Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
Չդիմացա հանրահավաքին, կյանքումս առաջին անգամ ինձ զգում էի այնպիսի վիճակում, կարծես շուրջս բոլորը թշնամիներ են, ո'չ, իմ չէ, Հայաստանի թշնամիներ,որն ավելի զարհուրելի էր ... Մեղա քեզ Տեր, մեղա...

Հիմա ուզում եմ 2003 թվին Գեղամյանի "մատուցած ծառայությունների" մասին ասել: Այն ժամանակ Իշխանություններին կարծես թե հաջողվել էր Մանուկյանին չեզոքացնել ու Բադալյանի բացակայության պայմաններում ամենավտանգավոր թեկնածուն նա էր:
Իշխանություններին նորից օգնության եկավ Դեմիրճյանի "ֆենոմենը": Սերժի գլխավորած շտաբը ավելի շատ փող էր ծախսում Ստեփան Դմիրճյանի հավաքույթների կազմակերպման ու ոչխարամորթի վրա, քան սեփական թեկնածուի քարոզարշավի: Պարզից էլ պարզ էր, այժմ էլ Ստեփանին "սարքել" ընդիմության առաջնորդ, ու հոր օրինակով "պարտության մատնել" երկրորդ փուլում:
Քաղաքական պայքարին անփորձ` որդի Դեմիրճյանը խայծը կուլ տվեց, հավատալով այն բանին, թե իբր ինքն իսկապես առաջնորդ է, ու հենց այդ պատճառով էլ դրժեց Գեղամյանի ու մյուսների առաջարկը` ընտրություններն համարել կեղծված և հրաժարվել երկրորդ փուլից: Իր այդ քայլով փաստորեն Դեմիրճյանը դրժեց իր նախընտրական խոստումներն ու չեմ ուզում ասել "դավաճանեց" /Դա ԼՏՊ-ի բառն է, որը նա պատրաստ է օգտագործել նույնիսկ ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, եթե պահն իրենից այդպես պահանջի/ , այլ չհամաձայնվեց նրա հետ ու հեռացավ խոստումները դրժողից:
Ինչպես 1998-ին, այնպես էլ 2003-ին իշխանությունները հմտորեն օգտադործեցին պարոնայք Դեմիրճյաններին` իրենց ծրագրերն իրականացնելու համար ու այստեղ, բացի Դեմիրճյանից ոչ մեկը մեղավոր չէ, իսկ եթե Մանուկյանը կամ Գեղամյանը մեղք ունեին, ապա ո՞ւր էր "Խոշորագույն" ներեցեք "Հանճարեղ" բայց ավելի ճիշտ կլինի ասել "Տիեզերական մասշտաբի" քաղաքական գործիչը, որը լռում ու թույլ էր տալիս, որ իր ժառանգած երկիրն այս օրին հասնի: Սպասում էր, որ մենք ազգովի խնդրե՞նք ,որ վերադառնա՞, սակայն մենք ազգովի չենք խնդրել նրան, ու եթե նա վերադարձել է, ապա միայն իր դիվային պլանները կյանքի կոչելու համար միայն, նա վերադարձել է ամեն ինչ ու ամենքին ոտնատակ տալու, պղծելու և ապականելու, այդ է պատճառը, որ ոչ մի բանից չի խորշում, անգամ զրպարտելուց, ստելուց ու զազրախոսելուց:
Ես համոզված եմ, որ մեր իմաստուն ժողովուրդն այս անգամ էլ իր մեջ ուժ կգտնի ՈՉ ասելու լևոնիզմին ու լևոնականությանը...
Օհո, դեռ Տեր–Պետրոսյանը նախագահ չի, բայց փաստորեն արդեն ձևավորված ընդիմություն ունի Ինչևէ, ընդիմություն միշտ էլ պետք է, բայց ժամանակին ու ճիշտ վայրում։