Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Որ ինստիտուտում էի սովորում, մի առարկա կար, պիտի ինչ-որ տարածք ձեւափոխեինք ու Բաղրամյանի էդ հատվածն էր դասախոսը առաջարկել։ Իմ արած առաջարկը իհարկե մի քիչ հումորային էր ու իրոնիա էր պարունակում, բայց նենց էլ չի, որ աննորմալ էր։ ԱԺ-ի պարիսպները հանել էի, բացված այգում նստարաններ էի դրել, նախատեսել էի երկրորդ մուտք դեպի մետրոյի կայարան (որ պատգամավորներին ավելի մոտ լինի մետրոն), մեկ էլ պատգամավորների համար ԱԺ-ի շենքին կպած հեծանվային կայանատեղիներ էի դրել։
Եթե ավելի լուրջ մոտենամ, իհարկե, ստից պարիսպ չի, արժեքավոր ա։ Բայց էս պահին ես կուզեի, որ այգին բաց լիներ։ Ու դրա համար պարտադիր չեմ համարում պարիսպը հիմնահատակ վերացնելը, կարելի ա տարբերակներ մտածել։
Թեմայում համեմատություն տեսա սիրահարների այգու հետ, դրա համար ասեմ, որ էդ այգու պարսպապատվածության աստիճանն էլ ինձ դուր չի գալիս։ Հա, մետրոյի ու խաչմերուկի մոտի մուտքերը միշտ բաց են, բայց մեկ ա, ինձ էդ այգին, ինչ դառավ սիրահարների այգի, սկսեց դուր չգալ։ Առաջ հիշում եմ՝ անբարեկարգ այգի էր (ոնց որ Պուշկինի այգի էին ասում), բայց բաց էր, քաղաքին էր։ Հիմա չունեմ էդ զգացողությունը։ Կուզեմ, որ ԱԺ-ի այգին էլ դառնա մեր քաղաքի այգին։
Էտ ի՞նչ պատ ա, է՞... մի հատ դրեք նայեմ, էլւ
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Չգիտեմ էս թեմայի հետ բռնում ա, թե չէ, բայց տեղյա՞կ եք, որ «Լույս» հիմնադրամը փակեցին:
Gayl (11.05.2018)
Ժաքլինի նամակից այնքան էլ պարզ չի հիմնադրամն են փակում, թե ղեկավարությանն ու անձնակազմին են ցրում։ Նորություններում ասում են թե փակում են հիմնադրամը, բայց ես նամակից կարդում եմ միայն, որ անձնակազմն է դադարում աշխատանքը։ Կարծում եմ դեռ հնարավոր է, որ շարունակվի հիմնադրամի գործունեությունը նոր անձակազմի ձեռքերում, համենայն դեպս մյուս տարվա կրթաթոշակներ դեռ բաժանվելու են...
Հետո, լույսի պահով մի բան էլ ասեմ: Ճիշտ ա՝ շատ խելացի էրեխեքի համար դա լավ հնարավորություն էր դրսում սովորելու, բայց լիքը խելացի էրեխեք էլ ընդունվելով էդ հեղինակավոր բուհերը՝ չէին կարողանում գնալ, որովհետև լույսը մասնակի էր ֆինանսավորում: Արդյունքում՝ սովորելու գնում էին նրանք, ովքեր ուրիշ կրթաթոշակներ էլ էին ճարում, ու նրանք, ում ծնողները ֆինանսավորում էին մնացածը (ՀՀԿ-ի ու հարակից էրեխեքը): Նենց որ գուցե լավ ա, որ փակվում ա, ուրիշ ֆորմատով ուրիշ բան գուցե բացվի:
Freeman (13.05.2018)
Հա, ոչ էլ կասկածում եմ, որ սա էլ էր կորմուշկա։ Բարերարներն էլ նենց են, որ հաստատ էլի կմասնակցեն, թե սենց հնարավորություններ լինեն։ Բայց այս ամբողջ պատմությունը վերին աստիճանի դիլետանտություն է։ Լույսը արդեն նենց հեղինակություն ուներ, որ սենց հետը վերաբերվելը մի քիչ շատ մանկամիտ վառվածի քայլ էր։ Խոսքի Ժաքլինը խի սենց նամակ պիտի գրեր, էլի․․․
Ճիշտն ասած ես մասնակի ֆինանսավորման առումով շատ խնդիր չեմ տեսնում, քանի որ դա էլ է որակի բարձրացման միջոց (էն ով կարողանում է կողքից էլ ավելի փող կպցնի սովորաբար որակով էլ է բարձր նրանցից, ովքեր չեն կարողանում), ու ՀՀԿ-ի ընտանիքների երեխեքն էլ իմ համար այդքան էլ խնդիր չեն, քանի որ իրենք էլ են հայ ու մեծ հավանականությամբ վերադառնալու էին Հայաստան, շատ դեպքերում՝ վերափոխված։ Բայց ընդհանուր ֆորմատը նենց էր, որ գրեթե հալալ կեսը արտ երկրներում ծնված կամ գոնե մեծացած երեխաներ էին, ում համար այդ կրթաթոշակների բացակայությունը խոչընդոտ չէր լինելու բնավ։ Ու հաստատ ոչ շատ էֆեկտիվ միջոց էր, եթե իմաստը Հայաստան երկրին ծառայեցնելն էր։ Մեկը ես այնքան էլ չեմ տխրի, որ ամբողջ ծրագիրն էլ փակվի, քանի որ շատ ավելի էֆեկտիվ կրթական ֆինանսավորման մոդելներ էլ կան, ու ինձ համար այնքան էլ ակնհայտ չի, որ այս հիմնադրամի բացակայությունը շատ մեծ կորուստ կլիներ դրանով ֆինանսավորվող ուսանողների համար, ինչպես նաև՝ Հայաստանի։ Բայց դա կլինի մի ահագին փորձի ու արդեն ստեղծված կապերի չեղարկում, ինչից էլ է դիլետանտության հոտ գալիս։
Տրիբուն (11.05.2018)
Էնքան էլ էդպես չի, որտև ՀՀ քաղաքացիների համար բավական սահմանափակ թվով ֆոնդեր կան, ու էղածների մասին էլ շատերը հաճախ չգիտեն։ Փող կպցնելը մի առանձին հմտություն ա։ Հետո, էսպես մասնակի ֆինանսավորելով հարուստներն անհամեմատելի առավելություն են ունենում, ու ստացվում ա, որ Լույսը իրանց էրեխեքի համար ստեղծված կառույց ա (ու ի դեպ, էդ համալսարաններից բոլորը չի, որ դժվար ա ընդունվելը։ Որոշները բավական հեշտ ընդունում են, հատկապես երբ ֆինանսական երաշխիքներ են ներկայացվում)։ Ըստ էության, իհարկե լավ ա, որ ՀՀԿ֊ն էլ լավ կրթություն ստանա, բայց կրթությունը չպիտի մենակ էլիտայի համար լինի, պիտի հավասար հնարավորություններ լինեն բոլորի համար, իսկ Լույսն էդ չէր ապահովում։ Ու ստեղ ամենացավոտն էն ա, որ տարիներ առաջ, երբ Լույսը ստեղծվեց, գաղափարի հետևում կանգնած մարդկանց միտքը հենց էդ էր, որ Լույսը հարյուր տոկոսով կֆինանսավորի։ Դա տեղի ունեցավ մենակ առաջին տարում։
Քննություն լավ հանձնելն էլ ա մի առանձին հմտություն, արտ երկրի բուհեր ընդունվելն էլ ա առանձին հմտություն, արտ երկրում միջազգային ուսանողի կարգավիճակով գոյատևելն էլ է առանձին հմտություն․․․
«Հավասար հնարավորությունները» միֆ են․․․ դու լույսի կրթաթոշակները քառապատկի էլ, վրից էլ երկու հատ մեդալ ու մի հատ էլ շոկոլադով տորթ տուր, միևնույնն է այն ավելի հասանելի չես դարձնելու Մարալիկ գյուղի ավագ դպրոցը ավարտած երախայի համար։ Լույսը տեղով էլիտիստական գործիք էր, ու դա շատ վատ չի, քանի որ էլիտայի երեխուն կրթելը հավանաբար շատ ավելի մեծ եկամուտ կբերի, քան ոչ էլիտայի երեխուն կրթական հնարավորություն տալը, ով հնարավոր է այդ կրթական հնարավորություններից էլ չկարողանա լիովին օգտվել (շատ էլիտար բուհեր սա վերջերս սկսել են շատ լավ հասկանալ, երբ need-blind admission քաղաքականությամբ սոցիալապես ցածր խավերի երեխաները կրախը կրախից հետո են ապրում այդ էլիտար բուհերի կաթսայում)։
Լույսի ակունքներին տեղյակ եմ ու էն ժամանակվանից էլ դեմ եմ եղել այս ընդհանուր մոդելին․․․ բայց սա մի քիչ երկար զրույց ա, որի մեջ, քո թույլտվությամբ, հիմա այնքան էլ հավես չունեմ շատ խորանալու։
Գյոզալական Մարալիկը սարքեց գյուղ..
Պազոռ Ջունգլի
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
հա, վայ․․․ հազար ներողություն, լրիվ մոռացել էի, որ արդեն քաղաք է․․․
Հ․Գ․
Անկախությունից հետո հայաստանը դիվանագիտական պատվիրակություն է ուղղարկում Չինաստան, չինացիք էլ զարմանքից հարցնում են․
― Հայաստա՞ն, ձեր բնակչությունը ինչքա՞ն է։
― Դե պլյուս-մինուս մի 3.5 միլիոն։
― Հաաաաա․․․ բա ո՞ր հյուրանոցում եք մնում։
Mr. Annoying (11.05.2018), Tiger29 (11.05.2018), Գաղթական (11.05.2018), Տրիբուն (11.05.2018)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ