Լինենք ուշադիր.
Համաձայն եմ
Հնարավոր է, որ Մերին քո ծանոթներից մեկն էլ է, ներողություն իհարկե: Պարզապես Բյուրը իսկական գրողին վայել ծանրակշռությամբ բավական լուրջ հարց բարձրացրեց ու բարձրացրեց արվեստի տեսքով: Այդպես սովորաբար մեծ մտավորականներն են անում: Քո արձագանքները թեմայում ցույց են տալիս որ Բյուրը գրեց ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ու ճիշտ:
Կան, մեղմ ասեմ, «վատ բնավորության» մարդիկ, ովքեր ազատամիտ չեն:
Կան բազմաթիվ լավ մարդիկ, ովքեր ազատամիտ են:
Ազատամիտ առաջին հերթին նշանակում է կաշկանդված չլինել, ազատամիտ նշանակում է ապրել, ոչ թե աջ ու ձախ խախտել երկրի օրենսդրության, հասարակական դրվածքի, կամ, որ ավելի կարևոր է Աստծո պատվիրանները: Ազատամիտ չե՞ս: Ուրեմն դեռ լիարժեք չես ապրում, լիարժեք չես շնչում, լիարժեք չես կարող ստեղծագործել, արարել, ապրել, կերտել, մտածել...
Հանդիպել եմ բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն ունեցել անգամ այնքան լեզվական գիտելիքներ, որ հասկանան, որ ազատամիտը «փչացածը» չէ: Լսելով ազատամիտ բառը իրենց ուղեղում այդ հասկացությունն անմիջապես ասոցացրել են անբարոյականության հետ: Այդ մարդկանց միշտ նայել եմ երազկոտ ու զարմացած հայացքով՝ որպես հատուկ էքսպոնատների, բայց սխալ եմ արել, որովհետև իրականում նրանք էքսպոնատ չեն, շատ չեն:
Բյուր, էլի մեկ անգամ ուզում եմ ասել,
կեցցե՛ս:
Այս թեման ապացուցում է, որ դու լավ գրող ես

Էջանիշներ