Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Էս տրամաբանությամբ, ես Նահանգներում, վերջին 5 տարում էնքան եմ չարչարվել ու էնքան հարկ եմ մուծել, որ սաղ մնացած կյանքս Հայաստանում դրա 10 տոկոսն էլ չեմ մուծել: Ասածս ինչ ա՝ Ամերիկա չերևաք :Ճ

Եթե լուրջ, կարծում եմ մակերեսայնացնում ենք, թե Հայաստան վերադառնալն ու թե Հայաստանից «թռնելը», սա ծավալուն ու լայն հարց է: Մարդիկ արտագաղթում ու ներգաղթում են բազմապիսի պատճառներով, որտեղ հայրենասիրությունը կամ հայրենյատությունը շատ ժամանակ հեչ կապ չունի, մարդկանց ներդրած չարչարանքները, երկրին տված օգուտների չափերն էլ հետը:
Քաղաքական կամ հայրենասիրական պատճառներով գաղթերը բացառիկ են, ու այդպիսի մարդիկ սովորաբար հայտնի հերոսներ կամ գլոբալ խնդիրներ լուծելու ջատագովներ են, օրինակ Մոնթե Մոլքոնյանը, կամ Ժիրայր Սեֆիլյանը, կամ մյուսները: Պետք չի շարքային քաղաքացիներին համեմատել ասենք Մոնթեյի հետ, բայց դե չի կարելի շարքային քաղաքացուն ստորացնել այն բանի համար, որ ինքը ասենք Աբրահամ Լինկոլն չի: Սովորաբար մյուսներին վերամբարձ քննարկողները հենց իրենք ինչ-որ ինքնահաստատվելու պրոբլեմ ունեն:
Միջինացված երևի ճիշտ կլինի ասել, միգրացիայի հիմնական պատճառը աշխատանքն է ու ապրելու գինը (cost of living), որի մեջ մտնում են տների գները, ուսման վարձերը, ուտելիքը, տրանսպորտը, հագուստը, հանգիստը ու էլի լիքը բաներ: Մյուս կողմից էլ, անպայմանորեն չի բոլոր պատրիոտները երկրին ավելի շատ օգուտ են տալիս, քան կոսմոպոլիտները, ու անպայման չի, որ երկրում գտնվողը երկրին ավելի շատ օգուտ է տալիս, քան երկրից դուրս գտնվողը, հլը Տիգրան Սարգսյանին ճարեք ու հարցրե՞ք :Ճ
Վիշապ ջան, [ԱՄՆ-ի հետ կապված գրածիդ առումով]` էն տարբերությամբ, որ ԱՄՆ առանց քեզ էլ ծաղկած երկիր էր ու դու ոչ թե ջանացել ես, որ այն էլ ավելի շենացնես, այլ օգտվել ես իր ծաղկած կյանքից, իսկ հարկերը մուծել ես, որովհետև չէիր կարող չմուծել։

Ինչ վերաբերում ա երկրորդ պարբերությանդ, հետաքրքիր ա՝ որ գրել ես արտագաղթողներին ստորացնում են։ Կոնկրետ էս քննարկումներում ստորացնելու մասին խոսք չկա, բայց հետաքրքիր ա, որ դու էդպես ես ընկալում կամ սպասում։ Վերջին հաշվով՝ ինչքան էլ անունը դնես, որ դրսից անում ես հայրենիքի համար ավելին, քան մնացողները, էդ արածդ իմաստ չի ունենա, եթե հայրենիքդ մնա անբնակիչ։