Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
Չեմ հասկանում, մի՞թե միավորվելն է խնդիրը: Իսկ ինչու չենք խոսում ԼՏՊ-ի Վ.Մանուկյանին միանալու համար: Ես Էլի եմ ասում ԼՏՊ-ն պետք է դուրս գար ու իր ժողովրդին ասեր, որ իրական նախագահը Մանուկյանն է և ամբյոնից բղավելու փոխարեն Մանուկյանին ասեր.
-Արա այն ինչին խանգարել եմ, ես ու ժողովուրդն էլ քեզ դատավոր:
Այդքանից հետո ԼՏՊ-ն կդառնար իմ ամենահամակրելի կիրթ ու լուրջ գործիչը, որը հասկացած կլիներ, որ սխալ է գործել և ուղղում է իր սխալը:
Իսկ այսօր նա ուզում է ընտրվի, որ Վանոն կամ Վանոյի նման ինչ-որ մեկին էլի բերի ու նա սկսի իր ոճիրը՞: Կարծում եմ մեր ժողովուրդը արժանի չէ երկրորդ անգամ նույն բաների միջով անցնելու:

Ավելացվել է 6 րոպե անց

Կ.Դ-ին ի սկզբանե գործիչ չեմ համարել չեմ էլ համարում, դեռ այն ժամանակ 15-16 տարեկան էի, բայց ասում էի սա Վ.Սարգսյանի կամակատարն է ինչպես ժամանակին կատարել է ՌԴ-ի պարտադրանքները: Հայրս սաստում էր ինձ ու ասում, որ իրավունք չունեմ նման բան ասելու, սակայն հիմա ավելի ու ավելի եմ համոզվում դրանում: Ինչևէ չեմ կարծում որ մենք՝ ես և դուք կկարողանանք մինչև վերջ հասկանալ այս խաղերի ու անամոթաբար կատարվող խաբեությունների իրական բովանդակությունն ու իմաստը, իսկ որ ցանկացածին այսօր կարող են Ձեր պես լռեցնել հենց հիմա աչքովս տեսնում եմ: Ու մինչև մեր պետության մեջ չշատանան Հունանյանները այս հարցերը երբեք լուծում չեն ստանա:
Եթե հիմա չես հասկանում որ միավորվելն է խնդիրը, կհասկանաս չորս օրից։ Իսկ քո սցենարը առնվազն երազային է, Տեր–Պետրոսյանին արդեն 20–ից ավել կուսակցություն միավորվել են. իսկ Մանուկյանին հենց իրենից անջատված մի քանի կուսակցություններ իբր միավորվելու սեթևեթանքներ են անում։ Էհ, ուշ է արդեն, շատ ուշ… մի խոսքով ինպես ասել է մեր Սրբազան Կաթողիկոսը՝ վախեցե՛ք Աստծուց