StrangeLittleGirl-ի խոսքերից
Էնքան էլ էդպես չի, որտև ՀՀ քաղաքացիների համար բավական սահմանափակ թվով ֆոնդեր կան, ու էղածների մասին էլ շատերը հաճախ չգիտեն։ Փող կպցնելը մի առանձին հմտություն ա։ Հետո, էսպես մասնակի ֆինանսավորելով հարուստներն անհամեմատելի առավելություն են ունենում, ու ստացվում ա, որ Լույսը իրանց էրեխեքի համար ստեղծված կառույց ա (ու ի դեպ, էդ համալսարաններից բոլորը չի, որ դժվար ա ընդունվելը։ Որոշները բավական հեշտ ընդունում են, հատկապես երբ ֆինանսական երաշխիքներ են ներկայացվում)։ Ըստ էության, իհարկե լավ ա, որ ՀՀԿ֊ն էլ լավ կրթություն ստանա, բայց կրթությունը չպիտի մենակ էլիտայի համար լինի, պիտի հավասար հնարավորություններ լինեն բոլորի համար, իսկ Լույսն էդ չէր ապահովում։ Ու ստեղ ամենացավոտն էն ա, որ տարիներ առաջ, երբ Լույսը ստեղծվեց, գաղափարի հետևում կանգնած մարդկանց միտքը հենց էդ էր, որ Լույսը հարյուր տոկոսով կֆինանսավորի։ Դա տեղի ունեցավ մենակ առաջին տարում։
Էջանիշներ