Փորձեմ պատասխանել հարցիդ երկու տեսանկյունից՝ հեգեվերլուծության և տրանսպերսոնալ հոգեբանության:
Հոգեվերլուծական տեսակետ
Երազները քո ենթագիտակցության արտացոլումներն են: Կան պարզ /մանկական/ երազներ, որոնք շատ հեշտ է մեկնաբանել, օրինակ երբ շատ ես ուզում մեքենա ունենալ, երազում կարող ես տեսնել, որ մեքենա ես քշում կամ եթե մեկին կարոտում ես ու վաղուց չես տեսնել, երազում կարող ես տեսնել ձեր հանդիպումը: Բայց կան նաև սիմվոլիկ երազներ, որոնք ավելի դժվար է մեկնաբանել և նրանք կարող են հաճախ կրկնվել. այնքան ժամանակ, մինչև դու չգիտակցես դրանց նշանակությունը, այսինքն մինչև անգիտակցական թաքնված զգացմունքները /որոնք էլ հենց քո երազների աղբյուրն են/ չտեղափոխես գիտակցության ոլորտ:
Սիմվոլիկ երազի օրինակ կարող է լինել հետևյալը: Մի աղջիկ անընդհատ տեսնում էր երազում իր ծանոթ երեխաներին, որոնց ժամանակին՝ շատ վաղուց, դայակություն է արել: Երազների բովանդակությունը մոտավորապես այն էր, որ ինքը զբոսնում է նրանց հետ ու հանկարծ իրենք հայտնվում են անդունդի եզրին, թեև աղջիկն ամեն ինչ անում է, որ չգնան այդ ուղղությամբ: Սակայն երազում ամեն անգամ նրանք նորից հայտնվում են այդ անդունդի եզրին... Ու երեխաները չեն տեսնում դա. միայն աղջիկն է տեսնում և հասկանում, որ ինքն է բերել նրանց այստեղ՝ առանց ուզենալու: Երեխաները շարունակում են առաջ քայլել՝ առանց հասկանալու, որ հիմա կընկնեն անդունդը: Աղջիկն ամեն անգամ առաջ է նետվում, որ պահի նրանց վայր ընկնելուց ու հենց այդ պահին տեսնում է, որ ներքևում այդ երեխաների մայրն է ընկած՝ ջարդուխուրդ եղած: Ու չի կարողանում ավել առաջ գնա, թեև փորձում է, բայց ձեռքերը չեն հասնում երեխաներին: Եվ ամեն անգամ արթնանում է շնչահեղձ լինելով՝ այն զգացումով, որ չկարողացավ փրկել երեխաներին...
Սա տիպիկ սիմվոլիկ երազ է /ի դեպ իրականում պատահած/, որըն անընդհատ կրկնվել է: Այս երազում անդունդը սիմվոլացնում է ընտանիքի կործանումը... Իրականում, այդ աղջիկը, դեռահաս հասակում դայակություն անելով մի ընտանիքում, գայթակղվել է ընտանիքի հոր կողմից /չի ուզում գնալ դեպի անդունդը - կործ անել ընտանիքը ,բայց հայտնվում է այնտեղ/ ու երկարատև սիրավեպ է ունեցել նրա հետ. դրա մասին իմացել է երեխաների մայրը, և դա, պարզ է, թե ինչպես է անդրադարձել իր ամուսնական կյանքի վրա. նրա ամուսնական հարաբերությունները կործանվել են /ընկել է անդունդից, ջարդուխուրդ եղել/, բայց հենց երեխաներից այդ փաստը գաղտնի է մնացել /չեն տեսնում անդունդը՝ ընտանիքի քայքայման վտանգը/: Աղջիկը երկար ժամանակ չի կարողացել դադարեցնել այդ հարաբերությունները /ձեռքերը չի հասնում, որ փրկի ընկնողներին/:
Ի վերջո այդ ամենը ավարտվել է, անցել են տարիներ, բայց մեղքի զգացումը, որը տարիներ առաջ արտամղվել է ենթագիտակցության ոլորտ, հիմա երազների միջոցով տանջում են նրան: Մենք հաճախ ենք արտամղում մեր զգացմունները, երբ մեր՝ «ինքն իրեն պաշտպանել ուզող» հոգեկանը «հասկանում է», որ իրական ապրումները գիտակցելը «շատ ծանր կլինի» իր համար: Բայց արտամղել չի նշանակում վերացնել, դրանք մնում ու մի օր, վաղ թե ուշ սկսում են հիշեցնել իրենց մասին՝ փորձելով վերջապես դուրս պրծնել անգիտակցական ոլորտից ու հացնել մեր գիտակցությանը:
Սիմվոլիկ երազները երբեմն շատ բարդ են լիունմ, բայց դրանք միշտ էլ հնարավոր է մեկնաբանել՝ սեփական ուժերով կամ մասնագետների օգնությամբ: Հոգեվերլուծողները հավատում են, որ երբ գիտակցես քո թաքնված ցանկութուներն ու զգացմունքները, նրանք այլևս կդադարեն քեզ տանջել:
Կրկնվող երազները խոսում են նրա մասին, որ կա մի բան քո անգիտակցական ոլորտում, որը շատ է ուզում «հիշեցնել իր մասին» ու «գիտակցվել»: Երազները շատ լավ ուղի են դեպի մեր անգիտակցական աշխարհը. արժի ուշադրություն դարձնել դրանց...
Տրանսպերսոնալ հոգեբանության տեսանկյուն
Սա, թերևս ,շատ է տարբերվում դասական հոգեբանական տեսակետներից: Ինչևէ, այսօր այն ունի շատ հետևորդներ: Գուցե քեզ էլ այս մի մեկնաբանությունն ավելի դուր գա:
Տրնասպերսոնալիստնեը հավատում են, որ կա մի ընդհանուր ինֆորմացիոն դաշտ, որտեղ ամփոփված է ամբողջ գոյը՝ անցյալը, ներկան ու ապագան: մենք բոլորս այդ ամբողջի մի մասնիկն ենք ու կապված ենք դրա հետ անտեսանելի ուղիներով: Սովորաբար այդ ուղիները փակ են մեզ համար. չենք գտնում ճանապարհը դեպի այդ տիեզերական դաշտը, սակայն երբեմն... Երբեմն այդ ուղիները բացվում են. դրանով է բացատրվում իրատեսությունը, իրական երազները, ապագան տեսնելու կարողությունը և շատ այլ երևույթներ... Միայն քչերը կարող են ենթարկել իրենց կամքին ուղիները բացելը. սովորական մահկանացուներիս մոտ դա լինում է անկախ մեր կամքից ու հազվադեպ: Գիտեմ որոշ հնարքներ այդ ուղիները բացելու համար, սակայն դրանք շատ վտանգավոր են, ու ես նախընտրում եմ տեսական գիտելիքներս պրակտիկայում չկիրառել:
Այսպիսով, տրասնպերսոնալիստները հավատում են, որ երազները ոչ միայն անցյալի հետ կապ ունեն, այլ նաև ապագայի: Դրանք կիսաբաց ուղիներից մեզ հասնող ազդակներն են, որոնք ճիշտ հասկանալու դեպքում կարելի է տեսնել ապագայի թեկուզ փոքրիկ, բայց իրական մի մասնիկը...
Ինձ հետ նման դեպք պատահել է, որ ես երազում տեսել եմ մի պահ, և որոշ ժամանակ հետո, երբ ես ինչ որ տեղում եմ գտնվել, զգացել եմ, որ այդ նույն պահը ես երազումս եմ տեսել, իսկ ավելի ճիշտ չէմ իմանում թե որտեղ եմ դա տեսել:Ավելի լավ չկարողացա բացատրեմ:![]()
Ամսվա 30-31 օրից 25-ը երազ եմ տեսնում; Որ օրը վատը տեսա` վատ է անցնում , որ օրը լավը` լավ; Դրա համար ել սկսել եմ երազել , որ լավ երազներ տեսնեմ![]()
Մի հատ երազ եմ տեսել ու շատ եմ ազդվել:
Ես անշարժ պարկած էի ինչ-որ մահճակալի վրա /ոնց որ հիվանդանոցում լինեի/, ու մի հատ աղջիկ կողքս նստած անընդհատ ասում էր՝ կներես, կներես, կներես..
ու լացում էր...
նենց մեխկս եկավ...ասում եմ՝ գոնե ստացվեր արթնանալ ու հասկանալ՝ ինչի համար...
տարօրինակ երազ էր![]()
Երեխեք երազի մեջ խեղդվելն ինչա՞Ջրում խեղդվելը այն աստիճան, որ արթնանալիս օդը չեր բավարարում
Լացս գալիս է՜ր
![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
մեկ մեկ էլ իմ հետ պատահում ա, որ երազումս բարձրությունից ընկնում եմ, մեկ էլ նենց տպավորություն ա մոտս ըլնում, ոնց որ իսկականից ընկնեմ անկողնու մեջ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ