Էս հեղափոխությունը եզակի շանս է նորմալ երկիր ձևավորելու համար,բայց հիմա արդեն երկիրը դարձել է աշաբսանդալ:Ես էլ ընդհանրապես ոչ ներքին իրավիճակից եմ գլուխ հանում,ոչ էլ արտաքինից:
Էսօր ժամանակավորապես ապաակիվացրի ֆբս,քանի որ էնտեղ ինչքան էշություն ասես կա,բացի նորմալ,խելամիտ քաղաքական վերլուծություններից:Էս իշխանության ամենամեծ սխալը ըստ իս ֆբի ստատուսչիկներին իշխանության մեջ ընդգրկելն էր,ախր ամբողջ օրը ստատուս գրողը պարապ մարդ է,էդ մարդը ինչ գործ ունի կառավարման ու կազմակերպման հետ,իսկ էն մնացյալ ստատուսչիկները նեղվել են,որ իրանց պաշտոն չեն տվել:Ախ,Զևս շանթահարիր ինձ:
Մեկ էլ Արարատ Միրզոյանին ու ԱՐայիկին հանեք էլի,էդ մարդիկ ԱԺ-ում նորմալ պատգամավոր կլինեն,էս պաշտոնները իրանց համար մի քիչ շատ է էլի:
@Տրիբուն @Վիշապ ջաներ,մի հատ վերլուծություն գրեք էլի հեղափոխությունից մինչև մեր օրեր:Էդ անտեր ֆբ-ում կեսը սերժա-քոչարյանական ռեժիմի ֆանատներն են,էն մյուս կեսն էլ Նիկոլի ֆաներն են,էնքան զիբիլ կա սոց-ցանցերում,որ մարդ կարոտ է մնում մի հատ օբյեկտիվ քաղաքական վերլուծության,որի շեշտադրումները կլինեն արտաքին քաղաքականությունը,տնտեսությունը,կառավարության աշխատանքը և այլ կարևոր հարցեր:
Հ.Գ մեկ էլ մի խնդրանք ևս,հարգելի ակումբցիներ, մեկդ բացատրեք էլի ո՞վ է Սորոսը ու Ի՞նչ են ուզում իրանից կամ ի՞նչ է ուզում ինքը մեզնիցն![]()
Էջանիշներ