Հմմմ, ինձ թվում է, հակառակ մոտեցումն էլ է ահագին տարածված։
Եթե «տառապելու» փոխարեն վերցնենք «ջանք թափելը» (ու գուցե սրանով հեռանում եմ քո թեմայից), ապա հաստատ հակառակ դեպքերն էլ կհիշենք, ու սա իմ կարծիքով ունի բացատրություն։
Ասենք՝ մարդը հանձնել է ինչ-որ բարդ քննություն, ու ասում է, որ իրականում համարյա ջանք չի թափել պատաստվելիս․ սրանով ակամայից ցույց է տալիս իր խելքը, որ առանց մեծ ջանքերի էդպիսի բարդ քննությունը հանգիստ հանձնել է։
Նույնը՝ ինչ-որ մրցույթում հաղթելիս, ասենք՝ գրական, երբ մարդն ասում է, որ արագ, ոտքի վրա գրված ստեղծագործություն էր․ էլի ակամայից ցույց է տալիս, որ «տաղանդավոր» է, առանց ջանքի՝ հաղթանակ։
Ուզում եմ ասել, հակառակ դեպքերն էլ կան։ Ու ինձ ավելի շատ են հանդիպել։
Իսկ շատ ջանք թափելով մի բանի հասնելը ցուցադրելիս ակամայից շեշտվում է նպատակասլացությունը, չհանձնվելը, ուժը, անկոտրունությունը։
Մի խոսքով, նայած ով իր որ կողմն է ուզում ցույց տալ, ճաշակի հարց

Էջանիշներ