Lion (15.11.2018)
Տրիբուն (15.11.2018)
Էդ սաղ Նահանգները Սկանդինավների հետ համեմատությունները հիմարություն են, ոնց որ լճերը համեմատես օվկանոսի հետ, ասես` լճերում ձկներն ավելի անվտանգ ու հարմար են ապրում :Ճ
Էդ սաղ համեմատողները կարևոր բաներ հաշվի չեն առնում, ինչպիսիք են ասենք մարդաքանակը, էթնիկ խմբերը, մենթալիտետը, բնական ռեսուրսները, աշխարհաքաղաքական դիրքը, ու էլի չգիտեմ ինչ ու մենակ կախվում են քաղաքական համակարգից:
Նահանգները որ տրաքի էլ, Սկանդինավներ երբեք չի դառնա, ուզում ես Թրամփի տեղը բեր Կարլ Մարքսին դիր: Ամբողջ Սկանդինավները Կալիֆորնիայի բնակչության կեսն ա: Իսկ շատ բնակչությունը ու մանավանդ խառը էթնիկ, գենետիկորեն խելացի, գենետիկորեն բթամիտ, , միջին, ահագին բարդացնում է մարդկանց հավասարության խնդիրը ու բնականից առաջանում է մրցակցություն, ու պարզ է ֆինանսապես ապահովածների հնարավորությունները շատ ավելի մեծ են: Էս խնդիրը չես բռնի ու հարկերով կամ նպաստներով արագ լուծես, չի ստացվի, երկիրդ կքանդվի: Ու նենց չի, որ հավասարեցնես, բոլորը գործ կունենան, նորից ուշադրություն դարձրու՝ մարդաքանակ:
Ու նորից եմ ասում, ամերիկյան երազանքը մի խառնեք սոցիալական հավասարության հետ, որտեղ տարբեր ունակությունների տեր մարդիկ մոտավորապես նույն ձևի են ապրում՝ հավասար :Ճ
Ստեղ խոսքը գնում է շանսերի ու հնարավորությունների մասին, որոնք հաստատ հեշտ չեն տրվում ու հենց դրանից էլ գալիս է «hard work»-ը, որը ամեն մարդու բան չի: Քո ասած երազանքը «easy work- easy life»-ն ա, որն էլ թույն երազանք ա, բայց ամերիկյանի հետ չի բռնում :Ճ
Հա, առողջապահական համակարգը լրիվ բիզնես ա, բարձրագույն կրթությունը թանկ է, աղքատ խավի երեխաների Ստանֆորդ ավարտելու շանսերը շատ ավելի քիչ են քան հարուստ խավինը, բայց դե այնպես չի, որ բոլոր Ստենֆորդ ավարտածները դառնում են հաջողակ բիզնեսմեններ, իսկ բոլոր աղքատների երեխաները մնում են աղքատ, այ էստեղ խառն ա, «դրիմը» կարա աշխատի :Ճ Ամեն ինչ չի որ դիմլոմով ա որոշվում, ես պոլիտեխնիկի դիմլոմ ունեմ, ընկերներ ունեմ, որ ընդհանրապես դիմպլոմ չունեն, պակաս չեն վաստակում, ուղեղի աշխատանքն է կարևոր:
Էն խելացի ու աշխատասեր եվրոպացիները, այդ թվում սկանդինավցիք, որոնք ուզում են արագ հարստանալ, գնում են ԱՄՆ, մի քիչ ուսումնասիրի, կհամոզվես: Դե հետո կարելի է հետ գնալ Եվրոպա կամ Հայաստան թոշակի:
Համաձայն եմ, որ կյանքի որակն ու կայֆերը Եվրոպայում շատ ավելի լավն են, բայց եթե վերադառնանք Հայաստանին, ապա Հայաստանը էս պահին դեռ արագ կայանալու խնդիր ունի մինչև սոցիալական հավասարություն ու բոլորի համար կյանքի բարձր պայմաններ ապահովելը: Սկանդինավների հետ համեմատելն ու ուտոպիստական լոլոներ կարդալը կարծում եմ ոչ կառուցողական է, ոչ էլ օգտակար: Դրանից երկրի փողը չի շատանում, որ աղքատներին բաժանես: Ես հույս ունեմ, որ թալանի դեմն առնելն ու հավարար իրավունքները ահագին հարցեր կլուծեն:
Si vis pacem, para bellum
Lion (16.11.2018)
Ժող, մի անմեղ հարց տամ էլի։ Ուրեմն ըստ ԸՕ֊ի.
Բայց ՔՊ֊ի 1-9-ը.Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:
1 Նիկոլ Փաշինյան
2 Արարատ Միրզոյան
3 Լենա Նազարյան
4 Տիգրան Ավինյան
5 Արայիկ Հարությունյան
6 Ալեն Սիմոնյան
7 Սասուն Միքայելյան
8 Լիլիթ Մակունց
9 Սուրեն Պապիկյան
Ստացվում ա, որ 70%֊ից շատ են տղամարդիկ։ Ինչ֊որ բան սխա՞լ եմ հասկանում, թե՞ ուղղակի ԸՕ֊ն խախտել են։
Չէ, էս դեռ անցումային դրույթներով ա կարգավորվում ու 2022-ից ա ուժի մեջ մտնելու։ Անցած ընտրություններին էլ էին սաղ սրա վրա քարքակ ընկել։
Հոդված 144. Անցումային և եզրափակիչ դրույթներ
․․․․․
14. Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ժամանակ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը:
StrangeLittleGirl (16.11.2018)
մերսիներ։ Հիմա հարց. Նիկոլը էս նոր, բայց չանցած ԸՕ֊ով ոնց որ 25%֊ից 30%֊ի անցում էր չէ՞ առաջարկում։
Եթե հա, ապա տարբերությունը ո՞րն ա։ Է՞ն էր լինելու, որ մինչև 2022 չէինք սպասելու։
Մեկ էլ եթե ինքը տենց փոփոխություն ա առաջարկում, ինչու՞ ա նույնիսկ իրա ցուցակում մի կերպ մինիմում պահանջները բավարարած։
StrangeLittleGirl (16.11.2018)
Արա բայց էս Շարմազանովն ինչ անտանելի ողորմելի արարած ա .... էն, սաղ բջիջներով զզվանք առաջացնող, պրիմիտիվ ճիճու։
Հայ ժողովրդի առաջ պատասխան եք տալու գոմիկներին քարոզելու համար. Շարմազանով
https://www.1in.am/2461269.html?utm_...nfo.am_android
Progart (16.11.2018)
Չգիտեմ, հիշում եք թե չէ, Սերժիկին ապրիլի 17-ին վարչապետ ընտրելու օրը, էս Շարմազանովը իրանց ամփոխարինելիին մի հատ ձոն նվիրեց։ Ու էնքան խորն էր ոռ մտնում, որ թազա բառ էր հորինել։ Որ չասի հարգարժան ու պատվարժան առանձին առանձին, ասում էր հարգապատիվ Սերժ Սարգսյան)) յոպեռնիյ ծյատռ .... մեջքի վրա ընկա աթոռից։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ