User Tag List

Էջ 45 71-ից ԱռաջինԱռաջին ... 3541424344454647484955 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 661 համարից մինչև 675 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

  1. #661
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես վաղուց ասել եմ` կարող եմ հանգիստ սի*ս քաշել ու չխանգարել որևէ մեկին հանգիստ շաղ տալու բոլոր պատահական ծնված ու առանց կշռադատության դուրս պրծած մտքերը։ Ինձ մինչև օրս թվում էր, որ ակումբը հարմար տեղ է քննարկումների միջոցով ինչ–որ ճշմարտություններ բացահայտելու ու ճամարտակելու` առանց շատ զեղումների ու էմոցիաներին զոռ տալու ու պրիմիտիվանալու, դու դրանով էր սա տարբերվում ֆեյսբուքից։ Եթե էստեղ էլ ամրապնդվի նույն հիվանդ մթնոլորտը, ինչ փողոցներում է, կամ ֆեսբուքում, ապա «վիշապյան դարաշրջանի» վերջը կգա ։Ճ
    պիտի հանդուրժես տարբեր մարդկանց կամ սաղին լարես, որ քո ուզած մթնոլորտը լինի

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (08.12.2020)

  3. #662
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    պիտի հանդուրժես տարբեր մարդկանց կամ սաղին լարես, որ քո ուզած մթնոլորտը լինի
    Բնավ մտքովս չի անցնում բռնանալ ու «իմ ուզած մթնոլորտը» ստեղծել, դրա համար ընդամենը մեղմիկ առաջարկել եմ, փորձելով հնարավորինս մնալ կոռեկտության մեջ։ Իմ կարծիքով արհեստականորեն ստեղծված մթնոլորտը հիվանդ մթնոլորտից առանձնապես շատ չի տարբերվում։ Ու նորից եմ ասում` եթե սպոնտան կերպով, առանց իրար լսելու ու փոխըմբռնության ակումբը վերածենք պրիմիտիվ ռեպլիկների, ապա քննարկելու շատ բան չի մնա։ Ինձ թվում է` մարդկանց հանդուրժելու ու մարդկանց վերաբերմունքին հակադարձելու միջև ահռելի տարբերություն կա։ Եվ կա խոսք` ինչ ցանես, այն էլ կհնձես։ Էմոցիոնալ պոռթկումները կարող են համարժեք ռեակցիա առաջացնել, դա երևի կանխատեսելի է։
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (09.12.2020)

  5. #663
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բլին արա, էս ինչ կարգի փսիխոզ ա։


    Գաղթականը ասում ա քեզ չեմ ասում, բայց սենց մտածողները անաստված սրբապիղծ են, այսինքն կոնկրետ ինձ չի ասում, բայց իմ նման մտածող ուրիշ մարդկանց ասում ա։
    Օվերդոզն ասում ա, հեսա ադեկվադները գան, ձեզ զոռով հայրենասիրություն ենք սովորեցնելու ու թունել փորելու ուղարկենք։
    Բյուրն ասում ա, քո համար ցեղասպանությունն էլ ա տարածքային խնդիր, գնա Բաքու հանգիստ ապրի։
    Լիոնը եսիմ որտեղից, ինչ որ դալբայոբների ա պեղում, ու սկսում ա ընդհանրական որակումներ տալ, որոնք մեծ հաշվով անձամբ ինձ էլ են վերաբերվում։
    Շինարարը լայքում ա էս ամենն ու ոչ պակաս կպնողական կոնտեքստով գրառումներ ա անում, բայց հենց մի հակառակ տեսակետ հնչի, միանգամից նեղացած տոնով սկսում ա հորդորել իրար չվիրավորել։


    Ախր թարսի պես բոլորիդ շատ եմ սիրում, ու դրա պատճառով շատ ավելի ցավոտ ա էս ամեն ինչը տեսնելը:
    Փաստացի, ինձ շատ սիրելի մարդիկ, մի քանի օրվա ընթացքում ինձ ու իմ նման մտածող մարդկանց սրբապիղծ, դալբայոբ, խառնակիչ, անհայրենիք սրիկա անվանեցին, ում պետք ա ուղարկել թունել փորելու, հետո՝ Բաքու ապրելու


    Ու ինչի՞ համար՝ ընդամենը ասել եմ, որ 30 տարվա մեր բոլորի սխալները պետք չի մի հոգու վրա բարդել, ու մեզ ազատել մեղավորությունից, ինչքան էլ էդ մեկը ապաշնորհ կառավարիչ լինի, ու որ եթե ուզում ենք շարունակել ապրել Հայաստանում, և չվախենալ օրինակ Սյունիքը կորցնելուց, պետք ա օր առաջ վերջ տալ ռազմական, պահանջատիրական հռետորաբանությանը, ու պատրաստվել խաղաղ համակեցության հարևանների հետ։ Համաձայն չե՞ք, օք, շատ ապրեք, բայց ո՞ւր եք հայհոյում։

    Դադար վերցնել ա պետք, աշխատեմ մի որոշ ժամանակ գրառումներ չանել, տեսնենք ինչ ա գալիս գլխներիս

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (10.12.2020), Աթեիստ (09.12.2020), Բարեկամ (09.12.2020), Նաիրուհի (09.12.2020), Ներսես_AM (09.12.2020), Ուլուանա (08.12.2020), Վիշապ (08.12.2020)

  7. #664
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բլին արա, էս ինչ կարգի փսիխոզ ա։


    Գաղթականը ասում ա քեզ չեմ ասում, բայց սենց մտածողները անաստված սրբապիղծ են, այսինքն կոնկրետ ինձ չի ասում, բայց իմ նման մտածող ուրիշ մարդկանց ասում ա։
    Օվերդոզն ասում ա, հեսա ադեկվադները գան, ձեզ զոռով հայրենասիրություն ենք սովորեցնելու ու թունել փորելու ուղարկենք։
    Բյուրն ասում ա, քո համար ցեղասպանությունն էլ ա տարածքային խնդիր, գնա Բաքու հանգիստ ապրի։
    Լիոնը եսիմ որտեղից, ինչ որ դալբայոբների ա պեղում, ու սկսում ա ընդհանրական որակումներ տալ, որոնք մեծ հաշվով անձամբ ինձ էլ են վերաբերվում։
    Շինարարը լայքում ա էս ամենն ու ոչ պակաս կպնողական կոնտեքստով գրառումներ ա անում, բայց հենց մի հակառակ տեսակետ հնչի, միանգամից նեղացած տոնով սկսում ա հորդորել իրար չվիրավորել։


    Ախր թարսի պես բոլորիդ շատ եմ սիրում, ու դրա պատճառով շատ ավելի ցավոտ ա էս ամեն ինչը տեսնելը:
    Փաստացի, ինձ շատ սիրելի մարդիկ, մի քանի օրվա ընթացքում ինձ ու իմ նման մտածող մարդկանց սրբապիղծ, դալբայոբ, խառնակիչ, անհայրենիք սրիկա անվանեցին, ում պետք ա ուղարկել թունել փորելու, հետո՝ Բաքու ապրելու


    Ու ինչի՞ համար՝ ընդամենը ասել եմ, որ 30 տարվա մեր բոլորի սխալները պետք չի մի հոգու վրա բարդել, ու մեզ ազատել մեղավորությունից, ինչքան էլ էդ մեկը ապաշնորհ կառավարիչ լինի, ու որ եթե ուզում ենք շարունակել ապրել Հայաստանում, և չվախենալ օրինակ Սյունիքը կորցնելուց, պետք ա օր առաջ վերջ տալ ռազմական, պահանջատիրական հռետորաբանությանը, ու պատրաստվել խաղաղ համակեցության հարևանների հետ։ Համաձայն չե՞ք, օք, շատ ապրեք, բայց ո՞ւր եք հայհոյում։

    Դադար վերցնել ա պետք, աշխատեմ մի որոշ ժամանակ գրառումներ չանել, տեսնենք ինչ ա գալիս գլխներիս
    Որևէ տեսակի տարընթերցումներից խուսափելու համար ասեմ, որ Բաքու գնալու առաջարկս որևէ կերպ վիրավորելու միտում չուներ, այլ ամենայն անկեղծությամբ էի առաջարկում, որովհետև կարծում էի, թե հայ-ադրբեջանական խաղաղ բարեկամությանը հավատացողը պիտի որ խնդիր չունենար Բաքու գնալու հետ։

    Իսկ խաղաղ համակեցության անհնար ա պատրաստվել էն հարևանի հետ, որը խաղաղ պայմաններում շարունակում ա հայրենակիցներիդ գլուխը կտրել, ինտերնետ լցնել։ Ես չեմ հասկանում՝ ինչու ա Բաքվում ապրելու հեռանկարը վիրավորական քեզ համար, եթե ինքնապահպանական բնազդով պայմանավորված ու սեփական անվտանգությունն ապահովելու համար ռազմականացվածությունն անվանում են պահանջատիրություն։

    Էլի եմ ասում․ խաղաղությունը լավ բան ա իհարկե, բայց մեզնից կախված չի։ Էս պայմաններում, երբ ունենք Ադրբեջանի ու Թուրքիայի պես հարևաններ, խաղաղության միակ տարբերակը զինված լինելն ա, որ ռիսկ չանեն հարձակվեն։ Երբ մեր հարևանների հռետորաբանությունը փոխվի, էդ ժամանակ կկարողանանք այլ տարբերակներ քննարկել, էդ թվում՝ սահման բացել, երկաթուղի կառուցել, տնտեսական զարգացում և այլն։ Բայց էս պահին անհնար ա Ալիևին գնալ, ասել՝ նենց արա, ժողովուրդդ մեզ էդքան չատի, մեր գլուխը չկտրի, խաղաղ ապրենք։ Հրճվելու են, ավելի շատ են կտրելու, ավելի շատ են առաջ գալու, ավելի մեծ կտորներ են պոկելու ՀՀ-ից։

    Ու եթե սեփական մեղքերից ենք խոսում, էս են իմ վերջին երեսուն տարիների մեղքերը․
    1. 2018-ի հեղափոխությանն աջակցելը, թեկուզ կարճ ժամանակով
    2. Արցախի հարցն էն խորությամբ չիմանալը, ինչ սովորեցի էս վերջին մի քանի ամսում
    3. Արցախի լոբբիով բարձրաձայն ու ակտիվ չզբաղվելն արտերկրում
    4. Լիքը խելոք մասնագետների ռազմահայրենասիրական պիտակ կպցնելն ու ընդհանրապես չլսելը, թե ինչ են ասում
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 08.12.2020, 23:51:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (09.12.2020)

  9. #665
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ կամա՜ց–կամա՜ց հասկանում ենք, չէ՞, ինչու ենք էս օրին։ Մի 10 հոգի չկա, որոնց մտքերի մեծամասնությունում ընդհանրություն լինի։ Մենք չափից ավելի էմոցիոնալ ազգ ենք, դա վայթե լուրջ խնդիր է։ Եթե սառնասիրտ տրամաբանող պրագմատիկներ լինեինք, ես կարծում եմ, որ շատ ավելի հեշտ կլիներ ընդհանրություններ գտնելը, որովհետև էմոցիաների տիրույթը խայտառակ (կարելի է ասել` անվերջ) մեծ է, իսկ տրամաբանության տիրույթը սահմանափակ։ Գերէմոցիոնալությունը դա վայթե ախտանիշ ա, Բյուրին որ հարցնենք, կասի երևի։
    Si vis pacem, para bellum

  10. #666
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա դու երեխայի նման կամակորություն ես անում, բայց մի պահ հիշի, որ վախտին լուրջ մարդու տպավորություն ես թողել: Էս աղբը, որ մեջբերում ես, դրանցով ֆեյսբուքը լիքն ա, բերում ես ակումբ, որ ի՞նչ անես©
    Նիկոլի քաղաքական դիմագիծն եմ ամբողջացնում: Լրիվ Սերժա դառել՝ թաղային խուժանի, չինովնիկության և ոստիկանության հույսին մնացած անձնավորություն...



    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    @Quyr Qery ու @Շինարար ջաներ, խնդրում եմ ձեր կարծիքն արտահայտել՝ զերծ մնալով այլոց անձնական հարթություն տեղափոխվելուց:

    Հակառակ դեպքում՝ ստիպված կլինեմ մոդերատորական միջամտության դիմել:
    Բա դիմի Quyr Qery-ի ասածի կապակցությամբ, եղբայր...
    Վերջին խմբագրող՝ Lion: 08.12.2020, 23:52:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (08.12.2020)

  12. #667
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բլին արա, էս ինչ կարգի փսիխոզ ա։


    Գաղթականը ասում ա քեզ չեմ ասում, բայց սենց մտածողները անաստված սրբապիղծ են, այսինքն կոնկրետ ինձ չի ասում, բայց իմ նման մտածող ուրիշ մարդկանց ասում ա։
    Օվերդոզն ասում ա, հեսա ադեկվադները գան, ձեզ զոռով հայրենասիրություն ենք սովորեցնելու ու թունել փորելու ուղարկենք։
    Բյուրն ասում ա, քո համար ցեղասպանությունն էլ ա տարածքային խնդիր, գնա Բաքու հանգիստ ապրի։
    Լիոնը եսիմ որտեղից, ինչ որ դալբայոբների ա պեղում, ու սկսում ա ընդհանրական որակումներ տալ, որոնք մեծ հաշվով անձամբ ինձ էլ են վերաբերվում։
    Շինարարը լայքում ա էս ամենն ու ոչ պակաս կպնողական կոնտեքստով գրառումներ ա անում, բայց հենց մի հակառակ տեսակետ հնչի, միանգամից նեղացած տոնով սկսում ա հորդորել իրար չվիրավորել։


    Ախր թարսի պես բոլորիդ շատ եմ սիրում, ու դրա պատճառով շատ ավելի ցավոտ ա էս ամեն ինչը տեսնելը:
    Փաստացի, ինձ շատ սիրելի մարդիկ, մի քանի օրվա ընթացքում ինձ ու իմ նման մտածող մարդկանց սրբապիղծ, դալբայոբ, խառնակիչ, անհայրենիք սրիկա անվանեցին, ում պետք ա ուղարկել թունել փորելու, հետո՝ Բաքու ապրելու


    Ու ինչի՞ համար՝ ընդամենը ասել եմ, որ 30 տարվա մեր բոլորի սխալները պետք չի մի հոգու վրա բարդել, ու մեզ ազատել մեղավորությունից, ինչքան էլ էդ մեկը ապաշնորհ կառավարիչ լինի, ու որ եթե ուզում ենք շարունակել ապրել Հայաստանում, և չվախենալ օրինակ Սյունիքը կորցնելուց, պետք ա օր առաջ վերջ տալ ռազմական, պահանջատիրական հռետորաբանությանը, ու պատրաստվել խաղաղ համակեցության հարևանների հետ։ Համաձայն չե՞ք, օք, շատ ապրեք, բայց ո՞ւր եք հայհոյում։

    Դադար վերցնել ա պետք, աշխատեմ մի որոշ ժամանակ գրառումներ չանել, տեսնենք ինչ ա գալիս գլխներիս
    ես խիստ ընտրողական եմ լայքել: ոչ ամենը:

  13. #668
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ կամա՜ց–կամա՜ց հասկանում ենք, չէ՞, ինչու ենք էս օրին։ Մի 10 հոգի չկա, որոնց մտքերի մեծամասնությունում ընդհանրություն լինի։ Մենք չափից ավելի էմոցիոնալ ազգ ենք, դա վայթե լուրջ խնդիր է։ Եթե սառնասիրտ տրամաբանող պրագմատիկներ լինեինք, ես կարծում եմ, որ շատ ավելի հեշտ կլիներ ընդհանրություններ գտնելը, որովհետև էմոցիաների տիրույթը խայտառակ (կարելի է ասել` անվերջ) մեծ է, իսկ տրամաբանության տիրույթը սահմանափակ։ Գերէմոցիոնալությունը դա վայթե ախտանիշ ա, Բյուրին որ հարցնենք, կասի երևի։
    Երբ ինքնությանդ գոյությունը վտանգված ա, երբ հինգ հազար հոգու կյանք զոհած, հայրենիքիդ մի մասը հանձնած, մյուս մասի գոյությունը վտանգած ու ցինիկաբար իրա աթոռից կառչած սրիկան դեռ իր տեղում ա, իսկ իրա աջակիցները նախկինների վերադարձից են ամենաշատը սարսափում, գերէմոցիոնալ ռեակցիան հենց ամենաադեկվատ ռեակցիան ա, որ մարդ կարա տա։ Նրանք, ովքեր պնդում են, որ մնացել են ռացիոնալության սահմաններում, որ իրանց գլուխը սառն ա և այլն, այ իրանք են նորմայից դուրս ու անհասկանալի, նաև՝ վտանգավոր էս իրավիճակում։ Ի վերջո, էվոլյուցիոն տեսանկյունից էդ անտեր էմոցիաներն ինքնապահպանման համար են։ Ու եթե սաղս կատաղած ենք, էդ նրանից ա, որ մենք մեր շնչին զգում ենք մեզ վրա հարձակվող գազանի վտանգը, իսկ «ռացիոնալ մտածողների» էվոլյուցիոն էդ ճտտիկը ոնց որ անջատած լինի։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (08.12.2020)

  15. #669
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ աբողջ ուզածս էն էր, որ իրար հետ խոսանք, իրար լսենք: ընդհանուր իրա լռեցնելու մթնոլորտ ա ու արտահայտվել եմ մեծ մասամբ էդ լռեցնող, իմ պատկերացմամբ, գուցե թվացյալ, գրառումների դեմ: իմ կարծիքով՝ լռությունը էլ ավելի ա խորացնելու համընդհանուր ընկճախտը: ես ինքս չգիտեմ ինչ եմ մտածում էս ամենի մասին, մի րոպեի մեջ հազար բան եմ մտածում, ուղեղիս մեջ չի մտնում ոչ մի բան, բայց մի բանում համոզված եմ՝ պիտի իրար հետ խոսանք:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (08.12.2020), Բարեկամ (09.12.2020)

  17. #670
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բլին արա, էս ինչ կարգի փսիխոզ ա։
    Փսիխո՞զ - ապեր, փսիխոզի ու դեռ մի բան էլ ավելիի համար իսկը տեղն էր, որովհետև, կրկնեմ, եթե դեռ չես գիտակցել,

    Հայրենիքի 25 տոկոսը չկա, մոտ 3500 հայ երիտասարդներ ընկան, մոտ 10.000 վիրավոր, ցեղասպանության վտանգ, Արցախը արդեն երևի թե մոտ ապագայում չի միանա ՀՀ-ին, ՀՀ-ի ինքնիշխանությունը հարցականի տակ է, արտագաղթի ալիք, տնտեսական կոլապս, մոտ 4 միլիարդ դոլարի տեխնիկայի կորուստ բանակում, բանակի կազմալուծում, բանակի, հասարակության բարոյալքում, անկախության, Արցախի գաղափարի արժեզրկում, ժողովրդավարության գաղափարի արժեզրկում, ատելության աննախադեպ մթնոլորտ հասարակության ներսում, նախկինների վերադարձի շատ իրական տեսլական, կոռուպցիա, օլիգարխիա, մշուշոտ հեռանկարներ...

    այ էսա արել հերոսդ՝ ու դեռ փսիխո՞զ - կրկնեմ, ես փսիխոզից հեռու մարդ եմ, որովհետև երկար տասնամյակներ աշխատում եմ սառնասրտությանս վրա, բայց էս սաղ, ապեր, փսիխոզի է արժանի ու դեռ մի բան էլ ավել...

    Լիոնը եսիմ որտեղից, ինչ որ դալբայոբների ա պեղում, ու սկսում ա ընդհանրական որակումներ տալ, որոնք մեծ հաշվով անձամբ ինձ էլ են վերաբերվում։
    Կկոնկրետացնե՞ս:

    Ու ինչի՞ համար՝ ընդամենը ասել եմ, որ 30 տարվա մեր բոլորի սխալները պետք չի մի հոգու վրա բարդել, ու մեզ ազատել մեղավորությունից, ինչքան էլ էդ մեկը ապաշնորհ կառավարիչ լինի, ու որ եթե ուզում ենք շարունակել ապրել Հայաստանում, և չվախենալ օրինակ Սյունիքը կորցնելուց, պետք ա օր առաջ վերջ տալ ռազմական, պահանջատիրական հռետորաբանությանը, ու պատրաստվել խաղաղ համակեցության հարևանների հետ։ Համաձայն չե՞ք, օք, շատ ապրեք, բայց ո՞ւր եք հայհոյում։
    Խաղաղ համակեցությո՞ւն... հարևանների հե՞տ - ապեր, դու նայել ե՞ս են վիդոները, որտեղ ադրբեջանցիք հայեր են մորթում, թե չես նայել, հղումները տամ, նայիր, բայց զգույշ, քո ասած փսիխոզը կարա մոտդ սկսվի...
    Վերջին խմբագրող՝ Lion: 09.12.2020, 00:01:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (08.12.2020)

  19. #671
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը


    Խաղաղ համակեցությո՞ւն... հարևանների հե՞տ - ապեր, դու նայել ե՞ս են վիդոները, որտեղ ադրբեջանցիք հայեր են մորթում, թե չես նայել, հղումները տամ, նայիր, բայց զգույշ, քո ասած փսիխոզը կարա մոտդ սկսվի...
    Ես երեկ եմ նայել ինչ աչքովս ա ընկել, որ հայկական կողմից միակողմանի խաղաղ համակերցության մասին խոսացողների ազդեցության տակ երբևէ չընկնեմ: Ընդհանրապես յուրաքանչյուր հայ, ՀՀ քաղաքացի, ով պատերազմի ընթացքում էս կամ էն պատճառով Արցախում չի գտնվել՝ տարբեր առավելությունների շնորհիվ, պարտավոր ենք նայել էդ վիդեոները…

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (09.12.2020), StrangeLittleGirl (09.12.2020)

  21. #672
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ ինքնությանդ գոյությունը վտանգված ա, երբ հինգ հազար հոգու կյանք զոհած, հայրենիքիդ մի մասը հանձնած, մյուս մասի գոյությունը վտանգած ու ցինիկաբար իրա աթոռից կառչած սրիկան դեռ իր տեղում ա, իսկ իրա աջակիցները նախկինների վերադարձից են ամենաշատը սարսափում, գերէմոցիոնալ ռեակցիան հենց ամենաադեկվատ ռեակցիան ա, որ մարդ կարա տա։ Նրանք, ովքեր պնդում են, որ մնացել են ռացիոնալության սահմաններում, որ իրանց գլուխը սառն ա և այլն, այ իրանք են նորմայից դուրս ու անհասկանալի, նաև՝ վտանգավոր էս իրավիճակում։ Ի վերջո, էվոլյուցիոն տեսանկյունից էդ անտեր էմոցիաներն ինքնապահպանման համար են։ Ու եթե սաղս կատաղած ենք, էդ նրանից ա, որ մենք մեր շնչին զգում ենք մեզ վրա հարձակվող գազանի վտանգը, իսկ «ռացիոնալ մտածողների» էվոլյուցիոն էդ ճտտիկը ոնց որ անջատած լինի։
    Ես մինչև վերջերս համոզված էր, որ պանիկայի մեջ ընկածն ավելի է հակված սխալների, քան հանգստության մեջ գտնվողը: Սխալ ա, հա՞ փաստորեն:
    Si vis pacem, para bellum

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (09.12.2020)

  23. #673
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երեկ եմ նայել ինչ աչքովս ա ընկել, որ հայկական կողմից միակողմանի խաղաղ համակերցության մասին խոսացողների ազդեցության տակ երբևէ չընկնեմ: Ընդհանրապես յուրաքանչյուր հայ, ՀՀ քաղաքացի, ով պատերազմի ընթացքում էս կամ էն պատճառով Արցախում չի գտնվել՝ տարբեր առավելությունների շնորհիվ, պարտավոր ենք նայել էդ վիդեոները…
    Ես նայում եմ՝ այսպես կոչված մասնագիտական հիմքով: Նաև հետևում եմ սպեցիֆիկ հարթակներում քննարկումներին: Համակեցությո՞ւն, խաղաղ համակեցությո՞ւն - լո՞ւրջ, սենց ասողները լո՞ւրջ ե՞ն, թե ուղղակի... կուրսի չեն թեմայից: Եվ ուրեմն ասեմ՝ ուշադիր, բարեկամներ - թուրքերը հարցականի տակ են դնում հայի ապրելու իրավունքը, սկզբունքորեն, հասկանում ե՞ք, ինչպես գայլն ասենք՝ նապաստակի - ո՞նց խաղաղ համագործակցես, ո՞նց:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  24. #674
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մինչև վերջերս համոզված էր, որ պանիկայի մեջ ընկածն ավելի է հակված սխալների, քան հանգստության մեջ գտնվողը: Սխալ ա, հա՞ փաստորեն:
    Իսկ ո՞վ է պանիկայի մեջ: Մեկը ես բացարձակ պանիկայի մեջ չեմ, ուղղակի սառնասիրտ կերպով պատրաստվում եմ վատին, որը կա և ավելի կխորանա, եթե երկրում ոչինչ չփոխվի: Այդ ընթացքում աշխատում եմ, խելոք գրքեր եմ կարդում, ֆիլմեր եմ նայում՝ վերջին երկուսը, իհարկե, ցավազրկողի էֆեկտով, որպեսզի ցավն անտանելի չդառնա, հասարակության և հատկապես ֆեյսբուքում առկա գաղջ, չար, բացասական մթնոլորտն ինձ վերջնականապես չխեղդի:

    Դիմանում եմ, ապրում ենք, գոյություն ենք քարշ տալիս, մինչև... տեսնենք ինչ է լինելու:
    Վերջին խմբագրող՝ Lion: 09.12.2020, 00:10:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (09.12.2020)

  26. #675
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նայում եմ՝ այսպես կոչված մասնագիտական հիմքով: Նաև հետևում եմ սպեցիֆիկ հարթակներում քննարկումներին: Համակեցությո՞ւն, խաղաղ համակեցությո՞ւն - լո՞ւրջ, սենց ասողները լո՞ւրջ ե՞ն, թե ուղղակի... կուրսի չեն թեմայից: Եվ ուրեմն ասեմ՝ ուշադիր, բարեկամներ - թուրքերը հարցականի տակ են դնում հայի ապրելու իրավունքը, սկզբունքորեն, հասկանում ե՞ք, ինչպես գայլն ասենք՝ նապաստակի - ո՞նց խաղաղ համագործակցես, ո՞նց:
    Հա, բայց ընենց չի, որ հայերս չէինք հրճվում մեր կրակոցներից ազերների օդի մեջ ֆռռալը տեսնելով, կամ մերոնք ազերների գլուխ չեն կտրել։ Պատերազմը երկկողմանի փսիխոզ ու վայրագություն է։ Հիմա լաչառ էմոցիաներով մենք կարող ենք մթնոլորտը միշտ թեժ պահել, ուրիշ տարբերակ չկա՞։
    Si vis pacem, para bellum

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (09.12.2020)

Էջ 45 71-ից ԱռաջինԱռաջին ... 3541424344454647484955 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •