Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
Տեսնում եմ մեռած, կապտած երեխաների, որոնք օգնություն են ուզում, այլանդակված են և այլն, և այլն… գազազած շներ, արյուն, խավար, սարսափ… ամեն գիշեր: Վախենում եմ քնելուց. ի՞նչ անեմ:
Amaru ջան վախենալու բան չկա, դա քեզ քո ներքին աշխարհն են ցույց տալիս:
Այդ կերպ քեզ հետ աշխատում են, և ցնցող էմոցիաների միջոցով մաքրում են քո ներքին աշխարհը, բալանսավորում են:
11.11.11-ին, ինիկատի ունեմ 11.11.2009-ին, գրեթե բոլորը տեսել են երազներ: Այդ օրը, նոր՝ և շատ հզոր էներգիա է մուտք գործել Երկիր մոլորակ, դա էլ պատճառ է դարձել որ բոլորը, կրկին ընկըղմվեն իրենց ներքին աշխարհը:
Շատերը գիտեն որ երազ են տեսել այդ օրը ու շատ կարևոր, բայց քչերն են հիշում իրենց այդ օրվա երազը, կամ էլ հիշում են որ լավ, կամ վատ էմոցիաներ կար, բայց թե ի՞նչ էր չեն հիշում:

Իմ գործընկերոջը այդ օրը ասեցի ամպայման թուղթ ու գրիչ կդնես բարձիտ տակ նոր կքնես, հաստատ երազ էս տեսնելու՝ ասացի երբ կտեսնես, հանգիստ կնստես ու կգրես երազդ, կտրուկ շարժումներ չանես որ այդ ինֆորմացիոն հաճախականությունները չխառնվեն տարածության մեջ և դու կարողանաս հիշել:
Գործընկերս ասեց ես արդեն հիսուն տարի է երազ չեմ տեսնում, ( ինքը մոտ վացուն տարեկան, շատ բարի մարդա), ասեց մանկությանս ժամանակահատվածում եմ միայն երազներ տեսել:
Հաջորդ օրը հարցրեցի թուղթ ու գրիչ դրեցի՞ր բարձի տակ որ գրեիր երազդ, ասեց դրեցի, սակայն դրա կարիքը չզգացի, այնքան պատկերավոր էր երազս որ ես դա չեմ մոռանա մինչև կյանքիս վերջ, ու աչքերը լցրեց՝ աչքերը լցրեց ոչ թե նրա համար որ երազ էր տեսել կրկին, այլ իր ներքին աշխարհում կուտակված էմոցիաներն էին պատճառը, որը ինքը ինքնուրույն հասկացավ, դեռ մեզ չպատմած իր երազը: Ի միջայլոց շատ հաճելի երազ էր տեսել մեր բարի ծերուկը:

Մի խոսքով Amaru ջան, մի վախեցի ոչ մի բանից, պարզապես սկսիր ուշադրություն դարձնել ներքին աշխարհիդ:
Հավատա, բավական է մի ագամ գիտակցաբար մտնես ինքդ քո մեջ, ու այդ ամբողջ մղձավանջը կավարտվի:
Ինքնաճանաչումը սկսվում է ինքդ քո մեջ մտնելուց:
Փորձիր այս գիշեր քնես սրտիդ մեջ, պարզապես մտովի պատկերացրա որ մտել էս սրտիդ մեջ, որտեղ շատ հաճելի տաքություն կա ու այնտեղ մի անկյունում քնի, եթե մթությունից վախենում էս, կրկին՝ կարող էս մտովի լույս վառել այնտեղ նոր քնել: Իմացի՝ դա ամենաապահով տեղնա:
Եթե կհաջողացնես մի հատ էլ երազ տենաս դա արդեն գործի կեսնա, այստեղ ամպայման կգրես: