Մերսի կոմպլիմենտի համար, բայց PhD վերջացնելն ակադեմիական կարիերայի ընդամենը առաջին քայլն ա։ Ու իրոք չի դզում, որ բավական լուրջ խնդրին դու սենց ձեռառնոցիով ես մոտենում։ Սա ավելորդ թիթիզություն կամ եսիմ ինչ չի։ Ես որ ասում եմ՝ որոշման եզրին եմ հիմա, դու հավատա։ Որովհետև եթե ես ընտրում եմ ակադեմիական կարիերա, նշանակում ա, որ նստում ու լիքը գրանտներ եմ գրում, մինչև գիշերվա հազարը լաբում թթվում եմ, տարին եսիմ քանի տպագրություն եմ տալիս, որ առաջիկա առնվազն չորսից վեց տարին իմ ամեն մի աշխատանքային պայմանագիրը երկու տարով ա լինելու, իսկ ամեն նոր պայմանգիրը կնքվելու ա նախորդի նվաճումների հիման վրա։ Էրեխա ունեցար, դեկրետ գնացիր, էդ երկու տարին դառնում ա մեկ։ Ու էլի եմ ասում․ պատահական չի, որ իմ ոլորտում չգիտեմ մի կին պրոֆեսորի, որը կենսաբանական երեխա ունի (ընդ որում, նկատի ունեմ խոշոր պրոֆեսորներին, թե չէ ես էլ կարամ հենց հիմա գնամ, Բրազիլիայում պրոֆեսորի կոչում ստանամ, մինչև կյանքիս վերջը գոհ ու երջանիկ ապրեմ որպես հաջողակ կին)։ Ու պատահական չի, որ հենց իմ կոլեգաներից, որոնց հետ աշխատում եմ, նրանք են ակադեմիան թողնում, ովքեր երեխա ունեն, ու նրանք են շարունակում, ովքեր չունեն երեխա։ Իսկ տղամարդկանց դեպքում բացարձակապես տենց բան չկա։
Ու ընդհանրապես վաբշե ի՞նչ եմ խոսում ստեղ։ Ասեցի՝ անձնական օրինակ բերեմ, որ հասկացնեմ, որ խնդիր կա, դուք դնում, կայֆավատ եք լինում։ Դուք վաբշե ջոկու՞մ եք ինձ ինչ վիճակի մեջ եք դնում։ Չեք կարա։ Որտև կյանքում նման իրավիճակում չեք հայտնվել։ Ու հայտնվողներին էլ անուն եք կպցնում, թե անկեղծ չեն։
Էջանիշներ