Էս տրամաբանությամբ, ես Նահանգներում, վերջին 5 տարում էնքան եմ չարչարվել ու էնքան հարկ եմ մուծել, որ սաղ մնացած կյանքս Հայաստանում դրա 10 տոկոսն էլ չեմ մուծել: Ասածս ինչ ա՝ Ամերիկա չերևաք :Ճ
Եթե լուրջ, կարծում եմ մակերեսայնացնում ենք, թե Հայաստան վերադառնալն ու թե Հայաստանից «թռնելը», սա ծավալուն ու լայն հարց է: Մարդիկ արտագաղթում ու ներգաղթում են բազմապիսի պատճառներով, որտեղ հայրենասիրությունը կամ հայրենյատությունը շատ ժամանակ հեչ կապ չունի, մարդկանց ներդրած չարչարանքները, երկրին տված օգուտների չափերն էլ հետը:
Քաղաքական կամ հայրենասիրական պատճառներով գաղթերը բացառիկ են, ու այդպիսի մարդիկ սովորաբար հայտնի հերոսներ կամ գլոբալ խնդիրներ լուծելու ջատագովներ են, օրինակ Մոնթե Մոլքոնյանը, կամ Ժիրայր Սեֆիլյանը, կամ մյուսները: Պետք չի շարքային քաղաքացիներին համեմատել ասենք Մոնթեյի հետ, բայց դե չի կարելի շարքային քաղաքացուն ստորացնել այն բանի համար, որ ինքը ասենք Աբրահամ Լինկոլն չի: Սովորաբար մյուսներին վերամբարձ քննարկողները հենց իրենք ինչ-որ ինքնահաստատվելու պրոբլեմ ունեն:
Միջինացված երևի ճիշտ կլինի ասել, միգրացիայի հիմնական պատճառը աշխատանքն է ու ապրելու գինը (cost of living), որի մեջ մտնում են տների գները, ուսման վարձերը, ուտելիքը, տրանսպորտը, հագուստը, հանգիստը ու էլի լիքը բաներ: Մյուս կողմից էլ, անպայմանորեն չի բոլոր պատրիոտները երկրին ավելի շատ օգուտ են տալիս, քան կոսմոպոլիտները, ու անպայման չի, որ երկրում գտնվողը երկրին ավելի շատ օգուտ է տալիս, քան երկրից դուրս գտնվողը, հլը Տիգրան Սարգսյանին ճարեք ու հարցրե՞ք :Ճ
Էջանիշներ