Շատ երկար ժամանակ նմանատիպ երազ էլ ես էի տեսնում, անընդհատ կրկնվում էր ու հանգիստ չէր տալիս: Ես ընկնում էի շատ բարձր տեղից, շատ ուժեղ վախենում էի ու գետնին չհասած արթնանում էի (վեր էի թռնում): Իմ դասախոսներից մեկը բացատրեց այդ երազի իմաստը, որը նաև քոնին է վերաբերվում: Նա ասաց, որ եթե ես ընկնելուց գետնին չեմ հասնում, դա ոչինչ, ոչ մի վախենալու բան չկա, բայց եթե հանկարծ կպչեմ գետնին, ուրեմն շատ վատ բան պետք է լինի իմ կյանքում: Ու ասեմ նաև, որ ես կարծում եմ, որ դա կապված էր իմ հագեպես ծանր վիճակի հետ, որովհետև, երբ ես հիմա հետադարձ հայացք եմ նետում դեպի իմ կյանքի այդ ժամանակաշրջանը, ես հասկանում եմ, որ քայլել եմ դանակի ծայրով, ու մի անզգույշ շարժում և ես կկործանվեի: Հետո, երբ ամեն ինչ կարգավորվեց, ես այդ ընկնելուց հաճույք էի ստանում, իսկ հիմա ընդհանրապես նման երազներ չեմ տեսնում:
Հիմնականում երազներս հիշում եմ առավոտյան արթնանալուց ու այդ ժամանակ համոզված եմ լինում, որ չեմ մոռանա դրանք, բայց նույն օրը երեկոյան կարողա չկարողանամ հիշել թե ինչ երազ էր, գոնե մոտավորապես:
Մի անգամյա երազներին ուշադրություն չեմ դարձնում, բայց պարբերաբար կրկնվող երազները ինձ անհանգստության տեղիք են տալիս:
Երբեմն երազներս այնքան իրական են լինում, որ առավոտյան արթնանալիս ինձ թվում է, որ դա իրականում տեղի է ունեցել: Մի քանի անգամ պատահել ա, որ վատ երազ տեսնելուց հետո, երբ արթնացել եմ սկսել եմ լաց լինել, կարծելով թե դա իրականություն է եղել:
Մի դեպք եմ ուզում պատմել. մայրս մի անգամ գիշերը տարօրինակ ձայներ սկսեց հանել,մենք բոլորս արթուն էինք միայն նա էր քնած: Սկզբից չէինք կարողանում հասկանալ, թե ինչ ձայն է, երբ իմացանք, որ մայրս է ու փորձեցինք արթնացնել չէր ստացվում, ինչ-որ տարօրինակ վիճակում էր… մի կերպ արթնացրեցինք ու նա ասաց, որ երազում նրան օձ էր խեղդում: Տատիկս ասաց, որ վատ բան է լինելու և մենք պետք է շատ զգույշ լինենք… Մի քանի օրից մահացավ իմ պապիկը (Պապայիս պապան)…
Համենայնդեպս երազները պետք չէ անտեսել, չէ-որ, եթե դրանք կան, ապա ինչ-որ նպատակ ունեն: Դրանք չեն կարող անիմաստ նկարներ լինել, որոնք մենք տեսնում ենք քնելած ժամանակ:
Մարդիկ երազ միշտ էլ տեսնում են, այն կրկնվում է 90 րոպեն մեկ, բայց քնի մի տեսակի ժամանակ (տեսակների անունները այնքան էլ լավ չեմ հիշում, ու չեմ հիշում թե որի ժամանակ ոնց է, մեկը արագ քունն է մյուսը չեմ հիշում, բայց այս պահին դա չի կարևորը) տեսած երազը հիշվում է, եթե չեմ սխալվում դա արագ քունն է, իսկ մյուսի ժամանակ տեսածը՝ ոչ:
Էջանիշներ