Բարեկամ-ի խոսքերից
Երկրորդ սորտի հետ կապված՝ չգիտեմ, ինձ թվում ա՝ էդ սորտային դասակարգման անհարմարությունները կարող ես զգալ, երբ որ ինչ-որ մեծ նվաճումների ես ուզում հասնել, ասենք՝ քաղաքական կամ պետական բարձր պաշտոնների ասպարեզում, ու չուզողները փորձում են խանգարել ազգային պատկանելությամբ քեզ սորտավորելով։ Հակառակ դեպքում էդքան էլ չեմ պատկերացնում, թե առօրյա կյանքում ինչ պայմաններ են ստեղծվում քեզ համար, որ քեզ երկրորդ սորտ ես զգում․ խանութու՞մ են կոպտում, բարևիդ չեն պատասխանում ու թա՞րս են նայում, ի՞նչ են անում։
Ես կարծում եմ, որ խնդիրն ավելի շատ քեզ քո ամանի մեջ չզգալն ա, ու դրա մեջ արտագաղթիդ երկրի միջավայրը չի մեղավոր, այլ քո տեսակը, քո արժեքները, հոգեբանությունն ու հարազատության զգացողությունները, որ կապված են հայրենիքիդ միջավայրի հետ, ու սկսում ես նեղվել դրանց պակասից, իսկ արտագաղթիդ երկրի միջավայրը քեզ խորթ ա ու օտար, ու դա ոչ միայն չի շտկվում ժամանակի ընթացքում, այլ է՛լ ավելի ա խորանում, երբ մոտդ անցնում են "տուրիստի" հետաքրքրություններն էդ օտար միջավայրի նկատմամբ։ Ու սա մի գործոն ա, որ շատերի համար նպաստում ա ներգաղթին։
Էջանիշներ