Lion (08.12.2020)
Բնավ մտքովս չի անցնում բռնանալ ու «իմ ուզած մթնոլորտը» ստեղծել, դրա համար ընդամենը մեղմիկ առաջարկել եմ, փորձելով հնարավորինս մնալ կոռեկտության մեջ։ Իմ կարծիքով արհեստականորեն ստեղծված մթնոլորտը հիվանդ մթնոլորտից առանձնապես շատ չի տարբերվում։ Ու նորից եմ ասում` եթե սպոնտան կերպով, առանց իրար լսելու ու փոխըմբռնության ակումբը վերածենք պրիմիտիվ ռեպլիկների, ապա քննարկելու շատ բան չի մնա։ Ինձ թվում է` մարդկանց հանդուրժելու ու մարդկանց վերաբերմունքին հակադարձելու միջև ահռելի տարբերություն կա։ Եվ կա խոսք` ինչ ցանես, այն էլ կհնձես։ Էմոցիոնալ պոռթկումները կարող են համարժեք ռեակցիա առաջացնել, դա երևի կանխատեսելի է։
Si vis pacem, para bellum
Աթեիստ (09.12.2020)
Բլին արա, էս ինչ կարգի փսիխոզ ա։
Գաղթականը ասում ա քեզ չեմ ասում, բայց սենց մտածողները անաստված սրբապիղծ են, այսինքն կոնկրետ ինձ չի ասում, բայց իմ նման մտածող ուրիշ մարդկանց ասում ա։
Օվերդոզն ասում ա, հեսա ադեկվադները գան, ձեզ զոռով հայրենասիրություն ենք սովորեցնելու ու թունել փորելու ուղարկենք։
Բյուրն ասում ա, քո համար ցեղասպանությունն էլ ա տարածքային խնդիր, գնա Բաքու հանգիստ ապրի։
Լիոնը եսիմ որտեղից, ինչ որ դալբայոբների ա պեղում, ու սկսում ա ընդհանրական որակումներ տալ, որոնք մեծ հաշվով անձամբ ինձ էլ են վերաբերվում։
Շինարարը լայքում ա էս ամենն ու ոչ պակաս կպնողական կոնտեքստով գրառումներ ա անում, բայց հենց մի հակառակ տեսակետ հնչի, միանգամից նեղացած տոնով սկսում ա հորդորել իրար չվիրավորել։
Ախր թարսի պես բոլորիդ շատ եմ սիրում, ու դրա պատճառով շատ ավելի ցավոտ ա էս ամեն ինչը տեսնելը:
Փաստացի, ինձ շատ սիրելի մարդիկ, մի քանի օրվա ընթացքում ինձ ու իմ նման մտածող մարդկանց սրբապիղծ, դալբայոբ, խառնակիչ, անհայրենիք սրիկա անվանեցին, ում պետք ա ուղարկել թունել փորելու, հետո՝ Բաքու ապրելու
Ու ինչի՞ համար՝ ընդամենը ասել եմ, որ 30 տարվա մեր բոլորի սխալները պետք չի մի հոգու վրա բարդել, ու մեզ ազատել մեղավորությունից, ինչքան էլ էդ մեկը ապաշնորհ կառավարիչ լինի, ու որ եթե ուզում ենք շարունակել ապրել Հայաստանում, և չվախենալ օրինակ Սյունիքը կորցնելուց, պետք ա օր առաջ վերջ տալ ռազմական, պահանջատիրական հռետորաբանությանը, ու պատրաստվել խաղաղ համակեցության հարևանների հետ։ Համաձայն չե՞ք, օք, շատ ապրեք, բայց ո՞ւր եք հայհոյում։
Դադար վերցնել ա պետք, աշխատեմ մի որոշ ժամանակ գրառումներ չանել, տեսնենք ինչ ա գալիս գլխներիս![]()
Որևէ տեսակի տարընթերցումներից խուսափելու համար ասեմ, որ Բաքու գնալու առաջարկս որևէ կերպ վիրավորելու միտում չուներ, այլ ամենայն անկեղծությամբ էի առաջարկում, որովհետև կարծում էի, թե հայ-ադրբեջանական խաղաղ բարեկամությանը հավատացողը պիտի որ խնդիր չունենար Բաքու գնալու հետ։
Իսկ խաղաղ համակեցության անհնար ա պատրաստվել էն հարևանի հետ, որը խաղաղ պայմաններում շարունակում ա հայրենակիցներիդ գլուխը կտրել, ինտերնետ լցնել։ Ես չեմ հասկանում՝ ինչու ա Բաքվում ապրելու հեռանկարը վիրավորական քեզ համար, եթե ինքնապահպանական բնազդով պայմանավորված ու սեփական անվտանգությունն ապահովելու համար ռազմականացվածությունն անվանում են պահանջատիրություն։
Էլի եմ ասում․ խաղաղությունը լավ բան ա իհարկե, բայց մեզնից կախված չի։ Էս պայմաններում, երբ ունենք Ադրբեջանի ու Թուրքիայի պես հարևաններ, խաղաղության միակ տարբերակը զինված լինելն ա, որ ռիսկ չանեն հարձակվեն։ Երբ մեր հարևանների հռետորաբանությունը փոխվի, էդ ժամանակ կկարողանանք այլ տարբերակներ քննարկել, էդ թվում՝ սահման բացել, երկաթուղի կառուցել, տնտեսական զարգացում և այլն։ Բայց էս պահին անհնար ա Ալիևին գնալ, ասել՝ նենց արա, ժողովուրդդ մեզ էդքան չատի, մեր գլուխը չկտրի, խաղաղ ապրենք։ Հրճվելու են, ավելի շատ են կտրելու, ավելի շատ են առաջ գալու, ավելի մեծ կտորներ են պոկելու ՀՀ-ից։
Ու եթե սեփական մեղքերից ենք խոսում, էս են իմ վերջին երեսուն տարիների մեղքերը․
1. 2018-ի հեղափոխությանն աջակցելը, թեկուզ կարճ ժամանակով
2. Արցախի հարցն էն խորությամբ չիմանալը, ինչ սովորեցի էս վերջին մի քանի ամսում
3. Արցախի լոբբիով բարձրաձայն ու ակտիվ չզբաղվելն արտերկրում
4. Լիքը խելոք մասնագետների ռազմահայրենասիրական պիտակ կպցնելն ու ընդհանրապես չլսելը, թե ինչ են ասում
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 08.12.2020, 23:51:
Lion (09.12.2020)
Ոնց որ կամա՜ց–կամա՜ց հասկանում ենք, չէ՞, ինչու ենք էս օրին։ Մի 10 հոգի չկա, որոնց մտքերի մեծամասնությունում ընդհանրություն լինի։ Մենք չափից ավելի էմոցիոնալ ազգ ենք, դա վայթե լուրջ խնդիր է։ Եթե սառնասիրտ տրամաբանող պրագմատիկներ լինեինք, ես կարծում եմ, որ շատ ավելի հեշտ կլիներ ընդհանրություններ գտնելը, որովհետև էմոցիաների տիրույթը խայտառակ (կարելի է ասել` անվերջ) մեծ է, իսկ տրամաբանության տիրույթը սահմանափակ։ Գերէմոցիոնալությունը դա վայթե ախտանիշ ա, Բյուրին որ հարցնենք, կասի երևի։
Si vis pacem, para bellum
Վերջին խմբագրող՝ Lion: 08.12.2020, 23:52:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
StrangeLittleGirl (08.12.2020)
Երբ ինքնությանդ գոյությունը վտանգված ա, երբ հինգ հազար հոգու կյանք զոհած, հայրենիքիդ մի մասը հանձնած, մյուս մասի գոյությունը վտանգած ու ցինիկաբար իրա աթոռից կառչած սրիկան դեռ իր տեղում ա, իսկ իրա աջակիցները նախկինների վերադարձից են ամենաշատը սարսափում, գերէմոցիոնալ ռեակցիան հենց ամենաադեկվատ ռեակցիան ա, որ մարդ կարա տա։ Նրանք, ովքեր պնդում են, որ մնացել են ռացիոնալության սահմաններում, որ իրանց գլուխը սառն ա և այլն, այ իրանք են նորմայից դուրս ու անհասկանալի, նաև՝ վտանգավոր էս իրավիճակում։ Ի վերջո, էվոլյուցիոն տեսանկյունից էդ անտեր էմոցիաներն ինքնապահպանման համար են։ Ու եթե սաղս կատաղած ենք, էդ նրանից ա, որ մենք մեր շնչին զգում ենք մեզ վրա հարձակվող գազանի վտանգը, իսկ «ռացիոնալ մտածողների» էվոլյուցիոն էդ ճտտիկը ոնց որ անջատած լինի։
Lion (08.12.2020)
իմ աբողջ ուզածս էն էր, որ իրար հետ խոսանք, իրար լսենք: ընդհանուր իրա լռեցնելու մթնոլորտ ա ու արտահայտվել եմ մեծ մասամբ էդ լռեցնող, իմ պատկերացմամբ, գուցե թվացյալ, գրառումների դեմ: իմ կարծիքով՝ լռությունը էլ ավելի ա խորացնելու համընդհանուր ընկճախտը: ես ինքս չգիտեմ ինչ եմ մտածում էս ամենի մասին, մի րոպեի մեջ հազար բան եմ մտածում, ուղեղիս մեջ չի մտնում ոչ մի բան, բայց մի բանում համոզված եմ՝ պիտի իրար հետ խոսանք:
StrangeLittleGirl (08.12.2020), Բարեկամ (09.12.2020)
Փսիխո՞զ - ապեր, փսիխոզի ու դեռ մի բան էլ ավելիի համար իսկը տեղն էր, որովհետև, կրկնեմ, եթե դեռ չես գիտակցել,
Հայրենիքի 25 տոկոսը չկա, մոտ 3500 հայ երիտասարդներ ընկան, մոտ 10.000 վիրավոր, ցեղասպանության վտանգ, Արցախը արդեն երևի թե մոտ ապագայում չի միանա ՀՀ-ին, ՀՀ-ի ինքնիշխանությունը հարցականի տակ է, արտագաղթի ալիք, տնտեսական կոլապս, մոտ 4 միլիարդ դոլարի տեխնիկայի կորուստ բանակում, բանակի կազմալուծում, բանակի, հասարակության բարոյալքում, անկախության, Արցախի գաղափարի արժեզրկում, ժողովրդավարության գաղափարի արժեզրկում, ատելության աննախադեպ մթնոլորտ հասարակության ներսում, նախկինների վերադարձի շատ իրական տեսլական, կոռուպցիա, օլիգարխիա, մշուշոտ հեռանկարներ...
այ էսա արել հերոսդ՝ ու դեռ փսիխո՞զ - կրկնեմ, ես փսիխոզից հեռու մարդ եմ, որովհետև երկար տասնամյակներ աշխատում եմ սառնասրտությանս վրա, բայց էս սաղ, ապեր, փսիխոզի է արժանի ու դեռ մի բան էլ ավել...
Կկոնկրետացնե՞ս:Լիոնը եսիմ որտեղից, ինչ որ դալբայոբների ա պեղում, ու սկսում ա ընդհանրական որակումներ տալ, որոնք մեծ հաշվով անձամբ ինձ էլ են վերաբերվում։
Խաղաղ համակեցությո՞ւն... հարևանների հե՞տ - ապեր, դու նայել ե՞ս են վիդոները, որտեղ ադրբեջանցիք հայեր են մորթում, թե չես նայել, հղումները տամ, նայիր, բայց զգույշ, քո ասած փսիխոզը կարա մոտդ սկսվի...Ու ինչի՞ համար՝ ընդամենը ասել եմ, որ 30 տարվա մեր բոլորի սխալները պետք չի մի հոգու վրա բարդել, ու մեզ ազատել մեղավորությունից, ինչքան էլ էդ մեկը ապաշնորհ կառավարիչ լինի, ու որ եթե ուզում ենք շարունակել ապրել Հայաստանում, և չվախենալ օրինակ Սյունիքը կորցնելուց, պետք ա օր առաջ վերջ տալ ռազմական, պահանջատիրական հռետորաբանությանը, ու պատրաստվել խաղաղ համակեցության հարևանների հետ։ Համաձայն չե՞ք, օք, շատ ապրեք, բայց ո՞ւր եք հայհոյում։
Վերջին խմբագրող՝ Lion: 09.12.2020, 00:01:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
StrangeLittleGirl (08.12.2020)
Ես երեկ եմ նայել ինչ աչքովս ա ընկել, որ հայկական կողմից միակողմանի խաղաղ համակերցության մասին խոսացողների ազդեցության տակ երբևէ չընկնեմ: Ընդհանրապես յուրաքանչյուր հայ, ՀՀ քաղաքացի, ով պատերազմի ընթացքում էս կամ էն պատճառով Արցախում չի գտնվել՝ տարբեր առավելությունների շնորհիվ, պարտավոր ենք նայել էդ վիդեոները…
Lion (09.12.2020), StrangeLittleGirl (09.12.2020)
Աթեիստ (09.12.2020)
Ես նայում եմ՝ այսպես կոչված մասնագիտական հիմքով: Նաև հետևում եմ սպեցիֆիկ հարթակներում քննարկումներին: Համակեցությո՞ւն, խաղաղ համակեցությո՞ւն - լո՞ւրջ, սենց ասողները լո՞ւրջ ե՞ն, թե ուղղակի... կուրսի չեն թեմայից: Եվ ուրեմն ասեմ՝ ուշադիր, բարեկամներ - թուրքերը հարցականի տակ են դնում հայի ապրելու իրավունքը, սկզբունքորեն, հասկանում ե՞ք, ինչպես գայլն ասենք՝ նապաստակի - ո՞նց խաղաղ համագործակցես, ո՞նց:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Իսկ ո՞վ է պանիկայի մեջ: Մեկը ես բացարձակ պանիկայի մեջ չեմ, ուղղակի սառնասիրտ կերպով պատրաստվում եմ վատին, որը կա և ավելի կխորանա, եթե երկրում ոչինչ չփոխվի: Այդ ընթացքում աշխատում եմ, խելոք գրքեր եմ կարդում, ֆիլմեր եմ նայում՝ վերջին երկուսը, իհարկե, ցավազրկողի էֆեկտով, որպեսզի ցավն անտանելի չդառնա, հասարակության և հատկապես ֆեյսբուքում առկա գաղջ, չար, բացասական մթնոլորտն ինձ վերջնականապես չխեղդի:
Դիմանում եմ, ապրում ենք, գոյություն ենք քարշ տալիս, մինչև... տեսնենք ինչ է լինելու:
Վերջին խմբագրող՝ Lion: 09.12.2020, 00:10:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
StrangeLittleGirl (09.12.2020)
Si vis pacem, para bellum
Freeman (09.12.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ