Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
․․․
Հարցն էնա, որ վերլուծելով էս խոսակցությունները հասկանում ես, որ մարդիկ իրենց հերոս զգալու կամ հռչակելու համար չի, որ հայրենադարձության մասին են մտածում, այլ պարզապես նրանիցա, որ մարդը բոլոր զգայարաններով զգումա, որ դա է ճիշտը:
Հիմա հնարավորա սթափ տրամաբանությունը մարդուն հուշումա, թե չարժի էսքան չարչարանքը, ապրած կյանքը ու տարիներով ստեղծածը կյանքում առնվազն երկրորդ անգամ թողնել՝ նորից նետվելով անհայտության գիրկը ու սկսելով 0-ից:
Բայց, անկախ ամեն ինչից, մարդը դրա մասին մտածում ու քննարկումա իրեն նմանների հետ:

․․․
Բա ես ի՞նչ եմ ասում։ Ուղղակի դու էմոցիոնալ բառերով ես նկարագրում նույնը՝ մարդիկ գաղթում են հանուն աշխատանքի ու կյանքի պայմանների։
Իսկ գունավոր ձևով նկարագրված տառապանքները, անորոշությունները, 0-ից սկսելը ու էլի ինչ-որ այլ «դժբախտությունները» վերաբերում են աղքատ խավին (հայերիս մեծամասնությանը), որոնց համար ասենք Կիրովականից Երևան տեղափոխվելն էլ կարող է նույն կերպ բնորոշվել։ Հիմա նենց չի, որ Կիրովականից Երևան տեղափոխվածները պարտադիր շենացնելու են Երևանը, Կիրովականն էլ մնալու է անտեր, չէ՞։ Մարդ կա շենացնելու է, մարդ էլ կա՝ ավիրելու է, ուզում եմ ասել, պետք չի բոլոր գաղթողներին ու չգաղթողներին մի քանոնով չափել։ Ու բոլորը չի, որ տառապում են, մարդիկ կան, որոնց համար միգրացվելը հետաքրքիր ապրելակերպ է, նույն տեղում տարիներով ապրելն էլ ձանձրալի անորոշություն :Ճ