Իսկ ինձ, ինչքան էլ տարօրինակ լինի, դզելա էդ ելույթն էլ, միտքն է: Իրոք ժամանակնա վերջ տալու "Հելնեմ, բարձրագույնի դիպլոմ վեկալեմ, քեռին ԿԳԲ կընդունվացնի" դեռևս սովետից ժառանգություն ստացած մտածողությանը: Եվ ամեն ինչ պետք է սկսվի կրթական, հատկապես բարձրբուհական համակարգի լրջագույն վերանայումից:
Հերիքա, էլի, - չի կարելի: 18 տարեկան անհատն առանց հասկանալու ընդունվում է ու 4-6 տարում մի մասնագիտություն է ստանում, որով ոչ միայն չի ուզում հետո աշխատել, այլև՝ աշխատելու տեղ չկա: Ու հետո նա լրացնում է գործազուրկների թիվը, բայց դե... բարձրագույնի դիպլոմով գործազուրկի, որն, իրականում, ուղղակի անպետք մի մասնագիտության տեր է: Ու հետո սկսվում է՝ աշխատավարձը ցածր է գործ չկա տիպի նվնվոցը, բայց չէ՞ որ, հարգելիս, լեզվաբանի, փիլիսոփայի կամ գեոլոգի մասնագիտությամբ թեկուզ ԵՊՀ-ն ավարտես, հետո աշխատանքի խնդիր սենց թե ընենց ունենալու ես, ավելի լավ չէ՞ր ժամանակին մի ավելի կիրառական մասնագիտություն ստանայիր: Յաաա, ոոոնց կլինի, ինքը վարսավիր, դզող փչող, վարորդ կամ ռեստորանի երգի՞չ դառնա - չէ, չի լինի, բա համալսարանական կրթություն չստանա՞, թեկուզ ասենք արաբագետի անպետք մասնագիտացումով կամ չհամալրի՞ բանասերների ու աստվածաբանների առանց էդ էլ լիքը շարքերը...
Շատ ունեմ նման մարդիկ իմ շրջապատում՝ ոչ մի ռեալ մասնագիտություն չունեն, բայց հլը ու փորձիր իրենց 120.000-անոց գործ առաջարկել՝ ֆիզիկի կամ քիմիկի դիպլոմը երեսիդ կշպրտեն...
Մտածողություն պիտի փոխվի, Նիկոլը դաժան ճշմարտություն ասած, շատերին ոչ հաճելի, բայց էս առողջանալու միակ ճանապարհնա, պետք է սխալդ, վերքդ գիտակցես, որ կարողանաս բուժվել:
Էջանիշներ