User Tag List

Էջ 9 18-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 256 հատից

Թեմա: Ֆեմինիզմի սահմանները

  1. #121
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ խառն էի, քննարկմանը չէի կարող մասնակցել, բայց բոլոր գրառումները թռուցիկ կարդացել եմ։ Ծլնգի պատասխանը հարցիս ամենայն ուշադրությամբ եմ կարդացել, քանի որ իրոք կարևոր էր ինձ համար էդ պատասխանը։ Հիմա ասեմ՝ ինչու հարցրի։

    Երբ էդ մանիֆեստը (կամ մեմոն, կամ հոդվածը, ոնց ուզում եք անվանեք, ամեն տեղ տարբեր անունով ա հանդես գալիս) շուխուռ հանեց, որոշ կանայք, էդ թվում՝ ես, արտահայտվեցինք հոդվածի տոնի մասին։ Ըստ էության, էնտեղ կան հարցեր, որոնք կարելի ա ու պետք ա քննարկվեն (մասնավորապես, քվոտաների կամ մենակ կանանց համար նախատեսված ծրագրերի հարցերը)։ Բայց հոդվածի mansplain-ական տոնը քննարկման տեղ չի թողնում։ Ուղղակի երբ էս տոնի մասին բարձրաձայնեցի, ինձ ասեցին, որ էմոցիոնալ եմ դատում, որ էդպիսի տոն չկա։ Դրա համար Ծլնգին խնդրեցի, որ իր կարծիքն ասի, որովհետև իմ ճանաչած փոքրաթիվ ֆեմինիստներից մեկն ա ինքը, որ տարբեր բաներ կարողանում ա նաև կանանց տեսանկյունից տեսնի։

    Ինչևէ, մի երկու բառով անդրադառնամ հետագա քննարկմանը։

    Անկեղծ ասած, ինձ ահավոր չի դզում հիստերիկ ֆեմինիստների ստեղ-ընդեղ գոռգոռալը, թե՝ էսքան ժամանակ կանայք են ճնշված էղել, հիմա էլ թող տղամարդիկ ճնշվեն, թե՝ էն գիտնական տղան տնկլոր կանանցով վերնաշապիկ էր հագել, ամոթ իրան, թե՝ աշխարհի ամեն չարիք տղամարդկանցից ա գալիս, և այլն, և այլն։ Ինձ ահավոր չի դզում, որ քվոտաների պատճառով լիքը դատարկ գլուխներով կանայք հեշտ կարիերա են անում, բայց լիքը տաղանդավոր տղամարդիկ խաղից դուրս են մնում։

    Բայց էսքանով հանդերձ, ֆեմինիզմի անելիքները դեռ ավարտված չեն, ու ֆեմինիզմը կանանց ընտրելու, կրթություն ստանալու ու աշխատելու իրավունքով չի սահմանափակվում։ Ու անկեղծ ասած, մինչև հոգուս խորքը զզվել եմ բոլոր կողմերի հիստերիաներից ու բոլոր տեսակի տեսություններից, որտև տեսությունով հարց չես լուծում։ Ֆեմինիզմն ինձ համար կարևոր ա զուտ էն տեսանկյունից, որտև էսօր կան բաներ, որոնք իմ առօրյայի վրա շատ վատ են անդրադառնում հենց կենսաբանական սեռիս պատճառով։ Նույն բանը Հայաստանում իհարկե շատ ավելի վատ էր, բայց նույնիսկ զարգացած Սկանդինավիայում ես կանգնում եմ էնպիսի խնդիրների առաջ, որոնց առաջ չէի կանգնի, եթե տղամարդ լինեի։

    Ես ամեն օր արթնանում եմ կարիերա, թե երեխա ունենալ հարցին պատասխանելով, ու ամեն օր հարցի մի պատասխան եմ ընտրում։ Էս հարցն իմ ոլորտի ոչ մի տղամարդ չի տալիս։ Հիմա կասեք՝ բա կին ես, քո ֆիզիոլոգիան ա։ Կամ՝ բա գործատուն տուժելու ա, եթե դու դեկրետ գնաս, ուրեմն տենց էլ պիտի լինի։ Բայց ջոկու՞մ եք, որ հասարակության շատ փոքր տոկոսը կազմող գործատուն որոշում ա հասարակության հիսուն տոկոսը կազմողների փոխարեն։ Ջոկու՞մ եք, որ էդ գործատուի մաքսիմալ եկամուտն ու բարօրրությունը էսօրվա աշխարհում ավելի կարևոր ա, քան հասարակության հիսուն տոկոսի լիարժեք կյանքը։ Ես իհարկե չեմ ժխտում, որ կան կանայք, որոնք հեշտությամբ ընտրում են երեխա ունենալն ու էնպիսի աշխատանքն ունենալը, որտեղ իրենց պոտենցիալը լիարժեք չեն դրսևորելու։ Կամ կան կանայք, որոնք հեշտությամբ ընտրում են կարիերան ու ընդհանրապես մոռանում երեխա ունենալու մասին։ Բայց ինձ նման երկընտրանքի առաջ կանգնած կանայք ավելի շատ են, ու էս խնդիրը շատ ավելի լուրջ ա, քան կարծում են ոտը ոտին գցած զանազան տեսություններ քննարկող տղամարդիկ։

    Դրան գումարենք էն վերաբերմունքին, որ ես ամեն օր արժանանում եմ որպես կին։ Նույն ակումբում որոշ տղամարդ ակումբցիների կողմից բավական նվաստատուցիչ վերաբերմունքի եմ արժանանում, ու գիտեմ, որ դա տեղի ա ունենում սեռիս պատճառով, որովհետև չեմ տեսել, որ տղամարդ ակումբցիները նույն մարդկանց կողմից նման վերաբերմունքի արժանանան։ Հիմա գալու եք, ասեք՝ իմ ֆանտազիաներն են, ինձ թվում ա և այլն։ Ու սա ակումբով չի սահմանափակվում։ Հայկական միջավայրում գրեթե ամենուր, իսկ ոչ հայկականում՝ ոչ ամենուր, բայց ոչ հազվադեպ։ Ավելին ասեմ՝ առաջ նույնիսկ հաճախ կպնում էին սինգլ լինելուս, թե՝ քո նման կնոջ ոչ մի տղամարդ չի ուզի և այլն։ Իսկ ո՞րն ա ինձ նմանը։ Որ ուզում ա ինքն իր ապրուստի միջոցը վաստակի իրա ուժերով ու խելքով, որ սուսուփուս չի նստում, տղամարդկանց հրահանգներին ենթարկվում, այլ երբ կարծիք ա ունենում, արտահայտվում ա, որ օրվա մեծ մասը խոհանոցում չի անցկացնում։

    Ու այ հենց էս պատճառներով ա ահավոր դժվար մեր օրերում կին (ու հա, համարձակվում եմ ասել, նաև), շատերից խելացի կին լինելը։ Իմ պահանջը որպես ֆեմինիստ ընդամենը հարգալից վերաբերմունքն ա իմ ու իմ սեռի նկատմամբ, մեր հնարավորությունները չսահմանափակելն ա, որ եթե մեկն ուզում ա շտանգիստ դառնա, թող դառնա, ոչ թե գան, իրան ասեն՝ միջին վիճակագրական կինը ֆիզիկապես թույլ ա շտանգիստ լինելու համար, որ եթե մեկը ծրագրավորող ա ուզում դառնա, թող դառնա, ոչ թե ասեն՝ կանայք հիմար են, չեն կարա լավ ծրագրավորեն, որ եթե մեկը, գրողը տանի, ուզում ա թե՛ երեխա ունենալ, թե՛ աշխատել ու իր ողջ պոտենցիալն օգտագործել, ստեղծվեն հնարավորությունները, ոչ թե էրեսին սաղ դռները շրխկան։

    Ու չեմ կարծում էս ամենին հասնելն էդքան բարդ ա։ Էնքան որ ամեն ինչ բարդացվում ա, խճճվում ա զանազան խրթին տեսությունների մեջ, ոմանք էլ իրանց ժամանակը վատնում են հավայի խոսակցությունների վրա։

    Կներեք էսքան անկեղծանալուս համար։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծլնգ (13.08.2017), Շինարար (13.08.2017)

  3. #122
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու չեմ կարծում էս ամենին հասնելն էդքան բարդ ա։ Էնքան որ ամեն ինչ բարդացվում ա, խճճվում ա զանազան խրթին տեսությունների մեջ, ոմանք էլ իրանց ժամանակը վատնում են հավայի խոսակցությունների վրա։
    Բարդ ա, Բյուր․․․ բարդ ա․․․ ով ինչ ուզում ա թող ասի, բայց ժամանակակից արևմտյան աշխարհը կառուցված ա սպիտակամորթ տղամարդու համար։ Ու ցանկացած հավասարության հասնելու համար այդ աշխարհը ոտնուգլուխ փոխել ա պետք, ոչ թե գոյություն ունեցող աշխարհի մի երկու բան փոխելու դժվարության վրա կենտրոնանալ ու անսկիզբ ու ավարտ դեմագոգիաներով զբաղվել։ Իսկ այդ աշխարհը տակնուվրա փոխելը․․․ շատ բարդ ա։

  4. #123
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ ասածը այս պահի մասին չի, այլ ամենասկզբից էլ քո չստուգված րեֆերենսներով Գիշ Գալոպությունը արդեն հարգանքի խիստ պակաս ա ցուցադրում, այսինքն դու դեֆոլտով անարգանքով ես քննարկումներդ ուղղորդում․․․ ու մեկ-մեկ էլ հետ գնա ինքդ քո գրածները կարդա, թեկուզ Հայկօն կամ հենց նույն Տրիբունը քեզ խիյար չանվանեն էլ, միգուցե տեսնես նաև, որ դու ես առաջինը ինձ անարժան անվանել․․․ հա, վայ, կներես, սա դիմացինի անձին կպնող չի․․․

    բարին զքեզ, Rhayader ջան
    Ես ընդամենը ֆիքսել եմ, որ դու դեռ հետաքրքրություն չես առաջացրել ինձ մոտ, որպես զրուցակից: Ու, խնդրում եմ, ցույց տուր գոնե մեկ չստուգված հղում:

    Ես հասկանում եմ, որ դու նոր ես էստեղ, բայց ես էնքան քեզ նման մարդկանց եմ տեսել, եթե պատկերացնեիր, կհասկանայիր նաև իմ ձանձրույթը էս կապակցությամբ:

    Ես շատ եմ սիրում զրուցել մարդկանց հետ, ովքեր ինչ-որ բանից ինձանից շատ են տեղյակ, բայց դու, չնայած բարձր ինքնագնահատականիդ, էդ մարդկանցից չես: Ինձ դուր ա գալիս քո ամբիցիոզությունն ու մտքի որոշ սրությունը, բայց, հավատա, դեռ շատ բան ունես տեսնելու, ու շատ բան ունես փոխելու, մինչև ասածդ կդադարի լինել հասարակ սալոնային փիլիսոփայություն ու կդառնա որևէ իրոք հետաքրքրության իրոք արժանի բան:

    Ես հենց առաջին, քեզ չուղղված գրառման մեջ բավականին պարզ ակնարկել եմ, որ էս թեման քննարկել գրեթե հնարավոր չի: Լրացնեմ, նախ՝ Դամորի ճակատագիրը մենք չենք որոշում, մենք կարող ենք ընդամենը տեսանկյուն ունենալ, ելնելով մեզ հասանելի տվյալներից: Տվյալները կփոխվեն՝ տեսանկյունն էլ կփոխվի: Քառասուն անգամ ասել եմ, քառասուն անգամ տեղ չի հասել: Հետո՝ Դամորն իմ ընկերը չի, կամ ազգականը, կամ սիրածը, որ ես ինչ-որ մեկին իր համար վիրավորեմ կամ, օրինակի համար, խիյար անվանեմ: Ոչ էլ հակառակ կողմը: Երրորդ՝ էս հարցում կան քաղաքականացված կողմեր՝ լիբերալներն ու ալտերնատիվ աջը, որոնք Դամորի դեպքն օգտագործում են սեփական քաղաքական կուրսն առաջ տանելու համար:

    Ու եթե դու իմ ասածի մեջ կրուտիտ ես տեսնում, ես քո ասածի մեջ տեսնում եմ կոնկրետ փաստերով գրած գրառումներին փաստերով չպատասխանել ու գրածի մեջ կեղտ բռնելու անհաջող փորձեր: Եթե ցանկություն լիներ, կարող էիր իմ ասածի մեջ լիքը բան տեսնել, բայց դե եթե ցանկություն չկա, կներես, քո տեսակետը փոխելն իմ կյանքի նպատակը չի: Ես քեզ շանս տվել եմ, չնայած մինչև քո գրելն արդեն քո բոլոր գրածները աչքիս առաջ էին:

    Նորից կրկնեմ, դու քո տեսակի մեջ ոչ առաջինն ես, ոչ վերջինը, իսկ ես շատ մարդկանց եմ տեսել:

    Էպես որ, բարին ընդ քեզ, Ծլնգ: Ես ուրախ կլինեմ, երբ դու հետաքրքիր դառնաս:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. #124
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարդ ա, Բյուր․․․ բարդ ա․․․ ով ինչ ուզում ա թող ասի, բայց ժամանակակից արևմտյան աշխարհը կառուցված ա սպիտակամորթ տղամարդու համար։ Ու ցանկացած հավասարության հասնելու համար այդ աշխարհը ոտնուգլուխ փոխել ա պետք, ոչ թե գոյություն ունեցող աշխարհի մի երկու բան փոխելու դժվարության վրա կենտրոնանալ ու անսկիզբ ու ավարտ դեմագոգիաներով զբաղվել։ Իսկ այդ աշխարհը տակնուվրա փոխելը․․․ շատ բարդ ա։
    Իրականում բարդ ա, որովհետև սպիտակ տղամարդը (էստեղ սպիտակ տղամարդ ասելով ոչ թե անհատների նկատի ունեմ, այլ համակարգը) ուղղակի չի ուզում տեղը զիջել։ Ու փոխանակ նստենք, միասին որոշենք, թե ոնց կառուցենք մի աշխարհ, որտեղ բոլորին լավ լինի, սպիտակ տղամարդը փորձում ա իրա աշխարհում կանանց ու մնացած խմբերին մի ձև խցկած լինի, որ ասի՝ բազմազանության հարցը լուծեցի։ Ինչ խոսք, սպիտակ տղամարդուն կայֆ ա իշխելը, բայց էս քվոտաներն ու մնացած ֆինտուֆլուշկեքը սկսում են նաև սպիտակ տղամարդկանց դեմ աշխատել։ Ոչ ոք դրանից չի շահում։

  6. #125
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ընդամենը ֆիքսել եմ, որ դու դեռ հետաքրքրություն չես առաջացրել ինձ մոտ, որպես զրուցակից: Ու, խնդրում եմ, ցույց տուր գոնե մեկ չստուգված հղում:

    Ես հասկանում եմ, որ դու նոր ես էստեղ, բայց ես էնքան քեզ նման մարդկանց եմ տեսել, եթե պատկերացնեիր, կհասկանայիր նաև իմ ձանձրույթը էս կապակցությամբ:

    Ես շատ եմ սիրում զրուցել մարդկանց հետ, ովքեր ինչ-որ բանից ինձանից շատ են տեղյակ, բայց դու, չնայած բարձր ինքնագնահատականիդ, էդ մարդկանցից չես: Ինձ դուր ա գալիս քո ամբիցիոզությունն ու մտքի որոշ սրությունը, բայց, հավատա, դեռ շատ բան ունես տեսնելու, ու շատ բան ունես փոխելու, մինչև ասածդ կդադարի լինել հասարակ սալոնային փիլիսոփայություն ու կդառնա որևէ իրոք հետաքրքրության իրոք արժանի բան:

    Ես հենց առաջին, քեզ չուղղված գրառման մեջ բավականին պարզ ակնարկել եմ, որ էս թեման քննարկել գրեթե հնարավոր չի: Լրացնեմ, նախ՝ Դամորի ճակատագիրը մենք չենք որոշում, մենք կարող ենք ընդամենը տեսանկյուն ունենալ, ելնելով մեզ հասանելի տվյալներից: Տվյալները կփոխվեն՝ տեսանկյունն էլ կփոխվի: Քառասուն անգամ ասել եմ, քառասուն անգամ տեղ չի հասել: Հետո՝ Դամորն իմ ընկերը չի, կամ ազգականը, կամ սիրածը, որ ես ինչ-որ մեկին իր համար վիրավորեմ կամ, օրինակի համար, խիյար անվանեմ: Ոչ էլ հակառակ կողմը: Երրորդ՝ էս հարցում կան քաղաքականացված կողմեր՝ լիբերալներն ու ալտերնատիվ աջը, որոնք Դամորի դեպքն օգտագործում են սեփական քաղաքական կուրսն առաջ տանելու համար:

    Ու եթե դու իմ ասածի մեջ կրուտիտ ես տեսնում, ես քո ասածի մեջ տեսնում եմ կոնկրետ փաստերով գրած գրառումներին փաստերով չպատասխանել ու գրածի մեջ կեղտ բռնելու անհաջող փորձեր: Եթե ցանկություն լիներ, կարող էիր իմ ասածի մեջ լիքը բան տեսնել, բայց դե եթե ցանկություն չկա, կներես, քո տեսակետը փոխելն իմ կյանքի նպատակը չի: Ես քեզ շանս տվել եմ, չնայած մինչև քո գրելն արդեն քո բոլոր գրածները աչքիս առաջ էին:

    Նորից կրկնեմ, դու քո տեսակի մեջ ոչ առաջինն ես, ոչ վերջինը, իսկ ես շատ մարդկանց եմ տեսել:

    Էպես որ, բարին ընդ քեզ, Ծլնգ: Ես ուրախ կլինեմ, երբ դու հետաքրքիր դառնաս:
    Սենց էլ շարունակի Rhayader ջան, հավեսս տալիս ա, որ մարդիկ իմ ասածները ինձնից լավ են ապացուցում

    Ու դու քո գրեթե բոլոր գրառումներով ցույց ես տալիս, որ իմ գրածները չես կարդացել, կամ գոնե չես փորձել հասկանալ, հակառակ դեպքում դժվար է պատկերացնել, որ քո նման մտածելու ունակ ու ինքն իր կարևորությամբ գոհացած մարդն այդքան հաճախակիությամբ կրկներ իմ նախորդ գրառումներում ասածները։

    Մի երկու սխալ հղում արդեն նշել եմ, եթե դու այդքան ինտելեկտուալ ազնվություն չունես, որ գնաս նորից ստուգես, ինչ ասեմ․․․ նույնն էլ կմնաս ու կշարունակես մամնավորել պատճառներից մեկը, որ ակումբի կյանքի առաջին տասնամյակի ընթացքում ոտս գրեթե մեջը չեմ դրել։

    Իսկ քո փաստերը․․․ ֆեմինիզմի մասին ես քո հետ խոսելիք չունեմ՝ լայն վրձնիդ պատճառով։ Իսկ մեր քննարկման բուն թեմայով․ դու ոչ թե փաստեր էիր բերում, այլ տանգենցիալ րեֆերենսներ, որոնցից մի ուրիշ կարգի Գիշ Գալոպություն էր փչում։ Ու եթե դու կարծում ես թե ես պիտի քո «փաստարկները» մեկ առ մեկ հերքեմ, ապա դու շաաաաաաաաատ ցածր կարծիքի ես ակումբային աուիդիտորիայիդ մասին։

    Ու նաև, թե կարծում ես որ քո 30 տարիների ընթացքում դու «շատ մարդ ես տեսել», ապա առնվազն ինքդ քեզ ես խաբում․․․ ինչպես դասականն էր ասում՝ We've seen them come and go. Good ones too. Better ones than you, Mr.․․․ Rhayader.

    Շարունակիր [ի տարբերություն մնացածների ] peer-reviewed հոդվածների վրով թռուցիկ անցնելդ ու «սովորական» մարդկանց խելք կերցնելը։ Մի քանի անգամ քեզ հնարավորություն տվեցի, որ մի քիչ ինտելեկտուալ ազնվություն ցուցաբերես, այնպես էլ չկարողացար կամ չուզեցիր։ Ինչ ասեմ․․․ լիքը ինձ լավ եմ զգում, որ քո նման պատրիկի դեմ իրովունքներ չունեմ։

  7. #126
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, գրածդ կարդում եմ ու մտածում, որ ես երևի կույր եմ. գոնե էն երկրում, որտեղ ապրում եմ, երբևէ չեմ նկատել, որ իմ սեռը չի հարգվում կամ ես պակաս մասնագիտական հնարավորություններ ունեմ` որպես կին։ Կամ էլ հնարավորություններ ստեղծված չեն` համ մայր լինելու, համ աշխատելու` ամբողջ պոտենցիալն օգտագործելով։ Գրողը տանը, էստեղ էդ հնարավորությունն անգամ միայնակ մայր լինելու դեպքում է ընձեռնված։ Ինչի՞ մասին է խոսքը։
    Եթե ուզում եք պայքարել, որ կանայք ամբողջ աշխարհում հավասար իրավունքներ ունենան, ես միայն կողմ եմ, բայց էն երկրներում, որտեղ ես ու դու ենք ապրում, հարգանքի ու հավասարության հարցն անտեղի ուռճացված եմ համարում, եթե չասեմ ընդհանրապես հորինված։

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (13.08.2017), Moonwalker (13.08.2017), Rhayader (13.08.2017), Բարեկամ (13.08.2017), Վիշապ (14.08.2017), Տրիբուն (13.08.2017)

  9. #127
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում բարդ ա, որովհետև սպիտակ տղամարդը (էստեղ սպիտակ տղամարդ ասելով ոչ թե անհատների նկատի ունեմ, այլ համակարգը) ուղղակի չի ուզում տեղը զիջել։ Ու փոխանակ նստենք, միասին որոշենք, թե ոնց կառուցենք մի աշխարհ, որտեղ բոլորին լավ լինի, սպիտակ տղամարդը փորձում ա իրա աշխարհում կանանց ու մնացած խմբերին մի ձև խցկած լինի, որ ասի՝ բազմազանության հարցը լուծեցի։ Ինչ խոսք, սպիտակ տղամարդուն կայֆ ա իշխելը, բայց էս քվոտաներն ու մնացած ֆինտուֆլուշկեքը սկսում են նաև սպիտակ տղամարդկանց դեմ աշխատել։ Ոչ ոք դրանից չի շահում։
    Դե ոչ միայն սպիտակ տղամարդն ա փորձում կարկատաններ անել, այլ իրենք կանայք էլ են փորձում այդ կարկատանների մեջ տեղավորվել (քո վերջերս NYT-ի բերած հոդվածը վկա)։ Ես բնույթով ոչ-հեղափոխական լինելով այս հարցի «վերջնական լուծումը» մոտակա մի երկու սերնդի մեջ չեմ տեսնում։ Այ որ բոլորս սովորենք և՛ տղաներին, և՛ աղջիկներին փոքրուց ազատամիտ մեծացնել, ընթացքում փորձելով կողմնակի գործոնների բացասականությունը նվազեցնել, միգուցե և կարողանանք հասնել մի ավարտուն բանի։ Ու ես սա չեմ դիտում որպես «սպիտակամորթ մարդու» ու մնացածների հետ պայքար, այլ կարծում եմ by and large սպիտակամորթ մարդն էլ ա հետաքրքրված հավասարությունների մեջ, բայց դրանց հասնելը լիքը լոմկաների ա բերում, որոնք էլ հենց բարդ են։ Իսկ ֆեմինիզմի լինել չլինելու մասին մենակ մի բան կասեմ․ քանի կա սեքսիզմ կանանց նկատմամբ, պիտի լինի ֆեմինիզմ, ու քանի կա սեքսիզմ տղամարդկանց նկատմամբ, պիտի լինի մասկուլիզմ, քանի կա հոմոֆոբիա ու տրանսատյացություն, պիտի լինի ԼԳԲՏՔ շարժում, քանի կա հակասեմիտիզմ, պիտի լինի Զայոնիզմ․․․

  10. #128
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, գրածդ կարդում եմ ու մտածում, որ ես երևի կույր եմ. գոնե էն երկրում, որտեղ ապրում եմ, երբևէ չեմ նկատել, որ իմ սեռը չի հարգվում կամ ես պակաս մասնագիտական հնարավորություններ ունեմ` որպես կին։ Կամ էլ հնարավորություններ ստեղծված չեն` համ մայր լինելու, համ աշխատելու` ամբողջ պոտենցիալն օգտագործելով։ Գրողը տանը, էստեղ էդ հնարավորությունն անգամ միայնակ մայր լինելու դեպքում է ընձեռնված։ Ինչի՞ մասին է խոսքը։
    Եթե ուզում եք պայքարել, որ կանայք ամբողջ աշխարհում հավասար իրավունքներ ունենան, ես միայն կողմ եմ, բայց էն երկրներում որտեղ ես ու դու ենք ապրում, հարգանքի ու հավասարության հարցն անտեղի ուռճացված եմ համարում, եթե չասեմ ընդհանրապես հորինված։
    մի հատ փորձի «կանացի մասնագիտություններից» մի պուճուր ոտքդ դուրս դնել․․․

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (13.08.2017)

  12. #129
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, գրածդ կարդում եմ ու մտածում, որ ես երևի կույր եմ. գոնե էն երկրում, որտեղ ապրում եմ, երբևէ չեմ նկատել, որ իմ սեռը չի հարգվում կամ ես պակաս մասնագիտական հնարավորություններ ունեմ` որպես կին։ Կամ էլ հնարավորություններ ստեղծված չեն` համ մայր լինելու, համ աշխատելու` ամբողջ պոտենցիալն օգտագործելով։ Գրողը տանը, էստեղ էդ հնարավորությունն անգամ միայնակ մայր լինելու դեպքում է ընձեռնված։ Ինչի՞ մասին է խոսքը։
    Եթե ուզում եք պայքարել, որ կանայք ամբողջ աշխարհում հավասար իրավունքներ ունենան, ես միայն կողմ եմ, բայց էն երկրներում, որտեղ ես ու դու ենք ապրում, հարգանքի ու հավասարության հարցն անտեղի ուռճացված եմ համարում, եթե չասեմ ընդհանրապես հորինված։
    տենց չի, Այվի: ուղղակի ուշադիր չես երևի

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (13.08.2017), Ծլնգ (13.08.2017)

  14. #130
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    մի հատ փորձի «կանացի մասնագիտություններից» մի պուճուր ոտքդ դուրս դնել․․․
    Էնպես չի, որ կին ծանոթներ չունեմ` ուրիշ ոլորտներում աշխատող։ Ծրագրավորող էլ են աշխատում` լինելով կին, գիտությամբ էլ են զբաղվում։
    Էս 11 տարվա մեջ գոնե մի դեպք մտքիս չի գալիս, որ ասեմ` ինչ֊որ կին տուժել է որևէ առումով, միայն որովհետև կին էր։
    Հայաստանում` հա ու լիքը, բայց էստեղ ոչ մի անգամ չեմ նկատել։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (13.08.2017)

  16. #131
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնպես չի, որ կին ծանոթներ չունեմ` ուրիշ ոլորտներում աշխատող։ Ծրագրավորող էլ են աշխատում` լինելով կին, գիտությամբ էլ են զբաղվում։
    Էս 11 տարվա մեջ գոնե մի դեպք մտքիս չի գալիս, որ ասեմ` ինչ֊որ կին տուժել է որևէ առումով, միայն որովհետև կին էր։
    Հայաստանում` հա ու լիքը, բայց էստեղ ոչ մի անգամ չեմ նկատել։
    Հայաստանը լրիվ ուրիշ բողկ ա, էդ մի կողմ դնենք։ Իսկ Գերմանիայում ես էլ լիքը կոլլեգաներ ունեմ, ովքեր ինստուցիոնալիզացված սեքսիզմը համարում են գերմանակ մշակույթի մաս։ Հա, տուժում էլ են, բայց դա այնքան ա հասարակության մաս, որ գրեթե աննկատելի ա դառնում ներսի մարդկանց համար։ Ասենք սենց բաները ամենօրյա են։ Ու սենց բաները ազդում են մեծացող աղջկա հետագա մասնագիտության ընտրության վրա (peer-reviewed ընթերցանությանս արև), ինչն էլ ավելի ա խորացնում համակարգային սեքսիզմը «արական» մասնագիտություններում։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 13.08.2017, 18:15:

  17. #132
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվուշն ինձանից առաջ ընկավ։

    Բյուրի ու Ծլնգի էս վերջին մի քանի ջան ջգյարը տրվիալ բանահյուսություն էր։ Էն, ծիպա, մենք իրար երկու խոսքից հասկանում ենք, էլ ասելու բան չկա, մնում ա աշխարհը ծերից ծեր փոխելը, որը ավելի փիս դեմագոգիայա, քան աշխարհի վրա մի երկու բան փոխելու դեմագոգիան։ Կարելի ստեղ ասել, դե գնացեք ու փոխեք, տենամ ոնց եք փոխելու, ու կանգնել, բայց մի երկու փոքր նկատառում մտքովս անցավ․

    - Նախ «սպիտակ տղամարդը» ահագին լայն հասկացություն ա։ Նույն արևմուտքում սպիտակ ռումինացին ու սպիտակ ֆրանսիացին կամ գերմանացին երկու տարբեր սպիտակներ են։ Իմ, կովկասյան սպիտակ հետերոսեքսուլ տղամարդու փորձից ասեմ, որ մի քանի ամիս առաջ աշխատանքային խտրականության եմ ենթարկվել խառը գույներով ու անհայտ սեռական կողմնորոշմամբ դեգեներատ ու տգետ ֆրանսուհու կողմից։ Բայց ոչ մի կերպ շահերս չէի կարա առաջ տանեի, քանի որ ինքը պաշտպանված էր ալամ աշխարհի ու հատկապես եվրոպական տրանս-աշխատանքա-ռասիստա-գենդերային բոլոր օրենքներով, իսկ ես եթիմ էի մեր լեռների պես։

    - Ռայի ասածներից (net of referenced bullshit) ես հասկանում եմ, որ ոչ մեկը կանանց չի ասում շտանգիստ մի դառեք։ Ասում են, դառեք ինչքան ուզում եք։ Բայց եթե մրցեք նույն քաշային կատեգորիայի շտանգիստ տղամարդու հետ, միշտ պարտվելու եք։ Դրա համար էլ ձեր շահերից ու իրավունքներից ա բխում շտանգիստ տղամարդու հետ չմրցելը։

    - Իսկ ֆեմինիզմ ու ԼԳՏԲ շարժումներ կարան լինեն նաև սեքսիզմի ու հոմոֆոբիայի բացակայության դեպքում, քանի դեռ կան դրանցում շահեր ունեցողներ ու դրա վրա փող աշխատողներ։ Լիքը շարժումներ զրոյից սկսելու, կամ որևէ բանից սկսվելու, իսկ հետո զրո գործոնների առկայությամբ զարգանալու տենդենց ունեն - ինքնասնվում, ինքնուռճացվում, ինքնամղվում են առաջ, ձևավորում են ֆեյք նպատակներ ու էտ նպատաներին հասնելու ֆեյք գործողություններ են իրականացնում, գրավում են պարապ մարդկանց ուշադրությունը, ավելորդ հիստերիայով նաև մաս մեդիայի ուշադրությունը, ու սենց իրանք իրանց առաջ բռթելլով զարգանում են, ծաղկում ու զորանում են։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (14.08.2017)

  19. #133
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    Այվուշը լավն էր, ու, ո՛չ, չեմ համարում դա այս կոնտեքստում սեքսիզմ

    Մեկը ես այդ աշխարհը ամեն օր իմ փոքր կենցաղում փոխում եմ (ու փոխելու ընդհանուր ձևն էլ էի տվել), ու եթե դու դա չես անում, ամո՛թ քեզ։

    Անեկդոտները ոչինչ չեն ապացուցում, ու ոչ ոք էլ չի ժխտում, որ լիքը սեքսիստ ու ռասիստ կանայք էլ կան աշխարհում։ Սպիտակ տղամարդը (white male) ակադեմիայում լայնորեն օգտագործվող եզր ա, ու պարզ ա որ «Բրիտանական աշխարհում» դա կնշանակի Անգլո-սաքս, ռոմանական մշակույթում դա կհամարվի տեղական ռոմանական անալոգը, հայաստանում՝ հայ արուն և այլն։

    Սեքսիզմ-ֆեմինիզմի մեջ շտանգա-մանգա խառնելը արդեն իսկ straw-man fallacy ա (Rhayader is full of it), որևհետև ես դեռ չեմ տեսել մի ֆեմինիստ, ով ասում ա եկեք ֆիզիկական ուժով կանայք տղամարդկանց հետ չափվեն։

    Շարժումը շարժման համար, համաձայն եմ հետդ, բոլորի ռեսուրսների վատնում ա։ Բայց սեքսիզմ --> ֆեմինիզմ/մասկուլիզմ տրամաբանական եզրակացությունը չի ժխտվում no sexism -> feminism եզրակացությամբ ու սա արդեն դպրացական մակարդակի տրամաբանություն ա։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 13.08.2017, 18:48:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (13.08.2017)

  21. #134
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանը լրիվ ուրիշ բողկ ա, էդ մի կողմ դնենք։ Իսկ Գերմանիայում ես էլ լիքը կոլլեգաներ ունեմ, ովքեր ինստուցիոնալիզացված սեքսիզմը համարում են գերմանակ մշակույթի մաս։ Հա, տուժում էլ են, բայց դա այնքան ա հասարակության մաս, որ գրեթե աննկատելի ա դառնում ներսի մարդկանց համար։ Ասենք սենց բաները ամենօրյա են։ Ու սենց բաները ազդում են մեծացող աղջկա հետագա մասնագիտության ընտրության վրա (peer-reviewed ընթերցանությանս արև), ինչն էլ ավելի ա խորացնում համակարգային սեքսիզմը «արական» մասնագիտություններում։
    Ծլնգ ջան, կուզե՞ս մի գրառում էլ ես իմ բլոգում ամեն, հղումը բերեմ էստեղ, դրածդ հղումի հետ կռվացնենք ։) Հետո էլ իրար հետ կռվենք, թե ում բերած հղումն էր ավելի լավը ։)
    Գերմանիայի լիքը կոլեգաներիդ խոսքը շաքարով կտրեմ, բայց որ մարդ Գերմանիայի պես երկիրը, որտեղ գենդերային հավասարությունը իդեալականին է մոտենում, սեքսիստ է կոչում, հաստատ փղի քամակին էլ չիբան կգտնի, հետո էլ կհամոզի, որ էդ խեղճ փիղը սաղ կյանք դրանից տառապում էր։
    Թարգեք։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (13.08.2017), Տրիբուն (13.08.2017)

  23. #135
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում բարդ ա, որովհետև սպիտակ տղամարդը (էստեղ սպիտակ տղամարդ ասելով ոչ թե անհատների նկատի ունեմ, այլ համակարգը) ուղղակի չի ուզում տեղը զիջել։ Ու փոխանակ նստենք, միասին որոշենք, թե ոնց կառուցենք մի աշխարհ, որտեղ բոլորին լավ լինի, սպիտակ տղամարդը փորձում ա իրա աշխարհում կանանց ու մնացած խմբերին մի ձև խցկած լինի, որ ասի՝ բազմազանության հարցը լուծեցի։ Ինչ խոսք, սպիտակ տղամարդուն կայֆ ա իշխելը, բայց էս քվոտաներն ու մնացած ֆինտուֆլուշկեքը սկսում են նաև սպիտակ տղամարդկանց դեմ աշխատել։ Ոչ ոք դրանից չի շահում։
    Բյուր ինձ թվում ա ֆեմինիզմը գլոբալ ավելի առաջնահերթ խնդիրներ ունի, իհարկե հասկանում եմ, որ սեփական մատը մտած փուշը, ուրիշի թափած աչքից ահավոր ա դիտարկվում, բայց կարծում եմ, պետք չի էլի մի քանի նեղ ոլորտի դժվարությունները առաջ բրդել ու համաշխարահային պռոբլեմ սարքել, քանի դեռ ավելի լուրջ բաներ կան զբաղվելու։
    SWTS

Էջ 9 18-ից ԱռաջինԱռաջին ... 5678910111213 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լիբերալիզմի (ազատականության) սահմանները
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 29.07.2015, 15:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •