Վերջն եք լրիվԴուք ուրիշի փոխարեն որոշում եք ինչն ա ողբերգություն իրա համար, ինչը՝ չէ։ Մեկը ինձ համար «հայրենիք» հասկացությունը շատ սենտիմենտալ ու աբստրակտ բառ ա, ու ես զզվում եմ էդ բառից։ Ասեք, որ անհայրենիք եմ, ձեր գործն ա։ Բայց ինձ համար կա տուն հասկացություն, ու էդ տունը Կոպենհագենի մեր երեք սենյականոց բնակարանն ա, ուրիշ ոչ մի տեղ։ Ուրիշ ոչ մի տեղ էդքան տանը չեմ զգացել, ինչքան Կոպենհագնում, ինչքան էս կոնկրետ մարդու հետ ու մեր միասին անցկացրած կյանքում։
Ինչ վերաբերում ա Հայաստանը հարմարավետ սարքելուն և այլն, ապա ես ուղղակի չեմ ուզում հետ գալ, ու պըրծ։ Կորցնողը Հայաստանն ա, կորցնողը միշտ էլ Հայաստանն ա լինելու։ Ու պիտի ինձ էնպիսի պայմաններ առաջարկեն, որ ցանկություն առաջանա Հայաստան հետ գնալու։ Առայժմ չկա ու առաջիկայում չի էլ լինելու։ Իմ կյանքը սենց ինձ դզում ա, ես ինձ երջանիկ մարդ եմ համարում։ Ինչու՞ վեշերս հավաքեմ, հետ գնա մի ինչ-որ սենտիմենտալ արժեքի համար, որտեղ երբեք ես ինձ տանը չեմ զգացել։ Ու առավելևս ինչու՞ ընկերոջս քարշ տամ, բերեմ մի երկիր, որտեղ ինքը սկի մի շաբաթից ավել չի դիմանում, ու վտանգեմ իրա երջանկությունը։
Ազզ ջան, սարքեցիր աջաբ սանդալ ․․․ պայմաններ, բնակարան, հայրենիք, տուն, ընկեր, վեշեր, Հայաստնի ծանր կորուստներ ի դեմս քո երկարաժամկետ կամ հավիտյանս բացակայության (ինքնագնահատականդ զաշկալիվատ ա անում) ․․․․
Դու Հայաստան չես գալիս, ոչ թե որ Հայաստանում ոռի ա, այլ քանի որ Դանիայում երջանիկ ես։ Ես ոնց հասկանում եմ, դու Սինգապուր էլ չես գնա Դանիայից։ Այսինքն, դու էս ներգաղթի թեմայից դուրս ես։
Բայց դու ինչի՞ ես քո վրա վերցնում։ Ես ասացի, որ երրորդ տարբերակ էլ կա ու նշեցի թե դա որն ա, ու կոնկրետ մարդիկ գիտեմ էդպիսի (իրենց խոստովանությամբ), որոնց հիման վրա էլ ծանոթ եմ էդ տարբերակին։ Էնպես որ ոչ մեկի փոխարեն ոչինչ չեմ որոշում տվյալ դեպքում։
Իսկ քեզ, Բյուր ջան, չգիտեմ, չեմ ճանաչում, բայց հետաքրքիր էր, որ ինքդ քեզ որոշեցիր պաշտպանել ընդդեմ էս տարբերակի, թե՝ քանի որ քո մոտ ամեն ինչ կարգին ա, նշանակում ա էդ տարբերակը հնարովի բան ա, տենց բան չկա։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 04.08.2018, 19:27:
Շին, ես հեղափոխությունից դուրս էլ եմ Հայաստան տարին երկու անգամ գալիս, որովհետև էնտեղ ընտանիք ու ընկերներ ունեմ։ Ի տարբերություն «հայրենիք» կոչվող աբստրակտ արժեքի, ինձ համար ընտանիքն ու ընկերները շոշափելի արժեք են։
Որովհետև երրորդ տարբերակը հենց իմ մասին էր, էլ ո՞րը վերցնեի։Ինձ բուն երրորդ տարբերակի գոյությունը չջղայնացրեց, այլ «անհայրենիք լինելու ողբերգությունը»։
Ու հա, Տրիբունը ճիշտ ա ասում, ես Սինգապուր էլ չէի գնա։ Ինձ ահագին դժվար ա համոզելը, որ Դանիայից ուրիշ երկիր գնամ։
Տղերքից մեկն արդեն մի ամիսա ընտանիքով Հայաստանում են:
Առայժմ վերջնական չեն տեղափոխվել:
Ավելի շուտ՝ հետազոտական նպատակներ կային ու հիմա փորձումա տեղում իր բիզնեսը ռելսերի վրա գցել:
Հետը նորմալ դեռ չեմ էլ խոսացել, բայց համոզված եմ, որ ահագին հետաքրքիր բաներ կունենա պատմելու:
Արդեն իսկ հատկանշականա, որ սկզբից երկու շաբաթով էին տոմս գնել, որը հետո երկարացրեցին ու հիմա նորից են պատրաստվում երկարաձգել:
Հա՝ ինչ էի ասում..
Կինսա ահագին երկար իր կնոջ հետ զրուցել, որը հղիա ու ահագին շատ բարդությունների մասինա պատմել՝ կապված հղիության ընթացքում ստանդարտ պրոցեդուրաների մասին, ինչը լրիվ սովորականա էստեղի համար ու տևումա հաշված րոպեներ, բայց մի իսկական արհավիրքա Հայաստանում ու տևումա առավոտից մինչև ուշ երեկո՝ ներառյալ հազար ու մի մասնագետի մոտ մտնելը, որոնք մեկը մյուսի մոտ են ուղարկում:
Մեկ էլ մի մեծ թերություն էլա նշել, որ համարյա ամեն քայլափոխի դեղատներ կան, բայց դրանք որևէ ներքին ցանց ու համակարգվածություն չունեն + լիքը դեղատներում լիքը դեղեր ուղղակի չկան ու աշխատացնողներն էլ բավական կոմպետենտ չեն: Ի հավելումն էս ամենի էլ՝ լիքը դեղեր ուղղակի ազատ վաճառքի կարող են դրված լինել, որոնք էնքան լուրջ են, որ էստեղ առանց բժշկիդ ռեցեպտի երբեք չես կարողանա գնել:
Ըսպես բաներ..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Gayl (13.08.2018)
Եկա ասեմ, որ գալիս եմ հետ ու դա դեռ Նիկոլից առաջ էր որոշված: Համ էլ բարև բոլորին:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Մեզ մոտ էլ մեկի տունն էս շաբաթ վաճառվում ա, տոմսերն էլ՝ սեպտեմբերին, ողջ ընտանիքով, միակողմանի։ Ու էն դեպքում, երբ էստեղ լավ ապահովված են, իսկ էնտեղ դեռ հստակ չգիտեն ինչով են զբաղվելու։ Ընդ որում նրանցից և ոչ մեկը երբեք Հայաստանում չի ապրել։ Դուխով մարդիկ են
Հա, որոշումը կայացվել ա հեղափոխությունից հետո։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 14.08.2018, 07:17:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ