User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Լեգենդ երկրորդ կեսի մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լեգենդ երկրորդ կեսի մասին

    Քիչ առաջ զրուցարանում աչքովս ընկավ, թե ինչպես էին երկու ակումբցիներ վիճում «երկրորդ կես» արտահայտության մասին, և նրանցից մեկն ասում էր, որ մարդը հո կիսատ չէ՞, որ իր երկրորդ կեսն ունենա։

    Ու մտքովս անցավ, որ գուցե շատերը չգիտեն, թե որտեղից է առաջացել «երկրորդ կես» արտահայտությունը։
    Որոշեցի պատմել դրա մասին։

    Հին Հունաստանի մեծագույն փիլիսոփաներից մեկը՝ Պլատոնը, որը շատ գաղտնիքներ գիտեր կյանքի ու աշխարհի մասին, թողել է մեզ մի լեգենդ։
    Վաղուց, շատ վաղուց մարդկանցից ամեն մեկն իր մեջ ներառում էր թե իգական, թե արական սկիզբը։ Եվ նրանք կոչվում էին անդրոգիններ։ Անդրոգին մարդիկ չգիտեին ինչ է ցավն ու դժբախտությունը, որովհետև նրանք ամբողջական էին և ուժեղ։ Այդպես ապրում էին երջանիկ անդրոգինները և գուցե ապրեին մինչ օրս, եթե չսկսեին հետզհետե մեծամտանալ ու դառնալ ինքնագլուխ՝ չվախենալով աստվածներից։ Տեսնելով այդ՝ Զևսը հրամայում է անդրոգիններին կիսել մեջտեղից, լավացնել վերքերը և հեռացնելով իրարից՝ տարածել աշխարհով մեկ։ Այդ օրվանից սկսած՝ նրանք թափառում ու փնտրում են իրենց երկրորդ կեսին, որպեսզի նորից միավորվեն, լինեն ամբողջական ու երջանիկ...

    Ահա, թե որտեղից է եկել այդ արտահայտությունը։
    Ինչպես բոլոր լեգենդները, գուցե սա էլ ունի ճշմարտության մի մասնիկ, ի՞նչ կասեք։
    Վերջին խմբագրող՝ ivy: 25.09.2008, 21:08:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (29.10.2013), Sambitbaba (30.10.2013), Այբ (29.10.2013), մարիօ (29.10.2013), Նաիրուհի (30.10.2013), Նիկեա (15.06.2014), Ուլուանա (30.10.2013), Վոլտերա (11.09.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երկրորդ երեխան
    Հեղինակ՝ anslov, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 04.03.2017, 17:41
  2. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 02.11.2013, 23:00
  3. Ես լեգենդ եմ / I Am Legend
    Հեղինակ՝ P.S., բաժին` Կինո
    Գրառումներ: 39
    Վերջինը: 06.04.2009, 17:02
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •