Էտ ի՞նչ պատ ա, է՞... մի հատ դրեք նայեմ, էլւ
Էտ ի՞նչ պատ ա, է՞... մի հատ դրեք նայեմ, էլւ
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Չգիտեմ էս թեմայի հետ բռնում ա, թե չէ, բայց տեղյա՞կ եք, որ «Լույս» հիմնադրամը փակեցին:
Gayl (11.05.2018)
Ժաքլինի նամակից այնքան էլ պարզ չի հիմնադրամն են փակում, թե ղեկավարությանն ու անձնակազմին են ցրում։ Նորություններում ասում են թե փակում են հիմնադրամը, բայց ես նամակից կարդում եմ միայն, որ անձնակազմն է դադարում աշխատանքը։ Կարծում եմ դեռ հնարավոր է, որ շարունակվի հիմնադրամի գործունեությունը նոր անձակազմի ձեռքերում, համենայն դեպս մյուս տարվա կրթաթոշակներ դեռ բաժանվելու են...
Հա, ոչ էլ կասկածում եմ, որ սա էլ էր կորմուշկա։ Բարերարներն էլ նենց են, որ հաստատ էլի կմասնակցեն, թե սենց հնարավորություններ լինեն։ Բայց այս ամբողջ պատմությունը վերին աստիճանի դիլետանտություն է։ Լույսը արդեն նենց հեղինակություն ուներ, որ սենց հետը վերաբերվելը մի քիչ շատ մանկամիտ վառվածի քայլ էր։ Խոսքի Ժաքլինը խի սենց նամակ պիտի գրեր, էլի․․․
Ճիշտն ասած ես մասնակի ֆինանսավորման առումով շատ խնդիր չեմ տեսնում, քանի որ դա էլ է որակի բարձրացման միջոց (էն ով կարողանում է կողքից էլ ավելի փող կպցնի սովորաբար որակով էլ է բարձր նրանցից, ովքեր չեն կարողանում), ու ՀՀԿ-ի ընտանիքների երեխեքն էլ իմ համար այդքան էլ խնդիր չեն, քանի որ իրենք էլ են հայ ու մեծ հավանականությամբ վերադառնալու էին Հայաստան, շատ դեպքերում՝ վերափոխված։ Բայց ընդհանուր ֆորմատը նենց էր, որ գրեթե հալալ կեսը արտ երկրներում ծնված կամ գոնե մեծացած երեխաներ էին, ում համար այդ կրթաթոշակների բացակայությունը խոչընդոտ չէր լինելու բնավ։ Ու հաստատ ոչ շատ էֆեկտիվ միջոց էր, եթե իմաստը Հայաստան երկրին ծառայեցնելն էր։ Մեկը ես այնքան էլ չեմ տխրի, որ ամբողջ ծրագիրն էլ փակվի, քանի որ շատ ավելի էֆեկտիվ կրթական ֆինանսավորման մոդելներ էլ կան, ու ինձ համար այնքան էլ ակնհայտ չի, որ այս հիմնադրամի բացակայությունը շատ մեծ կորուստ կլիներ դրանով ֆինանսավորվող ուսանողների համար, ինչպես նաև՝ Հայաստանի։ Բայց դա կլինի մի ահագին փորձի ու արդեն ստեղծված կապերի չեղարկում, ինչից էլ է դիլետանտության հոտ գալիս։
Տրիբուն (11.05.2018)
Էնքան էլ էդպես չի, որտև ՀՀ քաղաքացիների համար բավական սահմանափակ թվով ֆոնդեր կան, ու էղածների մասին էլ շատերը հաճախ չգիտեն։ Փող կպցնելը մի առանձին հմտություն ա։ Հետո, էսպես մասնակի ֆինանսավորելով հարուստներն անհամեմատելի առավելություն են ունենում, ու ստացվում ա, որ Լույսը իրանց էրեխեքի համար ստեղծված կառույց ա (ու ի դեպ, էդ համալսարաններից բոլորը չի, որ դժվար ա ընդունվելը։ Որոշները բավական հեշտ ընդունում են, հատկապես երբ ֆինանսական երաշխիքներ են ներկայացվում)։ Ըստ էության, իհարկե լավ ա, որ ՀՀԿ֊ն էլ լավ կրթություն ստանա, բայց կրթությունը չպիտի մենակ էլիտայի համար լինի, պիտի հավասար հնարավորություններ լինեն բոլորի համար, իսկ Լույսն էդ չէր ապահովում։ Ու ստեղ ամենացավոտն էն ա, որ տարիներ առաջ, երբ Լույսը ստեղծվեց, գաղափարի հետևում կանգնած մարդկանց միտքը հենց էդ էր, որ Լույսը հարյուր տոկոսով կֆինանսավորի։ Դա տեղի ունեցավ մենակ առաջին տարում։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ