User Tag List

Էջ 11 18-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 256 հատից

Թեմա: Ֆեմինիզմի սահմանները

  1. #151
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բազմազանությունը աշխատանքային թիմը ու ընդհանրապես միջավայրը ավելի ուժեղ ա դարձնում:
    Այսինքն դու կողմ ես, որ արհեստականորեն ստեղծվեն անհավասար պայմաններ՝ զուտ բազմազանություն ստեղծելու համար: Դու հասկանու՞մ ես, որ դա «հանուն բազմազանության» ոտնահարում ա էդ պաշտպանված խմբի անդամ չեղող մարդու իրավունքները:

    Բայց լավ, չես բանավիճում՝ քո ընտրությունն ա: Ընդամենը ֆիքսենք, որ դու կողմ ես մարդկանց կոնկրետ խմբի իրավունքների ոտնահարմանը՝ «հանուն բազմազանության»:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. #152
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը

    Պոզիտիվ դիսկրիմինացիայի կողմնակի՞ց ես: Այսինքն, որ եթե նույն որակավորման տղամարդ ու կին դիմեն նույն աշխատանքին, ընտրեն կնոջը: Կամ սևամորթին: Կամ գեյին: Ու ո՞նց ես դա հիմնավորում:
    )

  3. #153
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Gender Pay Gap-ը սուտ չի։ Վախտին ասում էին, որ կանայք աշխատավարձի բարձարցում չեն խնդրում, դրա համար էլ ավելի քիչ են ստանում։ Հետո պարզվեց, որ դա սուտ ա, խնդրում են ու չեն ստանում։

    Բայց անկեղծ ասած տեսական քննարկումների մեջ ներքաշվելու զահլա իսկականից չունեմ։ Գենդերային ու այլ իրավահավասարությունների խնդիրները հասկանալու համար ընդամենը մի բան ա պետք․ էմպաթիա, ինչից, ցավոք սրտի, նման քննարկման մասնակիցներից շատերը զուրկ են ու սիրում են տոննաներով գրականություն աչքներս կոխել ինքս էլ չեմ հասկանում ինչի համար, երբ իմ սեփական մաշկի վրա զգացածս դիսկրիմինացիան ձեր տոննաներով հոդվածները չեն փոխի։ Ձեր շատ սիրելի Գուգլի հերոսն էլ կոչ էր անում էմպաթիայից հրաժարվել, ռացիոնալ մտածել։ Գնացեք, ռացիոնալ մտածեք, ես իսկականից զահլա չունեմ։ Դրանից իմ ու իմ վիճակում գտնվող կանանց վիճակը ո՛չ լավանալու ա, ո՛չ վատանալու։

  4. #154
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ որ Տրիբունի ասածն իմ կարծիքին դեմ լիներ, էն ժամանակ իր գրած "Այվուշը" կլիներ սեքսիզմ. ոնց որ թե սամթը բռնել եմ ։))
    Ծլնգին էլ մեկ-մեկ ուզում եմ փաղաքշական Ծնգուշ ասեմ, վախում եմ։ Անխիղճը խտրականությունը բնութագրող իզմով էնքան տերմին գիտի, որ ամեն գրառումից հետո բառարան պիտի բացեմ, զահլա չկա։

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (14.08.2017), Հայկօ (14.08.2017)

  6. #155
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Gender Pay Gap-ը սուտ չի։ Վախտին ասում էին, որ կանայք աշխատավարձի բարձարցում չեն խնդրում, դրա համար էլ ավելի քիչ են ստանում։ Հետո պարզվեց, որ դա սուտ ա, խնդրում են ու չեն ստանում։

    Բայց անկեղծ ասած տեսական քննարկումների մեջ ներքաշվելու զահլա իսկականից չունեմ։ Գենդերային ու այլ իրավահավասարությունների խնդիրները հասկանալու համար ընդամենը մի բան ա պետք․ էմպաթիա, ինչից, ցավոք սրտի, նման քննարկման մասնակիցներից շատերը զուրկ են ու սիրում են տոննաներով գրականություն աչքներս կոխել ինքս էլ չեմ հասկանում ինչի համար, երբ իմ սեփական մաշկի վրա զգացածս դիսկրիմինացիան ձեր տոննաներով հոդվածները չեն փոխի։ Ձեր շատ սիրելի Գուգլի հերոսն էլ կոչ էր անում էմպաթիայից հրաժարվել, ռացիոնալ մտածել։ Գնացեք, ռացիոնալ մտածեք, ես իսկականից զահլա չունեմ։ Դրանից իմ ու իմ վիճակում գտնվող կանանց վիճակը ո՛չ լավանալու ա, ո՛չ վատանալու։
    Դու մի ուսումնասիրություն բերեցիր, ես 50 peer-reviewed ուսումնասիրության վրա հիմնված Department of Labor-ի եզրակացությունը բերեմ.

    https://www.dol.gov/wb/media/gender_wage_gap.pdf

    + մենք խոսում էինք Գերմանիայից, ու դու բռնեցիր ու բերեցիր Գերմանիայի հետ կապ չունեցող ուսումնասիրություն:

    Gender Wage Gap գոյություն չունի: Վերջակետ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #156
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջ խնդիրը այ հենց էստեղից ա սկսվում, երբ քեզ նման լիքը կանայք մի անկյունում հարմարված իրենց երջանիկ կյանքն են ապրում ու զարմանում, թե էս ինչ հարցեր են կանայք բարձրացնում, էս ինչ անկապ բաներ եք խոսում, էս ինչից եք դժգոհում, ամեն ինչ շատ ընտիր ա, իդեալական, դու ինչով ուզում ես, զբաղվի։ Բայց դու փորձի ոտքդ քո կոմֆորտի տարածքից դուրս դնել, փորձի մի քիչ «առաջ գնալ», տեսնեմ՝ էլի տենց հավասա՞ր ա լինելու ամեն ինչ։

    Էս աշխարհին նաև կանանց սոլիդարություն ա պակասում, երբ մեկն իր էրեխեքը բերում ա, մի աշխատանք ճարում ու աշխատում, ու անուն դնում նրանց, ովքեր սեքսիզմի պատճառով դժվարությունների են հանդիպում՝ ասելով, թե էսինչ մասնագիտություն ես ընտրել, դա չընտրեիր, թե՝ չափազանցնում ես, ոչ մի խնդիր էլ չկա, խնդիրը քո մեջ ա։ Կամ երբ տնային տնտեսուհին ասում ա՝ ես եմ որոշել տնային տնտեսուհի լինել, որ ուզենայի, նորմալ կարիերա կանեի։ Կամ երբ որևէ մեծ ընկերության ղեկավար դարձած կինն ասում ա՝ ես խելացի ու աշխատասեր եմ, դուք էլ տենց էղեք, դուք էլ սրան կհասնեք։ Կամ էլ երբ Լիզբեթը հայտնվում ա, ասում ա՝ էս ինչ նեղ խնդիրներից ես խոսում։

    Բայց կանանց պետք ա իրար կողքի կանգնել ու սատարել իրանց։ Շատ էլ որ ես ֆիզիկապես ուժեղ չեմ ու շտանգիստ չեմ դառնալու։ Ես կանգնում եմ էն կնոջ կողքին, որը որոշել ա շտանգիստ դառնա, ու իրան ասում են՝ դա կանացի մասնագիտություն չի։ Շատ էլ որ ես ծրագրավորող չեմ։ Ես կանգնում եմ էն կնոջ կողքին, որն ասում ա, որ իրան անընդհատ ձեռ են առնում՝ ասելով, որ կանայք ծրագրավորել չգիտեն։ Շատ էլ որ ես բիզնեսի մեջ չկամ։ Ես կանգնում եմ բիզնեսի էն կնոջ կողքին, որի մասին ասում են՝ առաջ գնացել ա, որովհետև սրա-նրա սիրուհին ա։ Շատ էլ որ ես քաղաքական գործիչ չեմ։ Ես կանգնում եմ էն կին քաղաքական գործչի կողքին, որի լավ ու վատ քաղաքական քայլերը քննադատելու փոխարեն մազերի գույնն ու հագուստն են քննարկում։ Շատ էլ որ երաժիշտ չեմ։ Ես կանգնում եմ էն կին երաժշտի կողքին, որի մասին ասում են՝ կանայք ռոքից վատ են։

    Ու էս բոլորն ամեն տեղ կա։ Գերմանիան սուրբ չի։ Իմ աչքի առաջ են լիքը գերմանացի տղամարդիկ ֆրաու Մերկելի շորերը քննարկում։ Տո իմ ոլորտում էլ ինչքան հաջողության հասած կին կա, էդ թվում՝ Գերմանիայում, ոչ մեկը կենսաբանական երեխա չունի։ Մեկը կմտածի՝ դե հա, էդ կանայք 60-70 տարեկան են, հիմա ուրիշ ա։ Բայց հիմա դա կատարվում ա իմ աչքի առաջ։ Ինձ հասակակից կամ ինձնից մի քանի տարով մեծ կանայք երեխա են ունենում ու հերթով հեռանում ակադեմիայից։ Իսկ ամենահաջողակները երեխա չունեն (ի դեպ, հենց գերմանացիներ), չեն ունենալու ու սարքել են իրանց բրենդը, որովհետև գիտեն, որ դա միակ միջոցն ա առաջ գնալու։ Ու վերցրու նույն ոլորտի տղամարդկանց ու տես, որ ամեն մեկը երեք-չորս երեխա հեչի պես ունի։ Ինչու՞ պիտի տղամարդու համար սա խնդիր չլինի, կնոջ համար լինի։ Ու իմ ոլորտը հենց կանացի ոլորտներից ա, հենց էն ոլորտներից ա, որի ստարտային վիճակում կուրսում հարյուր հոգուց իննսունինը աղջիկ են։

    Բայց դուք ասեք, որ սեքսիզմ չկա, որ ավելի կարևոր խնդիրներ կան, իսկ ֆեմինիստներին կյանքից չբավարված հիստերիկներ անվանեք, որտև դուք հարմարավետ ապրում եք սպիտակ տղամարդկանց ստեղծած աշխարհում, ու ձեզ տենց լավ ա։
    Բյուր, ճիշտն ասա, քեզ դզում ա չէ՞, որ արևմտյան հասարակության մասնիկ ես դառել՝ ակադեմիական հաջողակ կնոջ պիտակով, ու պիտի ներգրավված լինես էտ հասարակության սաղ դրամատիկ mainstream դվիժենիներին՝։ Կայֆա չէ՞ կին լինել, գործ ունենալ, տարբերվել մնացած հայ կանանցից ու տաքացած քննարկել խտրականությունը Դանիայում ու Գերմանիայում։

  8. #157
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    )
    Ժպիտդ չհասկացա, ոչ էլ ընդգծված հատվածի նշանակալիությունը (անհավասարությունը մնում է անհավասարություն, ոնց էլ անվանես, ու հանդիսանում է իրավունքների խախտում՝ դե ֆակտո ստացվում է, որ պաշտպանված խմբի անդամն ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ունի չպաշտպանված խմբի անդամի նկատմամբ, ու էդ կոնտեքստում թող ոչ մեկը չխոսի հավասարությունից, էլի ):
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. #158
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    Տրիբուն, հեչ չի դզում, որտև ես դեռ չեմ համարվում ակադեմիայի հաջողակ կին։ Այ տասը տարի հետո, երբ մշտական աշխատանք կստանամ ու եսիմ քանի հատ տպագրված հոդված կունենամ, գիտական խումբ կղեկավարեմ կամ եսիմ ինչ, էդ ժամանակ նոր հաջողակ կհամարվեմ։ Իսկ էս պահին հեչ կայֆ չի, երբ ամեն օր կանգնած եմ ակադեմիայում շարունակելու կամ ակադեմիայից դուրս գալու ու էրեխա ունենալու ընտրության առաջ։ Ու էս քննարկման մասնակիցներից շատերը՝ ո՛չ դու, ո՛չ Այվին, ո՛չ Լիզբեթը, ո՛չ Ռայադերը չեք հասկանում, թե ինչքան ռեալ ա էդ խնդիրն ու ինչքան մեծ թվով կանայք են դրա առաջ կանգնում։
    Իսկ Հայաստանից ու Հայաստանում գենդերային դիսկրիմինացիայից ընդհանրապես խոսել չեմ էլ ուզում։

  10. #159
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժպիտդ չհասկացա, ոչ էլ ընդգծված հատվածի նշանակալիությունը (անհավասարությունը մնում է անհավասարություն, ոնց էլ անվանես, ու հանդիսանում է իրավունքների խախտում՝ դե ֆակտո ստացվում է, որ պաշտպանված խմբի անդամն ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ունի չպաշտպանված խմբի անդամի նկատմամբ, ու էդ կոնտեքստում թող ոչ մեկը չխոսի հավասարությունից, էլի ):
    ժպիտը դրել էի, որ կարողանամ գրառումը հաստատեմ :ԴԴ Բայ, եթե հավասար որակավորում ունեցող մարդիկ են դիմում, օրինակ դու ի՞նչ կրիտերիայով կորոշես, թե ում ընդունես: Իմ կրիտերիան թիմը ավելի հզոր ու բազմազան դարձնելն ա:

  11. #160
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը

    Մեկը ես այդ աշխարհը ամեն օր իմ փոքր կենցաղում փոխում եմ (ու փոխելու ընդհանուր ձևն էլ էի տվել), ու եթե դու դա չես անում, ամո՛թ քեզ։
    Դեմագոգիան էլ ուրիշ ո՞նց ա լինում, Ծլնգ ջան։ «Ես աշխարհը ամեն օր իմ կենցաղում փոխում եմ» ․․․ կոպիտ ասած, աշխարհը նեղացրել ու սարքել ես ոռի ծակի չափ ու կարող ա և ամեն օր փոխում ես, բայց իրական աշխարհը դրանից ոչ մի գրամ օգուտ չի ստանում ու ոչ կերպ չի փոխվում, իսկ դու քեզ հույս ես տալիս, յանի լավ գործ ես անում, մինչդեռ ընդամենը որևէ բան փոխելու իմիտացիայով ես զբաղված, որ դու քեզ լավ զգաս։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (14.08.2017)

  13. #161
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեմագոգիան էլ ուրիշ ո՞նց ա լինում, Ծլնգ ջան։ «Ես աշխարհը ամեն օր իմ կենցաղում փոխում եմ» ․․․ կոպիտ ասած, աշխարհը նեղացրել ու սարքել ես ոռի ծակի չափ ու կարող ա և ամեն օր փոխում ես, բայց իրական աշխարհը դրանից ոչ մի գրամ օգուտ չի ստանում ու ոչ կերպ չի փոխվում, իսկ դու քեզ հույս ես տալիս, յանի լավ գործ ես անում, մինչդեռ ընդամենը որևէ բան փոխելու իմիտացիայով ես զբաղված, որ դու քեզ լավ զգաս։
    Իրականում փոխվում ա աշխարհը։ Հիմա որ Սկանդինավիան գենդերային հավասարության հարցերում մի քանի գլուխ առաջ ա մնացած պետություններից, հենց դրանից ա, որ երկու-երեք տասնամյակ առաջ կնանիք կատղեցին, դուրս էկան խոհանոցից ու սկսեցին իրանց էրեխեքին ուրիշ ձև դաստիարակել։ Ու միանգամից էդ տարբերությունը տեսնում ես 70-80-ականների ու իրանցից առաջ էղած տղամարդկանց սերունդների մեջ։ Եթե Ծլնգի նման շատ լինեն ամեն օր կենցաղում մի բան փոխողներ, աշխարհը մի քիչ ավելի լավ տեղ կդառնա։

  14. #162
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայից համարյա դուրս բան ասեմ : Ես բախտի բերմամբ IT-ում եմ, ու հաստատ կարող եմ ասել, որ IT-ում տղամարդիկ մենակ ուրախանում են, որ նոր կին աշխատող ա գործի ընդունվում: Իսկ ընդունվում ա լրիվ նենց, ոնց մյուսները՝ հարցազրույց, որակավորում, տեստ, բան-ման: Իմ թիմում երկու նոր աղջիկ ա ընդունվել՝ ահավոր խառը ու հազար թեկնածու ներառող պրոցեսների արդյունքում, խիստ գոհ ենք, լավ ծրագրավորողներ են ու լավ գործընկերներ:
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (14.08.2017), Progart (14.08.2017), Արէա (14.08.2017), Արշակ (14.08.2017), Տրիբուն (14.08.2017)

  16. #163
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն, հեչ չի դզում, որտև ես դեռ չեմ համարվում ակադեմիայի հաջողակ կին։ Այ տասը տարի հետո, երբ մշտական աշխատանք կստանամ ու եսիմ քանի հատ տպագրված հոդված կունենամ, գիտական խումբ կղեկավարեմ կամ եսիմ ինչ, էդ ժամանակ նոր հաջողակ կհամարվեմ։ Իսկ էս պահին հեչ կայֆ չի, երբ ամեն օր կանգնած եմ ակադեմիայում շարունակելու կամ ակադեմիայից դուրս գալու ու էրեխա ունենալու ընտրության առաջ։ Ու էս քննարկման մասնակիցներից շատերը՝ ո՛չ դու, ո՛չ Այվին, ո՛չ Լիզբեթը, ո՛չ Ռայադերը չեք հասկանում, թե ինչքան ռեալ ա էդ խնդիրն ու ինչքան մեծ թվով կանայք են դրա առաջ կանգնում։
    Իսկ Հայաստանից ու Հայաստանում գենդերային դիսկրիմինացիայից ընդհանրապես խոսել չեմ էլ ուզում։
    Նու, հարաբերականորեն հաջողակ ես, էլի ․․․․ մի համեստացի։ Հաջողակ լինելու համար պարտադիր չի գիտական խումբ ղեկավարել։ Կոմպլիմենտ անեմ, սիրուն ջան։

    Քեզ նաև դզում ա միջին վիճակգրական եվրոպացի կնոջը հարիր սթրեսի կրող լինելը - երեխա թե՞ կարիերա, քոռաման ես, էս ինչ քաքի մեջ ընկար դու, որ գնացիր էտ անտեր դանիաները։ Ազատի ինքդ քեզ տանջող էտ դիլեմայից, վերադարձի Հայաստան ու երեխա բեր։

    Բյուր ջան, ես քեզ սիրում հարգում եմ, բայց խոսքիդ մեջ անկեղծություն չեմ զգում ․․․․․ ցավում եմ։ Դու արհեստականորեն ինքդ քեզ նարքաշել ես էտ դիլեմայի մեջ, քանի որ տենց պիտի լինի եվրոպացի կնիկը:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 14.08.2017, 00:23:

  17. #164
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու մեկ էլ, բացում ա երբ Բյուրը դիսկրիմինացիայի չենթարկվող հաջողակ կանանց մեղադրում ա քեռի Թոմության մեջ, if you know what I mean
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. #165
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ժպիտը դրել էի, որ կարողանամ գրառումը հաստատեմ :ԴԴ Բայ, եթե հավասար որակավորում ունեցող մարդիկ են դիմում, օրինակ դու ի՞նչ կրիտերիայով կորոշես, թե ում ընդունես: Իմ կրիտերիան թիմը ավելի հզոր ու բազմազան դարձնելն ա:
    Բնավորությունը: Օրինակի համար: Եթե ինձ հետ համագործակցության համար դիմեն շատ լավ մասնագետ ֆեմինիստ կամ քյառթու ու մի քիչ ավելի ցածր որակավորման ադեկվատ մարդ, ես հաստատ կընտրեմ ադեկվատ մարդուն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 11 18-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լիբերալիզմի (ազատականության) սահմանները
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 29.07.2015, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •