Երբ ինքնությանդ գոյությունը վտանգված ա, երբ հինգ հազար հոգու կյանք զոհած, հայրենիքիդ մի մասը հանձնած, մյուս մասի գոյությունը վտանգած ու ցինիկաբար իրա աթոռից կառչած սրիկան դեռ իր տեղում ա, իսկ իրա աջակիցները նախկինների վերադարձից են ամենաշատը սարսափում, գերէմոցիոնալ ռեակցիան հենց ամենաադեկվատ ռեակցիան ա, որ մարդ կարա տա։ Նրանք, ովքեր պնդում են, որ մնացել են ռացիոնալության սահմաններում, որ իրանց գլուխը սառն ա և այլն, այ իրանք են նորմայից դուրս ու անհասկանալի, նաև՝ վտանգավոր էս իրավիճակում։ Ի վերջո, էվոլյուցիոն տեսանկյունից էդ անտեր էմոցիաներն ինքնապահպանման համար են։ Ու եթե սաղս կատաղած ենք, էդ նրանից ա, որ մենք մեր շնչին զգում ենք մեզ վրա հարձակվող գազանի վտանգը, իսկ «ռացիոնալ մտածողների» էվոլյուցիոն էդ ճտտիկը ոնց որ անջատած լինի։
Էջանիշներ