Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
Ելնելով Լեւոնի ելույթներից, նա ցանկանում է երեք տարիների ընթացքում կազմալուծել(քանդել) բոլոր պետական կառույցները, այնուհետ վերակառուցել դեմոկրատական հիմքերի վրա, սա... առաջին հերթին նշանակում է երկրում ըստեղծել անկայուն վիճակ, ինչպես տխրահռչակ՛ Գարբաչովյան վերակառուցման տարիները: Կարծում եմ... հայ ժողովուրդը արդեն հոգնել է վերակառուցումներից եւ գեղեցիկ խոստումներից: Իսկ մեր հայրենիքին ավելի շատ, անհրաժեշտ է կայունություն: 91-94 թվականներին, հայրենիքը գտնվում էր պարտադրված պատերազմի մեջ, այդ իսկ պատճառով, ժողովուրդը «Ըմբռնումով»՛ կրում էր բոլոր զրկանքները, հավատալով որ կավարտվի պատերազմը եւ դանդաղորեն կվերականգնվի նախկին կենսամակարդակը: 94 թվին ավարտվեց պատերազմը, վերագործարկվեց ատոմակայանը, լուսավորվեցին տները եւ փողոցները: Սակայն 94-98 տարիների ընթացքում հայ ընտանիքները՛ գնալով ավելի էին աղքատանում եւ գործարանները շարունակում էին մնալ թալանված: Ահա Ձեզ Լեւոնի կառավարման տարիներից՛ 3 խաղաղ տարիներ: Հիմա նա հայ ժողովրդից պահանջում է եւս երեք տարի, ախր... նվազագույնս պետքե զուրկ լինել հիշողությունից, որպեսզի մեկ անգամ եւս երկրի ղեկը հանձնել նրան: նա արդեն մեկ անգամ հուսախաբ է արել հայ ժողովրդին, ԲԱ-ՎՎՎԱԱԱ-ԿԱՆ է...
Ինձ պետք չի կայուն ստրկական վիճակ ու կայուն ռաբիզ գյադեք, որոնք իրենց երկրի տեր են կարծում։ Ավելի լավ է մի քանի տարի էլ ցնցում ապրեմ ու դրանց վերջը գա, քան թե հարատև ստրուկ դառնամ։ Չնայած արդեն անիմաստ է… Ավելի լավ է պատմեմ Եզոպոսի առակներից մեկը։
Ուրեմն երբ մարդ արարածը երկընտրաքի մեջ էր, Զևսը իջավ ու երկու Ճանապարհ ցույց տվեց, մեկը սկզբում հարթ էր, հավասարաչափ լայն, կոկիկ, իսկ վերջում անդունդներ, որոգայթներ ու ամայություն, իսկ մյուսը սկզբից նեղ ու դժվար անցանելի, փշոտ ու տատասկոտ, վտանգներով լի, իսկ վերջում հարթ, խաղաղ ու երկար։
Կայուն վիճակը դա աբսուրդ գաղափար է, ճահիճն էլ կարող է երկար ժամանակ կայուն լինել։