When life gives you lemons, make lemonade
Քանի որ, նախորդ գրածս պարզվեց, որ չի երևում, հարցը նորից եմ կրկնում։
Հարգելի Տեր Հայր, բայց չէ որ մենք ոչ թե հավաքվում ենք կրակի շուրջը և զվարճանում, այլ պարտադիր թռնում ենք կրակի վրայով, հատկապես նորապսակները։ Էդ դեպքում որն է թռչելու խորհուրդը, եթե այստեղ կրակը չունի չարքերից ազատելու կամ նման մի ֆունկցիա։ Կանխավ շնորհակալ եմ։
When life gives you lemons, make lemonade
Եթե այդպես է ես կառաջարկեի այս տարի և այսուհետ այդ տոնը նշել տներից ներս, հաշվի առնելով նաև եղանակի ցուրտ լնելը և կրակ չվառել։
Փորձեք եթե չեք հավատում, տեսեք այդ տոնի իմաստը կմնա թե կվերածի տոնախմբության, ամենասովորական երեկոյի ու կերուխումի և դա դեռ բարեպաշտություն ենք անվանելու։ կարծում եք դա Աստծուն հաճելի է։ Ես չեմ կարծում։
Մնացածը թողնում եմ ձեզ...
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Հարգելի Վարդուհի, կրակի վրայից թռչել ամենևին չի նշանակում որ դա չարքերից ազատվելու համար է: Ես նորից եմ ասում, որ եթե ժողովուրդը մի բան ե ասում և անում, կապված կրոնական երևույթների հետ, շատ հնարավոր է որ նա սխալ պատկերացում ունենա, ինչն էլ քո օրինակից երևում է: Շատ մարդիկ սնոտիապաշտական սովորույթներ ունեն, որոնք քրիստոնեության հետ ամենևին էլ կապված չեն:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 15.01.2008, 14:02:
Շնորհակալ եմ, Տեր Հայր, սպառիչ պատասխանի համար։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ էստեղ հարցը միայն ժողովրդի սխալ պատկերացումը չէ։ Չէ որ կրակը, բացի տան բակերից, վերջին տարիներին վառվում է նաև եկեղեցու բակերում, և բոլորով թռնում են էդ կրակի վրայով, ուրեմն մի խորհուրդ ունի՞ կոնկրետ էդ երևույթը՝ «թռնել կրակի վրայով»։
When life gives you lemons, make lemonade
Իսկ ես հետևյալը կասեմ. Եթե տոնը սեփական հոգուցդ ներս չզգացիր, ուզում է հազար կրակ վառիր կամ տոննաներով ջուր լցրու վրադ , միևնույն է չի օգնի: Մենք պետք ամենա առաջինը տոնը զգանք սեփական հոգում և այնուհետև դա տանք մարդկանց:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
Ավելացվել է 5 րոպե անց
Ոչ խորհուրդ չունի, պետք չէ ամեն ինչի մեջ պարտադիր խորհուրդ փնտրել: Գեղեցիկ սովորույթ է, որը չի հակասում մեր եկեղեցու դավանաբանությանը: Սա եկեղեցու եպիսկոպոսներից մեկի պաշտոնական հայտարարությունն է: Եկեք պապից պապական չլինենք:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
Ավելացվել է 12 րոպե անց
Քանի որ որոշակի կերպով քեզ պատասխան տրվեց ապա, ես միայն կավելացնեմ, որ ՀՀ սահմանադրությամբ արգելվում է որևէ կրոնական կազմակերպության հրապարակային քարոզները և միջոցառումները: Այնպես, որ քարոզող աղանդավորները օրինազանց քաղաքացիներ են, այլ ոչ ազգի լավը կամեցող մարդիկ:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 15.01.2008, 14:51: Պատճառ: Գրառման ավելացում
Հարգելի տեր հայր այնուամենայնիվ այդ տոնը հեթանոսական է եղել և ըստ երևույթին կրել է նմանատիպ իմաստ ... և ունեցել նմանատիպ /հեթանոսական, կրակապաշտական/ խորհուրդ...
Եթե դուք ասում էք որ այն ոչ մի խորհուրդ չունի այժմ , ապա որն է դրա իմաստը, ինչու՞ է այն կոչվում քրիստոնեական տոն, չէ որ բոլոր քրիստոնեկան տոները ունեն հատուկ նշանակություն և խորհուրդ, անգամ հին կտակարանյան տոները նույնպես այդպիսին են եղել և նշման կամ կատարման ձևը համպատասխանել է տոնի իմաստին...
Love has an enemy, but it is already defeated!
Ամինա հարգելիս, Աստված օրհնի քեզ
Տոնի խորհուրդն ամենևին կրակը չի: Կրակի մասին խոսելիս դուք բոլորդ մոռացաք, որ տոնը կոչվում է Տեառնընդառաջ, ասել է թե, գնալ Տիրոջն ընդառաջ: Երբ Հիսուս մանուկը դարձավ 40 օրեկան, ապա հրեական օրենքի համաձայն նրան տանում են Սողոմոնի տաճար` ընծայման համար: Եւ Սիմեոն ծերունին, որին տրված էր չմահանալ, քանզի դեռ չէր տեսել իր ազգի փրկությունը, ընդառաջ գնաց Հիսուս մանկանը և նրա ծնողներին և գրկեց ու օրհնեց մանկանն ասելով` Արդ արձակիր ինձ Տեր խաղաղությամբ, քանզի տեսան իմ աչքերը Իսրայելի փրկությունը: Սա է տոնը և նրա խորհուրդը: Գրիգոր Լուսավորիչը այս տոնը կարգեց հեթանոսական այլ կրոնի փոխարեն, և մարդիկ որպես սովորույթ վառում են կրակներ առ այսօր, սակայն, դրա մեջ դնելով աստվածային մաքրող կրակի իմաստը, այլ ոչ թե պաշտում են կրակը, որպես այդպիսին: Եթե չեք ուզում, քավ լիցի, թող որևէ մեկը չվառի և չթռչի կրակի վրայով, բայց պետք չէ դրանով ցույց տալ, իբրև ավելի քրիստոնյա են: Եթե բանը սրան հասավ ապա սեմ նաև, որ ես կարող եմ հարյուրավոր իսկական քրիստոնյա հավատացյալներ ցույց տալ, որոնք ուրախության համար վառում են կրակը և թռչում վրայից, սակայն , միաժամանակ, կարող եմ մատնանշել նույնքան և ավելի մարդիկ, որոնք առաջիններին փնովում են, և կեղծ քրիստոնյաներ են անվանում, իսկ իրենք անգամ ամիսը մեկ չեն գնում եկեղեցի, էլ ուր մնաց Պատարագին և ժամերգություններին մասնակցելու պարագան: Այնպես , որ խոսքս բոլորին եմ ուղղում, զգույշ մնացեք, գուցե ձեզ ավելի խիստ դատեն:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 17.01.2008, 13:00:
Հարգելի Տեր Հայր, մի այսպիսի հարց ունեմ՝ ինչպես է հայ առաքելական եկեղեցին վերաբերվում այն անձանց, ովքեր մեկ անգամ ամուսնացել են՝ եկեղեցում ստանալով օրհնություն, սակայն նրանց միասնությունը ինչ-ինչ պատճառներով փլուզվել է, և այժմ կինը/ տղամարդը, ցանկանում է նորից ամուսնանալ քահանայի օրհնությամբ: Արդյո՞ք կան դժվարություններ երկրորդ անգամ եկեղեցում պսակադրվելու, թե՞ առանց որևէ խնդրի կկատարվի պսակադրությունը:
Նախապես շնորհակալ եմ:
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Հարգելի Տեր Հայր, ընդունված է, որ քրիստոնյաներն իրենց հոգևոր հայրերին դիմում են Տեր Հայր, Հայր Սուրբ կոչականներով։ Իսկ ինչպե՞ս կառաջարկեք, որ զրուցելիս, շփման մեջ քրիստոնական հոգևորականներին ու մասնավորապես Ձեզ դիմեն իրենց առաքելական եկեղեցու հետևորդ չհամարող մարդիկ կամ նրանք, որ դեռ նոր են հետաքրքրվում քրիստոնեությամբ։ Արդյո՞ք, անբնական ու կեղծ չի հնչի Տեր Հայր դիմելաձևը այն մարդկանց կողմից, որոնք քրիստոնեական հոգևորականին իրենց հոգևոր հայր չեն համարում։ Նախապես շնորհակալ եմ։
Կներեք, եթե անհարմար հարց եմ տալիս։![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Աղանդների առկայությունը նորություն չի ցավոք նաև մեր երկրում: Բայց, ըստ իս, այդ շարքերն են լրացնում չքավորները, կրթական թերևս ցածր մակարդակ ունեցող անհատները /թեև հնարավոր են բացառություններ/: հիմա, մտածում եմ ինչ անել փրկել մեր մի բուռից էլ քիչ հայերին...անկեղծ ասած տեղյակ չեմ իրականցվող բոլոր քայլերին, բաըց վճառական քայլերի կարիք կա, հատկապես գրավել չքավորների ուշադրությունը, այո՛, դրամական հատկացումների ճանապարհով...չգիտեմ...մեծ հաճույքով կմասնակցեի այդ գործընթացին... ԱՄԵՆ![]()
Believe in your dreams, but above all believe in yourself!
Ասա ում տակն ես փորում, ասեմ ինչ արժեք ունես դու...
Աբսուրդը ծնվում է մարդկային հարցապնդման ու աշխարհի անտրամաբանական լռության բախումից...
Հարգելի Տեր Հայր
Սայաթ-Նովա պողոտայում, մի ռեկլամային վահանակի վրա հայտնվել է քահանայի /կարծեմ քահանայի անունը Շահեն է/ մեծադիր նկարը:
Ինչպես հասկանալա սա: Նորամուծությու՞ն, ռեկլամային հնա՞րք,... թե՞ մի այլ բացատրություն ունի սա:
Շնորհակալություն:
Օրհնեցեք, Տեր Հայր
Ես մի փոքրկ, գրաբարի հետ կապված, հարց ունեմ. հետևյալ աղոթքում`
Խնդրում եմ, բացատրեք, թե ինչ է նշանակում մուգ գույնով նշված մասը:Պահապան զամենայնի Քրիստոս,
Աջ քո հովանի լիցի ի վերայ իմ ի գիշեր և ի տվեն,
ի նստիլ ի տանն, ի գնալ ի ճանապարհն,
ի ննջել և ի հառնել, զի մի երբեք սասանեցայք,
և ողորմյա քո արարածոց և ինձ` բազմամեղիս. Ամեն:
Կանխավ շնորհակալություն:
Օրհնեցեք![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Հարգելի Տեր Հայր արդեն 2 տարի է ինչ Ես կորցնում եմ Ինձ հարազատ մարդկանց:
Պատարագի վերջում լսել եմ, որ մահացած մարդկանց հոգեհանգստ համար հոգևորականները աղոթում են:
ՈՒզում եմ իմանալ դա երբ է լինում:
Կանխավ շնորհակալ եմ:
Տխմարը մի առավելություն ունի խելոքի համդեպ, Ինքն իրենից մշտապես գոհ է
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ