես իշխանություններն, այնպես էլ Տեր-Պետրոսյանը սարսափում են Մանուկյանից ու նախանձում, որ նա բոլորից հզոր ու մաքուր քաղաքական գործիչն է, որ իրեն երբեք ստորություն չի թույլ տա քաղաքական հակառակորդների նկատմամբ, ու չե՞ք գտնում, որ Մանուկյանն ամենևին մեղավոր չէ, որ Լևոնի հետ նույն նպատակին հասնելու համար պայքարում` հայտնվել են տարբեր ճամբարներում:
Մոդերատորական: Քարոզչական կոչի հատվածը գրառումից ջնջվել է:
Վերջին խմբագրող՝ Chuk: 17.02.2008, 18:47:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Բացարձակ հավաստի աղբյուրներից գիտեմ, որ նույն Վանո Սիրադեղյանը Ազգային Ժողովի մոտ կանգնած, ոստիկաններին հրամայել էր. «Հանե՛լ փամփուշտները, որպեսզի նույնիսկ պատահական գնդակից մարդ չտուժի»: Եվ հենց այդ պատճառով էլ Վազգեն Մանուկյանի համախոհներ, նրա աջակիցներ, աջ ու ձախ ձեռքեր Սադոյան Արշակը, Քոչարյան Շավարշը, Կիմ Բալայանը և մյուսները անձամբ, ի դեպ դատարկ ձեռքերով կարողացան արյունլվիկ անելու չափ ծեծել ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին, փոխնախագահ Արա Սահակյանին և մյուսներին:
Հետո շատ հաջող թողեցին ժողովրդին, որն արդեն գազազած էր, հունից դուրս եկած, իսկ իրենք փախան ու թաքնվեցին այս ու այն որջում՝ ի դեպ չհրաժարվելով ու հետագայում նաև ստանալով ԱԺ պատգամավորի իրենց աշխատավարձը:
Վանո Սիրադեղյանը սուրբ չէ, բայց դե հրեշ էլ չէ: Սովորական մարդ էր և Ձեր բերած տեսահոլովակից էլ երևում էր, որ ընդամենը ափեղ-ցեփեղ խոսող, ծիծաղող մարդ է, ով անշուշտ պիտի բացառեր պետական գործիչը իր գործելակերպից: Ուրիշ խնդիր, որ ամենայն հավանականությամբ այս խոսակցությունը մտերիմների շրջանակում է եղել, վկա հետևից լսվող մտերմիկ ծիծաղը, որը հաստատ որևէ նիստի արձանագրություն չէ: Հետևություն. արդեն այն ժամանակ ինչ-որ մարդիկ կամ կազմակերպություն փնտրում էր վարկաբեկիչ նյութեր, տարածում և անշուշտ հասնում իր նպատակին: Էդպիսի կազմակերպություն Հայաստանում մի հատ կա, այդ կազմակերպության այդ ժամանակվա ղեկավարն էլ այսօր փորձում է դառնալ նախագահ:
Վազգեն Մանուկյանը վերջին ընտրարշավում ցույց տվեց, որ շատ նուրբ խաղեր ինքը չի հասկանում և չի էլ հասկանում, թե ում խաղն էր խաղում այն ժամանակ ու ում խաղը հիմա, որովհետև մշտապես վստահ էր, որ այս անգամ հենց ինքն է հաղթելու: Մի բան կարող եմ հաստատ ասել. ես հավատում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես և խոստացել էր, իր հետ չի բերի իր հին թիմից այն մարդկանց, ովքեր ինչ-որ ձևով վարկաբեկել են և՛ շարժումը, և՛ իր անունը: Հիմա ինձ կհակաճառեք, թե Վանոյի անունն այս օրերին է տվել: Դրա տակ պետք է հասկանալ միայն այն, ինչ ինքն ասել է, որ Վանո Սիրադեղյանը դատարանում պիտի ապացուցի իր անմեղությունը և որ ընդամենը անհրաժեշտ է, որ նա կարողանա վերադառնալ ու կանգնել դատարանի առաջ:
Իսկ այդ օրերին կատարվեց շատ ավելի սարսափելի մի բան, քան ցանկանում եք ներկայացնել այս տեսահոլովակով: Ինչպես երեկվա հանրահավաքում ճիշտ նկատեց Տեր-Պետրոսյանը, Մանուկյանն ու իր կողմնակիցները, ժողովրդի հետ միասին, ակամա, առանց իրենք էլ գիտակցելու, թուլացրին պետության հիմքերը, հիմք ստեղծելով պետական մարմինների նկատմամբ հետագա անհարգալից, արհամարհական վերաբերմունքին:
Շատերը նկատած կլինեն, որ ես հաճախ եմ գրառումներումս անդրադառնում Վազգեն Մանուկյանին: Շատերը կարծած կլինեն, որ դա «թշնամության» նշան է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պայքարում են նրա դեմ: Ո՛չ: Պարզապես առաջադրված թեկնածուներից միակն է, ում չափազանց հարգում եմ ու ամեն անգամ նրա գործելաոճը տեսնելով ափսոսում ու ցավ ապրում, որ նա հենց այդպես է գործում:
Հ.Գ. Ես գիտեմ, որ Սիրադեղյան Վանոյի նկատմամբ կա հարուցված քրեական գործ՝ սպանությունների մեղադրանքով: Սակայն այս մասին ես դիտավորյալ չեմ խոսում ու նույն կոչը անում եմ Ձեզնից յուրաքանչյուրին: Չմոռանանք, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում Վանո Սիրադեղյանը, ունի անմեղության կանխավարկած: Այդ մասին կխոսեմ միայն այն դեպքում, երբ իսկապես ազատ և արդար դատարանում կապացուցվի նրա մեղքը: Ի դեպ չմոռանանք Վանոյի բավական շատ դրական գործերը: Որպեսզի չխոսեմ դրանից, մեջբերեմ մի պատմություն, որն եղել է 3 օրա առաջ:
Հիմիկվա խոսք ու զրույցում գերիշխողը քաղաքական խոսակցություններ են: Եվ ահա խոսում է ծանոթներիցս մեկի հետ, ով, այսպես ասեմ, ընտրել է կյանքի որոշակի ուղի (հուսով եմ կհրաժարվի այդ ուղուց):
- Ու՞մ ես ընտրելու, - հարցրեց:
- Լևոնին, - պատասխանեցի:
- Արա՛, հո չես գժվել, - վրդովվեց ծանոթս: - Էդի չէր, որ նախագահ եկավ, ինչքան լավ տղա կար, ինչքան գող ու գողական կար սաղի օդերը փակեց: Կեսին բերդ նստցրեց, կեսին էլ չթողեց որ դվիժենի անեն: Դրան ընտրենք, որ էլ գա նույն բանը անի՞...
Ինձ տարբեր մարդիկ փորձում են ցույց տալ, որ Տեր-Պետրոսյանը սխալներ ունի: Բոլորին հակափաստարկներ կարողանում եմ բերել: Երևի միակ դեպքն էր, որ չկարոցա պատասխանել, որտև... դե հիմա իր ապրելակերպի տեսակետից ճիշտ է ասում:
Պարզապես այս պատմությունը ավելի շուտ պետք է վերագրել Վանոյին: Հա՛: Գիտեմ , թե ինչ եք ասելու: Ասելու եք, որ ինքը գողական դառավ, բեզպռեդել էր և այլն: Մի չարչարվեք, հիշողություններս տեղերում են: Հիշում ենք ու չենք մոռանում նաև արածները: Էլի եմ ասում, հեռու եմ մարդու այն տիպից, որ պիտի սրբացնի Վանոյին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես չեմ նայել երեկվա քոչարյանի հարցազրույցը, բայց նայեցի հայլուրի այն հատվածը, որտեղ նա պնդում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խանգարել է հայկական զորքերի առաջնթացին:
Այո!!!! Իհարկե խանգարել է !!!!!!! Դա գախտնիք չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ չի տվել, որ զորքերը առաջանան: Իսկ քոչարյանը չի հասկանա դրա իմաստը: Հիմա կբացատրեն, թե ինչին է ուղղված եղել դա !
Երբ հայկական զորքերը "զավթեցին" մի շարք տարածքներ, նրանց արյունը եռում էր, ու որոշել էին, որ պետկ է հասնեն մինչև Բաքու: Ենթադրենք նրանք շարունակեին, իրենց "արշավանքը" ու գրավեին մի շարք այլ տարածքներ: Պատկերացնում եք, ինչ էր լինելու այդ ժամանակ? Տեղից ել գրաված տարածքները չենք կարողանում մարսել, քանի որ ամբողջ աշխարհը Հայաստանին ճանաչում են, որպես ագրեսոր, և այդ հիմքի վրա, պահանջում է, որ հայերը պետք է "զավթած" տարածքները հետ տա: Արդյոք համարում եք, որ հիմա Ղարաբաղը մերը կլիներ, եթե ամբողջ աշխարը մեզ համարեր արյունարբու և ագրոսոր: Այսպիսի ժամանակներում մեզ պետք է բանակի զուսպ գլխավոր հրամանատար, որը կարողանա կառավարել սիտուացիան:
Իսկ ինչ վերաբերում է հայերի` Ադրբեջանի հանդեպ զավթողական քաղաքականության, հետաքրքրվածների խորգուրդ կտամ մտնել YouTube, որոնման մասում գրեն "Nagorno Karabagh", ու գտնեն թուրքական TNT ի պատրաստած 4 մասանոց հաղորդումը, որտեղ մի շարք միջազգային փորձագետների ելույթում Հայաստանին ճանաչում են որպես ագրեսոր, ու ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում են Հայաստանին` "զավթած" հողերը հետ տալ ստիպելու մեջ: Ինչ եք կարծում սերժ սարգսյանն է այդ ուժեղ նախագահը, որ կկարողանա շահած դուրս գալ այս սիտուացիայից ?????
Ինչ վերաբերում է 10 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փոխզիջումային տարբերակին, ապա համոզված եղեք, որ վաղ թե ուշ Ղարաբաղի հարցը նույն եղանակով է լուծվելու, սակայն, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասում` փոխզիջումների դեպքում կշահի այն երիկիրը, որը ավելի ուժեղ է, իսկ Հայաստանը 10 տարի առաջ անհամեմատելի ավելի ուժեղ էր, քան հիմա, ինչպես որ Ադրբեջանը 10 տարի առաջ շատ ավելի թույլ էր, քան հիմա:
Մոդերատորական: Գրառման վիրավորական հատվածները ջնջված են:
Վերջին խմբագրող՝ Chuk: 17.02.2008, 18:49:
Հենց նոր մի հոդված գտա Առավորի կայքից՝ ոչ այնքան հոդված, որքան ինչ-որ մեկի մտորումներ, ով ընտրելու է Լևոն Տեր-Պետրոսյանին: Կարծում եմ, եթե բոլոր նրա աջակիցները այսպես արտահայտվեն, բանավեճերը այդ թեմայով ավելի արդյունավետ ու օգտակար կլինեն: Քանի որ այստեղ հեղինակը չի բացարձակացնում ոչ մեկին: Տեղադրեմ ու գնամ միքիչ գործ անեմ:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԵՇՏԱԿ ՉԷ
Պարզապես նա ամենաարժանավոր թեկնածուն է
1991-ին ես դարձա 18 տարեկան եւ սեպտեմբերի 21-ին առաջին անգամ օգտվեցի քվեարկելու իմ իրավունքից: Ինձ համար մեծագույն պատիվ էր «այո» ասել մեր երկրի անկախացմանը: Գրեթե նույնպիսի հպարտությամբ եւ հրճվանքով նույն թվականի հոկտեմբերի 16-ին գնացի ընտրատեղամաս ու քվեաթերթիկի վրա վավերացրի իմ կարծիքն այն մասին, թե ով է արժանի՝ դառնալ Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին նախագահը: Լեւոն Տեր-Պետրոսյան: ՀՀ միլիոնավոր քաղաքացիների նման ես էլ վստահեցի ի՛մ նախագահին:
Հետո եկավ հիասթափությունը: Ոչ թե 1992-94-ին, այլ՝ ավելի ուշ: 1996-ին ես ընտրեցի Վազգեն Մանուկյանին: Ժողովուրդը՝ նույնպես: Բայց նախագահ դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: 1998-ին ընտրեցի Վազգեն Մանուկյանին, ապա երկրորդ փուլում քվեարկեցի «բոլորին դեմ»: Ժողովուրդն ընտրեց Կարեն Դեմիրճյանին: Բայց նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: 2003-ին ընտրեցի Ստեփան Դեմիրճյանին: Ժողովուրդը՝ նույնպես: Բայց նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: 2008-ին ես քվեարկելու եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին:
Այո, ես գիտեմ, որ 1996-ին կեղծվեցին ընտրությունները: Եվ ես շատ կուզեի, որ ի՛մ թեկնածուն իր բազմաթիվ ներողությունների շարքում ժողովրդից առաջինը դրա համար ներում խնդրեր: 1996-ի սեպտեմբերի 26-ի դեպքերի համար՝ նույնպես: Կուզեի, որ ներողություն խնդրեր Վազգեն Սարգսյանի ասած «100% էլ հավաքեր՝ չէինք թողնելու» եւ հայտնի «Արշալույսգեյթում» Վանո Սիրադեղյանի ասած մտքերի համար նույնպես: Ես կուզեի, որ ի՛մ թեկնածուն ներողություն խնդրեր իր կառավարման տարիների ընթացքում կատարված բոլո՛ր բացթողումների եւ մեղքերի համար: Նրա համար, որ հաճախ մոռանում կամ հարկ չէր համարում բացատրել ժողովրդին իր արածները: Չէր պարզաբանում, չէր գովազդում արած կարեւորագույն քայլերն ու ափսոսանք չէր հայտնում չարված կամ չստացված նույնքան կարեւոր քայլերի համար:
Այո, ես չէի ուզի, որ իմ թեկնածուն հայտարարեր, թե իր կողքի մարդիկ իրենց ջանադրության չափով պաշտոն են ստանալու: Մի՞թե դրա համար են ջանում: Ես չէի ուզի, որ իմ թեկնածուի շուրթերից հնչեին նրան ամենեւին չսազող բառեր՝ «մկան լակոտ», «բոմժ» եւ այլն: Ես չէի ուզի, որ իմ թեկնածուի թիմը բոլորին բաժաներ սեւի ու սպիտակի՝ կախված իրենց նվիրված լինելու չափից: Ես չէի ուզի, որ իմ թեկնածուն որոշեր, որ բոլոր նրանք, ովքեր իրեն չեն միանում՝ ծախու են ու դավաճան: Որեւէ բարոյական, հոգեբանական, մարդկային իրավունք նա չունի մեղադրելու գոնե Վազգեն Մանուկյանին՝ իրեն չմիանալու համար:
Այո, ես կուզեի, որ իմ թեկնածուն լիներ իդեալական: Մաքուր, վեհ, բարձր, մի խոսքով՝ հրեշտակ: Շատ մարդկային է՝ դիմացինից պահանջում ենք այն, ինչին մենք ունակ չենք, եւ ինչից չափազանց հեռու ենք: Բայց իմ թեկնածուն մարդ է: Սխալական, մեղսավոր՝ ինչպես բոլորս: Եվ, այնուամենայնիվ, նա ոչ թե «չարիքներից փոքրագույնն է», այլ՝ ինը թեկնածուներից ամենաարժանավորը: Նա այն մարդն է, որի անունը ոսկե տառերով գրվելու է Հայոց պատմության էջերում: Նա այն մարդն է, որը ցանկանում է հասնել Ղարաբաղի հարցի վերջնական լուծմանն ու Հայաստանի ապաշրջափակմանը, քանի որ նա մտածում է Հայաստանի ապագայի մասին եւ ոչ թե՝ անցյալի: Նա այն մարդն է, որը չի վախենում բարձրաձայնել, որ հարեւան ժողովուրդները վաղ թե ուշ պետք է մի կողմ դնեն թշնամանքն ու խաղաղ ապրեն իրար հետ: Նա այն մարդն է, որի դեմ պայքարում են մնացած ութը: Նա այն մարդն է, որի դեմ պայքարում է պաշտոնական քարոզչությունը: Նա այն մարդն է, որի դեմ պայքարում են իր իսկ կադրերը: Նա այն մարդն է, ում դեմ պայքարում են 1998-ից առայսօր: Տասը տարի շարունակ: Ամենակեղտոտ, ամենազզվելի մեթոդներով: Նա այն մարդն է, որն անհավասար մարտի է ելել: Ու ես նրան հավատում եմ: Ես հավատում եմ, որ հիմա նա վերադառնում է մեզ համար, բոլորիս համար, Հայաստանի համար: Ես հավատում եմ, որ լռության եւ մտորումների այդ տասնամյակը իմ թեկնածուին սեփական սխալների մասին խորհելու եւ իրենից հետո եկածների սխալները տեսնելու լուրջ ժամանակաշրջան էր: Ես հավատում եմ, որ ներկայիս իրավիճակի մեջ իր անձնական պատասխանատվությունը զգացող մարդը այս անգամ արդեն չի սխալվի: Ավելի ճիշտ՝ քիչ կսխալվի: Առանց սխալների չի լինի, չէ՞ որ նա մարդ է: Ամենաարժանավորը՝ եղած իննի միջից:
Մ. Բ. ՀՀ քաղաքացի Տվյալները խմբագրությունում են
http://new.aravot.am/am/articles/society/36781/view
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 17.02.2008, 20:27:
[QUOTE=Che_Guevara;610533]Հարգելի սեռժիկական (ես ավելի շատ իրավունք ունեմ քեզ սեռժիկական ասելու, քան դու ինձ` լեվոնական, չնայած ընդունում եմ, որ վիրավորական լինելու իմաստով "լևոնական" բառը երբեք չի հասնի "սեռժիկականին"), դու քո պնդումները էլի օդում ես կրակում: Ես չեմ նայել երեկվա քոչարյանի հարցազրույցը, բայց նայեցի հայլուրի այն հատվածը, որտեղ նա պնդում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խանգարել է հայկական զորքերի առաջնթացին:
Ես բազմիցս ասել ու պնդում եմ ԼՏՊ-ն անկախ իր կամքից ջուր է լցնում Սերժի ջրաղացին, ու այդ իմաստով Դուք ավելի սերժիկական եք , քան ես, իսկ ինչ վերաբերվում է այն հեքիաթներին, թե Տեր-Պետրոսյանը ի նպաստ Հայաստանի ու Արցախի որևէ դրական քայլ է կատարել պատերազմի ժամանակ, ապա նրա միակ դրական քայլն այն է եղել, որ Շնորհիվ Վազգեն Սարգսյանի ու Վազգեն Մանուկյանի` չի խանգարել Արցախի ազատագրմանը: 1992-93 թվականներին Ի՞նչ Բաքու գրավելու մասին խոսք կարող էր լինել, երբ Արցախը դեռևս ազատագրված չէր: Խնդրում եմ իմ գրածներն ուշադիր կարդալ ու նոր հետևություններ անել, Իսկ որ աշխարը մեր ազգային ազատագրական պայքարը սկսեց ագրեսիա ճանաչել դա էլ Տեր-Պետրոսյանի մեղքն է, որն ի լուր աշխարհի Դաշնակցությանը միջազգային ահաբեկչական կազմակերպություն հռչակեց, որից հետևում էր, որ մեր երկիրը ահաբեկիչների որճ է եղել:
Որ Տեր-Պետրոսյանն ազնիվ չէ հանդեպ մեր ժողովրդի, մենք դա հասկանում ենք, գոնե դուք մի փոքր ազնվություն հանդես բերեք ու մի աղավաղեք փաստերն ու դեպքերը: Իմ գրածների մեջ ի՞նչ սերժանպաստ բան գտաք, որ անպատվում եք ինձ: Դուք ունեք համոզմունք և Ձեզ այդ համոզմունքի համար են կոչում լևոնական, եթե Ձեզ այդպես կոչելը վիրավորական է, ապա ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում Ձեզանից, սակայն ես ամենևին էլ չեմ վիրավորվի, այլ ինձ ավելի հպարտ կզգամ, եթե ինձ վազգենական կոչեն:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Այս գրածդ իրականության այնպիսի խեղաթյուրում է, որ նույնիսկ չգիտեի, պատասխանել, թե ոչ: Այնուամենայնիվ պատմության գիտակիդ համար մի փոքրիկ էքսկուրս կազմակերպեմ՝ զուտ հիշողությունդ թարմացնելու նպատակով:
Այն ժամանակ, երբ իմ ծնողների սերունդը անկախացման ու Ղարաբաղի խնդրի համար պայքարի էր ելել, այդ դաշնակները արտասահմանից բարոյախրատական նամակներ էին ուղարկում ու զսպվածության կոչ էին անում, ասելով, որ դրա ժամանակը չէ: Նրանք, այդպիսով, բարոյալքում ու հուսահատեցնում էին իմ ծնողների սերնդին, պայքարի ելած մարտիկներին ու ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ նրանց, որ նրանք չընկան այդ դավաճան հորդորների տրամադրության մեջ:
Այդ դաշնակներն էին, որ պատերազմի տարիներին, երբ մեր ազատամարտիկները իրենց արյան գնով պայքարում էին երկրի ազատագրման համար, այն ժամանակ երբ անհրաժեշտություն էր երկրի կայունությունն ու ամրությունը, ցույցեր էին անում Տեր-Պետրոսյանի դեմ՝ թշնամություն սերմանելով ժողովրդի մեջ, թուլացնելով պետության հիմքերը, գցելով պետական այրերի պատիվը ու ժողովրդին ստիպելով անհարգալից վերաբերվել նրանց:
Այդ դաշնակցություն կուսակցությունը այնուամենայնիվ փակվեց ոչ թե այդ մեղադրանքով, այլ ՀՀ կուսակցությունների մասին օրենքներին չհամապատասխանող գործունեություն վարելու համար: «Դրո»-ի ու «Վահան Հովհաննիսյան +30» գործը վարվում էր որպես անհատների, այլ ոչ թե կուսակցության գործ: Ի դեպ, ինչու՞ նրանց այդպես էլ չարդարացրին նույնիսկ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո: Նորից մտածեք այդ մասին:
Ի դեպ, պատերազմի ու պետության կայացման ժամանակ ցույցերի ու ժողովրդին իշխանությունների դեմ լարելու մասին ավելացնեմ, որ այդտեղ անմասն չէր պարոն Մանուկյանը, ով, ի դեպ, 96 թվականին այդքան ձայն հավաքեց հենց դաշնակների օգնությամբ: Մտածեք, թե ինչու էր դա արվում:
Նոր Հ1-ով քարոզարշավն էի նայում: Հերթով զբաղված են հակալևոնական քարոզարշավով, բայց բոլորը մեղադրում են, թե իբր Լևոնն է առանց գաղափարների գալիս, որ նա զբաղված է իշխանություն քննադատելով: Դա Ձեր գործը պետք է լիներ պարոն Մանուկյան, պարոն Բաղդասարյան, պարոն Հովհաննիսյան, պարոն Կարապետյան, պարոն Գեղամյան: Հենց Ձեր գործը պետք է լիներ, չեք անում, ստիպված նա է անում: Իսկ դուք Լևոնին եք քննադատում: Գիտե՞ք ինչու: Որովհետև հասկանում եք, որ նա Ձեզնից ուժեղ է, որ ինքն է այս ընտրությունների ֆավորիտը, որովհետև ենթագիտակցորեն զգում, հասկանում եք, որ միակ իսկական նախագահը Տեր-Պետրոսյանն է, ոչ թե 10 տարի կառավարած Քոչարյանը ու նրա վարչապետ Սարգսյանը, որ հաղթանակն էլ նրանն է լինելու, եթե չխանգարեք, այլ պատճառ չկա:
Հենց նոր Վազգեն Մանուկյանը Հ1-ով ասում էր, որ Տեր-Պետրոսյանը ազգային գործիչ չի: Բա դու՞ք եք ազգային գործիչ: Հիշում եմ մի քանի օր առաջ Ազատություն ռադիոկայանով Ձեր գորգոռոցը, երբ Ձեր հետ հանդիպման եկած մի խումբ գյուղացիներ խնդրում էին, որ միանաք Լևոնին: Դուք գոռում էիք այդ ազգի ներկայացուցիչների վրա ու ասում. «Գնացեք Ձեր ճանապարհով, ընտրեք Ձեր Լևոնին, եթե մեր ճանապարհները հատվեն, հատվեն, չհատվեն-չհատվեն»: ՈՒ գոռում էիք խեղճ մարդկանց՝ ազգի ներկայացուցիչների վրա պարոն ազգային գործիչ: Հաջորդ գյուղում էլ գոռում էիք մեր երկրի համար կռված մի երկրապահի վրա ու ասում. «Ձեզնից ի՞նչ երկիր պահող, Տեր-Պետրոսյանի կողքին եք կանգնել: Տենց երկրապա՞հ ա լինում...»: Դա՞ էր Ձեր ազգայնականությունը:
Նույն կերպ կռված տղերքին վարկաբեկել էր փորձում Վահան Հովհաննիսյանը: Երբ պատերազմ էր հենց մեր գյուղում բնակիչներին զենք չբաժանեիր, որ զինված հեղաշրջում կազմակերպես, այ պարոն Հովհաննիսյան: Ո՞վ եղար կռված տղերքին անվանարկես:
Smergh, հուսով եմ հիշեցիր այս ամենը ու այդ անհիմն մեղադրանքներն էլ չես հնչեցնի:
Վերջին խմբագրող՝ Chuk: 17.02.2008, 18:45:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Պուտինի համար ոչ թե ԼՏՊի ընտրվելը ցանկալի չէ, այլ ՇԱՏ ցանկալի է, քանի որ հաջորդ օրը, որ միջազգային հանրությունը ողջունի ԼՏՊի երրորդ անգամ նախագահ դառնալը, Պուտինի դրածո Մեդվեդեվը կհայտարարի հրաժարական ու Պուտինը նորից կարող է վերընտրվել երորդ ու չորրորդ այնուհետև նույն սցենարով բազմաթիվ անվերջ անգամ։
Դա այն ստորջրյա քարն է, որ դրված է Ռուսաստանի ու Հայաստանի սահմանադրության մեջ նախագահ կարելի է վերընտրվել երկու անգամ ԱՆԸՆԴՄԵՋ, բայց ոչ մի սահմանափակում, եթե ասենք արանքում ուրիշ մեկը ընտրվել է, նախորդ անձը նորից կարող է վերընտրվել։
Խորհուրդ կտամ նայել
http://www.youtube.com/watch?v=JZ3SDvljpBY
ԼՏՊն պահանջում է ոստիկաններից ցրել հակաԼՏՊական ցույցը։
Այսպես ասած խոսքի ազատության մեծ պաշտպան ԼՏՊն...
Մնաց երկու օր, հաղթելու ե՛նք։
Իսկ ընդհանրապես, քարոզարշավը ցույց տվեց, թե ով ով է։
Քարոզարշավում Լևոն Տեր–Պետրսյանը միայն ցույց տվեց իր մեծությունը, իսկ մնացածը ցույց տվեցին իրենց փոքրությունը։
Այստեղ 8 թեկնածու փորձեցին պայքարել Տեր–Պետրսյանի դեմ, բայց ապարդյուն։
Սա իմ կարծիքն է, և ես վստահ եմ իմ համոզման մեջ։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 17.02.2008, 20:23:
Եթե դրա մեջ ոչ մի վատ բան չլիներ, ԱՄՆում սահամադրական ուղղում չեին մտցնի ու ՄԻևՆՈՒՅՆ ԱՆՁԻՆ երկու անգամիս ավել նախագահ լինելը չեին արգելի։
Ես մի հին ծանոթ ունեմ ֆորումային, նա միշ ասում էր, «voter կանխատեսումներդ անհավանական, մեկ մեկ էլ հիմարություն են, բայց չգիտես ինչու շատ հաճախ հենց այդպես էլ լինում է»
Սպասենք տարվա վերջին կհիշեցնեմ....
Ավելացվել է 2 րոպե անց
ՈՒՄ էք հաղթելու, ժողովրդի այն մասին, որ ձեր ԴԵՄ է՞ Նրանք ՀԱՅ չեն՞, Հայաստանի հանրապետության քաղաքացի չեն՞
Ավելի քան համոզված եմ ԼՏՊի միւոցով ՌԱԶԲԻՐԱՏՈՎ ԴԱԿԱԶԱՏ անելու ցանկություն ունեցողները հայաստանում 300 հազարը չեն գերազանցում այն է 30% ավելին ԼՏՊն չի ստանա...
Վերջին խմբագրող՝ voter: 17.02.2008, 20:24: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ