Արէա-ի խոսքերից
Լիոն ջան, էս հարցը արդեն մի տաս անգամ տվեցին ինձ, չգիտեմ, երևի ձեզ թվում ա, թե ես քիչ եմ տեղեկացված, և պատերազմական հանցագործությունների մասին չգիտեմ։ Իրականում եթե ոչ քեզանից ավել, գոնե քո չափ տեղեկացված եմ, հավատա։ Երբ բոլորը «հաղթում էին», ես օնլայն քարտեզներով տեսնում էի ինչպես են ադրբեջանցիները տաք դանակի նման մխրճվում մեր մարմնի մեջ։ Երբ բոլորը խոսում էին Գետաշենը գրավելու և Քուռի ափ դուրս գալու մասին, ես տասնյակ օտարերկրյա բլոգերների ու վերլուծաբանների (որոնց շատերը ծախված էին անվանում) նյութերը համադրելով, կարողանում էի ֆիլտրել կեղծիքը ու հասկանալ թե իրականում ինչ է կատարվում։ Վերջում բոլորդ բողոքում էիք, որ ձեզ խաբել են, իրականում դուք ինքներդ եք ձեզ խաբել, չուզենալով տեսնել իրականությունը։
Ես նույն ինֆորմացիան տասնյակ աղբյուրներից ֆիլտրելով ու վերլուծելով, 2017-ին, երբ հեղափոխության մասին հույս էլ չկար, երբ Սերժ Սարգսյանն էր իշխանության, երբ Նիկոլ Փաշինյանը գոռգոռացող պատգամավոր էր, ասում էի, որ պետք է գնալ խաղաղ լուծման նույն Լավրովի պլանով, որը հետո մեղադրում էին Նիկոլին, թե ինչի չհամաձայնվեց պատերազմի սկզբում գնալ դրան։ Ես ասում էի ինչքան ուշ լինի պատերազմը, էնքան ցավոտ պարտություն ենք կրելու։ 2017-ին, Նիկոլը դեռ չկար, արդեն պարզ էր դա։ Անձամբ դու էդ գրառման համար ինձ բացասական վարկանիշ ես տվել, որպես խիստ պարտվողական տեսակետ։ 3 տարի հետո պատերազմը սկսվեց, ու մենք խայտառակ պարտություն կրեցինք։ Ես 2017-ին գիտեի պատերազմի ելքը, դու որպես ռազմական վերլուծաբան, չգիտեի՞ր։
Հիմա էլ ասում եմ, եթե չգնացինք խաղաղության, ու շարունակցեինք թքել Թուրքիայի դեմքին, 5-10 տարի հետո, էդ քո ասած վիդեոների նման վիդեոներ Երևանից ենք տեսնելու։ Կարող ես էլի բացասկան վարկանիշ տալ, ու փակել աչքերդ իրողությունների առաջ, ինձ էլ համարել անհայրենիք սրիկա, ով ուզում է հայի վիզ կտրող ադրբեջանցու հետ խաղաղ ապրել։ Ես ընդամենը առաջարկում եմ հնարավոր լուծում գալիք աղետը կանխելու համար, մնացած խոսակցությունները հզորանալու և Թուրքիային դիմակայելու մասին իրատեսական չեն, ինչպես իրատեսական չէին 2017-ին։
Որոշել էի էլ չգրել, բայց էս հարցը շատ տվեցին տարբեր մարդիկ՝ թե տեսե՞լ ես սա, տեսե՞լ ես էս մյուսը։ Հա, տեսել եմ, ուզում եմ կանխել դրանց շարունակական լինելը։
Էջանիշներ