Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Հրո,
Սակայն իր կյանքում, որ նա ապրեց նա ամենևին քահանայական աստիճան չուներ, ինչպես օրինակ ղևտացիները, որոնք հատուկ հրաման էին ստացել Աստծուց լինել քահանաներ: Հիսուս եկավ որպես հասարակ մարդ, առանց որևէ կոչումների, որպես մարդ և որպես կատարյալ Աստված, հակառակ դեպքում նրա մարմնանալը իմաստ չեր ունենա: Եւ հենց այս ամենը նկատի ունենալով ես ասացի որ նա աստվածամարդ էր:
Ես համաձայն չեմ, քանի որ Հիսուսն ինքն էլ զոհ մատուցեց, որի մասին գրված է Սուրբ Գրքում, իսկ զոհ միայն քահանաներն էին անում ...: Նա զոհ արեց իր անձը որից հետո այլևս ուրիշ զոհ պետք չէ, ավելին չեմ ընդունում նաև այն հանգամանքը, որ եկեղեցին տեղի տալով հեթանոսական սովորույթնեը կամ ուրիշների սովորությունները ընդունում է զոհերի մատուցումը մատաղի տեսքով և միջոցներ չի ձեռնարկում դրանք կանգնեցնելու համար:
Ես կարծում եմ որ դա լրիվ սատանայական բան է, քանի որ Հիսուսն իր անձը զոհ արեց, իսկ նրանից հետո զոհ անել կնշանակի իր զոհ լինելը բավական չհամարել, թերագնահատել, որը երևի սատանայի մտքով անգամ չանցներ::
Գալով պահք բառին: եթե դու Աստվածաշնչի այլ լեզուների թարգմանությունները նայես, ապա կտեսնես, որ այնտեղ այն հատվածները, ուր հայերենով գրված է ծոմ, ծամ բառը գրված է պահք: Իրականում այս երկու երևույթները գուցե և տարբերվու, են իրենց խստությամբ, սակայն իմաստը մեկն է` հոգու զրկում ամեն տեսակ չարիքներից , ախտերից: Որև` իմաստ չունի պահք կամ ծոմ պահել, եթե շարունակես կյանքիդ անվայելուչ ընթացքը: Պահքը կոչված է մեկ կարևոր բանի, մարդուն հոգեպես մաքրել: Իսկ չուտելը գալիս է օգնելու այդ ընթացքին:
Ծոմի մասին լավ եք ասել, ինչ վերաբերվում է ուրիշ թարգմանությունների չեմ ընդունի, քանի-որ կան թարգմանություններ (ֆրանսերեն), որտեղ մեղքի տեղ սխալմունք է գրած, ինչի թարգմանություններին նայել եթե բնագրում պահք չի հիշատակվում ընդհանրապես:

Եկեղեցին առանձին կառույց է, իսկ վանքը կառույցների համալիր, որը նաև բնակության և գործունեության վայր է միաբան կուսակրոն քահանաների համար: Շատ վանքեր արգելվում էր կանանց կամ պարզապես աշխարհիկ մարդկանց մութք գործելը:
Շնորհակալություն հարցերիս պատասխանելու համար, բայց ուրիշ քահանայից արդեն ճշտել էի վանքի և եկեղեցու տարբերությունը, մոտավորապես այսպես էր բացատրել, որ վանքերն առաջացել են այն ժամանակ երբ եկեղեցու և պետության միջև խնդիրներ են առաջացել և ոմանք անհրաժեշտություն են ունեցել առանձնանալ զատվել աշխարհիկ կյանքից ...:
Շնորհակալություն