Հա, ոչ էլ կասկածում եմ, որ սա էլ էր կորմուշկա։ Բարերարներն էլ նենց են, որ հաստատ էլի կմասնակցեն, թե սենց հնարավորություններ լինեն։ Բայց այս ամբողջ պատմությունը վերին աստիճանի դիլետանտություն է։ Լույսը արդեն նենց հեղինակություն ուներ, որ սենց հետը վերաբերվելը մի քիչ շատ մանկամիտ վառվածի քայլ էր։ Խոսքի Ժաքլինը խի սենց նամակ պիտի գրեր, էլի․․․
Ճիշտն ասած ես մասնակի ֆինանսավորման առումով շատ խնդիր չեմ տեսնում, քանի որ դա էլ է որակի բարձրացման միջոց (էն ով կարողանում է կողքից էլ ավելի փող կպցնի սովորաբար որակով էլ է բարձր նրանցից, ովքեր չեն կարողանում), ու ՀՀԿ-ի ընտանիքների երեխեքն էլ իմ համար այդքան էլ խնդիր չեն, քանի որ իրենք էլ են հայ ու մեծ հավանականությամբ վերադառնալու էին Հայաստան, շատ դեպքերում՝ վերափոխված։ Բայց ընդհանուր ֆորմատը նենց էր, որ գրեթե հալալ կեսը արտ երկրներում ծնված կամ գոնե մեծացած երեխաներ էին, ում համար այդ կրթաթոշակների բացակայությունը խոչընդոտ չէր լինելու բնավ։ Ու հաստատ ոչ շատ էֆեկտիվ միջոց էր, եթե իմաստը Հայաստան երկրին ծառայեցնելն էր։ Մեկը ես այնքան էլ չեմ տխրի, որ ամբողջ ծրագիրն էլ փակվի, քանի որ շատ ավելի էֆեկտիվ կրթական ֆինանսավորման մոդելներ էլ կան, ու ինձ համար այնքան էլ ակնհայտ չի, որ այս հիմնադրամի բացակայությունը շատ մեծ կորուստ կլիներ դրանով ֆինանսավորվող ուսանողների համար, ինչպես նաև՝ Հայաստանի։ Բայց դա կլինի մի ահագին փորձի ու արդեն ստեղծված կապերի չեղարկում, ինչից էլ է դիլետանտության հոտ գալիս։
Էջանիշներ