User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 482 հատից

Թեմա: Երազներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Երազներ

    Բոլորս էլ տեսնում ենք երազներ: Մեզանից շատերը չեն հիշում կամ պնդում են, որ չեն տեսնում, մյուսները մի գիշերվա ընթացքում շատ երազներ են տեսնում և համարյա բոլորն էլ հիշում են: Երազները որոշ մարդկանց կյանքում ոչ մի էական ազդեցություն չեն թողնում, սակայն կան մարդիկ, որոնք ապրում են իրենց երազներով, երազներն իրենց կյանքում մեծ տեղ են գրավում և ազդում են ապագա կյանքի վրա: Ես մինչև հիմա երազներս շփոթում եմ ռեալի հետ, կարծում եմ, թե երազը իրականություն էր : Շատ անգամ երազներում տեսնում եմ ապագան, այն, ինչ լինում է ապագայում, կամ էլ ինչ որ զգուշացնող նշաններ: Երևի թե շատերի մոտ է այդպես…
    Եկեք այս թեմայում գրենք մեր կարծիքները երազների վերաբերյալ, թե ինչ նշանակություն ենք տալիս երազներին, թե ինչպես են ազդում երազները մեր կյանքի վրա, և գրենք մեր տեսած հետաքրքիր ու տարօրինակ երազներից որոշները:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (21.12.2012)

  3. #2
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    մտածում եմ, որ երազները այն "զուգահեռ" կյանքն է, որն անտեսանելի է "արթուն" վիճակում,..
    Life is too short...

  4. #3
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Երազներ շատ եմ տեսնում, Տեսել եմ 3 նշանավոր երազներ, որոնք երբեք չեմ մոռանա:

    Երազներին մեծ նշանակություն եմ տալիս, բայց մեկա չեմ հավատում գուշակություններին: Ուղղակի կարծում եմ որ, երազներով երբեմն ենթագիտակցությունը ուղղություններ է տալիս: Միշտ փորձում եմ հասկանալ, թե ինչ էր նշանակում այս կամ այն երազը, քանի որ համոզված եմ, որ ցանկացած երազ, որը հիշում ենք, ինչ որ բան նշանակում է:

  5. #4
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Իմ կարծիքով գոյություն ունեն չար (այսինքն մոլորեցնող, սխալ) և բարի (հուշող, ճիշտ)երազներ: Բայց, քանի որ շատ հաճախ հասարակ մահկանացուի համար դրանք միմյանցից տարբերելն անհնարին է, գերադասում եմ մեծ նշանակություն չտալ երազներին:
    Վերջին խմբագրող՝ Riddle: 14.08.2006, 23:11:
    Ne inducas in tentationem...

  6. #5
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    ես կարծեմ մի տեղ գրել եմ արդեն, որ իմ կարծիքով երազները մարդու տելեպատիայի արդյունք են, բայց մենք չենք կարողանում լիարշեք օգտագործել այդ կարողությունները ...
    ես շատ եմ տեսնում երազներ, ոմանք կատարվել են, ոմանք էլ ինձ շատ են տանջել...

  7. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Riddle-ի խոսքերից
    Իմ կարծիքով գոյություն ունեն չար (այսինքն մոլորեցնող, սխալ) և բարի (հուշող, ճիշտ)երազներ:
    Ճիշտ է, այդպես էլ կա:
    Բայց, քանի որ շատ հաճախ հասարակ մահկանացուի համար դրանք միմյանցից տարբերելն անհնարին է, գերադասում եմ մեծ նշանակություն չտալ երազներին:
    Ոչ թե անհնարին է, այլ դժվար: Այո, շատերը չեն կարողանում դրանք տարբերել իրարից (ես էլ երևի չեմ կարողանում դեռ ), բայց կան մարդիկ, որ կարողանում են:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Իմ երազները ինձ երևի թե չեն հուշում,քանի որ հիմնականում ես եմ կերտում դրանց,իսկ ընդհանրապես երազները ավելի մեծ իմաստ ունեն,և իրոք մարդկանց երբեմն ինչ-որ չափով կարող են օգնել…Երազների մասին շատ բան ունի գրված Ֆրոյդը,դրա մասին կարող եք կարդալ հայաստան.քոմի հոգեբանություն բաժնում,չնայած ֆրինեթ եք մեծ մասամբ օգտագործում,խնդրեք ուրեմն Արմ-Լիոնին,թող իրավունք տա այդ նյութերը այստեղ փաստ անելու

  9. #8
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երազներ

    Բարև ձեզ:
    Հնարավոր է, որ սխալ թեմայում եմ բացել, որի համար կներեք
    Ինչից է, որ մարդ նույն երազը տեսնում է մի քանի անգամ:

  10. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Փորձեմ պատասխանել հարցիդ երկու տեսանկյունից՝ հեգեվերլուծության և տրանսպերսոնալ հոգեբանության:

    Հոգեվերլուծական տեսակետ
    Երազները քո ենթագիտակցության արտացոլումներն են: Կան պարզ /մանկական/ երազներ, որոնք շատ հեշտ է մեկնաբանել, օրինակ երբ շատ ես ուզում մեքենա ունենալ, երազում կարող ես տեսնել, որ մեքենա ես քշում կամ եթե մեկին կարոտում ես ու վաղուց չես տեսնել, երազում կարող ես տեսնել ձեր հանդիպումը: Բայց կան նաև սիմվոլիկ երազներ, որոնք ավելի դժվար է մեկնաբանել և նրանք կարող են հաճախ կրկնվել. այնքան ժամանակ, մինչև դու չգիտակցես դրանց նշանակությունը, այսինքն մինչև անգիտակցական թաքնված զգացմունքները /որոնք էլ հենց քո երազների աղբյուրն են/ չտեղափոխես գիտակցության ոլորտ:
    Սիմվոլիկ երազի օրինակ կարող է լինել հետևյալը: Մի աղջիկ անընդհատ տեսնում էր երազում իր ծանոթ երեխաներին, որոնց ժամանակին՝ շատ վաղուց, դայակություն է արել: Երազների բովանդակությունը մոտավորապես այն էր, որ ինքը զբոսնում է նրանց հետ ու հանկարծ իրենք հայտնվում են անդունդի եզրին, թեև աղջիկն ամեն ինչ անում է, որ չգնան այդ ուղղությամբ: Սակայն երազում ամեն անգամ նրանք նորից հայտնվում են այդ անդունդի եզրին... Ու երեխաները չեն տեսնում դա. միայն աղջիկն է տեսնում և հասկանում, որ ինքն է բերել նրանց այստեղ՝ առանց ուզենալու: Երեխաները շարունակում են առաջ քայլել՝ առանց հասկանալու, որ հիմա կընկնեն անդունդը: Աղջիկն ամեն անգամ առաջ է նետվում, որ պահի նրանց վայր ընկնելուց ու հենց այդ պահին տեսնում է, որ ներքևում այդ երեխաների մայրն է ընկած՝ ջարդուխուրդ եղած: Ու չի կարողանում ավել առաջ գնա, թեև փորձում է, բայց ձեռքերը չեն հասնում երեխաներին: Եվ ամեն անգամ արթնանում է շնչահեղձ լինելով՝ այն զգացումով, որ չկարողացավ փրկել երեխաներին...
    Սա տիպիկ սիմվոլիկ երազ է /ի դեպ իրականում պատահած/, որըն անընդհատ կրկնվել է: Այս երազում անդունդը սիմվոլացնում է ընտանիքի կործանումը... Իրականում, այդ աղջիկը, դեռահաս հասակում դայակություն անելով մի ընտանիքում, գայթակղվել է ընտանիքի հոր կողմից /չի ուզում գնալ դեպի անդունդը - կործ անել ընտանիքը ,բայց հայտնվում է այնտեղ/ ու երկարատև սիրավեպ է ունեցել նրա հետ. դրա մասին իմացել է երեխաների մայրը, և դա, պարզ է, թե ինչպես է անդրադարձել իր ամուսնական կյանքի վրա. նրա ամուսնական հարաբերությունները կործանվել են /ընկել է անդունդից, ջարդուխուրդ եղել/, բայց հենց երեխաներից այդ փաստը գաղտնի է մնացել /չեն տեսնում անդունդը՝ ընտանիքի քայքայման վտանգը/: Աղջիկը երկար ժամանակ չի կարողացել դադարեցնել այդ հարաբերությունները /ձեռքերը չի հասնում, որ փրկի ընկնողներին/:
    Ի վերջո այդ ամենը ավարտվել է, անցել են տարիներ, բայց մեղքի զգացումը, որը տարիներ առաջ արտամղվել է ենթագիտակցության ոլորտ, հիմա երազների միջոցով տանջում են նրան: Մենք հաճախ ենք արտամղում մեր զգացմունները, երբ մեր՝ «ինքն իրեն պաշտպանել ուզող» հոգեկանը «հասկանում է», որ իրական ապրումները գիտակցելը «շատ ծանր կլինի» իր համար: Բայց արտամղել չի նշանակում վերացնել, դրանք մնում ու մի օր, վաղ թե ուշ սկսում են հիշեցնել իրենց մասին՝ փորձելով վերջապես դուրս պրծնել անգիտակցական ոլորտից ու հացնել մեր գիտակցությանը:
    Սիմվոլիկ երազները երբեմն շատ բարդ են լիունմ, բայց դրանք միշտ էլ հնարավոր է մեկնաբանել՝ սեփական ուժերով կամ մասնագետների օգնությամբ: Հոգեվերլուծողները հավատում են, որ երբ գիտակցես քո թաքնված ցանկութուներն ու զգացմունքները, նրանք այլևս կդադարեն քեզ տանջել:
    Կրկնվող երազները խոսում են նրա մասին, որ կա մի բան քո անգիտակցական ոլորտում, որը շատ է ուզում «հիշեցնել իր մասին» ու «գիտակցվել»: Երազները շատ լավ ուղի են դեպի մեր անգիտակցական աշխարհը. արժի ուշադրություն դարձնել դրանց...

    Տրանսպերսոնալ հոգեբանության տեսանկյուն
    Սա, թերևս ,շատ է տարբերվում դասական հոգեբանական տեսակետներից: Ինչևէ, այսօր այն ունի շատ հետևորդներ: Գուցե քեզ էլ այս մի մեկնաբանությունն ավելի դուր գա:
    Տրնասպերսոնալիստնեը հավատում են, որ կա մի ընդհանուր ինֆորմացիոն դաշտ, որտեղ ամփոփված է ամբողջ գոյը՝ անցյալը, ներկան ու ապագան: մենք բոլորս այդ ամբողջի մի մասնիկն ենք ու կապված ենք դրա հետ անտեսանելի ուղիներով: Սովորաբար այդ ուղիները փակ են մեզ համար. չենք գտնում ճանապարհը դեպի այդ տիեզերական դաշտը, սակայն երբեմն... Երբեմն այդ ուղիները բացվում են. դրանով է բացատրվում իրատեսությունը, իրական երազները, ապագան տեսնելու կարողությունը և շատ այլ երևույթներ... Միայն քչերը կարող են ենթարկել իրենց կամքին ուղիները բացելը. սովորական մահկանացուներիս մոտ դա լինում է անկախ մեր կամքից ու հազվադեպ: Գիտեմ որոշ հնարքներ այդ ուղիները բացելու համար, սակայն դրանք շատ վտանգավոր են, ու ես նախընտրում եմ տեսական գիտելիքներս պրակտիկայում չկիրառել:
    Այսպիսով, տրասնպերսոնալիստները հավատում են, որ երազները ոչ միայն անցյալի հետ կապ ունեն, այլ նաև ապագայի: Դրանք կիսաբաց ուղիներից մեզ հասնող ազդակներն են, որոնք ճիշտ հասկանալու դեպքում կարելի է տեսնել ապագայի թեկուզ փոքրիկ, բայց իրական մի մասնիկը...

  11. #10
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներից

    Ինձ հետ նման դեպք պատահել է, որ ես երազում տեսել եմ մի պահ, և որոշ ժամանակ հետո, երբ ես ինչ որ տեղում եմ գտնվել, զգացել եմ, որ այդ նույն պահը ես երազումս եմ տեսել, իսկ ավելի ճիշտ չէմ իմանում թե որտեղ եմ դա տեսել:Ավելի լավ չկարողացա բացատրեմ:

  12. #11
    Սկսնակ անդամ Erevan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորս էլ տեսնում ենք երազներ: Մեզանից շատերը չեն հիշում կամ պնդում են, որ չեն տեսնում, մյուսները մի գիշերվա ընթացքում շատ երազներ են տեսնում և համարյա բոլորն էլ հիշում են: Երազները որոշ մարդկանց կյանքում ոչ մի էական ազդեցություն չեն թողնում, սակայն կան մարդիկ, որոնք ապրում են իրենց երազներով, երազներն իրենց կյանքում մեծ տեղ են գրավում և ազդում են ապագա կյանքի վրա: Ես մինչև հիմա երազներս շփոթում եմ ռեալի հետ, կարծում եմ, թե երազը իրականություն էր : Շատ անգամ երազներում տեսնում եմ ապագան, այն, ինչ լինում է ապագայում, կամ էլ ինչ որ զգուշացնող նշաններ: Երևի թե շատերի մոտ է այդպես…
    Եկեք այս թեմայում գրենք մեր կարծիքները երազների վերաբերյալ, թե ինչ նշանակություն ենք տալիս երազներին, թե ինչպես են ազդում երազները մեր կյանքի վրա, և գրենք մեր տեսած հետաքրքիր ու տարօրինակ երազներից որոշները:
    Ես կարծում եմ որ երազը հասկանալը համարժեք է ինքդ քեզ հասկանալուն;
    Իմ տեսած երազների 70% հուշումները ես ճիշտ հասկանում եմ, իսկ մնացած 30-ը ոչ կամ մասամբ; Երբեմն իմ տեսած երազները ոչ թե հուշումներ են, այլ ապագայում կատարվելիք իրադարձություններ, տենց 2 անգամ եղել է արդեն;

  13. #12
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    երեկ երբ փորձումեի քնել , աչքերս փակեցի և մի ձայն լսեցի որը ասաց "քնած ժամանակ դու զգում ես ուղեղի աշխատանքը՝ ներսից , սակայն այն մեկանաբում ես և հիշում երազի տեսքով" և դրանից հետո մի քանի հետաքրիր կադրներ երևացին բնութագրող աշխարհը ներսից։ Հիմա մտածում եմ գուցե իրոք քնած ժամանակ ենթագիտակցության և գիտակցության սահմաները վերանում են մենք տեսնում ենք մեզ մեր ներսից ։
    ...

  14. #13
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Երազներ

    Հետաքրքիր է... նորմալ երևույթ է, որ անընդհատ քնել-արթնանալիս նույն երազն ես տեսնում, նույն երազի շարունակությունը Կամ մի երազը մի քանի սերիաներով ես տեսնում, բայց տարբեր օրերում
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  15. #14
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է... նորմալ երևույթ է, որ անընդհատ քնել-արթնանալիս նույն երազն ես տեսնում, նույն երազի շարունակությունը Կամ մի երազը մի քանի սերիաներով ես տեսնում, բայց տարբեր օրերում
    Էդ լրիվ նորմալ է չվախենաս Համենայն դեպս գոնե իմ մոտ դա նորմալ է համարվում

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    երեկ երբ փորձումեի քնել , աչքերս փակեցի և մի ձայն լսեցի որը ասաց "քնած ժամանակ դու զգում ես ուղեղի աշխատանքը՝ ներսից , սակայն այն մեկանաբում ես և հիշում երազի տեսքով" և դրանից հետո մի քանի հետաքրիր կադրներ երևացին բնութագրող աշխարհը ներսից։ Հիմա մտածում եմ գուցե իրոք քնած ժամանակ ենթագիտակցության և գիտակցության սահմաները վերանում են մենք տեսնում ենք մեզ մեր ներսից ։
    Չգիտեմ թէ ով է ասել , բայց ասում են եթե երազիդ մեջ կարողանաս նայել ձեռքերդ ու հետո հայացոդ փոխես , ապա երազը կենթարկվի քեզ ու դու կարող ես երազում գտնվել ցանկացած տեղ մեր տիեզերքում
    Վերջին խմբագրող՝ Dayana: 06.11.2007, 11:43: Պատճառ: Գրառման ավելացում

  16. #15
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երազներ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ լրիվ նորմալ է չվախենաս Համենայն դեպս գոնե իմ մոտ դա նորմալ է համարվում



    Չգիտեմ թէ ով է ասել , բայց ասում են եթե երազիդ մեջ կարողանաս նայել ձեռքերդ ու հետո հայացոդ փոխես , ապա երազը կենթարկվի քեզ ու դու կարող ես երազում գտնվել ցանկացած տեղ մեր տիեզերքում
    Իմ մոտ դա եղել է նույնիսկ երկու անգամ ,բայց չեմ հիշում ձեռքերին նայելով է եղել ,թե ոչ Շատ ժամանակ երազն ու իրականությունը իմ մոտ միաձուլվում եմ ,որ ես էլ եմ երբեմն խառնում երազ էր դա, թե իրականություն ... Պատահելա ,որ ինքս եմ թելադրում երազիս ընթացքը , : Ծանոթ է?
    Чеширский КотЭ

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գիտակցված երազներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 11.09.2016, 23:26
  2. Մանուկ հասակում տեսած երազներ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.05.2014, 13:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •