User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

  1. #16
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե բոլոր գրողները իրար նման լինեն, կարդալը հետաքրքիր չի լինի:
    Լինենք ուշադիր.
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    որակը նկատի ունեմ, ոչ՝ ոճի նմանակումը:


    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող. ինձ թվում է, ես այս թեմայում ինչ որ բան չեմ հասկանում:
    Համաձայն եմ

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող է Մերին ոչ թե հնարված կերպար էր, այլ ձեր ձանոթներից մեկին մարմնավորող կերպար?
    Հնարավոր է, որ Մերին քո ծանոթներից մեկն էլ է, ներողություն իհարկե: Պարզապես Բյուրը իսկական գրողին վայել ծանրակշռությամբ բավական լուրջ հարց բարձրացրեց ու բարձրացրեց արվեստի տեսքով: Այդպես սովորաբար մեծ մտավորականներն են անում: Քո արձագանքները թեմայում ցույց են տալիս որ Բյուրը գրեց ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ու ճիշտ:

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ առանց իմանալու հիմար բաներ գրեցի:
    Կան, մեղմ ասեմ, «վատ բնավորության» մարդիկ, ովքեր ազատամիտ չեն:
    Կան բազմաթիվ լավ մարդիկ, ովքեր ազատամիտ են:
    Ազատամիտ առաջին հերթին նշանակում է կաշկանդված չլինել, ազատամիտ նշանակում է ապրել, ոչ թե աջ ու ձախ խախտել երկրի օրենսդրության, հասարակական դրվածքի, կամ, որ ավելի կարևոր է Աստծո պատվիրանները: Ազատամիտ չե՞ս: Ուրեմն դեռ լիարժեք չես ապրում, լիարժեք չես շնչում, լիարժեք չես կարող ստեղծագործել, արարել, ապրել, կերտել, մտածել...

    Հանդիպել եմ բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն ունեցել անգամ այնքան լեզվական գիտելիքներ, որ հասկանան, որ ազատամիտը «փչացածը» չէ: Լսելով ազատամիտ բառը իրենց ուղեղում այդ հասկացությունն անմիջապես ասոցացրել են անբարոյականության հետ: Այդ մարդկանց միշտ նայել եմ երազկոտ ու զարմացած հայացքով՝ որպես հատուկ էքսպոնատների, բայց սխալ եմ արել, որովհետև իրականում նրանք էքսպոնատ չեն, շատ չեն:

    Բյուր, էլի մեկ անգամ ուզում եմ ասել, կեցցե՛ս:
    Այս թեման ապացուցում է, որ դու լավ գրող ես
    Վերջին խմբագրող՝ Chuk: 04.01.2008, 16:26:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #17
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերին հնարովի կերպար է, բայց նրան կարելի է հանդիպել ամեն տեղ, ամեն վայրկյան: Յուրաքանչյուր մարդ այն կարդալիս տեսնում է իր ծանոթներին: Ես նույնպես
    Ես հավանաբար սկզբից սխալ արտահայտվեցի, Մերիի նման ազատամիտները քիչ լինեն ասելով: Իրականում կատարվածի մեջ, ես ոչ թե տեսա հանրության մեղքը, ինչպես ներկայացնում է գրողը, (այսինքն դու այլ տեսա հենց Մերիի մեղավորությունը, բացատրեմ ինչու: Իմ սուբեկտիվ կարծիքով, այն ինչ պատահել էր պատմվացքի հերոսուհու հետ, կարող է պատահել յուրաքանչյուր աղջկա հետ, բայց ոչ բոլորն են թույլ տալիս, որպեսզի նման բաներ իրենց հետ պատահի: Հասկանում ես չէ, ինչ եմ ասում: Դե դրա համար էլ, կարճ ու կոնկրետ գրեցի, թող նման աղջիկները քիչ լինեն: Համ հոգեկան հիվանդություն ստացող «անմեղ» աղջիկներ քիչ կլինեն, համ էլ հանրության մեծամասնության բարքերի հասկացության կյանքի ընթացքի խախտողներ քիչ կլինեն և բոլորի համար էլ լավ կլինի:
    Ուրախ գրառում:

  3. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Ես շատ էլ լավ հասկացա, թե դու ինչ նկատի ունես: Այո՛, լավ կլիներ՝ Մերիի նման աղջիկները քիչ լինեին, այսինքն՝ իրականում ոչ թե խելագարվեին, այլ ամուր մնային, նրանց վրա չազդեր հասարակական կարծիքը: Իսկ այստեղ թույլ տալ-չտալու հարցը չէ: Փաստն այն է, որ մեր հասարակության մեջ շփոթում են ազատությունն ու փչացածությունը: Չուկը դրա մասին արդեն խոսել է:

    համ էլ հանրության մեծամասնության բարքերի հասկացության կյանքի ընթացքի խախտողներ քիչ կլինեն և բոլորի համար էլ լավ կլինի:
    Իհարկե, բոլորի համար էլ լավ է տեղում դոփելը: Բայց չէ՛, եթե նման աղջիկներ չլինեն, ու՞մ մասին պիտի բամբասեն «աղջիկները»՝ հանրության գորշ զանգվածը, որը որևէ բան փոխելու ընդունակ չէ:

    Իսկ քո այս կարծիքն ուղղակի ապացուցում էր նման բան գրելու անհրաժեշտությունը: Երբ այս գործը տեղադրում էի, չգիտեի, թե ինչ արձագանքների կարժանանա: Վախենում էի՝ ասելիքս տեղ չհասնի: Փաստորեն, այն ծառայել է իր նպատակին. դրա մասին վկայում են քո արձագանքները:

  4. #19
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    ստեղծագործությունը հաջողված է, կառուցվացքը բավականին ճկուն է որի շնորհիվ ընթերցողը կարող է սկսել և շարունակել ցանկացած մասից..բացի դրանից ընթացքը սահուն է չի ծամծվում և չի ցգվում.. միակ թույլ կողմը իմ տեսանկյունից դա կանխատեսելիությունն է սակայն կարծում եմ նման պատմվածքները սիրով կընթերցվեն աղջիկների կամ կանանց կողմից..ինչպես օրինակ Նար-Դոսի “Սպանված աղավնի”-ն ։
    ...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (16.02.2011)

  6. #20
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լինենք ուշադիր.




    Համաձայն եմ


    Հնարավոր է, որ Մերին քո ծանոթներից մեկն էլ է, ներողություն իհարկե: Պարզապես Բյուրը իսկական գրողին վայել ծանրակշռությամբ բավական լուրջ հարց բարձրացրեց ու բարձրացրեց արվեստի տեսքով: Այդպես սովորաբար մեծ մտավորականներն են անում: Քո արձագանքները թեմայում ցույց են տալիս որ Բյուրը գրեց ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ու ճիշտ:


    Կան, մեղմ ասեմ, «վատ բնավորության» մարդիկ, ովքեր ազատամիտ չեն:
    Կան բազմաթիվ լավ մարդիկ, ովքեր ազատամիտ են:
    Ազատամիտ առաջին հերթին նշանակում է կաշկանդված չլինել, ազատամիտ նշանակում է ապրել, ոչ թե աջ ու ձախ խախտել երկրի օրենսդրության, հասարակական դրվածքի, կամ, որ ավելի կարևոր է Աստծո պատվիրանները: Ազատամիտ չե՞ս: Ուրեմն դեռ լիարժեք չես ապրում, լիարժեք չես շնչում, լիարժեք չես կարող ստեղծագործել, արարել, ապրել, կերտել, մտածել...

    Հանդիպել եմ բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն ունեցել անգամ այնքան լեզվական գիտելիքներ, որ հասկանան, որ ազատամիտը «փչացածը» չէ: Լսելով ազատամիտ բառը իրենց ուղեղում այդ հասկացությունն անմիջապես ասոցացրել են անբարոյականության հետ: Այդ մարդկանց միշտ նայել եմ երազկոտ ու զարմացած հայացքով՝ որպես հատուկ էքսպոնատների, բայց սխալ եմ արել, որովհետև իրականում նրանք էքսպոնատ չեն, շատ չեն:

    Բյուր, էլի մեկ անգամ ուզում եմ ասել, կեցցե՛ս:
    Այս թեման ապացուցում է, որ դու լավ գրող ես
    Չուկ, չգիտեմ քո գրածները վերջում կարդալու սովորություն ունես, թե ոչ, բայց եթե ուշադիր կարդաս, գրառմանդ մեջ վիրավորական ենթատեկստ կգտնես: Հուսով եմ միտումնավոր չես արել: Իհարկե ես չգիտեմ, թե դու իմ որ գրառման մեջ ես գտել ազատամտությունն ու «փչացածությունը» իրար հավասարացնող միտք, հավանաբար CactuSoul-ի ինձ ուղղված գրառումներ էր քեզ մոլորության մեջ գցել, բայց դա իմ արտահայտած մտքի հետ, այդքան էլ կապ չուներ:

    Ես չգիտեմ ազատամտություն ասելով դու ինչ ես հասկանում, որովհետև երբ օրինակ բերեցիր ոչ ազատամիտի կերպարը, անկեղձ ասաց իմ իմացաց ոչ ազատամիտի հետ ոչ մի կապ չուներ, եթե առհասարակ կապ ունի որևիցե ոչ ազատամիտի հետ: Մասնավորապես ի նկատի ունեմ այս հատվածը «աջ ու ձախ խախտել երկրի օրենսդրության, հասարակական դրվածքի, կամ, որ ավելի կարևոր է Աստծո պատվիրանները» իմ կարծիքով օրենսդրություն խախտողն ու աստծո պատվիրաններ խախտողը տարբեր բաներ են և այդ մասին հստակ աստվածաշնչում գրված է, իսկ երբ ինչ որ բան խախտողին անվանում են «ոչ ազատամիտ», այս դեպքում ասվածը իմաստից առհասարակ զրկվում է:

    Չուկ իհարկե դու ինձ ների, բայց այսքանից հետ ես վստահ չեմ, որ ազատամիտ մարդու կերպարն էլ է ճիշտ հասկացված, մասնավորապես ի նկատի ունեմ քո գրածի այս հատվածը «Ազատամիտ առաջին հերթին նշանակում է կաշկանդված չլինել, ազատամիտ նշանակում է ապրել» իհարկե դու ճիշտ ես, բայց քո այս գրածը ինչ կապ ունի մեր քննարկվող թեմայի հետ? Ինչքան հիշում եմ, մենք խոսում ենք Մերիի մասին, որը կներեք արտահայտությանս համար, հղիացավ, աբորտ արեց և գժվեց: Եվ դու սա անվանում ես «կաշկանդված չլինել, ապրել»

    Իհարկե Բյուրակնը հրաշալի է գրել և ներկայացրել հերոսուհու կերպարը, որի համար նրան շնորհակալություն, բայց արի շարունակենք վերլուծությունը: Դու ասում ես «Ազատամիտ չե՞ս: Ուրեմն դեռ լիարժեք չես ապրում, լիարժեք չես շնչում, լիարժեք չես կարող ստեղծագործել, արարել, ապրել, կերտել, մտածել...» Ես վերոնշյալ իմ դիտարկումներից հետո, վստահ չեմ որ առհասրակ հասկանում քո ազատամիտ ասվածի իմաստը: Ինձ համար օրինակ ազատ բառը, ասոցացվում է լիբերալների և կոնսեռվատորների հավերժ պայքարով, իսկ դու ասում ես
    «Հանդիպել եմ բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն ունեցել անգամ այնքան լեզվական գիտելիքներ, որ հասկանան, որ ազատամիտը «փչացածը» չէ: Լսելով ազատամիտ բառը իրենց ուղեղում այդ հասկացությունն անմիջապես ասոցացրել են անբարոյականության հետ: Այդ մարդկանց միշտ նայել եմ երազկոտ ու զարմացած հայացքով՝ որպես հատուկ էքսպոնատների, բայց սխալ եմ արել, որովհետև իրականում նրանք էքսպոնատ չեն, շատ չեն:»

    Այսինքն դու կոնսեռվատորներին, կամ նույն ինքը պահպանողականին անվանում ես, բավական լեզվական գիտելիք չունեցող, այնինչ բավական լեզվական գիտելիք կարող է չունենալ, թե ազատամիտը, թե կոնսեռվատորը, սա արթեն կրթության հետ է կապված, ոչ թե աշխարահայացքի և պնդում ես, որ կոնսեռվատորը շփոտում է ազատությունը, «փչածացության» հետ, մեկը ես, որպեսզ պահպանողական նման միտք չեմ արտահայտել, բայց որպես էկսոպանտի որոշ մտածողների նաել արժի և կարևոր չէ տվյալ մտածողը ինչպիսի աշխարահայացք ունի: Էկսպոնատները դրանք այն մարդիկ են, որոնք ունեն հստակ ուղվածություն, բայց չունեն իրենց ուղվածության հստակ ընկալում, կամ իրենց ուղվածությունը ներկայացնում են, ուրիշ բանի մասին խոսալով, այսպիսի մարդիկ իրոք էկսպոնատներ են և նորից եմ գրում, կապ չունի աշխարահայացքը, սա կրթության հարց է:

    Հ. Գ.
    Հուսով եմ, թեմայից շատ չենք շեղվել:
    Ուրախ գրառում:

  7. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Ինչքան հիշում եմ, մենք խոսում ենք Մերիի մասին, որը կներեք արտահայտությանս համար, հղիացավ, աբորտ արեց և գժվեց:
    Իիիի՞նչ… Նման բան որտե՞ղ ես կարդացել: Որտե՞ղ է ասվում, որ հղիացավ ու աբորտ արեց: Փաստորեն, քեզ վրա էլ սուտն ազդեց: Վատ չէ: Լուրջ եմ ասում, էնպե՜ս եմ ուրախանում, որ նման բաներ ես գրում:

  8. #22
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Բյուր ջան, դու շատ լավ աղջիկ ես, ես քո գրառումները վաղուց եմ կարդում և գրեթե միշտ համաձայնվում, բայց այս թեման համեմատած Չուկի հետ, ես մարսել չեմ կարողանում:

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շատ էլ լավ հասկացա, թե դու ինչ նկատի ունես: Այո՛, լավ կլիներ՝ Մերիի նման աղջիկները քիչ լինեին, այսինքն՝ իրականում ոչ թե խելագարվեին, այլ ամուր մնային, նրանց վրա չազդեր հասարակական կարծիքը: Իսկ այստեղ թույլ տալ-չտալու հարցը չէ: Փաստն այն է, որ մեր հասարակության մեջ շփոթում են ազատությունն ու փչացածությունը: Չուկը դրա մասին արդեն խոսել է:


    Իհարկե, բոլորի համար էլ լավ է տեղում դոփելը: Բայց չէ՛, եթե նման աղջիկներ չլինեն, ու՞մ մասին պիտի բամբասեն «աղջիկները»՝ հանրության գորշ զանգվածը, որը որևէ բան փոխելու ընդունակ չէ:

    Իսկ քո այս կարծիքն ուղղակի ապացուցում էր նման բան գրելու անհրաժեշտությունը: Երբ այս գործը տեղադրում էի, չգիտեի, թե ինչ արձագանքների կարժանանա: Վախենում էի՝ ասելիքս տեղ չհասնի: Փաստորեն, այն ծառայել է իր նպատակին. դրա մասին վկայում են քո արձագանքները:
    Բյուր ջան, մի քիչ կոպիտ գրեմ էլի: Ուրեմն Մերին մինչև ամուսնանալը մի քանի սեռական հարաբերություններ է ունենում տարբեր տղաների հետ, իհարկե այդ տղաները սրիկաններ էին, նրանք աղջկան խաբում էին, բայց Մերին պարտավոր էր գիտակցել, որ իրեն կարող են խաբել և դա թույլ չտալ: Այ սա ի նկատի ունեմ, ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք: Եվ Մերիին ոչ թե խաբեց մեկը, այլ միքանիսը, սա արթեն խաբեություն չէ, այլ ազատ սեքս: Ես չեմ ասում ազատությունը վատ բան է, ես ասում եմ Մերին գիտեր ինչպիսի հանրության մեջ է ապրում և այս ամենը թույլ տալով, նա իսկական «իքնասպանության» գնաց:

    Մի քիչ ավելի կոպիտ գրեմ:
    Խոսքի օրինակ ես արվեստագետ եմ և սիրում եմ նկարել այնպիսի նկարներ, որոնք հանրության կողմից չի ընդունվում: Ես այդպիսի նկարներ, այդ հանրության համար երբեք չեմ նկարի, դուք կասեք որ ես սխալ եմ, գուցե և ես կհամաձայնվեմ, որ ես սխալ եմ չստեղձագործելով, բայց հանրության անդորրն էլ չեմ խաթարի և հենց այդտեղ կլինեմ ճիշտ: Կան կյանքում իրական կերպարներ, որոնք մարդկանց պետք չեն, բայց նրանք կան և միշտ էլ կլինեն, տանջելով թե իրենց, թե նոխկանք առաջացնելով մյուսների մոտ: Ինչքան քիչ լինեն այդպիսի մարդիկ, այնքան քիչ կլինեն թե տանջվողներ, թե նոխկացողներ: Ամեն:

    Ավելացվել է 43 վայրկյան անց
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իիիի՞նչ… Նման բան որտե՞ղ ես կարդացել: Որտե՞ղ է ասվում, որ հղիացավ ու աբորտ արեց: Փաստորեն, քեզ վրա էլ սուտն ազդեց: Վատ չէ: Լուրջ եմ ասում, էնպե՜ս եմ ուրախանում, որ նման բաներ ես գրում:
    Այդպիսի բան չի եղել?

    Ավելացվել է 12 րոպե անց
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը

    - Մերին հղի էր: Անհաջող աբորտի է գնացել, դրա համար էլ տեսքն այսպես վատացել է,- խոսում էին աղջիկները:

    - Մերի՛, մենք քսանմեկերորդ դարում ենք ապրում, իսկ հիմա երիտասարդներն ազատ են… Արի՛ մենք էլ փորձենք,- առաջարկեց Վարդանը:
    - Խե՞նթ ես, ինչ է: Ես չեմ ուզում:
    - Խոստանում եմ` կպաշտպանվեմ:
    - Ո՛չ…
    - Բայց եթե նույնիսկ հղիանաս, կամուսնանամ քեզ հետ:
    - Ասում եմ` չէ…
    Ահա, ուրեմն ընդամենը բամբասում էին: Ես էլ, այդքան երկար ու բարակ բացատրում եմ: Կարճ ասեիք, ուշադիր չես կարդացել:

    Բայց մի բան չհասկացա, լեզբին ճիշտ էր, թե էլի բամբասում էին?
    Վերջին խմբագրող՝ Vishapakah: 04.01.2008, 18:38: Պատճառ: Գրառման ավելացում
    Ուրախ գրառում:

  9. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Բյուր ջան, մի քիչ կոպիտ գրեմ էլի: Ուրեմն Մերին մինչև ամուսնանալը մի քանի սեռական հարաբերություններ է ունենում տարբեր տղաների հետ, իհարկե այդ տղաները սրիկաններ էին, նրանք աղջկան խաբում էին, բայց Մերին պարտավոր էր գիտակցել, որ իրեն կարող են խաբել և դա թույլ չտալ: Այ սա ի նկատի ունեմ, ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք: Եվ Մերիին ոչ թե խաբեց մեկը, այլ միքանիսը, սա արթեն խաբեություն չէ, այլ ազատ սեքս: Ես չեմ ասում ազատությունը վատ բան է, ես ասում եմ Մերին գիտեր ինչպիսի հանրության մեջ է ապրում և այս ամենը թույլ տալով, նա իսկական «իքնասպանության» գնաց:
    Հարգելի՛ս, կարո՞ղ ես հատ-հատ նշել, թե քանի սեռական հարաբերություն է ունեցել:
    Ամբողջ խնդիրը հենց դրանում է, որ նա բացարձակապես սեռական հարաբերություն չի ունեցել, ոչ մի անգամ չի հղիացել, աբորտ չի արել: Պարզապես նրա մասին այդպես խոսել են: Նա եղել է ազատ, բայց ոչ սանձարձակ: Նա կարողացել է մերժել, սիրել, հասնել իր նպատակներին, բայց հասարակությունը հենց դա չի ընդունել: Կխնդրեի, որ նորից և ուշադիր կարդաս:

  10. #24
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ս, կարո՞ղ ես հատ-հատ նշել, թե քանի սեռական հարաբերություն է ունեցել:
    Ամբողջ խնդիրը հենց դրանում է, որ նա բացարձակապես սեռական հարաբերություն չի ունեցել, ոչ մի անգամ չի հղիացել, աբորտ չի արել: Պարզապես նրա մասին այդպես խոսել են: Նա եղել է ազատ, բայց ոչ սանձարձակ: Նա կարողացել է մերժել, սիրել, հասնել իր նպատակներին, բայց հասարակությունը հենց դա չի ընդունել: Կխնդրեի, որ նորից և ուշադիր կարդաս:
    Բյուր ջան, դեռ ոչ մի թեմայում, այսքան հիմարություններ չեմ գրել:
    Ուղղակի ուշադիր չէի կարդացել: Սա էլ ինձ դաս, որ կարդալուց, կարդամ ուշադիր:
    Ես էլ մտածում եմ, այդ աղջկան ոնց են պաշտպանում, բայց արի ու տես... Քո ասածի պես, բամբասանքներին ես էլ հավատացի:
    Ուրախ գրառում:

  11. #25
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Պրահա
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Իրոք որ գեղեցիկ է գրված: Սակայն դա բնորոշ է հայերին: Ուրիշ ազգեր չեն հասկանա :

  12. #26
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա, ուրեմն ընդամենը բամբասում էին: Ես էլ, այդքան երկար ու բարակ բացատրում եմ: Կարճ ասեիք, ուշադիր չես կարդացել:
    Վիշապաքաղ, ուշադիր չես եղել, ասել եմ -> 1 և 2
    Վերջին խմբագրող՝ Chuk: 05.01.2008, 01:18:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #27
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Իրոք որ գեղեցիկ է գրված: Սակայն դա բնորոշ է հայերին: Ուրիշ ազգեր չեն հասկանա :
    Ճիշտ է հայերիս դա ավելի շատ է բնորոշ
    կարդալուց այս ասացվածքը հիշեցի- աղվեսի դունչը խաղողին չի հասնում -ասումա թթու էր...չգիտեմ արդյոք լրիվ հայկական ասացվածքա, բայց դու ոնցվոր հենց դրա մասին գրած լինես շատ դիպուկ էր ... ուղղակի ափսոս որ խաղողը վերջը փչացավ իրեն «ոչ աղվես » չհանդիպելու պատճառով ...
    Love has an enemy, but it is already defeated!

  14. #28
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Ստեղծագործությունը դուրս շատ եկավ` կարճ դիալոգներն ու սկիզբ-վերջ կապը...
    Մերին մեղկ էր... Ճիշտ ես, որ ամեն մեկը իր ծանոթների մեջ մի Մերի կգտնի... ... ամեն ինչ անում եմ, որ բանը երկրորդ ճշմարտությանը չհասնի... (...դե առաջինը ի սկզբանե բացակայում է...) շատ են խեղդում մարդկանց, զզվում եմ հայերի էդ հատկությունից...
    ամեն ինչ արդեն ասել եք, ամենաշատը կրկնվել է ամենակարևորը`
    ...ազատությունը չշփոթել սանձարձակության հետ... (և հակառակը... )
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  15. #29
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Պրահա
    Գրառումներ
    34
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ է հայերիս դա ավելի շատ է բնորոշ
    կարդալուց այս ասացվածքը հիշեցի- աղվեսի դունչը խաղողին չի հասնում -ասումա թթու էր...չգիտեմ արդյոք լրիվ հայկական ասացվածքա, բայց դու ոնցվոր հենց դրա մասին գրած լինես շատ դիպուկ էր ... ուղղակի ափսոս որ խաղողը վերջը փչացավ իրեն «ոչ աղվես » չհանդիպելու պատճառով ...

    Իհարկե քո ասածը նունպես բնորոշ է , սակայն հայի բամբասող հոգեբանությունը ավելի շատ գալիս է ինտելլիգենտության պակասից:
    Շնորհակալություն այս ակումբին, որ հանդիպում եմ այսքան կիրթ, խելացի գրառումներ, այն էլ գրական հայերենով!!
    Վերջին խմբագրող՝ Anna.Khachatryan: 13.01.2008, 21:41: Պատճառ: Գրառման ավելացում

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (16.02.2011)

  17. #30
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    Այո՛, հասարակությունը կարող է մեկ օրում քեզ փառաբանել, հայտնի դարձնել, կամ էլ սպանել քեզ, առանց իրականությունը իմանալու ցանկության…
    Մերիի նման չհասկացված աղջիկներ ցավոք շատ կան, երևի ամեն երրորդը: Ուղղակի մարդիկ շատ են չարացած, շահախնդիր, չարախոս, նախանձ ու եսասեր, ու միշտ ուզում են իրենց համար, միշտ ուզում են ստանալ, բայց չտալ… իսկ Մերին այդպիսին չէր, ինչի համար էլ պատժվեց…
    Բյուր, այ Բյուր… ապրես: Շատ լավն էր…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (16.02.2011)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թե ինչպես ճշմարտությունը կիսեցին
    Հեղինակ՝ Micke, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.06.2016, 21:25
  2. Ի՞նչ է ճշմարտությունը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 07.11.2014, 16:47
  3. Լեգենդ երկրորդ կեսի մասին
    Հեղինակ՝ ivy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 33
    Վերջինը: 30.10.2013, 06:22
  4. Ասել ճշմարտությունը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 17.06.2010, 09:43
  5. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •