Տեր Հայր
Ի՞սկ դուք հավատում եք աստծո գոյությանը:
Տեր Հայր
Ի՞սկ դուք հավատում եք աստծո գոյությանը:
բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք
Գուցե նման հարց եղել է, ես բոլոր հարցերն ու պատասխանները չեմ կարդացել, բայց ուզում եմ հարցնել.
Ի՞նչ է Աստվածավախությունը…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ողջույներս Բյուրակն,
ես էլ մի քանի նման կարծիքների հանդիպել եմ, թե Նոր կտակարանի մի շարք նամակներ Պողոս առաքյալի գրչին չի պատկանում: Սակայն, ինձ այնուամենայնիվ , համոզելի չէ այդ փաստարկները, քանի որ նրա բոլոր նամակները ասես մեկը մյուսի շարունակությունը լինեն: Դժվար կլիներ դրանք կեղծել:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
Ավելացվել է 19 րոպե անց
Այո.
Ուրիշ պատասխան էիք ապասում. Այդքան էլ ինքնատիպ չեմ որ ասեմ ,-Չէ, մանավանդ , որ դա ինքնատիպության վիճակ չէ, այլ հոգու պահաջ:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 14.11.2007, 14:47: Պատճառ: Գրառման ավելացում
Սեր և երկյուղ : Վիճակ որը պետք է լինի յուրաքանչյուր հավատավոր մարդու մոտ. Սա միայն վախ չէ մեղք գործելու դիմաց, սա անկեղծ սեր Աստծո նկատմամբ, չանելու այն ինչը Նրա դուրը չի գալիս: Շատ նման է մարդկային հարաբերություններին, և սրանով էլ մենք կարող ենք հետևություն անել, որ Աստված և մարդ հարաբերությունների մանրակերտը մարդ և մարդ հարաբերություններն են:
Միայն մարդուն սիրելով և ձգտելով նրան չվշտացնել, կարող ես հասկանալ, որ նույնը անում ես Աստծո նկատմամբ:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Տեր Հայր
Կարո՞ղ ենք համարել, որ տարբեր կրոնները /քրիստոնեություն, մուսուլմանություն և բուդդիզմ/, դրանք մի յուրահատուկ պատիժ են, սահմանված հենց Աստծո կողմից: Նման Բաբելոնյան Աշտարակին հաջորդած պատժին, երբ Աստված խառնեց մարդկանց լեզուները:
Վայ, նոր տեսա. փոստիս հասցեն-->[email protected]
Այս և նմանատիպ այլ թեմաների վերաբերյալ Նավասարդ Սրբազանը հարցազրույց է տվել, որը կարող եք ընթերցել հետևյալ հասցեով. http://new.aravot.am/am/articles/politics/31925/view
Հարգելի քահանա ինչ էք կարծում երեխային ծեծելը մեղք է համարվում՞, ծնողն իրավունք ունի ծեծել իր երեխային անհրաժեշտության դեպքում, թե դա մեղք է Աստծո առաջ
նախապես շնորհակալություն
Պետք է հասցնել մինչև մայրամուտ...
Տեր Շմավոնը տեխնիկական խնդիրների պատճառով վերջին ժամանակում չի կարողանում պատասխանել նամակագիրների հարցերին: Ձեր հարցերին է պատասխանում Սուրեն դպիր Ներսեսյանը:
Առակաց գիրքը հենց սկզբում ասում է, որ Աստծուց երկյուղը իմաստության սկիզբն է: Իհարկե, այս արտահայտությունը խորը իմաստներ ունի: Սակայն անդրադառնանք հենց երկյուղին: Երբ խոսվում է այն մասին, որ մարդ իր սրտում Ասծուց պետք է երկյուղ ունենա, այստեղ խոսքը վերաբերվում է ոչ թե նրան, որ Աստված կարող է պատժել կամ դաժան վերաբերմունք ունենալ մարդու հանդեպ, այլ այստեղ խոսքը վերաբերվում է այն կարևոր իրողությանը, որ մենք կարող ենք հեռանալ Աստծուց և զրկվել Նրա ներկայությունից: Այսինքն, երկյուղել Աստծուց նշանակում է վախ, որ մարդ կարող է կորցնել Նրա ներկայությունը իր կյանքում: Եթե Աստված որևէ մեկին պատժում է, ապա դա անում է միայն խրատելու և ուղղելու նպատակով: Եւ այդ դեպքերում պատիժը երբեք ինքնանպատակ չի լինում: Իսկ այս դեպքում բնականաբար մարդ ոչ թե պետք է վախենա, որ Աստված կարող է նրան պատժելով խրատել, այլ առավել պետք է վախենալ, որ Աստված մարդու հանդեպ կարող է անտարբեր լինել: Այս մտածելակերպն արդեն իսկ իմաստության սկիզբն է:
Աղոթաբար` Սուրեն դպիր Ներսեսյան:
Ավելացվել է 49 վայրկյան անց
Ոչ: Պարզապես, մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում հստակ գիտակցել է, որ գոյություն ունի Աստված, և մարդիկ աննդհատ փորձել են ճանաչել և մոտենալ Աստծուն: Այդպես առաջ եկան բազմաթիվ հեթանոսական կրոններ, որոնք իրենց մեջ ունեին սակավաթիվ և հեղաթյուրված տեղեկություն հոգևոր գաղափարների մասին: Եւ դրան գումարելով սեփական մտածելակերպն ու տեղական մշակույթը ստեղծում էին ազգային կրոններ: Այդ կրոններից այսօր առավել պահպանվել և կատարելագործվել են արևելյան այնպիսի կրոններ, ինչպիսիք են բուդդայականությունը, կրիշնայականությունը, և այլն: Ճշմարտությունը Աստծո մասին ի հայտ եկավ այն ժամանակ, երբ Աստված Ինքը սկսեց խոսել մարդկանց հետ: Այդ փոխհարաբերության ընթացքում ձևավորվեց բուդդայական կրոնը: Մարդ-Աստված փոխհարաբերությունների կատարելությունը դարձավ Քրիստոսի աշխարհ գալը, որով Աստված հայտնապես ներկայացավ մարդկանց և ցույց տվեց փրկության ճանապարհը: Հետագայում իհարկե այս կարոևր հայտնությունները օգտագործեցին թե մահմեդականները, թե ժամանակակից կրոնական, աղանդավորական կազմակերպությունները: Որոնք հեթանոսների նման հեղաթյուրում էին ճշմարտությունը և առավել տեղ էին տալիս մարդկային մտածելակերպին: Այսպիսով բազմաթիվ կորնների առկայության մեջ մենք` քրիստոնյաներս, վստահ ենք, որ մենք ընտրել ենք այն ճանապարհը, որը ոչ թե հորինվել է մարդկանց կողմից, այլ մարդկությանը տրվել է Աստվածահայտնության միջոցով: Այս ամենից կարելի է հետևություն անել, որ կրոնների բազմազանությունը ոչ թե Աստծո պատիժն է, այլ մարդկային մտքի և ազատության հետևանք:
Աղոթաբար` Սուրեն դպիր Ներսեսյան:
Ավելացվել է 1 րոպե անց
Ծեծն իհարկե պատժի մի տեսակ է, որը կիրառվում է երեխաների դաստիարակության նպատակով: Իհարկե, ինքին բռնությունը հակառակ է քրիստոնեական սկզբունքներին: Ընդհանրապես բռնությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդիկ իրար չեն հասկանում: Երեխաների դաստիարակման ժամանակ իհարկե շատ անգամ երեխայի մանկամտությունը թույլ չի տալիս, որպեսզի նա հասկանա իր ծնողին: Եւ ահա այդ ժամանակ առաջ է գալիս պատժի այդ ձևը, որը կոչվում է ծեծ: Իհարկե սա ծայրահեղ միջոց է դաստիարակության ընթացքում: Սակայն երբեմն շատ անհրաժեշտ` երեխային շատ ավելի մեծ փորձանքներից հեռու պահելու համար: Օրինակ եթե երեխան չի հասկանում, որ հոսանքի հետ խաղալը կարող է վտանգել իր կյանքը, ապա դրանից նրան կարող է պաշտպանել այն երկյուղը, որը նա ունի պատժի նկատմամբ: Նույնիսկ Ս. Գիրքն ասում է, որ Աստված պատժելով խրատումէ բոլոր այն մարդկանց, ում սիրում է: Սա իհարկե ինչ-որ տեղ պարադոքս է, սակայն այդ պատժի ձևը փաստորեն կարող է լինել սիրո արտահայտություն: Քրիստոնյան պետք է շատ ուշադիր լինի այս հարցում, քանի որ այսօր աշխարհում ահագնանում են ծնողների կողմից երեխաների բռնության վտանգը: Իհարկե շատ ծնողներ փոխանակ պատիժն օգտանգործեն դաստիարակության նպատակով, այն դարձրել են իրենց փոխհարաբերությունների անփոխարինելի մի մաս: Եւ շատ անգամ ծնողներն իրենց անձնական բարդույթներից ելնելով` բռնությունը դարձրել են ինքնադրսևորման մի ձև, որը կիրառում են իրենց սեփական, անօգնական երեխաների նկատմամբ:
Աղոթաբար` Սուրեն դպիր Ներսեսյան:
Վերջին խմբագրող՝ Mamlo divan: 30.11.2007, 16:09: Պատճառ: Գրառման ավելացում
Աստված օրհնի Ձեզ սիրելի ակումբցիներ:
Բոլոր տեսակի տեխնիկական խնդիրներ հարթվեցին և ես նորից ուրախ եմ մեր զրույցներն ու բանավեճերը շարունակելու: Եվ որպես առաջարկ հետևյալ թեմայի շուրջ եկեք մի քիչ խորհենք. Տարեմուտ, ինչ է այն Ձեզ համար, կերուխումի թե մեկ այլ իրողության առիթ?
Օրհնությամբ Տեր Շմավոն քահամա:
Լավ թեմա է, հետաքրքիր է նաև նշանակությունը:
Մեկ այսպիսի հարց. կներեք, եթե ձևակերպումը մի քիչ խառը լինի:
Մարդը, մեղքերի համար թողություն խնդրելուց այն ստանում է Աստծո կողմից: Սակայն, ինչո՞ւ են ասում, որ ծնողների մեղքերի համար պատասխանատու են զավակները՝ մինչև յոթը սերունդ![]()
Այո , մարդը մեղքերի թողությունը ստանում է Աստծուց: Սակայն ով ասաց որ մեղքերի համար պատասխանատու պետք է լինեն մեղք գործողի երեխաները: Այդպես չէ, պարզապես մեղքի , առավել ևս չզջացած մեղքի ազդեծությունը կարող է սերնդեսերունդ փոխանցվել: Դա այդպես է: Մենք պետք է միշտ հոգևոր արթնության մեջ լինենք, որպեսզի մեր սխալ արարքներով մեր զավակներին չվնասենք: Բազում օրինակներ ունենք, երբ արգելված ամուսնությունների, կամ արտամուսնական կապերից, կամ ալկոհոլի և թմրանյութի գործածման արդյունքում արատավոր երեխաներ են ծնվում: Արդյոք այս ամենը մեզ մտածելու տեղիք չպետք է տա?
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
Մենք էլ ենք շատ ուրախ, որ վերադարձաք
Նախ ասեմ, որ Տարեմուտ ասելով ես չեմ հասկանում կերուխում: Ընդհակառակը, նույնիսկ տխուր է, չէ որ կյանքից մի տարի էլ անցավ.....Լավ, տխուր բաները թողնենք մի կողմ...Երբ կեսգիշերին հնչում են զանգերը, ինչ որ արտասովոր զգացում է լինում: Զգացումներն էլ թողնենք մի կողմ
![]()
Տարեմուտը կամ Նոր տարին լավ հնարավորություն է մեղքերի թողության համար, ամբողջ տարվա արած-չարածդ հիշելու ու վերլուծելու համար, ում առաջ մեղավոր ես, ներողություն խնդրելու համար........Մի խոսքով, սա ամենաբարի տոնն է, որը նույնիսկ ամենաչար ու խիստ կեցվածք ունեցող մարդուն դարձնոմ է մանուկ![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ