Մոդերատորական․ «Ի՞նչ անել» թեմայից այստեղ են տեղափոխվել փողոցային պայքարի փուլից հետո հեղափոխության մասին գրառումները։ Հուսանք, որ այս թեման դեռ երկար ակտիվ կմնա։
երկրորդ կիլոմետրն էլ է հետևում․․․ բան չմնաց, մի 40 կիլոմետր
Մոդերատորական․ «Ի՞նչ անել» թեմայից այստեղ են տեղափոխվել փողոցային պայքարի փուլից հետո հեղափոխության մասին գրառումները։ Հուսանք, որ այս թեման դեռ երկար ակտիվ կմնա։
երկրորդ կիլոմետրն էլ է հետևում․․․ բան չմնաց, մի 40 կիլոմետր
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 14.06.2018, 16:57:
Տրիբուն (08.05.2018)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Կարգին քիմմաքրումը բարով–խերով անելուց հետո, տեսնենք տակը մի բան կմնա՞ ու արդյո՞ք տակը մնացածները կուզեն էդ վարկաբեկված բրենդը օգտագործելԷնքան էլ չեմ պատկերացնում, որ տենց լինի, չնայած չեմ բացառում, որ տակը մաքուրոտ մնացածները նոր կուսակցություն ստեղծեն կամ ցրվեն ուրիշ կուսակցությունների մեջ ու ընդդիմություն դառնան։
Նորից շեշտեմ․ էս էն դեպքում, եթե քիմմաքրումը բարեհաջող արվի ու արտահերթ արդար ընտրություններ անցկացվեն։
էդ ամումով էս պահին իմ գլխավոր մտահոգությունը Նիկոլի անվտանգությունն ա։ Կառավարության ծրագրի ԱԺ–ում քննարկման պահից ու վերջին մի քանի իրադարձություններից համոզվեցի, որ ՀՀԿ–ն հանրային տրամադրություններ փոխելով հակահեղափոխության, ռեվանշի ռեալ շանս չունի։ Նիկոլը իրանց ողջ գաղափարական թիմին յուրաքանչյուր առիթով մատների վրա խաղացնելով հետևողականորեն կոտրում ա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Գաղթական (21.06.2018)
boooooooom (22.06.2018), Life (22.06.2018), Յոհաննես (22.06.2018), Տրիբուն (22.06.2018)
Հետդ համաձայն չեմ Շինարար ախպեր:
Նախ ընդդիմությունը միշտ չի, որ հետագայում որպես իշխանությունա պետք տեսնել:
Անգամ ամենալավ ու արդար ուժին միշտ էլ քննադատողա պետք, որ կողքից բացթողումները տեսնելով մատնանշի:
Ճիշտա՝ մենք սովոր ենք, որ իշխանավորը պիտի գռփող-չռփող լինի ու նրա դեմ պայքարողը՝ ժողովրդի թեկնածու, բայց իդեալական տարբերակում դա էնքան էլ էդպես չի:
Մյուս կողմից՝ ինքս լիահույս եմ, որ արտահերթ ընտրություններից սկսած ամենատարբեր պրոֆիլներով կուսակցություններ ի հայտ կգան ու շատ թե քիչ ներկայացված կլինեն Խորհրդարանում, ինչպես և հարիր է պառլամենտական երկրին: Կարծիքների բազմազանության դիալոգից է ծնվում պահի ամենաճիշտ լուծումը:
ՈՒ, վերջիվերջո, ազգային պահպանողականը դա ՀՀԿ-ն չի, այլ էն բալանսը, որ մեզ օդ ու ջրի պես պետքա՝ աշխարհին համաչափ քայլելով հանդերձ, միայն մեզ հատուկ դիմագծերը չկորցնելու համար:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ես չասի քննադատել պետք չի։ Բայց դեպի առաջ նայող դիտակետից ոչ թե դեպի հետ։
Օքեյ,
«ազգային պահպանողական»-ը դեպի հետ դիտարկելը հենց էնա, ինչ պետքա մեր չուզողին...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (22.06.2018)
WTF?
Հ․Գ․Հայկ Դեմոյան-ի խոսքերից
Մենակ Հայաստանում ԿԳ նախարարը կարա չեկիստական ռեյդերություն անի, ցեղասպանության թանգարանի տնօրենն էլ՝ հոմոֆոբախառը ՖԲ-յական գյադա-աբիժնիկություն․․․․ ու սրանք էլ մեր գիտության դեմքերն են
Հ․Հ․Գ․
Աչքիս դեգեներալներին զուգահեր դեգիտնականների տռաս հանել ա պետք կազմակերպել
Հ․Հ․Հ․Գ․
Թյու․․․
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 27.06.2018, 14:40:
ivy (27.06.2018), StrangeLittleGirl (27.06.2018), Ներսես_AM (27.06.2018), Վիշապ (27.06.2018), Տրիբուն (27.06.2018)
Կենացները թանկանում են․․․
Scannews-ի հարցին, թե որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին աշխատակից՝ ինչպե՞ս կմեկնաբանի Հայկ Դեմոյանի գրառումը՝ ուղղված ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հասցեին ու մասնավորապես նրանց այցին ՀՑԹԻ իր բացակայության պայմաններում, թուրքագետ, ՀՑԹԻ-ի նախկին աշխատակից, Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի (Էռլանգեն-Նյուրնբերգ) հրավիրյալ գիտնական Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց․
«Դե Հովհաննեսին չեմ ճանաչում, այդ թեմայի շուրջ չեմ ուզում խոսել։ Եղել եմ ինստիտուտի աշխատակից որոշ ընդմիջումներով մոտ 5 տարի, ճանաչում եմ թե՛ գրառման հեղինակին, թե՛ հասցեատերերից մյուսին` Արայիկ Հարությունյանին։ Գրառումը, ընդհանուր առմամբ, ցինիկ եմ որակել իմ ՖԲ էջում, բայց դա ինձ համար նորություն չէ, ես տարիների ընթացքում բազմիցս կարդացել և լսել եմ նման որակումներ (չեմ բացառում, որ մեկ այլ ցինիկ որակում էլ իմ մասին արած լինի ուրիշների ներկայությամբ և իմ բացակայությամբ)»։
Մեր դիտարկմանը, թե ինչպես Դեմոյանն է գրում, արդյոք կա՞ այդ գործողություններում քաղաքական հետապնդում իր նկատմամբ, Հ․Մարտիրոսյանը պատասխանեց․
«Որևէ քաղաքական հետապնդում չեմ տեսնում։ Տնօրենի ընտրություն պետք է լիներ արդեն վաղուց, առնվազն մեկ տարի առաջ, եթե ոչ 2, անձամբ ես տեղյակ չեմ՝ ինչու տեղի չի ունեցել (նախորդ իշխանության օրոք)։ ՀՑԹԻ աշխատակազմի անունից գրելը հին ավանդույթ է։ Իրականում դրանք գրվում են իր կողմից` տրվում մյուսներին ստորագրելու։ Քչերն են կարողանում «հանդգնել» ու չստորագրել դրանք»։
ԿԳնախի մեկնաբանությունները․
ինչ-որ խառը-խշտիկ պատմություններ են․․․ աչքիս Դեմոյանը անցած տարի արտերկիր ա մեկնել, որ վերադառնա ու պաշտոնատարությունը շարունակի, բայց այդ ընթացքում համ թանգարանի կարգավիճակն ա փոխվել, համ էլ՝ հեղափոխություն, մի երկու շաբաթ առաջ հետ է եկել, ու պաշտոնը այլևս իրենը չի, հիմա էլ աթոռակռիվ ա տանում։ Երկկողմանի տնգոցու հոտ ա գալիս․․․
StrangeLittleGirl (27.06.2018)
ՀՀԿ-ի վաղտ ամեն բան մենաշնորհ էր Դեմոյանն էլ ցեղասպանությունն էր իրանով արել
Chuk (28.06.2018), Mr. Annoying (28.06.2018), Ծլնգ (27.06.2018), Տրիբուն (27.06.2018)
Ծլնգ ջան, բայց ի՞նչ չեկիստական ռեյդերության մասին ա խոսքը: Գնացել ա իրա նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնադրամում առկա խնդիրները լուծելու ու այլ խնդիրներին ծանոթանալու:
Իրա սխալն էն ա, որ եթե պատմությունը ճիշտ ա, ավելի շուտ պետք ա դիմած լիներ իրավապահներին, որ զբաղվեին Դեմոյանով՝ ինքնիրավչության մեղադրանքով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, ինչ պաշտոնավարում ա, կարծես կրթական ոլորտում ԱԱԾ-ի թևը լինի։ Հա, հասկացանք կոռուպցիա կա, բան, բայց կրթության ոլորտում տոննայով ուրիշ հարցեր կան, որ պաշտոնափոխություններից բացի տեսլականներ ու մտածելակերպի փոփոխություն են պահանջում։ Ու Այբ-ի մոմենտով էլ հեչ վարքը սրտովս չէր։ Ու այս հարցում էլ, նույնիսկ եթե այդ պաշտոնը արդեն իրավականորեն Դեմոյանինը չէր, այդ ինստիտուտը դեմոյանական ա, ու սենց չես վարվում էլի իր հետ։ Ու ճիշտն ասած իր պատասխանները ինձ այնքան էլ չհամոզեցին, որ համպատրաստի գնացել էր խնդիրներին ծանոթանալու՝ լուծելու։ Եթե իսկապես այդքան զբաղված է, ու այդ ինստիտուտը ԿԳ-ի ենթակայության կարևոր կազմակերպություններից չէր, ապա այդտեղից պիտի պատվիրակություն գար իր մոտ, ոչ թե ինքը գնար, ու երկու ոտով սենց պատմության մեջ ընկներ։ Հետո իր պատասխանը, թե որպես ԿԳ նախարար ինքը իր պաշտոնի բերումով ուր ու ոնց ուզում ա կարա ԿԳ-ի ենթակայության տակ գտնվող բոլոր տեղեր մտնի, մեղմ ասած բլթ ա։ Գոյություն ունի ակադեմիական ազատություն գաղափարը, ու քաղաքական պաշտոնյայի այսպիսի վերաբերմունքը ցույց ա տալիս, որ այդ նախարարությունը դեռ սովետից դուրս չի եկել։ Ամենափոքր մի բանը ասեմ, խոսքի ինչ-որ մեկի անձնական գրասենյակում մի ասպիրանտի գործով ղեկավարի մեկնաբանություններ-որոշումներով փաստաթղթեր են։ Սրանց լրիվ գաղտնիություն պիտի ապահովվի, այլապես գիտությունը դառնում ա քաղաքականացված ֆարս։ Ու այն որ նախարարը սենց բաներից կարծես տեղյակ էլ չի, հա, չեկիստության գարշահոտ ա տարածում։
StrangeLittleGirl (28.06.2018)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ