Հարգելի Տեր Հայր ինձ համար անընդունելի է,/կարծում եմ Աստծո համար նույնպես/ որ հայկական նախքին հեթանոսական շատ տոներ փոխառվել են քրիստոնեւթյան մեջ և դարձ
վել քրիստոնեկան.... դրանց թվին են պատկանում
վարդավառն ու
տրնդեզը, չեմ հիշում թե առաջինն ինչի ու ինչ աստծո էր նվիրված նաղքինում, բայց երկրորդ տոնի արարողությունը շատ խիստ հակասում է աստվածաշնչյան սկզբունքներին, ըստ որի Աստված խստորեն պատվիրում է կրակի վրայից չանցկացնել որևէ մարդու կամ երեխայի, քանի որ դա կրակապաշտության և կախարդության նման մի բան է եղել...
կներեք հիմա չեմ հիշում համարը կոնկրետ որտեղ էր գրված բայց մոտավորապես այսպես էր «
և քո տղային կամ աղջկան կրակի վրայով չանցկացնես...»
հիշում եմ տատիկս գյուղում մթոմ մեզ թռցնում էր կրակի վրայով և ասում կրակը ցավն ու չոռը տանի ու մեզ լավ բաներ բերի այս տարի,,, ու ասում էր եթե չթռնենք այս տարի լավ չի լինի մեզ համար մեր ցավն ու չոռը կմնա մեզ վրա ...-միթե սա նույն կրակապաշտությունը չի՞, նաև սնոտիապաշտություն ... ինչու ենք մենք այդ կրակապաշտական տոնը դարձրել քրիստոնեական, երբ այն գրեթե նույն ձևով ու նույն իմաստն է արտահայտում ինչ անցյալում՞

Էջանիշներ