User Tag List

Էջ 1102 1113-ից ԱռաջինԱռաջին ... 1026021002105210921098109911001101110211031104110511061112 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16,516 համարից մինչև 16,530 համարի արդյունքները՝ ընդհանուր 16695 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #16516
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,738
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տղաս ուրախ-ուրախ ասում ա. պապ, գիտե՞ս, արդեն ես էլ եմ կարողանում անգլերեն գրել։
    Երկրորդ դասարանում ա սովորում, անգլերեն չեն անցնում։
    Պարզվում ա դասարանցիներով, 4-5 հոգով, ընդհանուր չաթ են բացել, բացահայտում են վիրտուալ աշխարհը, շփվում են։
    Ասում ա բոլորը անգլերեն են գրում, մենակ ես էի հայերեն գրում, ամոթ էր, հիմա ես էլ եմ կարողանում անգլերեն գրել։

    Սկզբում չհասկացա ինչ ա ասում, երկրորդ դասարանում ո՞նց են բոլորը անգլերեն գրում բացի քեզանից։
    Հեռախոսը վերցրեցի, տեսնեմ բոլորը գրում են լատինատառ հայերեն, ու իմ տղան ամաչում ա, որ ինքը հայատառ ա գրում։

    Երկրորդ դասարանում, երբ արդեն հայերենի տառերը լավ գիտեն, հիմա ուղղագրություն են անցնում, պետք ա երեխաներին դրդել հնարավորինս շատ կարդալ ու գրել հայերեն լեզվով, ծնողներն իրենց երեխաներին սովորեցրել են լատինատառ գրել։ Ընդ որում անգլերեն դեռ չեն անցնում, պետք ա նախ ժամանակ տրամադրել, սովորեցնել լատինատառ այբուբենը, ու փաստորեն աղավաղված տառանուններով։
    Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ տրամաբանությունը։

    Լավ, ժամանակին տեխնիկական հնարավորություն չկար, լատինատառը միակ միջոցն էր հեռախոսով հայերեն գրելու։
    Լավ, հասկանում եմ, որ շատերը իներցիայով հիմա էլ են լատինատառ գրում, բայց երեխաներին սովորեցնելու իմաստը ո՞րն ա։

    Երկրորդ դասարանում երեխաները արդեն կարողանում են բավականին լավ գրել ու կարդալ հայերեն լեզվով, ի՞նչն ա դրդում ծնողին երեխային նոր, լրիվ անպետք հմտություն սովորեցնելու, փոխարենը գրավոր շփումը որպես հայոց լեզվի հմտությունը բարձրացնելու բավականին գայթակղիչ ու հասանելի միջոց դիտարկելը։

    Պարզ ա, չէ՞, որ երեխան ինքնուրույն չի սկսել գրել լատինատառ։
    Իմ տղան հարցրեց, ո՞նց տառերը փոխեմ հայերենի, ցույց տվեցի, սկսեց տառետառ որոնելով գրել։
    Ես պիտի իրեն հատուկ ասեի պետք չի հայերեն գրել, արի քեզ լատինական այբուբենի տառերը սովորեցնեմ։ Միայն էդ դեպքում ինքը կգրեր լատինատառ, որովհետև հիմա իրեն անհամեմատ ավելի հեշտ ա հայատառ գրել, քան լատինատառ, մինչև հատուկ չստիպես՝ լատինատառ չի գրի։

    Սրա բացատրությունը ո՞րն ա։
    Ինչո՞ւ են ծնողներն իրենց երեխաներին սովորեցնում գրել լատինատառ հայերենով։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.03.2024), Freeman (05.03.2024), One_Way_Ticket (05.03.2024), Sambitbaba (07.03.2024), Tiger29 (06.03.2024), Հայկօ (07.03.2024), Ուլուանա (09.03.2024)

  3. #16517
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,627
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա բացատրությունը ո՞րն ա։
    Ինչո՞ւ են ծնողներն իրենց երեխաներին սովորեցնում գրել լատինատառ հայերենով։
    Լատինատառ գրելիս ուղղագրության կանոններ չկան․ ով ոնց ուզում, գրում է։ Ըստ այդմ, լայն մասսային ավելի հարմար է։ Սովորել են երևի ոչ թե ծնողներից, այլ ավագ ընկերներից։
    Այդուհանդերձ, գրածս մաքուր սպեկուլյացիա է։ Ինքս անչափ զարմացա, երբ կարդացի, ու փորձեցի բացատրություն գտնել։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (06.03.2024), Արէա (06.03.2024)

  5. #16518
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Լատինատառ գրելիս ուղղագրության կանոններ չկան․ ով ոնց ուզում, գրում է։ Ըստ այդմ, լայն մասսային ավելի հարմար է։ Սովորել են երևի ոչ թե ծնողներից, այլ ավագ ընկերներից։
    Այդուհանդերձ, գրածս մաքուր սպեկուլյացիա է։ Ինքս անչափ զարմացա, երբ կարդացի, ու փորձեցի բացատրություն գտնել։
    Դժվար ա հիմար արարքներին բացատրություն գտնելը ։Դ
    The cake is a lie.

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.03.2024), Արէա (06.03.2024)

  7. #16519
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,738
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Լատինատառ գրելիս ուղղագրության կանոններ չկան․ ով ոնց ուզում, գրում է։ Ըստ այդմ, լայն մասսային ավելի հարմար է։ Սովորել են երևի ոչ թե ծնողներից, այլ ավագ ընկերներից։
    Այդուհանդերձ, գրածս մաքուր սպեկուլյացիա է։ Ինքս անչափ զարմացա, երբ կարդացի, ու փորձեցի բացատրություն գտնել։
    Հայաստանում երկրորդ դասարանցուն որ հեռախոս տաս, ասես մի բան գրի, առաջին հարցը որ կտա, կլինի. ո՞նց տառերը փոխեմ հայերենի։
    Մտքով էլ չի անցնի այլ լեզվի տառերով հայերեն գրել։ Ու հա, տառասխալներով կգրի, բայց դրանից առանձնապես չի էլ նեղվի, քիչ-քիչ կսովորի ճիշտ գրել, ու ավելի հեշտ ու արագ, քան ձանձրալի տնայիններ անելով։
    Իսկ հիմա, չգիտես ոնց, լատինատառ գրելը փաստորեն երեխաների մոտ ինչ-որ առավելություն, նմանակման արժանի հմտություն ա դիտվում։
    Իմ տղային թվում էր, թե բոլորը անգլերեն են գրում, բացի իրենից։
    Լրիվ это не баг, а фича ա դարձել լատինատառ գրելը փաստորեն )

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (09.03.2024), Ուլուանա (09.03.2024)

  9. #16520
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ ե՞ս եմ զարմացել, որ երկրորդ դասարանի երեխաները ինտերնետին միացրած հեռախոս ունեն ու չաթերի մեջ են:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (06.03.2024)

  11. #16521
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,738
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ ե՞ս եմ զարմացել, որ երկրորդ դասարանի երեխաները ինտերնետին միացրած հեռախոս ունեն ու չաթերի մեջ են:
    Հեռախոս դե ունեն, հիմնականում դրսում լինելուց կապ պահպանելու համար, գուգլի տեղորոշումն էլ միացնում ես՝ քարտեզի վրա տեսնում ես երեխայի տեղը ցանկացած պահի։
    Ես երեխաներին հեռախոս տալուց հետո իմացա, որ Հայաստանում իրար զանգելու հիմնական միջոցը viber, whatsapp-ն ա, ես երբեք դրանցից օգտված չկայի, բայց պարզվում ա հիմնականում մարդիկ դրանցով են իրար զանգում։ Չաթն էլ Viber խումբ ա, իրար օնլայն խաղերի են կանչում, քննարկում։
    Իմ երեխաները հեռախոսից օգտվում են գրաֆիկով, օրը 2 ժամից ոչ ավել, երեկոյան ժամը 7-ից 9-ը, հիմնականում խաղեր են խաղում, կամ նույն խաղերի մասին վիդեոներ նայում։
    Ես շատ կողմ չեմ դրան, բայց լրիվ արգելել էլ չեմ ուզում, միասին սենց փոխզիջումային տարբերակի ենք եկել։
    Ամեն դեպքում ճիշտ չեմ համարում լրիվ արգելել, երբ հասակակիցները ամբողջ օրը դրանով են զբաղված։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.03.2024), Ուլուանա (09.03.2024)

  13. #16522
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,824
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ երեխեքը ինձ անգլերեն տառերով են գրում ես իրանց միշտ հայերեն տառերով եմ պատասխանում։ Էնքան պիտի աչքները խոթեմ մինչև իրենք էլ նկատեն, որ ամեն լեզուն իրա տառերով ա ճիշտ գրելը։ Չեմ ստիպում, ուզում եմ օրինակ ծառայելով ուղղեմ։
    Կարճ
    Կոնկրետ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (08.03.2024)

  15. #16523
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ ե՞ս եմ զարմացել, որ երկրորդ դասարանի երեխաները ինտերնետին միացրած հեռախոս ունեն ու չաթերի մեջ են:
    Ցավոք, Հայաստանում այդպես է։ Եվ այդ տարիքում նման պրակտիկայի ամենամեծ վտանգը, ըստ իս, գիրք կարդալու պրակտիկայի չեղարկումն է։
    Մնացած վտանգների մասին՝ անօգուտ կամ վնասակար զրույցների մեջ ներքաշված լինելը՝ թե՛ դաստիարակության, թե՛ ժամանակի վատնման առումով։ Էդ վտանգները դեռահաս տարիքում էլ կան, ու այդ տարիքում երեխային չես կարող զրկել ընկերային չաթերից, որովհետև դրանով կենթարկես անցուդարձից տեղյակ չլինելուն, ընկերական խմբերից բացառվելուն, բայց երկրորդ դասարանում, իմ կարծիքով, հանգիստ կարելի է հեռու պահել ու երեխայի ժամանակն ու շփումները ավելի օգտակար ասպարեզ տեղափոխել։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (08.03.2024)

  17. #16524
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավոք, Հայաստանում այդպես է։ Եվ այդ տարիքում նման պրակտիկայի ամենամեծ վտանգը, ըստ իս, գիրք կարդալու պրակտիկայի չեղարկումն է։
    Մնացած վտանգների մասին՝ անօգուտ կամ վնասակար զրույցների մեջ ներքաշված լինելը՝ թե՛ դաստիարակության, թե՛ ժամանակի վատնման առումով։ Էդ վտանգները դեռահաս տարիքում էլ կան, ու այդ տարիքում երեխային չես կարող զրկել ընկերային չաթերից, որովհետև դրանով կենթարկես անցուդարձից տեղյակ չլինելուն, ընկերական խմբերից բացառվելուն, բայց երկրորդ դասարանում, իմ կարծիքով, հանգիստ կարելի է հեռու պահել ու երեխայի ժամանակն ու շփումները ավելի օգտակար ասպարեզ տեղափոխել։
    Մի տեսակ խիստ դեմքով, տունը մնացած ու դարն ապրած ծյոծյայի գրառում ստացվեց, բայց սխալ բան չեմ ասում

  18. #16525
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,738
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ երեխեքը ինձ անգլերեն տառերով են գրում ես իրանց միշտ հայերեն տառերով եմ պատասխանում։ Էնքան պիտի աչքները խոթեմ մինչև իրենք էլ նկատեն, որ ամեն լեզուն իրա տառերով ա ճիշտ գրելը։ Չեմ ստիպում, ուզում եմ օրինակ ծառայելով ուղղեմ։
    Ես փորձեցի բացատրել, թե որտեղից ա գալիս լատինատառ գրելու պրակտիկան, ու որ հիմա դրա անհրաժեշտությունը չկա։ Որ շատ ավելի հեշտ ա հայերենը գրել հայատառ, քան այլ լեզվի տառերով։ Որ ե-է, թ-տ, ծ-ց, խ-ղ, պ-փ, ռ-ր տառերը ստիպված չես գրել նույն տառով։ Որ ը, ժ, խ, ղ, ճ, ծ տառերի համար նոր տառեր ու սիմվոլներ հորինելու կարիք չկա։ Որ որոշ տառերի համար կարիք չկա մի քանի սիմվոլ օգտագործել։ Որ ինչքան անհեթեթ կնայվի հայերեն տառերով անգլերեն գրող ռուսը։ Որ իրենց ծանոթ ոչ մի այլազգի բլոգեր իր կոնտենտում այլ լեզվի տառեր չի օգտագործում։ Թե ինչքան դժվար կկարդացվեր ասենք Հարրի Փոթերի երկրորդ գիրքը (որը հիմա կարդում ա), եթե լատինատառ հայերենով լիներ գրված։

    Մի ահագին գոռգոռացի էս ամեն ինչի անհեթեթության մասին։ Հիմա դեռ շարունակում են հայերեն գրել, չգիտեմ, ընդունել են ասածներս, թե չեն ուզում հետս գլուխ դնել

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.04.2024), Ուլուանա (09.03.2024)

  20. #16526
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,738
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավոք, Հայաստանում այդպես է։ Եվ այդ տարիքում նման պրակտիկայի ամենամեծ վտանգը, ըստ իս, գիրք կարդալու պրակտիկայի չեղարկումն է։
    Բարեկամ ջան, գիրք կարդալու պրակտիկա իբր կար, սա էլ դա չեղարկո՞ւմ ա։
    Իմ դիտարկումով հիմա երեխաները անհամեմատ ավելի շատ են կարդում, քան մեր ժամանակ։
    Մեր դասարանում գիրք կարդում էինք ես ու մեկ-երկու աղջիկ։ Ուրիշ գիրք կարդացող չկար։
    Հիմա ամեն ամիս դասարանով ինչ-որ գիրք են ընտրում, ոնց հասկանում եմ ծրագրով ա դա պարտադրված, ոչ թե կոնկրետ դպրոցի, կամ ուսուցչի նախաձեռնությունն ա, ու ի տարբերություն մեր Վարդանանք-Սամվելի, պատանեկան, արկածային, ոչ «բարոյախրատական» գիրք են ընտրում, բոլորով կարդում են, ամեն ուրբաթ օր կարդացած հատվածի քննարկում են անցկացնում։
    Ես կերազեի մեր ժամանակ սենց բան լիներ, որ ես կարողանայի իմ կարդացած գրքերի մասին ինչ-որ մեկի հետ խոսել։

    Ու դասերով, խաղերով, պարապմունքներով լավ հագեցած օրվա ընթացքում 2 ժամ հեռախոսով ասենք մայնքրաֆթ խաղալու մեջ սարսափելի ոչինչ չեմ տեսնում։

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.03.2024), Արամ (08.03.2024), Ուլուանա (09.03.2024)

  22. #16527
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա բացատրությունը ո՞րն ա։
    Ինչո՞ւ են ծնողներն իրենց երեխաներին սովորեցնում գրել լատինատառ հայերենով։
    Բացի ուղղագրության թերացումները կոծկելու հանգամանքից, կարծում եմ` նաև շատ մարդկանց մեջ նստած ա էն անհեթեթ մտածելակերպը, թե, իբր, վիրտուալ հաղորդակցությանը լատինատառն ավելի համապատասխան ա կամ առնվազն նորմալ ա, ներելի ա: Մի երկու անգամ Ֆեյսբուքում նման կարծիքներ կարդացել եմ: Մազերս բիզ-բիզ էին կանգնել, բայց դե մեկ-մեկ երևի արժե մեր ակումբային` ի սկզբանե հայատառի մեջ ապրած մարդկանց պղպջակից դուրս եղած իրականություններին էլ բախվել: Նաև շատ ծնողներ, քանի որ իրենք երբեք հայատառ տեքստ հավաքած չկան կամ շատ քիչ փորձ ունեն ու, բնականաբար, սովոր չեն, դժվարությամբ են գրել, համարում են, որ լատինատառն ավելի հեշտ ա, դե, էրեխեքին էլ համապատասխանաբար ավելի հեշտ կլինի դա սովորեցնելը: Ինձ թվում ա` ցանկացած մարդու համար էլ, եթե արդեն կողքից փչացրած չլինեն մտածելակերպը, ի սկզբանե պիտի որ բնական ու ինքնին ենթադրելի բան լինի ամեն լեզվով գրելիս տվյալ լեզվի տառերն օգտագործելը:

    Տղաս մի անգամ պատահաբար տեսավ ինչ-որ տեղ լատինատառ հայերեն գրած տեքստ, ահագին զարմացել էր, շատ տարօրինակ բան էր իր համար: Ու որ փորձեցի բացատրել, թե ինչի ա տենց գրված, էդ ընթացքում զգացի, թե ինչ անհեթեթ ա. ոնց որ ինք իմ բացատրածին չհավատայի: Դե, ասեցի, որ ժամանակին` շատ տարիներ առաջ հայատառ գրելը ոչ բոլորի համար էր հասանելի, բայց դե մեր ժամանակներում էդ խնդիրը չկա, ու հայատառ չգրելու միակ պատճառը ցանկության բացակայությունն ա: Տղաս 13 տարեկան ա, հայատառ գրելու առիթներ շատ քիչ ա ունենում, ցավոք, քանի որ էստեղի նույնիսկ հայ ընկերներով (բացառությամբ մի հոգու) իրար հետ իսկի չեն խոսում հայերեն, գրելու մասին խոսք չի կարող լինել, չնայած տենց վիրտուալ շատ չեն էլ շփվում իրականում: Բայց իր հայերեն ու հայատառ տեքստ հավաքելու հմտությունը զարգացնելու համար ես պարբերաբար հետը չաթ եմ անում ուղղակի: Ասենք, որ տեքստ տայի հավաքեր, երևի ձանձրալի կլիներ, չնայած գուցե ավելի արդյունավետ լիներ, չգիտեմ, չեմ փորձել, բայց կարելի ա: Իսկ չաթը իրա համար հավես ա, հաճույքով ա անում: Ընթացքում էլ գրագիտության սխալներն եմ ուղղում ձեռի հետ : Սկզբում մտածում էի` կարող ա զզվացնեմ, բայց պարզվեց` չէ, ինքը հեչ էլ դեմ չի, որ սխալներն ուղղեմ, ճիշտն իմանա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. #16528
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան, գիրք կարդալու պրակտիկա իբր կար, սա էլ դա չեղարկո՞ւմ ա։
    Իմ դիտարկումով հիմա երեխաները անհամեմատ ավելի շատ են կարդում, քան մեր ժամանակ։
    Մեր դասարանում գիրք կարդում էինք ես ու մեկ-երկու աղջիկ։ Ուրիշ գիրք կարդացող չկար։
    Հիմա ամեն ամիս դասարանով ինչ-որ գիրք են ընտրում, ոնց հասկանում եմ ծրագրով ա դա պարտադրված, ոչ թե կոնկրետ դպրոցի, կամ ուսուցչի նախաձեռնությունն ա, ու ի տարբերություն մեր Վարդանանք-Սամվելի, պատանեկան, արկածային, ոչ «բարոյախրատական» գիրք են ընտրում, բոլորով կարդում են, ամեն ուրբաթ օր կարդացած հատվածի քննարկում են անցկացնում։
    Ես կերազեի մեր ժամանակ սենց բան լիներ, որ ես կարողանայի իմ կարդացած գրքերի մասին ինչ-որ մեկի հետ խոսել։

    Ու դասերով, խաղերով, պարապմունքներով լավ հագեցած օրվա ընթացքում 2 ժամ հեռախոսով ասենք մայնքրաֆթ խաղալու մեջ սարսափելի ոչինչ չեմ տեսնում։
    Ես էլ ընդհանուր տպավորություն ունեմ, որ հիմա ավելի շատ են գիրք կարդում, քան մեր ժամանակներում, երբ դա հիմնականում միայն դասարանի մի երկու լավ սովորողներին էր բնորոշ: Ու նշածդ մոտեցումները, կարծում եմ, ահագին մեծ դեր ունեն դրանում. հիմա համ իրանց ավելի շատ հետաքրքրող գրքեր կան շատ, համ էլ հետաքրքիր քննարկումներ են ունենում, հետևաբար էրեխեքն ավելի շահագրգռված են կարդալու: Իսկ մեր ժամանակներում ոչ միայն պարտադիր ընթերցանության գրքերից շատերը հետաքրքիր չէին, այլև քննարկում` որպես այդպիսին, չէր լինում: Ի՞նչ տարբեր կարծիքներ, ի՞նչ բան. կար մեկ հնարավոր կարծիք, ու դա դասատուինն էր, մյուսները պարտավոր էին ընդունել այն` որպես միակ և անքննելի ճշմարտություն: Իսկ ովքեր հիմա գիրք չեն կարդում, ամենայն հավանականությամբ նախաինտերնետային ժամանակներում էլ չէին կարդալու:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.03.2024), Արէա (10.03.2024)

  25. #16529
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վախտին poqrik.am-ի համար խաղ սարքեցինք, որ երեխեքը հայերեն տեքստ հավաքել սովորեն

    Բայց հիմա երեխեքն ավելի շատ հեռախոսների մեջ են, կոմպով չեն զբաղվում։
    Կորյունն էլ ծրագրավորման դասերի մեջ պրոյեկտի գաղափար էր ուզում, ասեցի նույնից սարքի հեռախոսի համար։
    Շուտով կլնի, մի տեղ կգցեմ, երեխեքի հեռախոսների մեջ դրեք, ու ստիպեք, որ ամեն իրա իրանց ռեկորդները գերազանցեն ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    _Հրաչ_ (10.03.2024)

  27. #16530
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,627
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ համար հեռախոսով հայատառ գրելը հիմա էլ է խնդիր։ Կոմպի վրա սովոր եմ ֆոնետիկ ստեղնաշարին։ Հեռախոսով քանի որ առիթ շատ չեմ ունենում, տենց էլ տառերի տեղերը չեմ մտապահում ու ամեն անգամ երկար փնտրում եմ։ Դրա համար երկար տեքստեր չեմ էլ գրում։ Եթե ասելիքս շատ է, voice message կուղարկեմ։

    Դա էլ կարող է պատճառ լինել, որ մարդիկ լատինատառ գրեն։ Դե լատինական այբուբենին ուզեն-չուզեն վարժվելու են, որ վեբ հասցեներ հավաքեն, իրենց խաղերի թեմաներով գուգլեն-մուգլեն։ Հայատառին վարժվելու համար լրացուցիչ մոտիվացիա է պետք։

Էջ 1102 1113-ից ԱռաջինԱռաջին ... 1026021002105210921098109911001101110211031104110511061112 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 28 հոգի. (0 անդամ և 28 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •