Adam-ի խոսքերից
Էնքանով ինչքան դու Յոհան ջան: Երկուսս էլ կինո սիրող ենք: Ես պրոֆեսիոնալ չեմ ու ընկնդրողի տեսանկյունից եմ նայում:
Մհեր Մկրտչյանը հրաշալի դերասան էր, բայց նկարագրածս «ոչխարի պանրի հոտ» արտահայտությամբ, թեև կոպիտ ա հնչում, բնավ չէի փորձում իրան ու իր տաղանդը ցեխը կոխել: Հա, ինքը հրաշալի դերասան ա, բայցևայնպես՝ Խորեն չի:
Ես իրեն նայելուց՝ հայկական գյուղական բանվորական դասակարգից չեմ կարողանում կտրվել: Կլինի դա 01 99-ում, Կովկասի Գերուհի-ում, թե Մեր Մանկության Տանգո-ում՝ ինքն ինձ համար մի գույնանի դերասան ա՝ ինչքան էլ նշածս երեք ֆիլմերում իր կերպարներն իրարից լրիվ տարբեր լինեն: Ինքն իմ համար էդ բոլոր ֆիլմերում նույն Գարսևանն ա:
Ես խոսում եմ դերասանական խաղի ինտելեկտի մասին: Ինքը բոլոր տեղերում նույնն Ֆրունզն ա՝ կլինի ուրախ թե տխուր: Նույն հայ, IQ-ուն միջինից ցածր գյուղացու կամ քաղաքացու vibe ա տալիս իր բոլոր դերերում:
Իրեն էդ առումով կնմանեցնեմ Բուրվիլի հետ, ով նույնպես ֆրանսիացիների մոտ միշտ ասոցիացվում ա ժողովրդի ու բանվորական դասակարգի ինտելեկտով ցածր խավի հետ: Ու դա բնավ իր տաղանդը կասկածի տակ չի դնում: Ինքը հանճարեղ դերասան ա, բայց իրա վրայից ֆրանսիական գյուղացիության-ալկաշության հոտ ա գալիս (ե՛ս չեմ ասում. լիքը ֆրանսիացիներ են դա ասում): Բայց իրեն սիրում են՝ ինչպես Ֆրունզին՝ Հայաստանում: Ու ինքը կինոյի իկոնա ա:
Բայցևայնպես՝ Պիեռ Ռիշար չի, կամ էլ Բելմոնդո: Վերջիններիս համեմատ՝ ինտելեկտուալ խաղ չունի ինքը:
Դա անբացատրելի բան ա:
Իսկ Ռոբին Ուիլիամսին դրել համեմատում ես Ֆրունզիկի հե՞տ:
Նա նենց մի դերասանական գունահամակարգ ուներ, որ նույնիսկ իր կոմիկ դերերով կարար քեզ լացացներ, իսկ դրամաներում՝ ծիծաղեցներ ու էմոցիաներիդ հետ էնպիսի խաղեր տար , որ էլ չասեմ …
Ինտելեկտը ծորում էր վրայից՝ նույնիսկ էն իր կալիբրի համար ամենասթից ֆիլմում ՝ Միսիս Դաութֆայերում, որտեղ տրագիկոմեդիա ժանրը exploit ա անում մինչև վերջին կաթիլը: Էլ չեմ ասում՝ մյուս դերերը ՝ Պոետներում, Ուիլ Հանթինգում, Ինսոմնիայում և այլում:
Ֆրունզը էդքանը կարա՞ր աներ:
Չեմ կարծում:
Խորենը կարար:
ԻՄԿ:
Էջանիշներ