Այո այո: Ըստ Լոնդոնի՝ մեր երազներում մենք տեսնում ենք այն, ինչ իրականում տեսել են մեր նախապապ սինանթրոպներն ու պիթեկանտրոպները: Այսինքն՝ երազում ընկնելիս տեսնում ենք այն, ինչ տեսել ու զգացել է մեր նախապապ մարդակապիկը՝ ծառից գյաբռլամիշ լինելուց: Ու բնականաբար՝ նա գետնին չի զխկացել, այլ վերջին պահին ձեռքը գցել է ծառի ճյուղին (անակոնդա օձին, եղնիկի կոտոշին, ցեղակցի բրդին. ընդգծել անհրաժեշտը) ու փրկվել՝ այդպիսով հնարավորություն ստանալով սերունդ տալու և ունենալու մի այնպիսի հոմոսափիենս հետնորդ, որը երազում կտեսնի, թե ինչպես է իր նախապապ մարդակապիկը ծառից գյաբռլամիշ լինում... և այլն
: Դրա համար էլ երազում ընկնելիս երբեք գետին չենք հասնում: Եթե հասնեինք, կնշանակեր, որ մեր նախապապը ի վերջո ծառից զխկացել է գետնին ու ցխվել է, այսինքն՝ սերունդ չի տվել, այսինքն՝ չի ունեցել այնպիսի եվրոպեոիդ թոռ, ով երազում կտեսներ, թե ինչպես է իր չորսձեռանի պապը ծառից զխկում ու ցխվում... և այլն
:
Էջանիշներ