Ժող ճիշտն ասած, էս քննարկմանը հետևում եմ, ու ամեն 2-րդ գրառումը, ամեն հաջորդդ ասում ա, որ անիմաստ քննարկում ա։ Անիմաստ չի։ Կարաք անիմաստ չանհանգստանաք, որ անիմաստա - շատ էլ լավ իմաստավոր քննարկում ա։ Եթե սենց քննարկումներ չլինեին, վայթե ես էլ, երբեք շաքարը "question" չանեի ու ուղեղս վառելով զբաղվեի։
Հիշում եք չէ, էս ամենինչը որտեղից սկսեց։ Ադամը ինչը որ խորհուրդներ էր հարցնում, տագնապների դեմ ինչ անի։ Վիշապը խորհուրդ տվեց շաքար չուտի ու ըտեղից սկսեց։ Ու հիմնական անկյունը էս էր, որ Վիշապը կոնկրետ խորհուրդ էր տալիս, ընգեր գնա ուտելիքդ դզի, իսկ մնացածը կամ խորհուրդ չէին տալիս (ալյա WHO-ի նման, stay clam and relax) կամ պսիխո-նառկո բուժումներով էին կիսվում։ Վիշապն էլ ըտեղ հետաքրքիր բան ասեց, ասեց ախպեր գնա արա էդ դիետան, 10-օրից, թե 20 օրից եթե փոփոխություն չլինի, արի տու գլխիս։ Չեմ հիշում կոնկրետ օրեր ու ասելու ձևը։ Բայց էդ գրածը որ կարդացի, շատ հետաքրքիր էր, որովհետև կամ դու պիտի կատարյալ ապուշ լինես, ֆոռումում նման բան խորհուրդ տալու, ու նման անասուն "պատասխանատվություն" քո վրա վերցնելու, կամ էլ կարող ա դու մի բան գիտես, մենք չգիտենք։ Ես ընտրեցի էդ երկրորդ տարբերակը։ Ու ասեցի, պոֆիգ փորձեմ, տենամ ինչ ա ասում էս մարդը։ Ես էլ ինչ որ տագնապներ/անհանգստությունների բաներ ունեի, թեստս էն եր որ հասկանաի կօգնի դրան թե չէ։ Հիմա անցել ա մոտ, 40 օր՝ առանց շաքար, մենակ ձու, միս, սուրճ, թեթև բանջարեղեն, կարճ ասած երևի խիստ-կետո ձիետա։ Ասեմ ինչ փոփոխություններ ունեմ՝
- Էներգիաս էլ ձախ ու աջ չի գնում, առավոտ արթնանաում եմ, մինչև քնելս համարյա նույն մակարդակի էներգիա ունեմ
-- ինչը խայտառակ բոնուս ա, օրվա ընթացքում ահավոր օգնում ա, լիքը բան ես կարողանում անել, կեսից հավեսդ, ֆոկուսդ չի փախնում, մեծ հաշվով ավելի լավ բան ա, քան ժամկը մեկ շաքարա/ածխաջուր սրսկվելը
- նույնը տրամադրությանս մասին ա, շատ ստաբիլ տրամադրություն ունեմ, բնականաբար համ լավ ու վատ-ով, ստեղ հարցը էն չի, որ տրամս միշտ բարձր ա, այլ հարցը էն ա, որ ոչ էդ բարձրը ոչ էդ ցածրը շատ trigger անող չի լինում, կարում ես ուղղակի իրանց հանգիստ experience անել
- ուղեղս ավելի պարզ ա դառել, էս շատ բարդ ա բացատրելը, թե ինչ փոփոխություն ա, բայց եթե մի բառով ասեմ, զուտ ոնց որ պարզացած լինի, ամեն ինչ ավելի հասկանալի ու պարզ ա հիմա
- սովածության անհագ զգացողությունն ա, համարյա կորել, հազարից մեկ եմ ունենում (երբ քիչ ա կերս լինում)
- ինձ թվում ա (չեմ չափել), բայց տեստեստերոնս ա բարձրացել, ավելի լավ եմ ինքս իմ մարմնի մեջ զգում, ավելի պատրաստ եմ "կոնֆլիկտների" և այլն, ճիշտն ասած հեսա ուզում եմ մի երկու անալիզ տամ, չափեմ, կգրեմ ստեղ։
- տագնապներ/անհանգստություններ եթե ասեմ իսպառ բացակայում են սուտ կլինի, բայց խայտառակ մեծ դինամակի կա, շատ-շատ ա քչացել ու ժամանակային շատ քիչ ա տևում, էն ժամանակ կարող ա տևեր 1-2 ժամ, մինչև ուշքի գաի, հիմա տևում ա, 10-30 րոպե մաքս։
- 7 կիլո նիհարել եմ - նիհարելու խնդիր չունեի, բայց տենց թեթև փորիկ ունեի մի 2 ամսեկան, էդ էլ ա կորել
ՀԳ Վիշապ ջան, որ ասիր տեպլավիզռ կուղարկեմ, եթե կետոյի վրով լավ բան գրես - սպասում եմ։
Էջանիշներ