User Tag List

Էջ 77 102-ից ԱռաջինԱռաջին ... 276773747576777879808187 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,141 համարից մինչև 1,155 համարի արդյունքները՝ ընդհանուր 1526 հատից

Թեմա: Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո

  1. #1141
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․ էս տեսակետից Նիկոլի «պրիմիտիվ օրինակի» կամ այլ կերպ՝ շեշտադրումների հետ ես համաձայն եմ:
    Հոպար, ընդհանուր շեշտադրումների հետ սաղս էլ համաձայն ենք - որ պետք ա աշխատել, թամբալությունը վատ բան ա, նպաստի հույսին մնալ չի կարելի, արդարություն, հավասար պայմաններ․․․։ Դժվար ա սրան հակառակ որևէ բան ասել, էլի։

  2. #1142
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդը ներդրողների հետ հանդիպում ա, ու խոսում ա աղքատութայն նպաստներից ու ծուլությունից։ Էտ արդեն անիմաստ ա։ Ասածս էն ա, որ թեման պետք ա կոնկրետացնել էն հարցերի շուրջ, որոնք պոտենցիալ ներդրողին հուզում են։ Իսկ էն, որ պետությունը տեղի կամ անտեղի նպաստների վրա փող ա ծախսում, դա իրանց բողկին չի։

    Ներդրողին հետաքրքրում ա սեփականության պաշտպանության մակարդակը, արդարադատության համակարգը, ենթակառուցվածքների ու որակյալ աշխատուժի առկայությունը, վերջում նոր հարկերի մակարդակը։ Ի միջ այլոց, էտ էլ ա միֆ, որ եթե հարկերը Հայաստանում բարենպաստ/ցածր լինեն, սաղ արտասահմանցի ներդրողները վազելու են ու Հայաստանում ներդրումներ անեն։ Տենց լիներ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ոի Շվեդիայում ոչ մեկը փող չէր դնի, քանի որ դռակոնային հարկային համակարգ ա գործում, ու ալամ աշխարհի փողերը կգնային Ուկրաինա, Տաջիկստան ու Լիբեիա, որտեղ կարելի ա մի քիչ կաշառքով վաբշե հարկ չվճարել։
    Տրիբուն ձյա, իրա ելույթի մեջ ահագին բան ա ասում հենց քո ասած ներդրողներին հետաքրքրող մասով․ այլ հարց ա, որ էդ մասերը կտրել հանել էին մինչև էսօր շրջանառվող վիդեոյից ու հիմա մարդկանց մոտ տպավորություն ա, որ իր ելույթի մեխը նպաստները վերացնելն էր։
    Երկրորդը, ինչպես արդեն ասվեց, հավանաբար էդ վիդեոյով հրապարակված մասը կոնկրետ մարդու հարցի պատասխան էր․ առանց հարցը լսելու, չենք կարա իմանանք, թե խի՞ ա հենց էս մասին ու էս շեշտադրումներով խոսում․ կարող ա մարդը հենց նպաստներից ա հարց տվել։

    ՈՒ իմիջիայլոց, նշում էր, որ 85000 ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդկանց թոշակ ու նպաստ բարձրացնում են, այսինքն առնվազն նենց չի որ ուզում են քոքից կտրեն նպաստ հասկացությունը։ Ընդհակառակը, կարող ա անարդյունավետ համակարգը ուղղակի ավելի արդյունավետ ու սոցիալապես արդար են դարձնում, նպաստը ավելի բարձրացնելով իսկապես ծայրահեղ աղքատ ու աշխատելու հնարավորություն չունեցողների համար ու պակասացնելով կամ զրկելով նրանց, որոնք ուղղակի լոդրություն են անում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #1143
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ, լավ էլի, իսկականից որ լավ էլի։
    Նայի, ընտիր բան ա միկրոբիզնեսին հարկերից ազատելը, բայց ստեղ հարց ա, որ էդ 800 000 հոգուն չես ուղարկի բիզնեսով զբաղվելու։ Բիզնեսով զբաղվելը հեշտացնելն ու սոցիալական արդարություն հաստատելը նույնը չեն։ Իսկ Նիկոլի քայլերը կարմիր թելով ցույց են տալիս, որ սոցիալական արդարություն հաստատելն իրա գերնպատակը չի։
    Պլյուս, եթե ամբողջական պատկերից ես խոսում, ապա պիտի իմանաս նաև եկամտահարկերի նվազեցման ամբողջական պատկերը, ըստ որի մինչև 150 000 ստացողների վճարած եկամտահարկը չի իջնելու, այսինքն՝ դրանից շահելու են բարձր աշխատավարձ ստացողները, ոչ թե աղքատները, որոնք գուցե ինչ֊որ լևի ձևերով էդ ցուցակներում գրանցված են, որ ամեն ամիս գոնե մի 25000 դրամ ավել եկամուտ ունենան։
    Բյուր, ես ճիշտն ասած քո կարմիր թելը բոլորովին չեմ տեսնում։ Ասենք միկրոբիզնեսին հարկերից ազատելը սոցիալական արդարություն հաստատող քայլ չի՞։ Միկրոբիզնեսը անհատ տաքսիստն ա, մեղվապահը, մածուն ծախող տատիկը, փոքր բուտկով ընտանիք պահողը և այլն։
    ՈՒ հա, 800 000 հոգուն չես ուղարկի բիզնեսով զբաղվելու բայց որ էդ 800000–ից 100,000–ի համար միկրոբիզնես անելը սկսի ֆինանսական առումով իմաստ ունենալ ու նպաստի հույսին ապրելու փոխարեն սկսեն իրանց բիզնեսով ապրել, նշանակում ա առնվազն սոցիալապես անապահով խավից 1/8–րդ մասի համար խնդիրը լուծվեց չէ՞։ ու էն փողը, որ գնում էր 800,000 հոգու նպաստի վրա, հիմա կարաս ուղղես 700,000–ին, այսինքն էդ մնացած 700,000–ի նպաստն էլ 12%–ով կարաս բարձրացնես։
    Հա, էդ բոլոր 800 000 հոգուն չես ուղարկի բիզնեսով զբաղվելու, բայց որ բիզնեսի համար զարգանալու բարենպաստ միջավայր ստեղծես, աշխատատեղեր կստեղծվեն ու մնացած 700,000–ից էլ մի մասը կսկսի աշխատավարձով աշխատել։ Էլի աղքատներից մի մասի վիճակը լավացավ, նպաստի կարիք էլ չունեն, նպաստի գումարն էլ կբաշխվի ավելի քիչ մարդու վրա, ավելի շատ կլինի մարդա։

    Էլի եմ ասում, ասածիցս չի նշանակում, թե էդքանով սաղ խնդիրները լուծվում են։ Չէ, դեռ լիքը խնդիրներ են մնում, բայց թեկուզ էդքանը որ արվի, էլի դրական առաջընթաց ա, չէ՞։

    Իսկ լևի ցուցակներիցդ բան չհասկացա ճիշտն ասած։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #1144
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, մեկ–մեկ նենց տպավորություն եմ ստանում, որ բիզնեսի նկատմամբ ինչ–որ իռացիոնալ թունդ ատելություն ունես․ ուզում ես սատկեն էդ սրիկաները
    էն ամենը ինչ նպաստում ա բիզնեսների զարգացմանը, որպես վատ բան ես ընկալում, բայց ի վերջո քո ուզած սոցիալական փաթեթները՝ ծերերի ու ուսանողների թոշակ, անգործների ու անաշխատունակների նպաստ, գիտության ֆինանսավորում, մարդկանց աշխատանք և այլն, հնարավոր չեն լինի, եթե երկրում բիզնեսը չզարգանա, չէ՞։ Էդ բոլորը բիզնեսներից հավաքած հարկերի միջոցով ա լինում․ իրանց պետք ա սիրել ու փայփայել ախր Որ իրանց սատկացնենք, սաղս սովից կմեռնենք. խի՞ դու իրանց տենց չես սիրում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (12.11.2018)

  6. #1145
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ես ճիշտն ասած քո կարմիր թելը բոլորովին չեմ տեսնում։ Ասենք միկրոբիզնեսին հարկերից ազատելը սոցիալական արդարություն հաստատող քայլ չի՞։ Միկրոբիզնեսը անհատ տաքսիստն ա, մեղվապահը, մածուն ծախող տատիկը, փոքր բուտկով ընտանիք պահողը և այլն։
    ՈՒ հա, 800 000 հոգուն չես ուղարկի բիզնեսով զբաղվելու բայց որ էդ 800000–ից 100,000–ի համար միկրոբիզնես անելը սկսի ֆինանսական առումով իմաստ ունենալ ու նպաստի հույսին ապրելու փոխարեն սկսեն իրանց բիզնեսով ապրել, նշանակում ա առնվազն սոցիալապես անապահով խավից 1/8–րդ մասի համար խնդիրը լուծվեց չէ՞։ ու էն փողը, որ գնում էր 800,000 հոգու նպաստի վրա, հիմա կարաս ուղղես 700,000–ին, այսինքն էդ մնացած 700,000–ի նպաստն էլ 12%–ով կարաս բարձրացնես։
    Հա, էդ բոլոր 800 000 հոգուն չես ուղարկի բիզնեսով զբաղվելու, բայց որ բիզնեսի համար զարգանալու բարենպաստ միջավայր ստեղծես, աշխատատեղեր կստեղծվեն ու մնացած 700,000–ից էլ մի մասը կսկսի աշխատավարձով աշխատել։ Էլի աղքատներից մի մասի վիճակը լավացավ, նպաստի կարիք էլ չունեն, նպաստի գումարն էլ կբաշխվի ավելի քիչ մարդու վրա, ավելի շատ կլինի մարդա։

    Էլի եմ ասում, ասածիցս չի նշանակում, թե էդքանով սաղ խնդիրները լուծվում են։ Չէ, դեռ լիքը խնդիրներ են մնում, բայց թեկուզ էդքանը որ արվի, էլի դրական առաջընթաց ա, չէ՞։

    Իսկ լևի ցուցակներիցդ բան չհասկացա ճիշտն ասած։
    Միկրոբիզնեսը չհարկելը, հա՛, սոցիալական արդարությանն ուղղված ա ինչ֊որ իմաստով։ Բայց եկամտահարկ նվազեցնելը, խոշոր բիզնեսի համար պարարտ հող ստեղծելն ու մնացած բոլոր քայլերը, որ Նիկոլենց թիմն անում ա, հակառակը՝ մեծացնում ա սոցիալական անհավասարությունը։ Ու կարա բանը հասնի նրան, որ միկրոբիզնեսը նույնիսկ չհարկվելու դեպքում էլ չկարողանա գոյատևել, քանի որ դրա հետ մեկտեղ բարենպաստ պայմաններ են ստեղծվում էդքան բաղձալի ներդրողների համար։

    Նայի խնդիրը որտեղ ա։ Եթե դու ստեղծում ես բիզնեսի համար բարենպաստ միջավայր, որն իր հերթին աշխատատեղեր ա ստեղծում, դու ստեղծում ես պոտենցիալ շահագործողներ։ Հա՛, էլի բյուջե փող ա մտնում, բիզնես անողները փող են աշխատում, բայց էդ բիզնեսմենի աշխատողները ոչինչ չեն շահում, որովհետև քանի իրանց աշխատանքային պայմաններով զբաղվող չկա, էդ բիզնեսն աշխատողին ոնց կարողանալու, շահագործելու ա։ Հեսա ստեղ էլ կգաս, աշխատանքային օրենսգրքից կխոսես։ Բայց աշխատանքային օրենսգիրքն աշխատացնելու համար դատական պրոցեսներ են պետք, իսկ խեղճուկրակ, մի քանի կոպեկով շահագործվող մարդը դատական քաշքշուկների մեջ հաստատ չի ընկնի, էլ չեմ ասում, որ միջոցներ չի ունենա փաստաբան վարձելու։

    Ու պլյուս մարդկանց ուղարկելով բիզնեսով զբաղվելու՝ էլի չես լուծում սոցիալական արդարության հարցը։ Մեկ ա, մեղու ծախող մեղվապահը չի ունենալու էնքան գումար իրան էրեխեքին կրթության տալու, ինչքան Երևանում ապրող այթիիշնիկը։ Չի ունենալու էնքան գումար, որ եթե քաղցկեղ ունենա, բուժման համար վճարի, ինչքան այթիիշնիկը։

    Բիզնեսին զարկ տալը ու հարկերի համահարթեցումը սոցիալական արդարության լուծում չի, որ կողմից էլ էդ զարկը տաս։ Սոցիալական արդարություն կլինի, եթե խոշոր բիզնեսն անխնա հարկվի, իսկ դրա մասին որևէ խոսք չկա, հակառակը, իրանց գործը թեթևանում ա։ Սոցիալական արդարություն կլինի, եթե ութ ժամից ավել աշխատացնողի գլխին պետությունը կանգնի, ասի՝ էս ինչ ես անում։ Բայց արի ու տես, Տիգրան Ավինյանը օրինակ ասում ա, որ պետությունը չի խառնվելու, թողնում ա բիզնեսի ու շահագործվողի վրա։

    Նեոլիբերալիզմի կարմիր գծի մասին ստեղ կարդա, ու կտեսնես, որ ստեղ կոնտեքստից կտրած խոսքերի հարց չկա, այլ անընդհատ կրկվող ու շրջանառվող մտքեր են, որոնք առաջին անգամ չի, որ ի հայտ են գալիս։

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, մեկ–մեկ նենց տպավորություն եմ ստանում, որ բիզնեսի նկատմամբ ինչ–որ իռացիոնալ թունդ ատելություն ունես․ ուզում ես սատկեն էդ սրիկաները
    էն ամենը ինչ նպաստում ա բիզնեսների զարգացմանը, որպես վատ բան ես ընկալում, բայց ի վերջո քո ուզած սոցիալական փաթեթները՝ ծերերի ու ուսանողների թոշակ, անգործների ու անաշխատունակների նպաստ, գիտության ֆինանսավորում, մարդկանց աշխատանք և այլն, հնարավոր չեն լինի, եթե երկրում բիզնեսը չզարգանա, չէ՞։ Էդ բոլորը բիզնեսներից հավաքած հարկերի միջոցով ա լինում․ իրանց պետք ա սիրել ու փայփայել ախր Որ իրանց սատկացնենք, սաղս սովից կմեռնենք. խի՞ դու իրանց տենց չես սիրում։
    Բիզնեսն ինքը վատ բան չի։ Վատ բան դառնում ա կախված պետության՝ դրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից։ Բիզնեսը միշտ լինելու ա։ Բայց կարա պետության ներսում ամեն ինչ բիզնեսի օգտին լինի, կարա քաղաքացու օգտին լինի։ ՀՀԿ֊ենց վախտով բիզնեսի էլ չէ, խոշոր բիզնեսի օգտին ա էղել ամեն ինչ, ինչի արդյունքում լիքը մանր բիզնեսներ փակվել են, տերերը արտագաղթել։ Նիկոլենց վախտով էլի խոշոր բիզնեսն են խոդի գցում, կողքից մանր բիզնեսներին իբր արտոնություններ տալով, բայց խոշոր բիզնեսների արտոնությունները է՛լ ավելի մեծացնելով։ Նայի, Սկանդինավիայում ինչու՞ քչից֊շատից կա սոցիալական արդարություն։ Որտև պետությունը խոշոր բիզնեսների ու հարուստների շնչին կանգնած անխնա հարկում ա, որ անվճար կրթություն ու առողջապահություն ապահովի, որ աղքատը նպաստ ստանա։ Դե էլ չասեմ, որ լիքը խոշոր կառույցներ ամբողջովին կամ մասամբ պետության ձեռքին են, այսինքն՝ եկամուտը ուղիղ պետբյուջե ա մտնում։ Դրան էլ գումարենք, որ եթե որևէ բիզնես փորձի իրան աշխատողին շահագործել, հաջորդ վայրկյանին արհմիության ներկայացուցիչը կողքին կանգնած ա։

    Բիզնեսի բուն նպատակը հնարավորինս շատ եկամուտ ստանալն ա։ Ինքը թքած ունի մարդու վրա, թքած ունի շրջակա միջավայրի ու լիքը այլ բաների վրա։ Որպեսզի էս ամենը զսպվի, պետք ա պետությունը մարդու կողքին կանգնի, թույլ չտա, որ բիզնեսն ինչքան ուժ ունի, շահագործի էդ մարդուն։
    Իսկ Նիկոլենց կառավարությունը ամեն ինչ թողած բիզնեսի վրա ա կենտրոնացել ու մարդկանց մեղադրում ա իրանց աղքատության մեջ։ Ու էս Աստանայի ելույթը առաջին ու միակ դեպքը չի։ Ուղղակի ամենաշատ շուխուռ հանածն ա։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (12.11.2018)

  8. #1146
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ձյա, իրա ելույթի մեջ ահագին բան ա ասում հենց քո ասած ներդրողներին հետաքրքրող մասով․ այլ հարց ա, որ էդ մասերը կտրել հանել էին մինչև էսօր շրջանառվող վիդեոյից ու հիմա մարդկանց մոտ տպավորություն ա, որ իր ելույթի մեխը նպաստները վերացնելն էր։
    Երկրորդը, ինչպես արդեն ասվեց, հավանաբար էդ վիդեոյով հրապարակված մասը կոնկրետ մարդու հարցի պատասխան էր․ առանց հարցը լսելու, չենք կարա իմանանք, թե խի՞ ա հենց էս մասին ու էս շեշտադրումներով խոսում․ կարող ա մարդը հենց նպաստներից ա հարց տվել։

    ՈՒ իմիջիայլոց, նշում էր, որ 85000 ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդկանց թոշակ ու նպաստ բարձրացնում են, այսինքն առնվազն նենց չի որ ուզում են քոքից կտրեն նպաստ հասկացությունը։ Ընդհակառակը, կարող ա անարդյունավետ համակարգը ուղղակի ավելի արդյունավետ ու սոցիալապես արդար են դարձնում, նպաստը ավելի բարձրացնելով իսկապես ծայրահեղ աղքատ ու աշխատելու հնարավորություն չունեցողների համար ու պակասացնելով կամ զրկելով նրանց, որոնք ուղղակի լոդրություն են անում։
    Արշ ջան, ոնց որ արդեն ասեցի, առիթ անառիթ նպաստենրի հարցը ամեն կոնտեքստում դնել վերցնելը տպավորություն ա աստեղծում, որ քաքն են ընկել էտ նպաստների ձեռ ու ուզում են ազատվեն։ Հեչ պարտադիր չի ներդրողների մոտ ընդհանրապես էտ հարցը քննարկել, հատկապես եթե համ քո գլխում, համ էլ ոնց հասկանում եմ ընհանուր պետական քաղաքականության մեջ էս հարցում շիլա շփոթ ա։ Նենց չի էլի, որ պոտենցիալ նեդրողի տանձին ա, թե ծայրահեղ աղքատների համար դու թոշակ նպաստ բարձրացնելու ես, թե չէ, կամ մտածում ա, արա ոնց Հայաստանում ներդրում անեմ, երբ պետությունը սաղին նպաս ա տալիս, ու աշխատելու ցանկություն ոչ մեկը չունի։

    Ընդհանրապես էտ մասին խոսալը անիմաստ էր Նիկոլի կողմից, դաժե մի բառով ու լիվ հակառակ էֆեկտն ունի ու հեռուն գանցող ենթադրությունների տեղիք ա տալիս, հենց թեկուզ իմ մոտ։ Եթե նույնիսկ Բյուրի պես չեմ մտածում, որ Նիկոլի ուշք ու միտքը խոշոր բիզնեսի շահերը պատշտպանելն ա, ապա մինիմում մտածում եմ, որ պետական սոցիալական պաշտպանության քաղաքականությունում խայտառակ դիլետանտություն ա տիրում, որը վատ բան ա։

  9. #1147
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Միկրոբիզնեսը չհարկելը, հա՛, սոցիալական արդարությանն ուղղված ա ինչ֊որ իմաստով։ Բայց եկամտահարկ նվազեցնելը, խոշոր բիզնեսի համար պարարտ հող ստեղծելն ու մնացած բոլոր քայլերը, որ Նիկոլենց թիմն անում ա, հակառակը՝ մեծացնում ա սոցիալական անհավասարությունը։ Ու կարա բանը հասնի նրան, որ միկրոբիզնեսը նույնիսկ չհարկվելու դեպքում էլ չկարողանա գոյատևել, քանի որ դրա հետ մեկտեղ բարենպաստ պայմաններ են ստեղծվում էդքան բաղձալի ներդրողների համար։

    Նայի խնդիրը որտեղ ա։ Եթե դու ստեղծում ես բիզնեսի համար բարենպաստ միջավայր, որն իր հերթին աշխատատեղեր ա ստեղծում, դու ստեղծում ես պոտենցիալ շահագործողներ։ Հա՛, էլի բյուջե փող ա մտնում, բիզնես անողները փող են աշխատում, բայց էդ բիզնեսմենի աշխատողները ոչինչ չեն շահում, որովհետև քանի իրանց աշխատանքային պայմաններով զբաղվող չկա, էդ բիզնեսն աշխատողին ոնց կարողանալու, շահագործելու ա։ Հեսա ստեղ էլ կգաս, աշխատանքային օրենսգրքից կխոսես։ Բայց աշխատանքային օրենսգիրքն աշխատացնելու համար դատական պրոցեսներ են պետք, իսկ խեղճուկրակ, մի քանի կոպեկով շահագործվող մարդը դատական քաշքշուկների մեջ հաստատ չի ընկնի, էլ չեմ ասում, որ միջոցներ չի ունենա փաստաբան վարձելու։

    Ու պլյուս մարդկանց ուղարկելով բիզնեսով զբաղվելու՝ էլի չես լուծում սոցիալական արդարության հարցը։ Մեկ ա, մեղու ծախող մեղվապահը չի ունենալու էնքան գումար իրան էրեխեքին կրթության տալու, ինչքան Երևանում ապրող այթիիշնիկը։ Չի ունենալու էնքան գումար, որ եթե քաղցկեղ ունենա, բուժման համար վճարի, ինչքան այթիիշնիկը։

    Բիզնեսին զարկ տալը ու հարկերի համահարթեցումը սոցիալական արդարության լուծում չի, որ կողմից էլ էդ զարկը տաս։ Սոցիալական արդարություն կլինի, եթե խոշոր բիզնեսն անխնա հարկվի, իսկ դրա մասին որևէ խոսք չկա, հակառակը, իրանց գործը թեթևանում ա։ Սոցիալական արդարություն կլինի, եթե ութ ժամից ավել աշխատացնողի գլխին պետությունը կանգնի, ասի՝ էս ինչ ես անում։ Բայց արի ու տես, Տիգրան Ավինյանը օրինակ ասում ա, որ պետությունը չի խառնվելու, թողնում ա բիզնեսի ու շահագործվողի վրա։

    Նեոլիբերալիզմի կարմիր գծի մասին ստեղ կարդա, ու կտեսնես, որ ստեղ կոնտեքստից կտրած խոսքերի հարց չկա, այլ անընդհատ կրկվող ու շրջանառվող մտքեր են, որոնք առաջին անգամ չի, որ ի հայտ են գալիս։

    Բիզնեսն ինքը վատ բան չի։ Վատ բան դառնում ա կախված պետության՝ դրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից։ Բիզնեսը միշտ լինելու ա։ Բայց կարա պետության ներսում ամեն ինչ բիզնեսի օգտին լինի, կարա քաղաքացու օգտին լինի։ ՀՀԿ֊ենց վախտով բիզնեսի էլ չէ, խոշոր բիզնեսի օգտին ա էղել ամեն ինչ, ինչի արդյունքում լիքը մանր բիզնեսներ փակվել են, տերերը արտագաղթել։ Նիկոլենց վախտով էլի խոշոր բիզնեսն են խոդի գցում, կողքից մանր բիզնեսներին իբր արտոնություններ տալով, բայց խոշոր բիզնեսների արտոնությունները է՛լ ավելի մեծացնելով։ Նայի, Սկանդինավիայում ինչու՞ քչից֊շատից կա սոցիալական արդարություն։ Որտև պետությունը խոշոր բիզնեսների ու հարուստների շնչին կանգնած անխնա հարկում ա, որ անվճար կրթություն ու առողջապահություն ապահովի, որ աղքատը նպաստ ստանա։ Դե էլ չասեմ, որ լիքը խոշոր կառույցներ ամբողջովին կամ մասամբ պետության ձեռքին են, այսինքն՝ եկամուտը ուղիղ պետբյուջե ա մտնում։ Դրան էլ գումարենք, որ եթե որևէ բիզնես փորձի իրան աշխատողին շահագործել, հաջորդ վայրկյանին արհմիության ներկայացուցիչը կողքին կանգնած ա։

    Բիզնեսի բուն նպատակը հնարավորինս շատ եկամուտ ստանալն ա։ Ինքը թքած ունի մարդու վրա, թքած ունի շրջակա միջավայրի ու լիքը այլ բաների վրա։ Որպեսզի էս ամենը զսպվի, պետք ա պետությունը մարդու կողքին կանգնի, թույլ չտա, որ բիզնեսն ինչքան ուժ ունի, շահագործի էդ մարդուն։
    Իսկ Նիկոլենց կառավարությունը ամեն ինչ թողած բիզնեսի վրա ա կենտրոնացել ու մարդկանց մեղադրում ա իրանց աղքատության մեջ։ Ու էս Աստանայի ելույթը առաջին ու միակ դեպքը չի։ Ուղղակի ամենաշատ շուխուռ հանածն ա։
    Բյուր, ինձ հիմա տարրական բաներ ես բացատրում, մտածելով, թե էդքան բան մենակ դու ես հասկանում։ Քո էդ սիրուն ձախական տեսությունները ես էլ գիտեմ, բայց իմ համեստ կարծիքով դու մի քիչ Հայաստանյան իրականությունից կտրվել ես․ էնքան էլ լավ չես պատկերացնում իրավիճակի բազմակողմանիությունը, որ փուլում ինչ ա հնարավոր անել, ումից երբ ինչ կարաս պահանջես։
    Էդ մեջբերածդ հոդվածը աչքի անցկացրել եմ, լիքը մարդ հիացած տարածում ա։ Կներես, բայց էդ մարդը յուղ ա վառում։ Նիկոլի թիմը իրականում ոչ նեոլիբերալ ա, ոչ ձախ ա, ոչ աջ ա։ Նիկոլի թիմը, տո հենց Նիկոլն էլ մի հատ եքա խառը բորշ ա, մեջը ինչ ասես չկա (ինչ վատ ա՝ դայվերսիթի, բազմակարծություն, բան ) Նույն ձևով ոնց էդ հոդվածի հեղինակն ա տարբեր մեջբերումներ անելով կարմիր գիծով կրկնվող նեոլիբերալիստական մտքեր գտնում, մի ուրիշն էլ որ ուզի լիքը կրկնվող ձախական մտքերի ու Նիկոլի շուրջ եղած ձախ մարդկանց ծաղկաքաղ կարա անի ու Նիկոլին ու իրա թիմին ձախ քաղաքական ուժ սարքի։
    Մինչդեռ Նիկոլի թիմին հիմա միավորող միակ բանը էդ կոռումպացված կրիմինալ բանդայից Հայաստանը մաքրելու ու օրինական, գաղափարական դաշտ բերելու ցանկությունն ա։ Կոպիտ ասած, մինչև հիմա քաղաքական միակ ակտուալ դիրքորոշումը ծախված լինել–չլինելն ա։ Այ էդքան պրիմիտիվ։
    Էս պահին ոչ Նիկոլի թիմը, ոչ էլ ընդհանրապես հայ հասարակությունը պատրաստ չեն ձախ ու աջի ու մնացած քաղաքական–տնտեսական գույների բանավեճ տանելու։ Էդ բանավեճը ցավոք էսօր դեռ ակտուալ չի։ Դեռ էդքան չենք աճել։

    Կսկսի մանրից ակտուալ դառնալ, երբ ժողովուրդը սերժաքոչարյանական կրիմինալ բանդայից մաքրի երկիրը ու գոնե մի անգամ իր սեփական ընտրության իրավունքը հաստատի ու իրացնի։ Կոպիտ ասած, քանի դեռ ընտրության իրավունք ու հնարավորություն չունես, էական չի թե ինչ գաղափարներ ունես, մեկ ա, չես կարողանալու ոչ արտահայտել ոչ իրականացնել գաղափարներդ։ Սկզբից պետք ա խոսքի ու ընտրության իրավունքդ վաստակես, որ հետո իմաստ ունենա գաղափարներ քննարկելդ։ Ժողովրդի դեպքում ընտրության իրավունքը էդ օրինական, արդար ու թափանցիկ ԱԺ ընտրություններ անելն ա։
    Այ դրանից հետո նոր մարդիկ կարան ավելի վեհ գաղափարներից վիճեն, Նիկոլն ու իր թիմն էլ ավելի ազատորեն իրանց իրական քաղաքական հայացքները կարտահայտեն, կհասկանանք ով–ով ա, հավանաբար Նիկոլի կուսակցությունն էլ մասերի կբաժանվի ու ընդհանրապես վերջապես իրական քաղաքական–գաղափարական կուսակցություններ կառաջանան ու կփոխարինեն անգաղափար կրիմինալ բանդաներին, քո ձախական ակտիվիզմին էլ ավելի շատ բանի տեղ դնող կլինի։

    Հա, ափսոս, որ առաջիկա ԱԺ ընտրությունները գաղափարական բանավեճի միջավայրում չեն լինելու, բայց հիմա էդ ա մեր ունեցածը․ 25 տարի ճահիճից հետո չէինք կարա միանգամից թռնեինք եսիմուր։ ՈՒ չէ, ԱԺ ընտրությունները գարնանը անելը էդ առումով իրավիճակ չէր փոխելու․ ընդամենը ևսի մի քանի ամիս էինք վատնելու հհկ–քոչարյանական ֆեյքերի թարախի դեմ քյալլա տալու անպտուղ ու քայքայիչ պրոցեսի վրա։ Ինչ ուզում ես արա, մինչև տարածքը հհկ–քոչարյանական թարախից չմաքրվի, մի հատ թափանցիկ ընտրություններ չլինեն, գաղափարական բանավեճ չի կարա լինի։

    Էս պահին ժողովուրդը Նիկոլի առաջնորդությամբ հենց էդ աղբից տարածքը մաքրելու պրիմիտիվ, բայց ականապատ ու ահագին բարդ գործով ա զբաղված ու իրանցից ավելին սպասելը կարծում եմ միամտություն ա։ Էդքանն էլ որ պատվով ու մաքուր անեն, ընտիր ա մեր իրավիճակում։ Նիկոլին հալալ ա, որ հլը որ կարողանում ա էդ կարևոր գործը զարմանալիորեն մաքուր ու էֆեկտիվ կազմակերպի, էդքան բան։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 12.11.2018, 03:00:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (12.11.2018), Գաղթական (12.11.2018), Ներսես_AM (12.11.2018), Տրիբուն (12.11.2018)

  11. #1148
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)

    Արշակ ջան քո ասելով եթե հասարակության մեծ մասն ու Նիկոլը պատրաստ չեն բայց Բյուրը պատրաստ ա դիսկուրսը հրապարակ բերելու չպիտի անի՞: էդ դեպքում ո՞նց ենք պատրաստ դառնալու եթե ովքեր պատրաստ են չպիտի խոսան։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (12.11.2018)

  13. #1149
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ ջան քո ասելով եթե հասարակության մեծ մասն ու Նիկոլը պատրաստ չեն բայց Բյուրը պատրաստ ա դիսկուրսը հրապարակ բերելու չպիտի անի՞: էդ դեպքում ո՞նց ենք պատրաստ դառնալու եթե ովքեր պատրաստ են չպիտի խոսան։
    Շինարար ջան, քաղաքական տարբեր հայացքների տեր տեսաբաններ միշտ էլ ունեցել ենք, բայց իրանց վեհ ելույթներից ժողովրդի տարրական խնդիրները չեն լուծվել․ կրիմինալ բանդան շարունակել ա կեղեքել ժողովրդին։ Իրանց վեհ դիսկուրսները կամ ընդամենը աղմուկ են ստեղծել, կամ բանդայի ձեռը դառել են գործիք ջուր պղտորելու ու ճահճից դուրս գալու իրական ցանկացած փորձ արժեզրկելու։
    Անթիվ անհամար ճիշտ մտքեր կարաս արտահայտես, բայց նայած թե էդ մտքերիցդ որը որտեղ երբ ու ինչ հերթականությամբ ես արտահայտում արդյունքը կարա օգտակար լինի կամ վնասակար։

    Քանի դեռ էդ դիսկուրսը մանիպուլացիայի գործիք դառնալով էս պահին երկիրը աղբից մաքրելու առաջնային խնդրի առաջ խոչընդոտ չի առաջացնում, ես դեմ չեմ, ով ում հետ ինչ դիսկուրս ուզում ա թող տանի, թեկուզ եթե ակտուալ չի

    Որ պահին առաջնային խնդրի լուծմանը խանգարում ա, համապատասխան ռեակցիա ենք տալիս, էդքան բան: Մենք էլ մեր դիսկուրսի իրավունքն ունենք ի վերջո
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (12.11.2018)

  15. #1150
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒ չէ, ես չեմ փորձում Բյուրի ձախական իդեաները լռեցնել, ուղղակի, երբ պանիկայի մեջ ընկած սկսում եք շուխուռ անել, թե բա․ «հայ–հարայ, մեզ դավաճանել են, Նիկոլը էն չէր ինչ կարծում էինք, մեր ձախական իդեաները չի իրականացնում», ասում եմ հանգստացեք, պանիկայի կարիք չկա, սենց թե նենց հայ ազգը մի օրում ձախական չէր դառնալու, Նիկոլի ձեռն էլ կախարդական փայտիկ չկա։ Ընդամենը փորձում եմ հողից կտրված ակնկալիքները երկնքից իջացնել երկրի վրա, որ ցավոտ հիասթափություններ չլինի։ Սպասելիքները ինչքան իրատեսական լինեն, էնքան մեր դիսկուրսները ավելի էֆեկտիվ ու օգտակար կլինեն։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  16. #1151
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի խոսքով, գաղափարական դիսկուրսներ հրապարակ բերելը վատ չի, շատ էլ լավ ու օգտակար ա, քանի դեռ դա չի արվում ապոկալիպտիկ խուճապային էմոցիոնալ տոնով։ Որովհետև էդ դեպքում արդեն ոչ թե գաղափարներն են էական դառնում, այլ խուճապային էմոցիոնալ ֆոնը։ Էդ ա միակ պրոբլեմը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (12.11.2018), Տրիբուն (12.11.2018)

  18. #1152
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, քաղաքական տարբեր հայացքների տեր տեսաբաններ միշտ էլ ունեցել ենք, բայց իրանց վեհ ելույթներից ժողովրդի տարրական խնդիրները չեն լուծվել․ կրիմինալ բանդան շարունակել ա կեղեքել ժողովրդին։ Իրանց վեհ դիսկուրսները կամ ընդամենը աղմուկ են ստեղծել, կամ բանդայի ձեռը դառել են գործիք ջուր պղտորելու ու ճահճից դուրս գալու իրական ցանկացած փորձ արժեզրկելու։
    Անթիվ անհամար ճիշտ մտքեր կարաս արտահայտես, բայց նայած թե էդ մտքերիցդ որը որտեղ երբ ու ինչ հերթականությամբ ես արտահայտում արդյունքը կարա օգտակար լինի կամ վնասակար։

    Քանի դեռ էդ դիսկուրսը մանիպուլացիայի գործիք դառնալով էս պահին երկիրը աղբից մաքրելու առաջնային խնդրի առաջ խոչընդոտ չի առաջացնում, ես դեմ չեմ, ով ում հետ ինչ դիսկուրս ուզում ա թող տանի, թեկուզ եթե ակտուալ չի

    Որ պահին առաջնային խնդրի լուծմանը խանգարում ա, համապատասխան ռեակցիա ենք տալիս, էդքան բան: Մենք էլ մեր դիսկուրսի իրավունքն ունենք ի վերջո
    Ախպոր պես Արշակ էսօր որևէ վտանգ չկա որ Նիկոլենք չանցնեն։ Շատ շատ ութսուն չէ վաթսուն խփեն։ Արխային։ Ձախ դիսկուրսը վարման հետ ես էլ լիքը անհամաձայնություններ ունեմ բայց կոնկրետ Հայաստանում նոր նոր սաղմնավորվում ա։ Ինձ թվում ա լավ ա։

  19. #1153
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ ջան քո ասելով եթե հասարակության մեծ մասն ու Նիկոլը պատրաստ չեն բայց Բյուրը պատրաստ ա դիսկուրսը հրապարակ բերելու չպիտի անի՞: էդ դեպքում ո՞նց ենք պատրաստ դառնալու եթե ովքեր պատրաստ են չպիտի խոսան։
    Շին ջան, ինչքան ուզում ա, թող բարձրաձայնի։ Ու միակը չի։ Շատերն են բարձրաձայնուն։ Մանավանդ էս հարցով ահագին մարդ արտահայտվեց։

    Բայց դա էս պահին շատ առանցքային չի դառնալու, որտև մեկը ես ավելի շատ լռելու եմ, քան խոսեմ, որտև չնայած խոսելու բան ունեմ, լռելու անհրաժեշտություն ավելի եմ տեսնում։

    Բյուրի ընտրությունը խոսելն ա, մեզնից շատերի ընտըությունը Նիկոլի հիմնական խնդրին աջակցելը։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (12.11.2018)

  21. #1154
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2016
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խնդիրը նրանումա, որ Նիկոլը ու իր թիմը տնտեսությունից ոչինչ չեն հասկանում: Ունեն խորհրդականներ որոնք հինգ հոգով վեց երգ են երգում դրանիցել դառնումա շիլափլավ:
    Օրինակ էտ օր ասում են նվազագույն թոշակ ստացողնրի թոշակը բարձրացնում ենք:
    Նվազագույն 16հազար դրամ թոշակ ստացողները նրանք ով ընդանրապես ստաժ չունի, ջահել ժամանակ չի աշխատել հարկ ու սոցվճար չի վճարել պետությանը: Հիմա էտ մարդիկ ստանալու են էնքան ինչքան 10տարվա ստաժ ունեցողը:

    Մի կողմից ասվումա խրախուսենք աշխատանքը մյուս կողմից խրախուսում են մարդկանց ովքեր ջահել ժամանակ լոդր են եղել 40տարի ոչինչ չեն արել հիմաել բողոքում են թե 16հազար դրամ ենք ստանում:

  22. #1155
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին ջան, ինչքան ուզում ա, թող բարձրաձայնի։ Ու միակը չի։ Շատերն են բարձրաձայնուն։ Մանավանդ էս հարցով ահագին մարդ արտահայտվեց։

    Բայց դա էս պահին շատ առանցքային չի դառնալու, որտև մեկը ես ավելի շատ լռելու եմ, քան խոսեմ, որտև չնայած խոսելու բան ունեմ, լռելու անհրաժեշտություն ավելի եմ տեսնում։

    Բյուրի ընտրությունը խոսելն ա, մեզնից շատերի ընտըությունը Նիկոլի հիմնական խնդրին աջակցելը։
    Դե ախր ասում ա՝ առաջնային խնդրի լուծմանը խանգարում ա։ Ինձ թվում ա չի խանգարում։ Ֆեյսում մի կես բերան ստատուս եմ գրել, մերս էրեկ հեռախոսով ասում ա այ բալա դրանցից հազիվ ենք պրծել, յանի հանրապետականներից, ասում ա ջրաղացներին ջուր մի լցրա ։)) Հասկանում եմ որ աչքներս վախեցած ա, բայց էդքան պետք չի։ Եթե մեր քննադատելը պիտի հասցնի առաջնային խնդրի ձախողմանը ուրեմն ինչ մեծ սխալներ ա գործելու որ ինչքան քննադատենք որ ձախողվի։ Նիկոլի վարկանիշը հիմա էնքան բարձր ա, ավելի շուտ հանրապետականների հետ գալուց վախը, որ եթե որոշի էլ որ գեյերը կարան ամուսնանան վայթե էլի անցնի։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (12.11.2018)

Էջ 77 102-ից ԱռաջինԱռաջին ... 276773747576777879808187 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային շներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.04.2019, 17:05
  2. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  3. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16
  4. ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 492
    Վերջինը: 03.08.2013, 12:41
  5. փողոցային կենդանիներ
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.10.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •