User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Տեր հայր, վերը նշված պատճառով էր, որ ես զարմացա, թե ինչպես դուք բարեհաճ գտնվեցիք ու մեզ միացաք, սկսեցիք պատասխանել մեր հարցերին: Միայն ձեր շնորհիվ է, որ ինձ մոտ ինչ-որ չափով վերադարձել է հարգանքը մեր հոգևորականության հանդեպ. ինչքան էլ կասկածեմ դավանաբանական այս կամ այն հանգամանքի վրա, հարգանքը կոնկրետ ձեր հանդեպ անսասան կմնա: Ուղղակի հետաքրքիր է, թե ինչը կարող է պատճառ լինել, որ այդպիսի կոպտությամբ վերաբերվեն մեզ /երեխաներին հատկապես/? Արդյոք կա եկեղեցական էթիկետ, ըստ որի առաջնորդվում են հոգևորականները, թե նրանց վարքը ամբողջությամբ նրանց խղճի վրա է?
    Շնորհակալություն
    Հարգելի և սիրելի Աստղ և մնացյալ բոլոր ակումբցիներ , Ես երբեմն բցակայում եմ, սակայն այդ չի նշանակում , որ ձեր հարցերը անպատասխան կմնան. Այժմ փորձեմ բոլոր հարցերին պատասխանել.
    Հուսով եմ որ բոլորը կընթերցեն.
    Հայ Առաքելական եկեղեցին մաս է կազմում Ընդհանրական եկեղեցու, որի անդամներն են նաև Ռուս ուղղափառ և Հռոմի կաթոլիկ և մնացյալ ավանդական եկեղեցիները:Ամենակարևորը ասեմ. 325 թվականին Նիկիա քաղաքում գումարվեց Առաջին Տիեզերեկան եկեղեցական ժողովը: Շատ խնդիրներ արծարծվեցին այդ ժողովի ընթացքում, սակայն մի կարևոր որոշում ընդունվեց, այն է սահմանվեց Հավատո հանգանակը, ասել է թե հստակեցվեց թե քրիստոնյաները ինչի են հավատում. Եւ այդ հավատամքում կա մի կարևոր կետ` Հավատում ենք Ընդհանրական, Առաքելական և Ուղղափառ մեկ եկեղեցու: Այսինքն սրանով փաստվում է որ մենք բոլորս, առաքելականներ, կաթոլիկներ, ուղղափառներ բոլորս և առաքելական ենք, և ուղղափառ և ընդհանրական: Սա երևի լինի պատասխանը հարցերից մեկին: Հա ավելացնեմ, որ դարերի ընթացքում այս կամ այն եկեղեցին գործածել է վերոնշյալ մակդիրներից որևէ մեկը, ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:
    Գալով Սուրբ Ծննդյան տոնակատարության: Ուրեմն նախկինում, բոլոր քրիստոնյաները նշում էին Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին. Նույն օրն է նաև նշվում Քրիստոսի Մկրտության տոնը. Սակայն հռոմի եկեղեցին, որպեսզի կասեցնի կայսրության տարածքում արևի տոնի տարածումը, քանի որ հեթանոսությունը դեռևս պահպանվել էր Հռոմում, որոշում է Սուրբ Ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին` արևի տոնին նվիրված օրը, որով նպատակ կար մարդկանց բերել դեպի իրական լույսի աղբյուրը, որը հենց ինքը Քրիստոս է: Իսկ հունվարի 6-ը մնաց միայն Մկրտության տոն: երուսաղեմում նշվում Սուրբ Ծնունդը հայերի կողմից ոչ թե դեկտեմբերի 25-ին, ինչպես մեչ նամակագիրներից մեկն ասաց, այլ հունվարի18-ի երեկոյան լույս 19, քանի որ Երուսաղեմի հայոց Պատրիարքարանը, ինչպես նաև մեր եկեղեցու Ռուսաստանի և Վրաստանի թեմերը առաջնորդվում են հին տոմարով,ըստ որի Ծննդյան տոնը ընկնում է 13 օր ուշ: Սա պայմանավորված ամբողջ աշխարհում նոր տոարի մութքով: Ըստ այդմ էլ նաև մենք հայերս տոնում ենք հունվարի 13-ին հին նոր տարին:
    Եւ անդրադառնամ նաև հոգևորականի կարգավիճակներին: Ասեմ որ և մոլլաների և քահանաների մեջ կան տարբեր մարդիկ և լավ և վատ: Այստեղ կրոնը որևէ մեղավորություն չունի: Պարզապես այն մարդուն չես հանդիպել:
    Իսկ քեզ Աստղ ջան , շատ շնորհակալ եմ բարի խոսքերիդ համար: Ես անում եմ այն ինչ պարտավոր եմ, ինչ իմ խիղճն է ինձ թելադրում: Եթե յուրաքանչյուր մարդ իր ճիշտ անելիքը անի ամեն ինչ լավ կլինի:
    Ուշադրություն, հունվարի 5-երեկոյան և 6-ի առավոտյան մեր եկեղեցին տոնախմբում է Քրիստոսի հրաշափառ Ծնունդը: Ամսի 6-ին բոլոր մեր տաճարներում Սրբալոիյ Մյուռոնով օրհնվելու ջուրը:
    Այսքանով եզրապակեմ այս տարվա իմ վերջին նամակ-պատասխանը:

    ՍԻՐԵԼԻ ԱԿՈՒՄԲՑԻՆԵՐ,
    Ի ՍՐՏԵ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԹԻՎ.
    ՄԱՂԹՈՒՄ ԱՐԵՒՇԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՁԵՐ ՀՈԳԻՆԵՐԻՑ ՆԵՐՍ. ՍԻՐԵՔ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԻՆ, ՈՐԸ ՊԱՏԿԵՐՆ Է ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏԾՈ: ԵԿԵՔ ՉԱՂՃԱՏԵՆՔ ՄԵՐ ՄԵՋԻ ԵՂԱԾ ԱՍՏԾՈ ԿԵՐՊԱՐԱՆՔԸ, ԵՒ ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵՆՔ ՄԵԶ. ՉԷ ՈՐ ՄԵՆՔ ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐ ԵՆՔ;
    ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻԴ ԹՈՂ ՊԱՀԱՊԱՆ և ԶՈՐԱՎԻԳ ԼԻՆԻ. ԱՄԵՆ


    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 31.12.2007, 14:30:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •