Նախ ասեմ,որ այն ինչ այս ֆոռումում դուք անում եք Տեր Հայր շատ և շատ գովելի է,ես երկու ձեռքով կողմ եմ,քանի որ գտնում եմ որ Հայաստանում ներկայիս դրությամբ շատ քիչ հոգևորականներ կան,որոնք իսկապես հասկանում են եկեղեցու դերը!!!!!!
Ես ունեմ երկու հարց`
1. Արդյոք օրենքով թույլատրվում է տարբեր տեսակի աղանդավորական քարոզները,որոնք իմ կարծիքով մեծ վտանգ են ներկայացնում նամանավանդ մերի նման փոքր պետությունների համար?
2. Շատ երկրներում գործում է մեղքերի խոստովանություն կոչվածը,այսինքն երբ գնում ես եկեղեցի և քահանային պատմում քո մեղքերը,իսկ վերջինս էլ Աստծո անունից քեզ ներում է շնորհում.
Մեզ մոտ վերը նշվածի նման ինչ-որ բան գործում է,թե ոչ?
Եվ եթե գործում է,ապա որ եկեղեցին խորհուրդ կտայիք այցելել? (Երևանում)