User Tag List

Էջ 47 71-ից ԱռաջինԱռաջին ... 3743444546474849505157 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 691 համարից մինչև 705 համարի արդյունքները՝ ընդհանուր 1061 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը: Մտքեր և վերլուծություններ...

  1. #691
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետություն ստեղծելը, կամ մարտունակ բանակ ջախջախված վիճակից ոտի կանգնացնելը արագ գործ չի, մանավանդ եթե փող չկա, դա տարիների թիմային աշխատանք է` դպրոց ու ինստիտուտներ կայացնելով ու զարգացնելով, դա էն ա, որով չենք զբաղվել երկար տարիներ վատնելով ու հասնելով էս օրվան։ Ու էն, որ փողոցում հավաքված պոպուլիստները ինչ–որ բարի ցանկություններով փորձում են կուտ տալ, էդ էլ առնվազն անմեղսունակության նշան է իրականում, բայց ես համոզված եմ, որ տվյալ դեպքում անբարոյականության ու կեղծավորության նշան է։ Էսօրվա գերիների խնդիրը, սահմանների բարդակը և այլնը դրանք կապիտուլյացիայի հետևանք են ու ինչ–որ արագ քայլերով դրանք վերացնելը նույն է, թե հիմա մեկը գա ասի` հեսա սաղ հետ ենք գրավելու։ Իրականում խայտառակ վիճակ է, բայց սրան արագ լուծումներ առաջարկողները առնվազն ստախոսներ են։
    Ախպեր՝ հաա, համաձայն եմ, բայց ախր որևէ հույս չկա, է, որ էս ապիկարները ինչ որ բան կանեն կամ ինչ որ բանում կհաջողեն: Ասում ենք՝ թող նորերը գան, գուցե մի բան հաջողեն, չհաջողվեց, նրանց էլ փոխենք: Դու ասում ես՝ չէ, սաղ վարի է տվել, ոչինչ, դեռ մի բան կանի - չեմ հավատում, փոփոխություն եմ ուզում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #692
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)

    Ճիշտ ես, տարիների աշխատանք ա։ Արագ լուծում էլ ոչ ոք չի առաջարկում։ Իհարկե կան որոշ արագ լուծումներ, որոնց ժամանակային պատուհանը գնալով կրճատվում ա․ ռազմագերիներին ու անհետ կորածներին շտապ վերադարձնելը, սահմանները հնարավորինս մեր օգտին գծելը, Արցախի մշակութային արժեքների պաշտպանությամբ զբաղվելը և այլն։ Բայց երկարատև լուծումների համար երկարատև աշխատանք ա պետք։

    Ուղղակի ստեղ մենք մի լուրջ խնդիր ունենք․ ներկայիս իշխանությունները հետևողականորեն քանդել են բանակը, քանդել են արտաքին հարաբերությունները, քանդել են ներքին հարաբերությունները (կարծում եմ՝ ընդդիմության «հարմար» այլընտրանքի բացակայության պատճառներից մեկն էլ հենց էս ա, որ ցանկացած մեկը, որ այլընտրանք լինելու հայտ ա ներկայացրել, էնքան ա վարկաբեկվել իշխանությունների կողմից, որ ոչ ոք ոչ մեկի էլ չի վստահում), հետևաբար մենք երաշխիք չունենք, թե սրանք մնալով սկսելու են կառուցել։ Ես չգիտեմ՝ դավադրական ծրագիր ա էղել, թե խայտառակ ապիկար ղեկավարություն, թե երկուսի խառնուրդը, բայց ունենք փաստ։ Հետևաբար, ներկայիս իշխանությունները պիտի օր առաջ հեռանան։ Ինչքան շուտ հեռանան, էնքան շանսերը շատ, որ «պատեհապաշտները» չեն հասցնի օգտվել առիթից։

  3. #693
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գազանը մեզ չկերավ, մեզ սկուտեղով մատուցեցին գազանին։ Ու դեռ մատուցված ենք, քանի դեռ միջոցներ չեն ձեռնարկվել։
    Այ սա ինքնամոլորություն ա։ Դու դեռ չես ընդունում, որ Հայաստանը պարտվել է, այն էլ խայտառակ պարտությամբ։ Rejection of reality, կամ denialism, պիտի որ հոգեբանությունից սա լավ իմանաս։
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.12.2020), Աթեիստ (09.12.2020)

  5. #694
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպեր՝ հաա, համաձայն եմ, բայց ախր որևէ հույս չկա, է, որ էս ապիկարները ինչ որ բան կանեն կամ ինչ որ բանում կհաջողեն: Ասում ենք՝ թող նորերը գան, գուցե մի բան հաջողեն, չհաջողվեց, նրանց էլ փոխենք: Դու ասում ես՝ չէ, սաղ վարի է տվել, ոչինչ, դեռ մի բան կանի - չեմ հավատում, փոփոխություն եմ ուզում:
    Դու իշխանություն փոխելը խառնում ես շալվար, կամ կոշիկ փոխելու հետ։
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.12.2020), Բարեկամ (09.12.2020), Ներսես_AM (09.12.2020), Շինարար (09.12.2020), Ուլուանա (09.12.2020)

  7. #695
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան, էս հարցը արդեն մի տաս անգամ տվեցին ինձ, չգիտեմ, երևի ձեզ թվում ա, թե ես քիչ եմ տեղեկացված, և պատերազմական հանցագործությունների մասին չգիտեմ։ Իրականում եթե ոչ քեզանից ավել, գոնե քո չափ տեղեկացված եմ, հավատա։ Երբ բոլորը «հաղթում էին», ես օնլայն քարտեզներով տեսնում էի ինչպես են ադրբեջանցիները տաք դանակի նման մխրճվում մեր մարմնի մեջ։ Երբ բոլորը խոսում էին Գետաշենը գրավելու և Քուռի ափ դուրս գալու մասին, ես տասնյակ օտարերկրյա բլոգերների ու վերլուծաբանների (որոնց շատերը ծախված էին անվանում) նյութերը համադրելով, կարողանում էի ֆիլտրել կեղծիքը ու հասկանալ թե իրականում ինչ է կատարվում։ Վերջում բոլորդ բողոքում էիք, որ ձեզ խաբել են, իրականում դուք ինքներդ եք ձեզ խաբել, չուզենալով տեսնել իրականությունը։

    Ես նույն ինֆորմացիան տասնյակ աղբյուրներից ֆիլտրելով ու վերլուծելով, 2017-ին, երբ հեղափոխության մասին հույս էլ չկար, երբ Սերժ Սարգսյանն էր իշխանության, երբ Նիկոլ Փաշինյանը գոռգոռացող պատգամավոր էր, ասում էի, որ պետք է գնալ խաղաղ լուծման նույն Լավրովի պլանով, որը հետո մեղադրում էին Նիկոլին, թե ինչի չհամաձայնվեց պատերազմի սկզբում գնալ դրան։ Ես ասում էի ինչքան ուշ լինի պատերազմը, էնքան ցավոտ պարտություն ենք կրելու։ 2017-ին, Նիկոլը դեռ չկար, արդեն պարզ էր դա։ Անձամբ դու էդ գրառման համար ինձ բացասական վարկանիշ ես տվել, որպես խիստ պարտվողական տեսակետ։ 3 տարի հետո պատերազմը սկսվեց, ու մենք խայտառակ պարտություն կրեցինք։ Ես 2017-ին գիտեի պատերազմի ելքը, դու որպես ռազմական վերլուծաբան, չգիտեի՞ր։

    Հիմա էլ ասում եմ, եթե չգնացինք խաղաղության, ու շարունակցեինք թքել Թուրքիայի դեմքին, 5-10 տարի հետո, էդ քո ասած վիդեոների նման վիդեոներ Երևանից ենք տեսնելու։ Կարող ես էլի բացասկան վարկանիշ տալ, ու փակել աչքերդ իրողությունների առաջ, ինձ էլ համարել անհայրենիք սրիկա, ով ուզում է հայի վիզ կտրող ադրբեջանցու հետ խաղաղ ապրել։ Ես ընդամենը առաջարկում եմ հնարավոր լուծում գալիք աղետը կանխելու համար, մնացած խոսակցությունները հզորանալու և Թուրքիային դիմակայելու մասին իրատեսական չեն, ինչպես իրատեսական չէին 2017-ին։

    Որոշել էի էլ չգրել, բայց էս հարցը շատ տվեցին տարբեր մարդիկ՝ թե տեսե՞լ ես սա, տեսե՞լ ես էս մյուսը։ Հա, տեսել եմ, ուզում եմ կանխել դրանց շարունակական լինելը։
    Լավ էլի, ապեր, հետին թվով իմաստուն մի եղիր, էլի: Էդ ոնց որ մեկը մեքենա գնի, մյուսն ասի՝ մի օր վթարի կենթարկվես, մեքենայի տերը 20 տարի վարի մեքենան, հետո վթարի ենթարկվի, էն մեկն էլ ասի՝ բա որ ասում էի՞: Չի կարելի, ապեր, արդար չի:

    Այո, տվել եմ և հիմա էլ տեր եմ իմ խոսքերին՝ հողերը հանձնելը ելք չէր, հանձնեիր, ենթադրյալ ապագա պատերազմում այդ դեպքում ավելի վատ դիրքերից հանդես կգայիր, ոնց հենց հիմա: Լավրովի պլան կոչվածն էլ մի մշտական մահակ էր, որը Մոսկվան պահում էր ՀՀ գլխին, որ ՀՀ ղեկավարները խելոք մնային: Նրանք խելոք էին մնում, Նիկոլը սկսեց իրեն ոչ ադեկվադ պահել՝ մահակն իջավ մեր գլխին: Այսինքն՝ Լավրովի պլանը կար, բայց այն մահակ էր, չէր իրականացվի, եթե...: Ահա հենց այդ «եթե»-ն էլ Նիկոլը թույլ տվեց՝ փչացնելով հարաբերությունները Մոսկվայի հետ:

    Ուզո՞ւմ ես կանխել տեսանյութերի չլինելը՝ օգնիր, որ մեր պետությունը ուժեղ լինի: Պատերազմից չես փախչի, իսկ կյանքը ցույց է տվել, որ անտեղի զիջումների գնով պատերազմից փախչելիս վերջում ցանկացած դեպքում պատերազմ ես ստանում՝ ավելի վատ պայմաններում: Սա է...

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու իշխանություն փոխելը խառնում ես շալվար, կամ կոշիկ փոխելու հետ։
    Այլ առաջարկ ունե՞ս - մենք կարող ե՞նք մեզ ճոխություն թույլ տալ ևս 2.5 տարի ապրել այնպես, ինչպես ապրել ենք վերջին մեկ ամսում: Ես, օրինակ, այդտեղ վտանգ եմ տեսնում, ավելի մեծ վտանգ, քան իշխանափոխությունն է:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ սա ինքնամոլորություն ա։ Դու դեռ չես ընդունում, որ Հայաստանը պարտվել է, այն էլ խայտառակ պարտությամբ։ Rejection of reality, կամ denialism, պիտի որ հոգեբանությունից սա լավ իմանաս։
    Ոչ և հազար անգամ ոչ - 09.11.2020 թ-ի վիճակով մենք այն դրության մեջ չէինք, որ այդ խայտառակությունը ստորագրվեր: Սա առանձին և շատ մեծ մի թեմա է, որին դեռ շատ կանդրադառնանք: Առայժմ այսքանը:
    Վերջին խմբագրող՝ Lion: 09.12.2020, 00:54:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (09.12.2020)

  9. #696
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Ուղղակի ստեղ մենք մի լուրջ խնդիր ունենք․ ներկայիս իշխանությունները հետևողականորեն քանդել են բանակը, քանդել են արտաքին հարաբերությունները, քանդել են ներքին հարաբերությունները (կարծում եմ՝ ընդդիմության «հարմար» այլընտրանքի բացակայության պատճառներից մեկն էլ հենց էս ա, որ ցանկացած մեկը, որ այլընտրանք լինելու հայտ ա ներկայացրել, էնքան ա վարկաբեկվել իշխանությունների կողմից, որ ոչ ոք ոչ մեկի էլ չի վստահում), հետևաբար մենք երաշխիք չունենք, թե սրանք մնալով սկսելու են կառուցել։ Ես չգիտեմ՝ դավադրական ծրագիր ա էղել, թե խայտառակ ապիկար ղեկավարություն, թե երկուսի խառնուրդը, բայց ունենք փաստ։ Հետևաբար, ներկայիս իշխանությունները պիտի օր առաջ հեռանան։ Ինչքան շուտ հեռանան, էնքան շանսերը շատ, որ «պատեհապաշտները» չեն հասցնի օգտվել առիթից։
    Էմոցիոնալ բաներ ես գրում։ Ոչ թե «հետևողականորեն քանդել են բանակը», այլ «ուժեղ բանակը» միֆ ա եղել, մեր բանակը երկար տարիներ խայտառակ բարդակ բանակ ա եղել ու չի ձգտել որևէ ստանդարտի հասնել։ Եթե ինչ–որ բան հեռացնել ես ուզում, ապա սաղ ՊՆ նախարարությունը, գեներալներին ու գնդապետներին պիտի հեռացնես, ուղղակի պրոբլեմն էն ա, որ փոխարինող չունես։ Կարող ե՞նք սաղ հայ ժողովդրին հեռացնել ու տեղը ասենք ճապոնացիների բերել, թույն կլիներ։
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.12.2020), John (10.12.2020), Բարեկամ (09.12.2020), Գաղթական (09.12.2020), Նաիրուհի (09.12.2020), Ուլուանա (09.12.2020)

  11. #697
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ սա ինքնամոլորություն ա։ Դու դեռ չես ընդունում, որ Հայաստանը պարտվել է, այն էլ խայտառակ պարտությամբ։ Rejection of reality, կամ denialism, պիտի որ հոգեբանությունից սա լավ իմանաս։
    Տերմիններդ մի հատ նորմալ ստուգի, նոր օգտագործի, ամոթ ա։

    Կարծեմ հենց էդ պարտությունն ենք ստեղ քննարկում։ Բայց պետք ա հասկանալ, թե ինչը բերեց պարտության։ Դրանից առաջ էլ պետք ա հասկանալ, թե ինչը բերեց պատերազմի։ Երբ բոլորի սիրելի Նիկոլը մեկը մեկի հետևից դիվանագիտական սխալներ էր անում, իրան ասում էին, զգուշացնում էին՝ էս ինչ ես անում, վտանգավոր ա։ Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնե՞լն ասեմ Խաչատուրովով ու Պուտինի հրավերներ մերժելով, թե՞ «Արցախը Հայաստանն է և վերջ» պոպուլիստական արտահայտությունը, որից հետո լիքը խելացի մարդիկ սկսեցին զգուշացնել, որ էս նախադասությունը խոշոր դիվանագիտական սխալ ա։ Դե էլ չասեմ, որ Նիկոլը պատերազմն ավելի շուտ ու պակաս կորուստներով կանգնացնելու շանս ա ունեցել, որ լիքը անհասկանալի բաներ են կատարվել պատերազմի ժամանակ, որ պատերազմից առաջ Նիկոլին զեկուցվել ա, թե ինչ տիպի պատերազմ ա սպասվում, բայց դե ինքը զբաղված էր նախկինների որսով։ Հիմա էլ ա զբաղված նախկինների որսով։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (09.12.2020)

  13. #698
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, դրա համա՞ր ես ժամանակդ հայկական ֆորումում անցկացնում: Աշխարհի հնարավորինս ամենապասիվ ֆորումներից մեկն ա, ինչն ա ստեղ մարդկանց պահում, եթե ոչ ինքնապաշտպանության բնազդը՝ պայմանավորված ազգությամբ ու ՀՀ քաղաքացի լինելով:
    Այսինքն էդ տրամաբանությամբ, եթե նաև մաթեմատիկական ֆորումում եմ ժամանակս անցկացնում, ապա պարտավոր եմ մաթեմատիկական վիդեոնե՞ր նայել։
    Իսկ եթե անկեղծ պատասխան ես ուզում հարցիդ, էս ֆորումի մասնակիցների հետ ժամանակի հետ կապնվել եմ։ Ինձ հետաքրքիր է, թե հատկապես Շինարարը, Լիոնը, Վիշապը, մյուսը, էն մյուսը ինչ են մտածում տարբեր թեմաների շուրջ։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.12.2020), Lion (09.12.2020), Բարեկամ (09.12.2020)

  15. #699
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էմոցիոնալ բաներ ես գրում։ Ոչ թե «հետևողականորեն քանդել են բանակը», այլ «ուժեղ բանակը» միֆ ա եղել, մեր բանակը երկար տարիներ խայտառակ բարդակ բանակ ա եղել ու չի ձգտել որևէ ստանդարտի հասնել։ Եթե ինչ–որ բան հեռացնել ես ուզում, ապա սաղ ՊՆ նախարարությունը, գեներալներին ու գնդապետներին պիտի հեռացնես, ուղղակի պրոբլեմն էն ա, որ փոխարինող չունես։ Կարող ե՞նք սաղ հայ ժողովդրին հեռացնել ու տեղը ասենք ճապոնացիների բերել, թույն կլիներ։
    Հենց էդ բարդակը Նիկոլի ստեղծած միֆերից ա։ Բանակն ունեցել ա խնդիրներ, բայց հարց չի՞ առաջանում ինչու ավելի շուտ Ադրբեջանը չի հարձակվել կամ ինչու՞ ա 2016-ը չորս օրով սահմանափակվել։ Հարց չի՞ առաջանում ինչու ա Նիկոլը չկրակող ինքնաթիռներ առել։

  16. #700
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Այլ առաջարկ ունե՞ս - մենք կարող ե՞նք մեզ ճոխություն թույլ տալ ևս 2.5 տարի ապրել այնպես, ինչպես ապրել ենք վերջին մեկ ամսում: Ես, օրինակ, այդտեղ վտանգ եմ տեսնում, ավելի մեծ վտանգ, քան իշխանափոխությունն է:
    Փաշինյանը դադարում ա կառավարության ներսում փոփոխությունների տունտունիկը, կառավարությունով կամ հրաժարական են տալիս, մնում են ժամանակավոր տեղապահներ մինչև սահմանադրական կարգով ընտրությունների անցկացումը, կամ առանց հրաժարականի հայտարարում են, որ որոշակի ժամկետից հետ նոր ընտրություններ են լինելու, րպեսզի փոփոխված իրավիճակում հստակեցնեն իրենց մանդատը: Ժողովրդավարությունը էս ա պահանջում: Իհարկե, Փաշինյանի մինչև հիմիկվա վարքագիծը նման պահվածքի մեծ հույսեր չի թողնում, անելու լիներ արդեն արած կլիներ:

    Ցավոք, պատմությունը ցույց տալիս, որ պարտվող առաջնորդները մեծ մասամբ մնում են իշխանության գլխին հնարավորինս երկար՝ իրենց հետագիծը մաքրելու համար՝ հաճախ պատմության մեջ լուսապսակով պսակված մնալով:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (09.12.2020), Բարեկամ (09.12.2020)

  18. #701
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էմոցիոնալ բաներ ես գրում։ Ոչ թե «հետևողականորեն քանդել են բանակը», այլ «ուժեղ բանակը» միֆ ա եղել, մեր բանակը երկար տարիներ խայտառակ բարդակ բանակ ա եղել ու չի ձգտել որևէ ստանդարտի հասնել։ Եթե ինչ–որ բան հեռացնել ես ուզում, ապա սաղ ՊՆ նախարարությունը, գեներալներին ու գնդապետներին պիտի հեռացնես, ուղղակի պրոբլեմն էն ա, որ փոխարինող չունես։ Կարող ե՞նք սաղ հայ ժողովդրին հեռացնել ու տեղը ասենք ճապոնացիների բերել, թույն կլիներ։

    Իմ համեստ կարծիքով ճշմարտությունը մեջտեղում է՝ մեր բանակն ուժեղ էր, բայց ուժեղ էր Ադրբեջանի բանակի հետ համեմատած պաշտպանական մարտում, իսկ այստեղ մենք գործ ունեցանք թուրքական բանակային տարրի զգալի մասնակցության հետ, ինչը շատ բարդ խնդիրներ առաջացրեց: Մյուս կողմից, եթե սխալվեմ, ուղղեք՝ 2.5 տարում փոխվեցին ՊԲ 3 հրամանատարներ, ՊՇ 9 շրջաններից 8-ի ղեկավարները, շատ գնդերի հրամանատարներ, 3 ՀՀ ԳՇ պետեր, ընդ որում, ըստ իմ տեղեկությունների, պատերազմի ժամանակ եղել են բարձր հրամկազմի լուրջ թերացումներ - սրա մասին դեռ չեմ մանրամասնի, բայց ապագայում, հատկապես իշխանափոխության դեպքում, սրա մասին դեռ կլսեք:

    Մեր բանակից պահանջվեց իր ուժերից գրեթե վեր խնդրի իրականացում, ընդ որում մենք ինչ որ տեղ այն լուծում էլ էինք, բայց... եկավ չարաբաստիկ ստորագրությունը: Նիկոլի մեղքը բանակի հարցում ավելի շատ քաղաքական է՝ նա, կոպիտ ասած, դեմ տվեց բանակը իր ուժերից գործնականում վեր խնդրի լուծմանը, ահա և արդյունքը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (09.12.2020)

  20. #702
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն էդ տրամաբանությամբ, եթե նաև մաթեմատիկական ֆորումում եմ ժամանակս անցկացնում, ապա պարտավոր եմ մաթեմատիկական վիդեոնե՞ր նայել։
    Իսկ եթե անկեղծ պատասխան ես ուզում հարցիդ, էս ֆորումի մասնակիցների հետ ժամանակի հետ կապնվել եմ։ Ինձ հետաքրքիր է, թե հատկապես Շինարարը, Լիոնը, Վիշապը, մյուսը, էն մյուսը ինչ են մտածում տարբեր թեմաների շուրջ։
    Թիքեթ ջան, արդեն ասացի, որ երևի պիտի անհրաժեշտ բառը օգտագործեի: Մի կողմ թողնելով՝ մարդ գլխատելու ու մաթեմատիկայի լուծումների համեմատության ողջ աբսուրդայնությունը, այնուամենայնիվ եթե մաթեմատիկայով հետաքրքրված ես ու մաթեմատիկական ֆորումներ ես այցելում, կարծեմ թե պիտի մաթեմատիկական վիդեոներ էլ նայելն էլ օգտակար լինի:

  21. #703
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ընդհանրապես, Լիոնին լսեք, ինքը էս թեմաներից շատ լավ ա գլուխ հանում։
    Լսեք նաև ադրբեջանագետներին ու թուրքագետներին, քաղաքագետներին ու պատմաբաններին։ Էս իշխանությունների մեծ խնդիրն էն ա, որ անփորձ ու ոչ կոմպետենտ լինելով հանդերձ՝ ոչ մի պարագայում մասնագետներին չէին լսում՝ լինի կորոնավիրուսի համավարակ, թե արտաքին հարաբերություններ։ Երևի պիտի ազգովի սովորենք հարգել դիմացինի մասնագիտական վերլուծությունները ու չսկսենք վեր-վեր թռնել մեր սիրողական կարծիքներով։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (09.12.2020), Գաղթական (09.12.2020)

  23. #704
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տերմիններդ մի հատ նորմալ ստուգի, նոր օգտագործի, ամոթ ա։

    Կարծեմ հենց էդ պարտությունն ենք ստեղ քննարկում։ Բայց պետք ա հասկանալ, թե ինչը բերեց պարտության։ Դրանից առաջ էլ պետք ա հասկանալ, թե ինչը բերեց պատերազմի։ Երբ բոլորի սիրելի Նիկոլը մեկը մեկի հետևից դիվանագիտական սխալներ էր անում, իրան ասում էին, զգուշացնում էին՝ էս ինչ ես անում, վտանգավոր ա։ Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնե՞լն ասեմ Խաչատուրովով ու Պուտինի հրավերներ մերժելով, թե՞ «Արցախը Հայաստանն է և վերջ» պոպուլիստական արտահայտությունը, որից հետո լիքը խելացի մարդիկ սկսեցին զգուշացնել, որ էս նախադասությունը խոշոր դիվանագիտական սխալ ա։ Դե էլ չասեմ, որ Նիկոլը պատերազմն ավելի շուտ ու պակաս կորուստներով կանգնացնելու շանս ա ունեցել, որ լիքը անհասկանալի բաներ են կատարվել պատերազմի ժամանակ, որ պատերազմից առաջ Նիկոլին զեկուցվել ա, թե ինչ տիպի պատերազմ ա սպասվում, բայց դե ինքը զբաղված էր նախկինների որսով։ Հիմա էլ ա զբաղված նախկինների որսով։
    Շատ սուբյեկտիվ պնդումներ ես անում, «դիվանագիտական սխալը» ներկայացնելով իբր պատերազմի պատճառ, նաև «Նիկոլի զբաղվածությանն» ու բանակի պատրաստվածության միջև անմիջական կապ ցույց տալով, կարծես Նիկոլը պիտի ամեն օր անձամբ զորավարժություններ աներ «նախկինների որսի» փոխարեն, ու կարելի է կարծել, որ եթե «զորավարժություններ աներ», ապա հայկական բանակը չէր պարտվելու։ Ասածդ ավելի շուտ քարոզչության ա նման, քան տրամաբանության։
    Si vis pacem, para bellum

  24. #705
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էդ բարդակը Նիկոլի ստեղծած միֆերից ա։ Բանակն ունեցել ա խնդիրներ, բայց հարց չի՞ առաջանում ինչու ավելի շուտ Ադրբեջանը չի հարձակվել կամ ինչու՞ ա 2016-ը չորս օրով սահմանափակվել։ Հարց չի՞ առաջանում ինչու ա Նիկոլը չկրակող ինքնաթիռներ առել։
    2016–ը տեստային լոկալ հարձակում էր, որով իրենք իրենց խնդիրը լուծեցին, վայթե իրենց սխալները տեսան ու ուղղեցին, մեր բանակի պատրաստվածությունն էլ փորձեցին։ Կարճ պատասխան` 2016–ին պատրաստ չէին, հիմա պատրաստ էին։ Պանդեմիկը, ԱՄՆ ընտրությունները, աշխարհի ընդհանուր խառը լինելը շատ հարմար պահ էր, թուրքերն էլ իրենց սպառազինության հաջողությունները ռուսականի նկատմամբ Սիիրայում արդեն տեսել էին ու վստահությունը ամրապնդվել էր։ Ես մի 10 տարի առաջ գրել էի, որ անկախ որևէ դիվանագիտական իրավիճակից ու փաստաթղթերից, եթե Ալիևը համոզված լինի, որ պատերազմում կհաղթի, ապա առանց վարանելու հարձակվելու է։ Վերջերս էլ Ալիևը իր բերանով ասեց, որ եթե նույնիսկ ՄԱԿ–ի ռեզոլյուցիա լիներ էս ընթացքում, դա իրենց չէր կանգնեցնելու։
    Si vis pacem, para bellum

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (09.12.2020)

Էջ 47 71-ից ԱռաջինԱռաջին ... 3743444546474849505157 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  2. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •