Այս երազը ես տեսել եմ, երբ հինգ տարեկան էի:
Չար Կախարդն ընկել էր իմ ետևից: Ես ինչքան ոտքերումս ուժ կար փախչում էի, Չար Կախարդը ջանում էր ետ չմնալ: Վերջապես պատսպարվեցի տան ներսում ու սկսեցի բանալիով փակել դուռը: Բայց Չար Կախարդն էլ իր բանալին ուներ ու սկսեց հակառակ կողմից բացել դուռը: Հիմա ես ներսից փակում եմ, էս չարագործը դրսից բացում է, ես փակում եմ, սա բացում է... Հենց այդ պահին արթնացա, շատ էի վախեցել:![]()
Էջանիշներ